Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, August 29, 2015

Շահերի բախում և հին հաշիվներ | UCL & UEL 2015/2016 group stage


Արդեն հայտնի են 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խմբային փուլի մասնակիցների անունները: Ավելին, արդեն կազմավերվել են նաև այդ խմբերը և ժամանակն է տեսնել թե ինչ բախտի են արժանացել մեր ակումբները:
Այսօր կանդրադառնամ ինձ հետաքրքրող երեք ակումբերի ապագա մրցակիցներին և գալիք ելույթներին:

Սկսենք Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունից և Մադրիդի Ռեալին բաժին հասած մրցակիցներից:


Ռեալն ընդգրկվել է "A" խմբում, որտեղ մրցակիցներն են ֆրանիսական ՊՍԺ-ն Դոնեցկի Շախտյորը և շվեդական Մալմոն: Թերևս գլխավոր ինտրիգը կլինի Անխել Դի Մարիայի վերադարձը Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտ արդեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Բայց մինչ այդ Դի Մարիան պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերի նոր ակումբում: 
Առաջին երկու տեղերի համար հիմնական պայքարը կմղեն Ռեալն ու ՊՍԺ-ն: Իսկ Մալմոն պետք է փորձի ինչ-որ կերպ միավորներ փախցնել առաջատարներից և փորձել հաղթել Շախտյորին, որը հիմնականում հաաջող է հանդես գալիս ՉԼ-ի շրջանակներում:
ՊՍԺ-ի հետ հանդիպումները կկայանան խաղային 3-րդ և 4-րդ խաղային տուրերում: Համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին Փարիզում և Նոյեմբերի 3-ին Մադրիդում:

Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում իրավիճակն էլ ավելի թեժ է Հենրիկ Մխիթարյանի Բորուսիայի համար: Դորտմունդցիներն ընդգրկվել են "C" խմբում որտեղ կմրցեն Հունական Սալոնիկին ներկայացնող ՊԱՈԿ-ի, Կրասնոդարի-ի և ադրբեջանական Գաբալայի հետ: 
Գաղտնիք չէ Իմ՝ ՊԱՈԿ-ի հանդեպ հետաքրքրությունը: ՊԱՈԿ-ի հանդեպ չափից ավելի անտարբեր չեմ և շատ դժվար է լինելու ընտրությունը ՊԱՈԿ-ի հաջողության և Հենոյի խփած գոլերի միջև: 
Ինչևիցե, կարծում եմ թե ՊԱՈԿ-ը, և թե Բորուսիան կկարողանան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Հաշվի առնելով մրցակիցներին կարելի է ասել որ դա Բորուսիայի համար այդքան էլ դժվար չի լինի դա անելը: Հետաքրքիր է որ այս խմբում ընդգրկված ադրբեջանական Գաբալա ֆուտբոլային ակումբն առաջին անգամ է նման կարգի մրցաշարի մասնակցության իրավունք ստացել: ակումբի գլխավոր աստղը բրազիլացի Դոդոն է: Բորուսիայի հետ պայքարում Գաբալային որոշել է օգնել նաև ադրբեջանի կառավարությունը: Արդեն սպառնալիքներ կան թե իբր Մխիթարյանին կարող են ձեռբակալել, եթե նա այցելի ադրբեջան: Պատկերացնում եմ ինչ սկանդալ կլինի, եթե այդ ցնդաբանությունը անգամ մի տոկոսով փորձեն իրականացնել:
ՊԱՈԿ-ում այս միջմրցաշրջանի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Թիմից հեռացել են բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներ ի դեմս դարպասապահ Իտանժը ինչպես նաև առաջատար խաղացողներ Քրիստիան Նոբոան, Հեդվիգես Մադուրոն, թիմում 10 տարուց ավել անցկացրած հունական ֆուտբոլի առաջատար Դիմիտրիս Սալպինգիդիսը և մի շարք այլ ֆուտբոլիստներ: Փոխարենը, թիմը համալրվել է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներով, առաջին հերթին հարկ է նշել շվեդ դարպասապահ Օլսենին և կիսապաշտպան Դիմիտրիս Պելկասին: Իգոր Տուդորի գլխավորությամբ թիմը վստահ հաղթանակներ է տարել սեփական հարկի տակ, իսկ արտագնա հանդիպումները մի փոքր դժվար էին տրվում թիմին: Թիմը գտնվում է լավ մարզավիճակում և պատրաստ է կռիվ տալ հաջորդ փուլի ուղեգրի համար անգամ Բորուսիայի հետ:

Thursday, August 27, 2015

ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ | Realmadrid.am

Երբ մտածում ես, որ ժամանակին 301 թիվն էր և հայերն ընդունում էին քրիստոնեությունը և միգուցե չէին գիտակցում թե ինչ են անում այդ պահին: Միգուցե չգիտեին, որ առաջինն են աշխարհում կամ գիտեին: Հավանաբար չգիտեին և չգիտեին նաև, որ հենց Քրիստոնեության ընդունման պատճառով կհալածվեն ու կպահպանեն իրենց գոյությունը բազմապիսի չարչարանքներից հետո:

Տարիներ առաջ հավանաբար ես էլ չէի գիտակցում թե ինչ նշանակություն կունենա իմ կյանքում այն առանց ինչի ես արդեն չեմ պատկերացնում իմ անցյալն ու ապագան:
2006 թ. օգոստոսի 27-ը համարյա ոչնչով չէր տարբերվում այդ ամառվա մնացած օրերից: Սակայն կար մի հետքրքիր իրադարձություն: Այդ օրը մեկնարկում էր Իսպանիայի Լա Լիգայի հերթական առաջնությունը: Առաջին անգամ Հայաստանում մի խումբ երկրպագուներ պատրաստվում եին միասին դիտել Real Madrid - Villareal հանդիպումը: Սակայն մինչ այդ: Նախնական հանդիպման վայրը ընտրված էր Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքը, որը բոլորն էլ գիտեն և կարելի էր հեշտ կողմնորոշվել: Իհարկե այդ վայրը Արսեն Նիկողոսյանի՝ ով այդ հանդիպման նախաձեռնողն էր, հանդիպումների սիրելի վայրն էր: Առաջին հանդիպմանը 10-12 հոգի էինք: Իհարկե մեծ մասը միմիանց չէր ճանաչում, ոմանք շփվել էին մինչ այդ halamadrid.ru-ում, ոման ընկերների հետ էին եկել, որ ձանձրալի չլինի: Իսկ Արման Շահբազյանը նույնիսկ առաջին կեսից հետո տուն գնաց, շարունակությունը տանը դիտելու պայմանով: 
Իսկ այս ներքևի նկարի Իսպանիայի հավքականի շապիկով տղան ես եմ՝ 15 տարեկան: Ձախից կանգնած են Տիկոն ու Արսենյոն, աջից Անահիտը և կանաչ շապիկով հայտնի KIKI-ն: Հետևի պլանում Նարեկն է երևում սպիտակ շապիկով: Ներքևում Գևորգն ու Սաքոն՝ Անահիտի եղբայրը: Ոման արդեն Ռեալին չեն երկրպագում նույնիսկ, ոմանց նույնիսկ չեմ էլ կարողանում հիշել հիմա: Բայց այդ օրը երբեք չեմ մոռանա...
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի առաջին հանդիպում 27.08.2006 թ.| Մանթաշով բար | Ռեալ Մադրիդ - Վիլյառեալ (0-0) 
Առաջին խաղը Ռեալի համար այդքան էլ լավ չդասավորվեց, սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքչին ձեռք չէր տալիս ամբիցիոզ Մադրիդցիներին, ովքեր այդ տարի շատ հեռուն գնացող պլաններ ունեին: Եվ այո՛ թեպետ մեկնարկն անհաջող էր, սակայն այդ մրցաշրջանն ավարտվեց Ռեալի չեմիպոնությամբ: 
Այդ օրվանից ի վեր անցել է ուղիղ 9 տարի: Երկար ու ձիգ 9 տարի, որոնք կարծես մեկ ակնթարթի պես անցան: Մենք կրկին հավաքվում ենք, կրկին խաղեր դիտում, երբեմն շատ ենք լինում ավելի հաճախ ավելի քիչ: Սակայն մեր պլանները չեն կորցրել իրենց ամբիոցիոզությունը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ու դեռ պետք է աճենք:
Այսօր Ֆան Ակումբը՝ որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու կարծում եմ լավագույնը պետք է կատարի ևս մեկ քայլ դեպի առաջ: Մեր ամենամոտ գերնպատակն է դառնալ Մադրիդի Ռեալի Պաշտոնական Ֆան Ակումբ: Ես, որպես Մադրիդի Ռեալի Հայական Ֆան Ակումբի նորընտիր նախագահ կհամարեմ դա իմ գլխավոր առաքելությունը այս տարվա համար: Շուտով՝ մենք դուրս կգանք մի նոր մակարդակ, կրկին կլինենք առաջինը Հայաստանում ու բնականաբար լավագույնը: Այո՛ Մե՛նք Ենք Մադրիդը և Մե՛նք պետք է միշտ ձգտենք լավագույնին ու լինենք լավագույնը:

Այսօր ուզում եմ Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբի՝ Realmadrid.am-ի մի մասնիկը: Ցանկանում եմ Ֆան Ակումբին միասնականություն և նորանոր հաջողություններ: 
Hala Madrid y nada mas !!
Realmadrid.am-ը 9 տարեկան է



Tuesday, August 25, 2015

Ինչպես մեկնարկել «Լա Լիգայում»

Օգոստոսի 21-ին մեկնարկեց Իսպանիայի «Լա Լիգայի» 2015-2016 մրցաշրջանը:

Շատ մինիմասլիստական առաջին տուր ստացվեց, ինչի արդյունքում ամեաարդյունավետը Էյբարն էր, որը երեք գնդակ ուղարկեց Գրանադայի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն մեկը: Նշեմ, որ Էյբարը նման սխրագործություն գործելով այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Շատ կոպիտ ստացվեց առաջին տուրը: Տաս խաղերից վեցում կարմիր քարտեր եղան: Հինգ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Երկուսում հաղթեցին տան տերերը՝ նվազագույն հաշվով: Մնացած երեք հանդիպումներում հաղթեցին հյուրերը, որոնցից մեկը Բարսելոնան էր, որը Լուիս Սուարեսի Միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել Ատլետիկի նկատմամբ: Հանդիպման մեկնարկում 11 մետրանոց հարվածը չի իրացրել Լեո Մեսսին: Մեսսիի վրիպումներն ամեն անգամ արդեն զավեշտից վերածվում են մղձավանջի:
Ռոբերտոս Սոլդադոն Վիլյառեալի կազմում հենց մեկնարկային տուրում դարձավ գոլի հեղինակ: Սոլդադոն հավկնում է դառնալ Վիլյառեալի հարձակման գծի առաջատարը:
ՌԵԱԼԸ... Ռեալը մեկնարկային տուրում չկարողացավ հաղթել Խիխոնի Սպորտինգին՝ 0-0: Կարծես Բենիտեսը մոռացել է, որ ավարտվել է միջմրցաշրջանն ու արդեն ժամանակն է լրջացնել ամեն ինչ: Մեկնարկային կազմում Բենիտեսը դուրս էր բերել Դանիլոյին, որին նա փոխարինեց հանդիպման վերջում: Երկրորդ խաղակեսում Ռեալի կազմում իր նորամուտը նշեց Կովաչիչը, այն ինչ ավելի նպատակահարմար կլիներ մի փոքր ավելի խաղակցված ֆուտբոլիստի մտցնել խաղադատ: Ինչևիցե Ռեալը չհաղթեց, քանի-որ առաջին հերթին չօգտագործեց ստեղծված պահերը: Իսկ պահեր կային, և այդ պահերի իրագործումը կարող էր հաղթանակ բերել Ռեալին: Սակայն ոչ: Վատագույններից մեկը խաղադաշտում Գարեթ Բեյլն էր, ով կարծես անցյալ մրցաշրջանից ի վեր չի կարողանում գտնել իր տեղը խաղադաշտում: Բենզեմայի վնասվածքը ստիպել է Բենիտեսին 9 համարի դիրքում խաղացնել Խեսեյին ինչը ևս որոշ տակտիկական փոփոխություններ է իրենից ենթադրում: Իսկ տապասում Կեյլոր Նավասն էր: Այսքան տարիներից հետո դժվար է գիտակցել, որ Մադրիդի դարպասն ուրիշ մարդ է պաշտպանում: Հուսանք այդ խնդիրը Կեյլորը պատվով կկատարի: Իսկ եթե ոչ նա ապա Կիկո Կասիլյան, ով կարծում եմ իր խաղային որակներով չի զիջում Նավասին:
Մեկնարկային տուրը բազմաթիվ խոսակցություններ իր հետ բերեց: Ոմանք արդեն իսկ շտապում են Ռեալի համար մրցաշրջանը ցախողված համարել: Ոման շնորհավորում են Բարսելոյանին այս առաջնությունում գալիք հաղթանակի հետ կապված: Բայց դե մի շտապեք հարգելի պայծառատեսներ: Սա միայն առաջին տուրն էր: Ամեն ինչ դեռ առջևում է:

Sunday, August 23, 2015

Օգոստոսի 23-ը Կրկնակի ՏՈՆ է Իմ Համար !!!

Օգոստոսի 23-ը Ինձ համար ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է: 
Քանզի նախ օգոստոսի 23-ը Ծնողներիս ամուսնության օրն է: Ուղիղ 25 տարի առաջ ծնողներս ամուսնացան: Կարծում եմ այս տարեդաձի լավագույն նվերն իրենց համար դստեր ամուսնությունն էր :) Ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ: Ձեր բոլոր նպատակներն իրագործեք, Դուք Արժանի եք Լավագույնին Պապ ջան ու Մամ ջան: :* :* :*


Այս երջանիկ օրվա մյուս ՄԵՂԱՎՈՐԸ Գագիկ Քեռիս է, ում ծննդյան տարեդարձն է այսօր: Гагик Даниелян​ Շնորհավորում եմ: Ուզում եմ որ միշտ թոռներիդ ծիծաղն անպակաս լինի Ձեր տանից: Ուզում եմ Քեզ անսահման առողջություն ու երիտասարդական եռանդ ցանկանամ: Որ միշտ լինես այնպիսին ոնց որ Մաման մեկ-մեկ պատմում ա, ես Գագոն մեկել կտենաս սենց էր անում կամ նենց էր անում :) Այ էտ ամենակարևորն ա: :* :* :*

Saturday, August 15, 2015

Yerevan Color Run 2015

Այսօր Երևանում կայացավ Color Run կոչվող վազքի մրցույթը, որը տարածված է ամբողջ աշխարհում: 
Այն բացի զվարճալի միջոցառում լինելուց նաև ունի բարեգործական բնույթ: Տոմսերի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է մի երիտասարդի բուժման ծախսերը հոգալուն:
Մեծ հաճույքով կասեի, որ անթերի միջոցառում էր, ԲԱՅՑ, բայց հուսով եմ հաջորդ անգամվա համար կազմակերպիչները իրենց learning-ների մեջ կգրեն, որ ավելի լավ ա, գոնե մեկ հոգի դնել 1.5 կմ. check point-ին, քանց թե ամբողջ տարածքի վրա հարյուր մետրը մեկ ներկերով զինված 3-4 հոգի որոնք անկախ նրանից քեզ հաճելի ա թե չէ փորձում են նենց անեն, որ այդ գունավոր ներկը հասնի իր նպատակին՝ այն է արդեն չթողնի շնչես, կամ բերանումդ ավելի շատ լինի քանց թե ասենք թուքը: Դա անելու բան չէր, fun-ը fun, բայց դե մարդկանց ցանկությունն էլ մեկ-մեկ կարելի ա հաշվի առնել: Ճանապարհի կեսին հսկիչ կետի բացակայության պայմանով շատերս վազեցինք ավելի քան 5 կմ. դրանով իսկ մեկը ես հիասթափվեցի ամեն ինչից ու հետո արդեն ոչինչ աչքիս չէր երևում: Մի բան էլ կար, որ բավական տհաճ էր՝ ամբողջ ճանապարհին, մի տեղ չկար, որտեղից կարելի էր ջուր խմել, դժվարա բերանդ լիքը ներկով վազել 5 կմ.: Կամ մարդ կա կարողա վատանում ա...
Դե մի խոսքով, հուսամ սխալների ուղղում դեռ կլինի ու արդեն ավելի կատարելագործված #YerevanColorRun կտեսնենք հաջորդ անգամ: Լիքը հավես էր, լիքը կայֆ, լիքը դզող ! Ապրեք բոլորդ, կհանդիպենք վազուղիներում !!!






Monday, August 10, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈՒԼԻՍ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՕԳՈՍՏՈՍԻ 8-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՀՈՒԼԻՍ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

91296463

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈՒԼԻՍ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Sunday, August 2, 2015

Մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը:

Այսօր՝ Օգոստոսի մեկին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում մրցեցին Բանանցն ու Միկան:
Բանանցն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Թիմը համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով, որոնք եկել են ուժեղացնելու Բանանցի արդեն իսկ բավական խաղակցված կազմը: Նոր գլխավոր մարզչի գալով իհարկե փոխվել է նաև թիմի խաղային ձեռագիրը, որի համար էլ նոր ֆուտբոլիստները հրավիրվել են՝ կարգավորելու և իրագործելու մարզչի մտահաղացումները, որոնք հնարավոր չէր եղել իրագործել առկա ֆուտբոլիստների միջոցով:
Միկա: Թերևս ՄԻԿԱ անունն այս թիմի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի: Միայն անունն է մնացել նույնը անցյալ մրցաշրջանից հետո: Ռուսական «Կվազար» ֆուտբոլային թիմի ղեկավարությունը վերցնելով իր վրա Միկայի ծանր բեռն ամբողջությամբ թարմեցրել է կազմը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Առաջին իսկ րոպեներից ծավալվեց անզիճուն պայքար, սկզբում ավելի լավ տպավորություն էր թողնում Միկան: Առաջին լուրջ վտանգը այս խաղում ստեղծեցին հենց Միկայի ֆուտբոլիստները: Սակայն հաջողության հասնելու համար դեռ շատ ջանքեր պետք է ծախսվեին: Առաջին խաղակեսի միջնամասում խաղը քիչ թե շատ կայունացավ: 29-32-րդ րոպեների ընթացքում արդեն Բանանցն ուրել առաջ անցնելու լավ հնարավորություն, սակայն այսօր ֆուտբոլային Բախտը երես էր թեքել Բանանցից: Միայն Սարգիս Բալոյանը եթե օգտագործեր դարպասը գրավելու իրեն ընձեռված բոլոր հնաարավորությունները, ապա ամենաքիչը հեթ-տրիկի հեղինակ կլիներ այժմ: Բանանցին պետք է հավատք իր ուժերի նկատմամաբ՝ վստահություն և վճռականություն: Դե բզի էտ անդերը գոլերի մեջ էլի, ինչ ես նստել մտածում ուր գլորես:
Երկրորդ խաղակեսն անցավ մեծամասամբ Բանանցի գրոհների ներքո և այդտեղ գործեց ֆուտբոլում ամենահաճախ հանդիպող չգրված օրենքներից մեկը՝ չես խփում դու, խփում են քեզ: Բանանցը մի քանի լավ հնարավորություն կորցրեց, ինչի արդյունքում Միկան առաջինը հասավ հաջողության: Հանդիպման 75-րդ րոպեին Թայմուրազ Տոբոևը գրավեց Ստեփան Ղազարյանի դարպասը մինչ այդ գեղեցիկ հնարքով ազատվելով պաշտպանի հսկողությունից: Սակայն նույնիսկ Միկայի 9 համարի ակտիվ գործողությունները չօգնեցին պահպանել հաղթական հաշիվը, քանզի աշխատեց Արամ Ոսկանյանի կատարծ փոփոխությունը: Փոխարինման մդուրս եկած Ջոն Ջերեմիան հանդիպման վերջին վայրկյաններին գրավել Միկայի դարպասն այդպիսով փրկելով Բանանցին առաջին իսկ պարտությունից՝ 1-1:

Թեպետ սա առաջնության բացման հանդիպումն էր, սակայն առաջնության անդրանիկ գնդակը խփվեց այս խաղային օրվա մյուս հանդիպման ժամանակ: Փյունիկ - Ալաշկերտ հանդիպման հաշիվը խաղասկզբից 11 րոպե անց բացեց Վարազդատ Հարոյանը, այո հենց նա, տուգանային գեղեցիկ հարվածով գրավում է մրցակցի դարպասը և այստեղ թվում է, որ արդեն իզուր և անհնարին է պայքարել գործող չեմպիոնի հետ: Սակայն դա լաշկերտին չխանգարեց: Նույնիսկ ավելին՝ Ալաշկերտը հաղթեց Փյունիկին, դրանով իսկ ապացուցելով, որ Կայրաթի հանդեպ հաղթանակն ամենևին էլ հանկարծակի չէր: Ալաշկերտն այդպիսով տարավ առաջին հաղթանակն այս առաջնությունում՝ 1-2:

Կարծում եմ այս տարի մեր առաջնությունում հանդես եկող բոլոր 8 թիմերն էլ բավական հետաքրքիր շանսեր ունեն պայքարելու մրցանակային տեղերի համար: ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ: