Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ռոնալդու. Show all posts
Showing posts with label Ռոնալդու. Show all posts

Thursday, December 31, 2015

«Ինչու՞ Իրինա Շեյքը Չհայտնվեց Ռոնալդուի Ֆիլմում». Robbie Raul-ի բլոգը

Շատերիդ է հավանաբար ծանոթ գեղեցկուհի ֆոտոմոդել Իրինա Շեյքի անունը, ով հինգ տարիների ընթացքում եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ու կողակիցը: Սակայն եկեք արձանագրենք, որ Իրինան երբեք չէր դառնա «Մեր իմացած» Իրինան եթե չլիներ Ռոնալդուն և միգուցե այդպես էլ մնար ավելի հայտնի ինչպես 2004թ. «Միսս Չելյաբինսկ»:
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում մեծ էկրան բարձրացավ Կրիշտիանու Ռոնալդուի «Ռոնալդու» Ֆիլմը, որը պատմում է ֆուտբոլիստի թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական կյանքի մասին: Որպես փաստավավերագրական ֆիլմ այն միանշանակ կարելի է հաջողված համարել: Այն ցույց է տալիս Ռոնալդու ֆուտբոլիստի, տղայի, հոր, ուղղակի մարդու առօրյան: Փոխանցում իր և մտերիմների ապրումները:
ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԵՆ ԲՈԼՈՐԸ
Ինչու՞, կհետաքրքրվեն Բարսելոնի պատանի «Կուլեները»: Ինչու՞ պետք է նրանք դիտեն այդ ինքնասիրահարված «Պենալդոյի» ֆիլմը: Պատասխանը իրականում շատ պարզ է: Որպեսզի տեսնեն իրականում ինչպիսին են ֆուտբոլային խաղադաշոտւմ ոխերիմ թշնամիները խաղադաշտից դուրս: Թե ինչպես նրանք կարող են շփվել միմյանց հետ, թե ինչքան է այդ մրցակցությունն անհրաժեշտ երկուսին էլ: Մեսսին չէր լինի Մեսսին եթե չլիներ Ռոնալդուն, Ռոնալդուն չէր լինի Ռոնալդու եթե չլիներ Մեսսին: Միայն ավելի ուժեղ մրցակից ունենալու պարագայում կարող ես առաջընթաց ունենալ: Դա գիտեն թե՛ Ռոնալդուն թե՛ Մեսսին: Հավատացեք, որ այդ մրցակցությունից շահում են բոլորը: Իսկ ոմանց համար նրանց մրցակցությունն ավելի դրամատիկ է քան հենց իրենց համար: Ֆուտբոլը միայն խաղ է:
– Հայրիկ իսկ, ո՞վ է այս կոստյումով մարդը, Ո՞վ է նա:
– Նա Մեսսին է:
Ֆիլմում ահռելի մեծ տեղ է տրվաց Կրիշ Ջունիորի և հոր հարաբերություններին: Իրոք, որ Ռոնալդուի համար տղան ամեն ինչ է: Նա ցանկանում է դաստիարակել նրան ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Միգուցե Ռոնալդուն ուզում է լինել իր տղայի համար այնպիսի հայր ինչպիսին ուզեցել է, որ իր համար լինի իր հայրը:
– Ես ուզում եմ դարպասապահ դառնալ, լա՞վ Հայրիկ
– Ոչ, ես չեմ ուզում:
– Բայց ես ուզում եմ:
– Դարպասապա՞հ: Դու այդպես կատակու՞մ ես, թե՞ ինչ:
Ընտանիքից և ֆուտբոլից զատ կա ևս մեկ անձնավորություն ում մասին ֆիլմում բավական խոսվում է, իհարկե նա շատ մոտ է կանգնած ֆուտբոլին և նա ամենևին էլ Իրինա Շեյքը չէ: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծես հայր լինի ֆուտբոլիստի համար ինչպես հենց Ռոնալդուն է ասում: Կարելի է ասել, որ Ռոնալդուն իր հաջողության հասնելու ճանապարհին երկու կարևոր որոշում է կայացրել: Առաջինը եղել է, երբ նա 12 տարեկանում Մադեյրայից միայնակ տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի կարողանա մարզվել տեղի «Սպորտինգի» կազմում: Երկրորդը՝ երբ նա վստահել է իր ապագան Ժորժե Մենդեշին, ում կարգախոսն է «Անհնարին ոչինչ չկա»:
– Եթե ես քեզ չճանաչեի, Քեզանից ինքնագիր կխնդրեի: (Ժ.Մենդեշ)
ՈՒ՞Ր ՉՔԱՑԱՆ ԱՅԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ
Ռոնալդուն ու Շեյքը միասին էին մոտ 5 տարի: Անկասկած այդ հարաբերություններից ավելի շատ «օգուտ» է ստացել Իրինան իսկ ավելի շատ «տուժել» Ռոնալդուն: Իհարկե Իրինային այդ հարաբերություններն անսահման հայտնություն բերեցին, ամեն ինչ հիանալի էր մինչ բաժանումը, որը Ռոնալդուն ակնհայտ «դժվար» տարավ չնայած նրան, որ նա դա ժխտում է, բոլորս էլ տեսանք թե ինչպես դա անդրադարձավ պորտուգալացու խաղի վրա: Նույնիսկ Ռոնալդուն է մսից և արյունից բաղկացած, նույնիսկ Ռոնալդուն ունի զգացմունքներ, որոնք անդրադառնում են իր կյանքի վրա:
Իրինա Շեյք անուն ազգանունը ֆիլմում հնչում է 2-3 անգամ: Իսկ անձամբ Իրինան հազիվ թե երևում է մի աննշան նկարի մեջ և կարծես մեկ կադրում: Ասում են ֆիլմի նկարահանման 14 ամիսների ընթացքում եղել է ընդամենը մի քանի տեսարան, որտեղ եղել է նաև Իրինան, սակայն ինչպես ասել է ֆիլմի ռեժիսյորներից Էնտոնի Վոնկեն ֆիլմը չէր կարող «անվերջ» լինել: Անձամբ Ռոնալդուն ասել է, որ ֆիլմում տեղ են գտել իր համար ամենակարևոր մարդիկ ովքեր իր ընտանիքի անդամներն են կամ շատ մտերիմ ընկերներ են: Իսկ Իրինան ստացվում է այդպես էլ մնաց անցողիկ ինչ-որ մի ժամանակահատված: Կարծում եմ մենք դեռ երկար կտարակուսնեք արդյոք այդ բաժանումը տեղի ունեցավ Ռոնալդուի «անարժանապատիվ» պահվածքի թե Իրինայի՝ Ռոնալդուի մոր ծննդյան տոնակատարությանը չմասնակցելու պատճառով: Այս ամենից կարծում եմ շահեց միայն Բրեդլի Կուպերը…
ԻՆՉԵՎԻՑԵ
«Ռոնալդու» ֆիլմից կարելի է քաղել որոշակի դասեր՝ մոտիվացվել, զգալ հաջողության համը, տեսնել քրտնաջան աշխատանքի արդյունք:
Երբեք մի նահանջեք ու հասեք Ձեր նպատակներին, ինչպես դա արել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

Նյութի բնօրինակն՝ այստեղ:

Saturday, February 8, 2014

Հաղթական Հունվար կամ Մադրիդյան Լավագույն Հնարավոր Մեկնարկը

Հունվարը Մադրիդի համար հաջողակ էր ինչպես երբեք: Նման հաջող մեկնարկ՝ ոչ մի բաց թողած գնդակ 9 խաղերի ընթացքում, և, փոխարենը, խփած 17 գոլ, Ես վերջին տասնամյակում չեմ հիշում: Ավարտելով տարին Վալենսիացիների նկատմամբ «համոզիչ հաղթանակով», որտեղ իր աներևակայելի ավանդն ունեցավ Խեսեյի խփաց գնդակը՝ Նոր տարին դիմավորելու գնացինք միայն ավելի լավ և ստաբիլ խաղ տեսնելու ակնկալիքով: Իսկ այդ ակնկալիքները հունվար մասվա համար արդարացվեցին 101%-ով:


Վերադառնանք «Հաղթական Հունվար»
Հունվար ամսվա ամենաքննարկվա թեման, իհարկե, «Ոսկե Գնդակն» էր: Ռոնալդուի՝ գնդակին տիրանալը թույլ տվեց բոլորիս թոթափել լարվածությունն ու վերջապես ուրախանալ այդքան սպասված նվաճման համար: 
Հաղթանակների շքերթը շարունակեց Իկեր Կասիլյասը, ով արդեն փետրվար ամսում Ակումբի դարպասի անառիկության ռեկորդը հասցրեց 772 րոպեի: Մի փաստ էլ կապված Իկեռի հետ. Գավաթի ու ՉԼ հանդիպումներն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ, կարծես, արդեն մոռացության է մատվել այն փաստը, որ այսօր փաստացի հիմնական դարպասապահն է Դիեգո Լոպեսը: Կասիլյասի՝ միայն գավաթում ու ՉԼ-ում հանդես գալն ինքնին այդ մրցաշարերի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: Այ դա, կարծում եմ, արդեն ստրատեգիական քայլ է՝ հնարավորություն տալ Կասին խղալ միայն այդ երկու մրցաշարերում: 

Վերլուծելով պաշտպանական գոտին՝ կարելի էր ասել՝ ամեն ինչ գերազանց է, եթե չլիներ փետրվարյան «Բիլբաոյի Ատլետիկի» հետ հանդիպումը, որտեղ 15-20 րոպե պաշտպանությունում կատարյալ քաոս էր տիրում, ինչի արդյունքն էլ եղավ Իբաիի՝ հեռու տարածությունից խփած գնդակը: Պաշտպանները հիմնականում ռոտացիոն կարգով են հանդես գալիս, ինչը թույլ է տալիս բոլորին մնալ լավ մարզավիճակում և լավացնում է փոխհամագործակցությունը: Գարեթ Բեյլին կրկին հետապնդում են վնասվածքները, ցավալի է, բայց փաստ է, որ Բեյլը ժամանակ առ ժամանակ գերազանց խաղեր է անցկացնում ու դուրս մնում կազմից հերթական վնասվածքի պատճառով: Բեյլի վնասվածքի ֆոնի վրա փայլում են Դի Մարիան և, իհարկե, ԽԵՍԵն:
Խեսեն խզարումա... Քսանամյա ֆուտբոլիստը դառնում է առանցքային առաջին հերթին իր խաղային որակներով, երկրորդ՝ որոշիչ պահերին հայտնվելով ճիշտ դիրքում և ճիշտ որոշում կայացնելով՝ վճռում է խաղերի ելքերը: Ինչպես ավարտեց տարին, ձեռնունայն թողնելով Վալենսիացիներին, այդպես էլ շարունակում է այս տարի: Կարծում եմ՝ Խեսեն Հունվար ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի ու Ալոնսոյի աշխատանքն անգնահատելի է, ու իրենց ջանքերի շնորհիվ է, որ հունվար ամիսը «Ստացվեց»: Կազեմիրոն և Իլյարան նույնպես խաղային ժամանակ են ստանում, ինչի արդյունքում չեն մնում տեսադաշտից դուրս: Միակ ցավալի փաստն այն է, որ հիմնական կազմից դուրս է մնացել Իսկոն, ում հետ այդքան հույսեր էինք կապում: Կարծես ինչ-որ բան փոխվել է Անչելոտիի մարտավարության մեջ, և այդ սխեմայից Իսկոն դուրս է մնում... 

Հարձակվողներն անում են իրենց գործը: Կարևորագույն փաստ. Բենզեման տարին սկսեց գոլերով: Լինելով հիմանական «Ծանր» հարձակվողը՝ շատ կարևոր է, որ Բենզեման գոլեր խփի: Ինչը թե՛ իրեն վստահությու կներշնչի, թե՛ իմ խաղընկերներին: Անդրադառնալով Մորատային՝ կասեմ, որ դեռևս շուտ է ենթադրություններ անել, թեև զգում եմ, որ Ռեալի ղեկավարության մտքին կա Մորատային կլորիկ գումարով վաճառել գրանդերից որևէ մեկին: Խեսեի հաջող խաղի արդյունքում Մորատան մնում է նստարանին...Հուսանք՝ Մորատան դեռ իր խոսքը կասի, և ստիպված չենք լինի հրաժեշտ տալ ևս մեկ «Մեծ Ապագա» խոստացող մադրիդիստի: 

Հ.Գ.
Ամփոփելով հունվարը՝ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ այս ամիս ուրախանալու առիթներ շատ եղան Մեզ համար: Հուսանք՝ փետրվարի վերջում էլ ավելի եռանդով կսպասենք Մարտին՝ իր նոր զարգացումներով:
Ռեալ Մադրիդի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել «Madridista Amrenia» և «RealMadrid.am» ֆեյսբուքյան էջերում կամ «Realmadrid.am» կայքում: