Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, April 14, 2015

Իշխանի ծննդյան տոնախմբությունը կամ Ինչպես Փեսա Վեսթը գրավեց Հայերի սրտերը | Հայաստանը աշխարհի իրադարձությունների կենտրոն

Ապրիլի 12-ը ոչ մի արտառոց բան չէր խոստանում...
Երբ արթնանում ես արդեն ժամը մեկնա, օրը բացվել ա, Dreamflash-ն արդեն անցել ա իսկ դու դեռ անկողնում ֆեյսբուքի ֆիդն ես թերթում դժվար ա այդ օրվանից սպասումներ ունենալ: Միայն ինչ-որ հետաքրքիր ցանկություն ինչ-որ մի բան կազմակերպելու, ասենք ուտել-խմելու կամ մի տեղ հավաքվելու:
Զանգ Իշխանին: Հե՜յ Մելկիադես, մի բան չանե՞նք: Պատասխանը դրական էր: Պլանները հետաքրքրանում էին, իսկ լոքշի Աստված Շատվերյանը անջատել էր հեռախոսը ու ընկղմվել իր ներաշխարհ: Է՜հ ի՞նչ իմանայիր դու Շատվերյան տղա թե ինչեեեեր ա լինելու:
Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
Ուշ երեկո էր, մոտենում էր Իշխանի ծննդյան օրը: Ես Իշխանն ու Ֆանատը (Վանաձորի պատանի շախմատիստների Սեն-սեյ և մեծագույն հումորի տեր անձնավորություն Ալբերտ Շահինյանը) այդպես էլ չկարողանալով հանդուրժել Դավիթ Գալստյանի բացացկայությունը, որն ինչ-որ հույժ կարևոր գործեր ուներ կայարանում ու չկարողացավ ընկերակցել մեզ դուրս եկանք X վայրից և շարժվեցին դեպի մեր երազանքերի ֆուտբոլային լրագրող և մեր լավ ընկեր Դավիթին ընդառաջ: Իսկ Դավիթն էլ իր հերթին հասցրեց զարմացնել մեզ թե նոր սանրվածքով (ավելի շուտ դրա բացակայությամբ) թե ժամանակակից Everlast գլխարկով, որը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ:
Դավիթին տեսնելուն պես հնչեց արտահայտություն որը փոխեց երեկոյի ողջ ընթացքը:
- Բա իմացել եք, ասում են Քանյեն հիմա Կարապի Լճում համերգ ա տալիս:
Շատ արագ ստուգվումա Քիմի թվիթթերը, Պասկալի ինստագրամը, այլևս կասկած չկա երկու րոպեից պետք է մեկնարկի Քանյե Վեսթի բացօդյա համերգը: Ու ստեղ միանգամից մոռացվում ա, որ երկու րոպեից Իշխանի ծնունդնա, որ հատուկ այդ կողմ էինք եկել Ֆանատին ճամփելու համար, անգամ մոռանում ենք ճշտել թե ինչ գործ ուներ Դավոն կայարանում: Սաղ մղվում ա երկրորդ պլան, ասում են նույնիսկ Դավոն հեռախոսի ժամերը մի քանի րոպե առաջ ա տվել, որ Իշխոի ծնունդը շուտ գա, որ Ֆանատը հանգիստ սրտով շնորհավորի ու գնա, մենք էլ ուղևորվենք դեպի Կարապի Լիճ:
Երևի կյանքում Հրապարակից Կարապի Լիճ ճանապարհն այդքան երկար չէր եղել, որքան այդ օրն ինձ այն թվաց: Շտապում ենք դեպի դեպքի վայր, վազում ենք, Մադրիդյան փոքր մարաթոն ստացվեց, ընթացքում զանգեր, պայմանավորվածություններ, սաղ թույն ա գնում ենք Քանյեին լսենք: Ճանապարհին Դավոն արդեն Քանյեի երգերնա դնում, նույնիսկ երգում ա:
Հասանք Կարապի Լիճ: Հոծ բազմություն, լիքը մարդ, լիքը մարդ որ ընդհանրապես չգիտի թե ուր ա եկել ու խի ա եկել: Լիքը մարդ որ չգիտի թե Քիմին ա սպասում թե Քիմի մարդուն: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո կարծես արդեն ամեն ինչ պատրաստ էր ու հայտնվեց...

A video posted by Robbie (@robbie_raul) on

N-now th-that that don't kill me
Can only make me stronger
I need you to hurry up now
Cause I can't wait much longer
I know I got to be right now
Cause I can't get much wronger
Man I've been waiting all night now
That's how long I been on ya...

...ու պայթեց Կարապի Լճի մոտ հավաքված բազմությունը: Էյֆորիայի վիճակում էինք բոլորս, նույնիսկ այդ պահին անհավանական էր, րո Քանյեն երգում է Երևանում, գիշերվա կեսին, սենց անսպասելի: Էմոցիաները իրարից անցնում էին, իսկ Քանյեի փոխանցած էներգետիկան այնքան շատ էր, որ ոչ համերգից հետո քնելու մասին անգամ երազել հնարավոր չէր: Այն եզակի դեպքերից էր, որ Երևանի ջահելությանը նախանձում էր, ողջ մոլորակը: Նախանձում ու երազում այդ պահին լինել Երևանում:
Իսկ Քանյեն էլ իր հերթին մի այնպիսի բան արեց, որը միանշանակ կմտնի պատմության մեջ ու արդեն իսկ մտել ա իր խելահեղությամբ: Իսկ դա եղավ մոտավորապես այսպես.
Kanye-ն քցվեց ջուրը, երկրպագուները քցվեցին ջուրը, Պասկալը քցվեց ջուրը, չէ-չէ Պասկալը վազեց ջուրը !
Է՜հ Իշխան հանգիստ կարաս ասես ծնունդիդ Քանյե Վեսթն էր երգում :)

Կիսաքնած բազմությունը էներգիայից օվերդոզ էր եղել: Ցնցված երկրպագուները վազում էին դեպի Լճում գրկաբաց կանգնած Վեսթը: Իսկ Yeezus-ը վայելում էր իր երկրպագուների սերը, որն այդ պահին հասավ իր գագաթնակետին: Փեսան ստացավ փառքի ու երախտիքի իր բաժինը, այսիսով ասելով Քարդաշյան-Վեսթ ընտանիքի վերջին խոսքը Երևանում:



Վեսթին Սիրեցին Հայաստանում, նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում նրա անունն ու իմանում նրա երաժշտական փառավոր գործունեության մասին մտերմորեն անվանում էին նրան #Փեսա : Հայ Ազգի փեսաներն այդ օրն իրենց բարձրության վրա էին ինչ խոսք: Փեսա Վեսթը իր 21 Գրեմմիներով դարձավ պարծանքի առարկա ինչ-որ տեղ նաև Հայ ազգի համար, նայեք է, մեր փեսեն ինչ տղայա !!!

Ապրեն Քիմն էլ, Կլոեն էլ, Վեսթն էլ, մեր պուճուր Նորթն էլ: Նրանք արեցին Հայաստանի համար այն մի այնպիսի բան, որը դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անել: Արդեն մի տեսակ անսովոր ա, որ կարողա վաղը Daily Mail-ը կամ The Guardian-ը չգրի մի նոր բան Հայաստանի մասին: Նրանք ստիպեցին, ողջ աշխարհին ուշադրություն դարձնել Հայաստանի վրա, ցույց տվեցին Հայաստանի տեղն ու պատմեցին պատմությունը Հայ Ազգի, իր կարևորությամբ, իր հնադարյա արժեքներով ու ժամանակակից մտածողությամբ: 
Հույս ունեմ, որ նրանք դեռ բազմիցս կվերադառնան Հայաստան: Գնա Մեռի Արի Սիրեմ տարբերակն այլևս համարում եմ չգործող:

No comments:

Post a Comment