Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Միկա. Show all posts
Showing posts with label Միկա. Show all posts

Sunday, August 2, 2015

Մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը:

Այսօր՝ Օգոստոսի մեկին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում մրցեցին Բանանցն ու Միկան:
Բանանցն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Թիմը համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով, որոնք եկել են ուժեղացնելու Բանանցի արդեն իսկ բավական խաղակցված կազմը: Նոր գլխավոր մարզչի գալով իհարկե փոխվել է նաև թիմի խաղային ձեռագիրը, որի համար էլ նոր ֆուտբոլիստները հրավիրվել են՝ կարգավորելու և իրագործելու մարզչի մտահաղացումները, որոնք հնարավոր չէր եղել իրագործել առկա ֆուտբոլիստների միջոցով:
Միկա: Թերևս ՄԻԿԱ անունն այս թիմի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի: Միայն անունն է մնացել նույնը անցյալ մրցաշրջանից հետո: Ռուսական «Կվազար» ֆուտբոլային թիմի ղեկավարությունը վերցնելով իր վրա Միկայի ծանր բեռն ամբողջությամբ թարմեցրել է կազմը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Առաջին իսկ րոպեներից ծավալվեց անզիճուն պայքար, սկզբում ավելի լավ տպավորություն էր թողնում Միկան: Առաջին լուրջ վտանգը այս խաղում ստեղծեցին հենց Միկայի ֆուտբոլիստները: Սակայն հաջողության հասնելու համար դեռ շատ ջանքեր պետք է ծախսվեին: Առաջին խաղակեսի միջնամասում խաղը քիչ թե շատ կայունացավ: 29-32-րդ րոպեների ընթացքում արդեն Բանանցն ուրել առաջ անցնելու լավ հնարավորություն, սակայն այսօր ֆուտբոլային Բախտը երես էր թեքել Բանանցից: Միայն Սարգիս Բալոյանը եթե օգտագործեր դարպասը գրավելու իրեն ընձեռված բոլոր հնաարավորությունները, ապա ամենաքիչը հեթ-տրիկի հեղինակ կլիներ այժմ: Բանանցին պետք է հավատք իր ուժերի նկատմամաբ՝ վստահություն և վճռականություն: Դե բզի էտ անդերը գոլերի մեջ էլի, ինչ ես նստել մտածում ուր գլորես:
Երկրորդ խաղակեսն անցավ մեծամասամբ Բանանցի գրոհների ներքո և այդտեղ գործեց ֆուտբոլում ամենահաճախ հանդիպող չգրված օրենքներից մեկը՝ չես խփում դու, խփում են քեզ: Բանանցը մի քանի լավ հնարավորություն կորցրեց, ինչի արդյունքում Միկան առաջինը հասավ հաջողության: Հանդիպման 75-րդ րոպեին Թայմուրազ Տոբոևը գրավեց Ստեփան Ղազարյանի դարպասը մինչ այդ գեղեցիկ հնարքով ազատվելով պաշտպանի հսկողությունից: Սակայն նույնիսկ Միկայի 9 համարի ակտիվ գործողությունները չօգնեցին պահպանել հաղթական հաշիվը, քանզի աշխատեց Արամ Ոսկանյանի կատարծ փոփոխությունը: Փոխարինման մդուրս եկած Ջոն Ջերեմիան հանդիպման վերջին վայրկյաններին գրավել Միկայի դարպասն այդպիսով փրկելով Բանանցին առաջին իսկ պարտությունից՝ 1-1:

Թեպետ սա առաջնության բացման հանդիպումն էր, սակայն առաջնության անդրանիկ գնդակը խփվեց այս խաղային օրվա մյուս հանդիպման ժամանակ: Փյունիկ - Ալաշկերտ հանդիպման հաշիվը խաղասկզբից 11 րոպե անց բացեց Վարազդատ Հարոյանը, այո հենց նա, տուգանային գեղեցիկ հարվածով գրավում է մրցակցի դարպասը և այստեղ թվում է, որ արդեն իզուր և անհնարին է պայքարել գործող չեմպիոնի հետ: Սակայն դա լաշկերտին չխանգարեց: Նույնիսկ ավելին՝ Ալաշկերտը հաղթեց Փյունիկին, դրանով իսկ ապացուցելով, որ Կայրաթի հանդեպ հաղթանակն ամենևին էլ հանկարծակի չէր: Ալաշկերտն այդպիսով տարավ առաջին հաղթանակն այս առաջնությունում՝ 1-2:

Կարծում եմ այս տարի մեր առաջնությունում հանդես եկող բոլոր 8 թիմերն էլ բավական հետաքրքիր շանսեր ունեն պայքարելու մրցանակային տեղերի համար: ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ:

Saturday, July 11, 2009

Mika 1-1 Helsingborg


անԱրդյունք...
Երեկ Միակի Մարզադաչտում տեղի ունեցավ Միկաի Հանդիպումը , կներեք բայց լավ չեմ հիշում այդ Շվեդական Թիմի անունը , եթե չեմ Սխավլվում Հելսինգբուրգ ,ինչ ասեմ , ավարտեցինք խաղը ոչոքի....սակայն Ես Մեծ բերկրանք ստացա իյդ խաղից...Շատ Լավ խաղացին Մեր տղաները ափսոս ուշ ուշկի եկան: բազում գոլային պահեր բաց թողնվեցին...



Նպատակ...
Հատուկ Այս Խաղի Համար Ես Ալեքսից (Ով Հանդիսանում է Մադրիդի Ռեալի և Իսպանիայի Հավաքականի Մոլի երկրպագու ինչպես Ես և Դավո'ոն) Խնդրել եի Իսպանիայի դրոշը որպեսզի ինչ-որ կերպ աջակցեմ Միկաի Իսպանացի 2 հրաշալի խաղացողների , Ուլիսես Մոնտենեգրոին(8) և Պեդրո Լոպեսին(6) : Շնորակալեմ Դավո'ո-ից ով տվեց այդ միտքը և իրականացպեց Իմ և Արտակի հետ միասին արդեն Մարզադասշտում: Տղաները իրենց շատ Լավ դրսեվորեցին հատկապես Ուլիսեսը , ով աչքի եր ընկնում Սուր փոխանցումներով , և Տեխնիկապես բավական լավ էր պատրաստված: Հալալա Իրեն:

Տխուր Փաստ...
Տխրությամբ ասում եմ այն մասին որ տրիբունաներում աշխուժությունը պակասում էր: ՖԱՖցինրը ինշրենց հատվածում Իսկական տոնախմբություն եին պատաստել իսկ մնացաց տրիբունաներում մարդիք նույնիսկ ալարում եին ծափ տաին , կամ ել ասենք ոքեշնչեին ինչ որ կերպ տղաներին, դա իհարկե դեպքերի մեծամասնությունն էր, երբեմն լինում եին բացառություններ:
Ձայնս կտրվեց...


Me & Davo'o


Նկատվեցինք ՃՃՃՃՃ
Վերը նշված Իսպանիաի դրոշը շատ հետաքրքիր բախտի աչժանացավ Հարորդ օրը հայտնվելով Շվեդական և Հայկական Կայքերում , խաղի մասին պատմող նկարնեից մեկում ՃՃՃՃՃ
Կարելի է ասել որ այդ դրոշը աշխար տեսավ…ու հիմա տենաս ինչ են մտածել երբ Հայաստանյան ակումբի խաղին այդ սպիտակ ֆոնի վրա երևում է միայ մեկ դրոշ , այն էլ Իսպանիայի )))))

ԵՍ