Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ոսկե Գնդակ. Show all posts
Showing posts with label Ոսկե Գնդակ. Show all posts

Saturday, February 8, 2014

Հաղթական Հունվար կամ Մադրիդյան Լավագույն Հնարավոր Մեկնարկը

Հունվարը Մադրիդի համար հաջողակ էր ինչպես երբեք: Նման հաջող մեկնարկ՝ ոչ մի բաց թողած գնդակ 9 խաղերի ընթացքում, և, փոխարենը, խփած 17 գոլ, Ես վերջին տասնամյակում չեմ հիշում: Ավարտելով տարին Վալենսիացիների նկատմամբ «համոզիչ հաղթանակով», որտեղ իր աներևակայելի ավանդն ունեցավ Խեսեյի խփաց գնդակը՝ Նոր տարին դիմավորելու գնացինք միայն ավելի լավ և ստաբիլ խաղ տեսնելու ակնկալիքով: Իսկ այդ ակնկալիքները հունվար մասվա համար արդարացվեցին 101%-ով:


Վերադառնանք «Հաղթական Հունվար»
Հունվար ամսվա ամենաքննարկվա թեման, իհարկե, «Ոսկե Գնդակն» էր: Ռոնալդուի՝ գնդակին տիրանալը թույլ տվեց բոլորիս թոթափել լարվածությունն ու վերջապես ուրախանալ այդքան սպասված նվաճման համար: 
Հաղթանակների շքերթը շարունակեց Իկեր Կասիլյասը, ով արդեն փետրվար ամսում Ակումբի դարպասի անառիկության ռեկորդը հասցրեց 772 րոպեի: Մի փաստ էլ կապված Իկեռի հետ. Գավաթի ու ՉԼ հանդիպումներն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ, կարծես, արդեն մոռացության է մատվել այն փաստը, որ այսօր փաստացի հիմնական դարպասապահն է Դիեգո Լոպեսը: Կասիլյասի՝ միայն գավաթում ու ՉԼ-ում հանդես գալն ինքնին այդ մրցաշարերի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: Այ դա, կարծում եմ, արդեն ստրատեգիական քայլ է՝ հնարավորություն տալ Կասին խղալ միայն այդ երկու մրցաշարերում: 

Վերլուծելով պաշտպանական գոտին՝ կարելի էր ասել՝ ամեն ինչ գերազանց է, եթե չլիներ փետրվարյան «Բիլբաոյի Ատլետիկի» հետ հանդիպումը, որտեղ 15-20 րոպե պաշտպանությունում կատարյալ քաոս էր տիրում, ինչի արդյունքն էլ եղավ Իբաիի՝ հեռու տարածությունից խփած գնդակը: Պաշտպանները հիմնականում ռոտացիոն կարգով են հանդես գալիս, ինչը թույլ է տալիս բոլորին մնալ լավ մարզավիճակում և լավացնում է փոխհամագործակցությունը: Գարեթ Բեյլին կրկին հետապնդում են վնասվածքները, ցավալի է, բայց փաստ է, որ Բեյլը ժամանակ առ ժամանակ գերազանց խաղեր է անցկացնում ու դուրս մնում կազմից հերթական վնասվածքի պատճառով: Բեյլի վնասվածքի ֆոնի վրա փայլում են Դի Մարիան և, իհարկե, ԽԵՍԵն:
Խեսեն խզարումա... Քսանամյա ֆուտբոլիստը դառնում է առանցքային առաջին հերթին իր խաղային որակներով, երկրորդ՝ որոշիչ պահերին հայտնվելով ճիշտ դիրքում և ճիշտ որոշում կայացնելով՝ վճռում է խաղերի ելքերը: Ինչպես ավարտեց տարին, ձեռնունայն թողնելով Վալենսիացիներին, այդպես էլ շարունակում է այս տարի: Կարծում եմ՝ Խեսեն Հունվար ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի ու Ալոնսոյի աշխատանքն անգնահատելի է, ու իրենց ջանքերի շնորհիվ է, որ հունվար ամիսը «Ստացվեց»: Կազեմիրոն և Իլյարան նույնպես խաղային ժամանակ են ստանում, ինչի արդյունքում չեն մնում տեսադաշտից դուրս: Միակ ցավալի փաստն այն է, որ հիմնական կազմից դուրս է մնացել Իսկոն, ում հետ այդքան հույսեր էինք կապում: Կարծես ինչ-որ բան փոխվել է Անչելոտիի մարտավարության մեջ, և այդ սխեմայից Իսկոն դուրս է մնում... 

Հարձակվողներն անում են իրենց գործը: Կարևորագույն փաստ. Բենզեման տարին սկսեց գոլերով: Լինելով հիմանական «Ծանր» հարձակվողը՝ շատ կարևոր է, որ Բենզեման գոլեր խփի: Ինչը թե՛ իրեն վստահությու կներշնչի, թե՛ իմ խաղընկերներին: Անդրադառնալով Մորատային՝ կասեմ, որ դեռևս շուտ է ենթադրություններ անել, թեև զգում եմ, որ Ռեալի ղեկավարության մտքին կա Մորատային կլորիկ գումարով վաճառել գրանդերից որևէ մեկին: Խեսեի հաջող խաղի արդյունքում Մորատան մնում է նստարանին...Հուսանք՝ Մորատան դեռ իր խոսքը կասի, և ստիպված չենք լինի հրաժեշտ տալ ևս մեկ «Մեծ Ապագա» խոստացող մադրիդիստի: 

Հ.Գ.
Ամփոփելով հունվարը՝ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ այս ամիս ուրախանալու առիթներ շատ եղան Մեզ համար: Հուսանք՝ փետրվարի վերջում էլ ավելի եռանդով կսպասենք Մարտին՝ իր նոր զարգացումներով:
Ռեալ Մադրիդի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել «Madridista Amrenia» և «RealMadrid.am» ֆեյսբուքյան էջերում կամ «Realmadrid.am» կայքում: