Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, August 27, 2015

ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ | Realmadrid.am

Երբ մտածում ես, որ ժամանակին 301 թիվն էր և հայերն ընդունում էին քրիստոնեությունը և միգուցե չէին գիտակցում թե ինչ են անում այդ պահին: Միգուցե չգիտեին, որ առաջինն են աշխարհում կամ գիտեին: Հավանաբար չգիտեին և չգիտեին նաև, որ հենց Քրիստոնեության ընդունման պատճառով կհալածվեն ու կպահպանեն իրենց գոյությունը բազմապիսի չարչարանքներից հետո:

Տարիներ առաջ հավանաբար ես էլ չէի գիտակցում թե ինչ նշանակություն կունենա իմ կյանքում այն առանց ինչի ես արդեն չեմ պատկերացնում իմ անցյալն ու ապագան:
2006 թ. օգոստոսի 27-ը համարյա ոչնչով չէր տարբերվում այդ ամառվա մնացած օրերից: Սակայն կար մի հետքրքիր իրադարձություն: Այդ օրը մեկնարկում էր Իսպանիայի Լա Լիգայի հերթական առաջնությունը: Առաջին անգամ Հայաստանում մի խումբ երկրպագուներ պատրաստվում եին միասին դիտել Real Madrid - Villareal հանդիպումը: Սակայն մինչ այդ: Նախնական հանդիպման վայրը ընտրված էր Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքը, որը բոլորն էլ գիտեն և կարելի էր հեշտ կողմնորոշվել: Իհարկե այդ վայրը Արսեն Նիկողոսյանի՝ ով այդ հանդիպման նախաձեռնողն էր, հանդիպումների սիրելի վայրն էր: Առաջին հանդիպմանը 10-12 հոգի էինք: Իհարկե մեծ մասը միմիանց չէր ճանաչում, ոմանք շփվել էին մինչ այդ halamadrid.ru-ում, ոման ընկերների հետ էին եկել, որ ձանձրալի չլինի: Իսկ Արման Շահբազյանը նույնիսկ առաջին կեսից հետո տուն գնաց, շարունակությունը տանը դիտելու պայմանով: 
Իսկ այս ներքևի նկարի Իսպանիայի հավքականի շապիկով տղան ես եմ՝ 15 տարեկան: Ձախից կանգնած են Տիկոն ու Արսենյոն, աջից Անահիտը և կանաչ շապիկով հայտնի KIKI-ն: Հետևի պլանում Նարեկն է երևում սպիտակ շապիկով: Ներքևում Գևորգն ու Սաքոն՝ Անահիտի եղբայրը: Ոման արդեն Ռեալին չեն երկրպագում նույնիսկ, ոմանց նույնիսկ չեմ էլ կարողանում հիշել հիմա: Բայց այդ օրը երբեք չեմ մոռանա...
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի առաջին հանդիպում 27.08.2006 թ.| Մանթաշով բար | Ռեալ Մադրիդ - Վիլյառեալ (0-0) 
Առաջին խաղը Ռեալի համար այդքան էլ լավ չդասավորվեց, սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքչին ձեռք չէր տալիս ամբիցիոզ Մադրիդցիներին, ովքեր այդ տարի շատ հեռուն գնացող պլաններ ունեին: Եվ այո՛ թեպետ մեկնարկն անհաջող էր, սակայն այդ մրցաշրջանն ավարտվեց Ռեալի չեմիպոնությամբ: 
Այդ օրվանից ի վեր անցել է ուղիղ 9 տարի: Երկար ու ձիգ 9 տարի, որոնք կարծես մեկ ակնթարթի պես անցան: Մենք կրկին հավաքվում ենք, կրկին խաղեր դիտում, երբեմն շատ ենք լինում ավելի հաճախ ավելի քիչ: Սակայն մեր պլանները չեն կորցրել իրենց ամբիոցիոզությունը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ու դեռ պետք է աճենք:
Այսօր Ֆան Ակումբը՝ որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու կարծում եմ լավագույնը պետք է կատարի ևս մեկ քայլ դեպի առաջ: Մեր ամենամոտ գերնպատակն է դառնալ Մադրիդի Ռեալի Պաշտոնական Ֆան Ակումբ: Ես, որպես Մադրիդի Ռեալի Հայական Ֆան Ակումբի նորընտիր նախագահ կհամարեմ դա իմ գլխավոր առաքելությունը այս տարվա համար: Շուտով՝ մենք դուրս կգանք մի նոր մակարդակ, կրկին կլինենք առաջինը Հայաստանում ու բնականաբար լավագույնը: Այո՛ Մե՛նք Ենք Մադրիդը և Մե՛նք պետք է միշտ ձգտենք լավագույնին ու լինենք լավագույնը:

Այսօր ուզում եմ Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբի՝ Realmadrid.am-ի մի մասնիկը: Ցանկանում եմ Ֆան Ակումբին միասնականություն և նորանոր հաջողություններ: 
Hala Madrid y nada mas !!
Realmadrid.am-ը 9 տարեկան է



No comments:

Post a Comment