Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Iphone. Show all posts
Showing posts with label Iphone. Show all posts

Monday, February 15, 2016

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է: Մուրճի հարվածներից հետո հեռախոսի էկրանին ոչինչ չի լինում

Այսօր համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ մուրճով ուժեղ հարվածներ են հասցնում հեռախոսի էկրանին: Ինձ սկզբից թվաց թե հեռախոսի տերը ուղղակի շատ զայրացախ է ինչ-որ բանից, ինչպես ես մի քանի շաբաթ առաջ՝ երբ մատանիյով կոտրեցի հեռախոսիս էկրանը լավ չլսվելու պատճառով:
Ամենահուշագրավն այն է, որ այս հոլովակը նկարահանվել է Հայաստանում: Ամեն օր չես հանդիպի նման հոլովակների, որոնք հայրենական արտադրության են:

Monday, September 16, 2013

Iphone 5s first look

Իսկ դուք տեսե՞լ եք նոր Iphone 5s և Iphone 5c-ն: Եվ այսպես՝ Առաջին Հայացք !
Կարծում եմ, որ այո: Վերջին կծած խնձորներն, այդքան սպասված, իրենց նորություններով ու հնություններով կրկին մեծ քննարկումների ալիք բարձրացրեցին Խնձորասեր հասարակության շրջանակներում: Խնձորիկների գլխավոր նորությունը Մատնահետքի միջոցով` հեռախոսի տիրոջ ճանաչումն է: Վաաաաաա՜ու, կասենք բոլորս առաջին հայացքից: Բայց եկեք մտածենք, արդյոք մենք պետք է այդքան ուրախ լինենք, որ մեր մատնահետքը թողնում ենք Մեր նոր թույն Iphone-ի վրա: Ո՛Չ իհարկե: Եկեք մի պահ մտածենք, թե ի՞նչ կարող է լինել մեր Մատնահետքի հետ: 
1.Apple-ի բազան ջարդելու պարագայում բարև միլլիոնավոր մարդկանց մատնահետքեր, գաղտնաբառեր, բանկային հաշիվների տվյալներ.
2.Ի՞նչ գիտենք թե ու՞ր են ուղարկվում մեր մատնահետքերի տվյալերը, չզարմանաք, որ մի օր Ձեզ մեղադրեն սպանության մեջ մեկ այլ մայրցամաքում, երբ դուք հանգիստ քնած էիք Ձեր անկողնում.
3.Սա պարանոյա չէ, ուղղակի մի քիչ շա՞տ չեղավ արդեն:

Չնայած, մինչև նոր 5s ՄեգաԽնձորիները և 5c Բյուտջետային Խնձորիկները հասնեն Հայաստան , բալքիմ մի բան պարզ կդառնա: Իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Հոլիվուդում, երբ սովորական անցորդներին փողոցներում Iphone 5s-ի փոխարեն տվել են Ipad mini ու համոզել, որ դա նոր Iphone-նն է: