Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Բանանց. Show all posts
Showing posts with label Բանանց. Show all posts

Monday, May 16, 2016

Ֆուտբոլային Հանդիպում Բոուլինգի Խաղահրապարակում

Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և  Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս  բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ 
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա:
  

Sunday, August 2, 2015

Մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը:

Այսօր՝ Օգոստոսի մեկին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում մրցեցին Բանանցն ու Միկան:
Բանանցն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Թիմը համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով, որոնք եկել են ուժեղացնելու Բանանցի արդեն իսկ բավական խաղակցված կազմը: Նոր գլխավոր մարզչի գալով իհարկե փոխվել է նաև թիմի խաղային ձեռագիրը, որի համար էլ նոր ֆուտբոլիստները հրավիրվել են՝ կարգավորելու և իրագործելու մարզչի մտահաղացումները, որոնք հնարավոր չէր եղել իրագործել առկա ֆուտբոլիստների միջոցով:
Միկա: Թերևս ՄԻԿԱ անունն այս թիմի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի: Միայն անունն է մնացել նույնը անցյալ մրցաշրջանից հետո: Ռուսական «Կվազար» ֆուտբոլային թիմի ղեկավարությունը վերցնելով իր վրա Միկայի ծանր բեռն ամբողջությամբ թարմեցրել է կազմը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Առաջին իսկ րոպեներից ծավալվեց անզիճուն պայքար, սկզբում ավելի լավ տպավորություն էր թողնում Միկան: Առաջին լուրջ վտանգը այս խաղում ստեղծեցին հենց Միկայի ֆուտբոլիստները: Սակայն հաջողության հասնելու համար դեռ շատ ջանքեր պետք է ծախսվեին: Առաջին խաղակեսի միջնամասում խաղը քիչ թե շատ կայունացավ: 29-32-րդ րոպեների ընթացքում արդեն Բանանցն ուրել առաջ անցնելու լավ հնարավորություն, սակայն այսօր ֆուտբոլային Բախտը երես էր թեքել Բանանցից: Միայն Սարգիս Բալոյանը եթե օգտագործեր դարպասը գրավելու իրեն ընձեռված բոլոր հնաարավորությունները, ապա ամենաքիչը հեթ-տրիկի հեղինակ կլիներ այժմ: Բանանցին պետք է հավատք իր ուժերի նկատմամաբ՝ վստահություն և վճռականություն: Դե բզի էտ անդերը գոլերի մեջ էլի, ինչ ես նստել մտածում ուր գլորես:
Երկրորդ խաղակեսն անցավ մեծամասամբ Բանանցի գրոհների ներքո և այդտեղ գործեց ֆուտբոլում ամենահաճախ հանդիպող չգրված օրենքներից մեկը՝ չես խփում դու, խփում են քեզ: Բանանցը մի քանի լավ հնարավորություն կորցրեց, ինչի արդյունքում Միկան առաջինը հասավ հաջողության: Հանդիպման 75-րդ րոպեին Թայմուրազ Տոբոևը գրավեց Ստեփան Ղազարյանի դարպասը մինչ այդ գեղեցիկ հնարքով ազատվելով պաշտպանի հսկողությունից: Սակայն նույնիսկ Միկայի 9 համարի ակտիվ գործողությունները չօգնեցին պահպանել հաղթական հաշիվը, քանզի աշխատեց Արամ Ոսկանյանի կատարծ փոփոխությունը: Փոխարինման մդուրս եկած Ջոն Ջերեմիան հանդիպման վերջին վայրկյաններին գրավել Միկայի դարպասն այդպիսով փրկելով Բանանցին առաջին իսկ պարտությունից՝ 1-1:

Թեպետ սա առաջնության բացման հանդիպումն էր, սակայն առաջնության անդրանիկ գնդակը խփվեց այս խաղային օրվա մյուս հանդիպման ժամանակ: Փյունիկ - Ալաշկերտ հանդիպման հաշիվը խաղասկզբից 11 րոպե անց բացեց Վարազդատ Հարոյանը, այո հենց նա, տուգանային գեղեցիկ հարվածով գրավում է մրցակցի դարպասը և այստեղ թվում է, որ արդեն իզուր և անհնարին է պայքարել գործող չեմպիոնի հետ: Սակայն դա լաշկերտին չխանգարեց: Նույնիսկ ավելին՝ Ալաշկերտը հաղթեց Փյունիկին, դրանով իսկ ապացուցելով, որ Կայրաթի հանդեպ հաղթանակն ամենևին էլ հանկարծակի չէր: Ալաշկերտն այդպիսով տարավ առաջին հաղթանակն այս առաջնությունում՝ 1-2:

Կարծում եմ այս տարի մեր առաջնությունում հանդես եկող բոլոր 8 թիմերն էլ բավական հետաքրքիր շանսեր ունեն պայքարելու մրցանակային տեղերի համար: ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ: