Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label EL TRIUNFO De Los Valores. Show all posts
Showing posts with label EL TRIUNFO De Los Valores. Show all posts

Saturday, December 18, 2010

RAUL , Robbie Raul !! hat trick !!

Չէ հաստատ տենց բաները անկապ անիմաստ չեն լինում: Ռաուլի 2-րդ հեթ տրիկը Շալկեյի կազմում: Այս անգամ տուժողը Քյոլնն էր: Ինչ արեց Ռաուլը , ուղղակի հրաշքներ: 2 Գոլ գլխով հարվածներով: Ով եթե ոչ Ռաուլը կփրկի Շալկեյին ձախողումից:
Մի զուգահեռ անցկացնեմ , գլուխգովանք կամ նման բան չհամարեք: Մի քանի օր առաջ երբ մեր առաջին խաղի ժամանակ առաջին հեթ տրիկն արեցի մրցաշարում , միանգամից մտքիս եկավ Ռաուլի հեթ տրիկը: Մի քանի օր անց արեցի 2-րդը , այդ ժամանակ հիշեցի , որ Գերմանիայի Առաջնությունում Ռաուլը դարձել է 6 գոլի հեղինակ: Ու Հիմա Ռաուլն անում է 2-րդ հեթ տրիկը: Պատկերացնում եմ Ռաուլի երկրպագուների ուրախությունն ամբողջ աշխարհով մեկ: Այ թե ով է իսկական Լեգենդը...

Sunday, November 21, 2010

Ռաուլի առաջին Հեթ-Տրիկը Շալկեյում

Այո ժամեր առաջ ավարտված Շալկե-Վերդեր հանդիպման ելքը վճռեց Իսպանացի տորեադոր , լեգենդ և հրաշալի ֆուտբոլիստ Ռաուլի հեթ-տրիկը , որն առաջինն էր Շալկեյի կազմում: 
Ամենահետաքրքիրն այն է , որ , չգիտեմ նկատած կլնեք թե չէ , բայց 3 գոլերն էլ Ռաուլը խփում է Աչ ոտքով , այն ժամանակ երբ նրա աշխատանքային ոտքը Ձախն է: Ինձ ամենաշատը դուր եկավ 3-րդ Գոլը , իսկական Ռաուլական գեղեցկագույն ոճով:
 

Sunday, August 8, 2010

Լավագույն Տղերքը Հեռանում են: Ռաուլ և Գուտի , Ֆոտոշարք:

Ու Միայն Երբ նրանք հեռանում են մենք փորձում ենք հիշել այն ամենը ինչ եղել է այս տարիների ընթացքում:
15 Տարի միասին , և դա չհաշված Կանտեռայում անցկացրած տարիները:
Ռաուլ , Գուտի , 2 անձնավորություն ովքեր Իրենց Կյանքի լավագույն տարիները նվիրեցին Հարազատ ակումբին` կողք կողքի 7 և 14 համարները հասան ամենինչի ինչի հնարավոր է հասնել ակումբային ֆուտբոլում: 
Եվ Միասին էլ Հեռացան:
RAUL Gonzalez Blanco   Jose Maria GUTIerres

Sunday, June 27, 2010

EL TRIUNFO De Los Valores

Այսօր հունիսի 27-ն է:
Այսօր լրանում Մադրիդի ամենահավատարիմ ֆուտբոլիստի , խոհրդանիշ և իսկական առաջատար Ռաուլի ծննդյան 33-րդ տարեդարձը:

Կարծում եմ ավելորդ է խոսել նրա մարզական հաղթանակների և հաջողությունների մասին (ովքեր ցանկանում եմ իմանալ ավելին այդ մասին կարող են այցելել այստեղ կամ այստեղ):
Ռաուլի հաջողությունների և ֆուտբոլային փառքի մաին է պատմում "EL TRIUNFO De Los Valores" (Մեծության Տրումֆը) Գիրքը , որը մի քանի շաբաթ առաջ լույս է տեսել Մադրիդում , և որը մի քանի օր առաջ Ես պահում էի իմ ձեռքերում , հուսամ մոտ ապագայում ես էլ կունենամ այդ հրաշքից: Յուրաքանչյուր մարդ , մադրիդիստ , որը կբռնի այդ գիրքը այլևս չի ցանկանա բաց թողնել այն:

Ինչ վերաբերվում է հավաքականին , Ես ի տարբերություն Իսպանիայի հավքականի վերջին երկու մարզիչների , Ես տեսնում եմ Ռաուլին այս կազմում:
Հատկապես հիմա երբ հավքականը դժգույն ֆուտբոլ է ցուցադրում և կարծում եմ , մոտակա օրերում դուրս կմնա հետագա պայքարից: Անկասկած նման Փորձառու խաղացողին չվեչցնելը սխալ էր (շատ պարզ օրինակ 38-ամյա Մեկքսիկացի Բլոնկոն: Կարծում եմ համեմատությունը շարունակելը իմաստ չունի , անկասկած Ռաուլն իր փորձով այժմյան հավաքականումիրեն հավասարը չունի):

Ինչ արագ են անցնում տարիները...

Իհարկե Իմ Մեծագույն Ցանկությունն այն է , որ Ռաուլը ամենաքիչը ևս մեկ հիանալի մրցածրջան անցկացնի Ռեալում: Կարծում եմ Ժոզե Մոուրինյոն կգտնի Ռաուլին Ճիշտ խաղի մեջ ներգրավելու տարբերակ: Նա Հանճարեզ մասնագետ է: Իսկ Հանճարները պետք է իրար հասկանան:
Միշտ եղիր այդպիսին` Եռանդով լեցուն , մի սահմանափկվիր ձեռք բերածով , արա այն ինչ միշտ անում ես` կատարելագործվիր: Հաջողությունը դեռ առջևում է:
Ծնունդդ Շնորհավոր Մադրիդի Արքա !!!