Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, November 20, 2015

Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա...

Ինչպես արդեն գիտենք, News.Vivaro.am-ն ամեն ամիս անց է կացնում Բլոգգերների մրցույթ: Այդ մրցույթից Ես էլ անմասն չմնացի և առաջին իսկ գրառումս բավական հետաքրքիր ստացվեց: Բացի այն, որ գրառումը հետաքրքիր և ինքնատիպ ստացվեց, այն նաև գրավեց մրցանակային երրորդ տեղը: Ինչի համար շնորհակալ եմ թե ընթերցողներց թե կազմակերպիչներից: Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային «Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա. Robbie Raul’s Blog» գրառումը:
Շարունակենք` ձգտելով ավելիին:
 Այս օրերին ամբողջ համացանցը, ինչու չէ նաև աշխարհը խոսում էր հայտնի «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մասին, որի հերոսները ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում են ապագա և հայտնվում Կալիֆորնիայում որտեղ 2015 թվական հոկտեմբերի 21-ն է: Համաշխարհային բազմաթիվ ընկերություններ պատրաստեցին հոլովակներ նվիրված այդ իրադարձությանը: Շատերը նույնիսկ համեմատում էին թե ֆիլմում «ապագայի» աշխարհում տեղ գտած տեխնոլոգիաներից, որոնք են արդեն իրականություն, իսկ որոնք այդպես էլ ստեղծագործական միֆ մնացին:

Ես էլ որոշեցի անցկացնել զուգահեռներ ֆուտբոլի անցյալի, անցյալի՝ երևակայական ապագայի և ներկայիս ֆուտբոլի և նրա հավանական զարգացումների միջև:

Անշուշտ ֆուտբոլի՝ 1863 թվականին անգլիական Շեֆիլդի փաբերից մեկում ընդունված կանոնները տարբերվում են այժմյան կանոններից: Գնդակը ձեռքով բռնել այևս չի կարելի, գոլը այլևս չեն հաշվում, երբ գնդակն անցնում է հորիզոնական դարպասաձողի վրայով: Բրիտանացի Էբենեզիլ Մորլին միգուցե և կնեղվեր, եթե իմանար, որ իր՝ թղթին հանձնած առաջին ֆուտբոլային կանոններն այլևս այն չեն, բայց ժամանակն իրենն ասում է և տեխնոլոգիական պրոցեսն իրենն ասում է: Այո՛ միգուցե այժմ, երբ քո սիրած թիմը հաղթում է, եթե քեզ չեն թույլատրում վազել խաղադաշտ և գրկախառնվել սիրելի խաղացողների հետ, բայց փոխարենը օրինակ մարզադաշտում գոլի կրկնապատկերը դիտելու հնարավորություն կա, դա էլ վատ առավելություն չէ 1863 թվականին եղած «առավելությունների» նկատմամբ: Ի դեպ՝ ես դեռ միայն մեկը թվեցի այն ամենից ինչ մենք ունենք այսօրվա ֆուտբոլում, որն արդեն իսկ դժվար է պատկերացնել առանց դրա:

Եկեք չշտապենք, ամեն ինչ իր հերթին.

Եկեք մի պահ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ և տեսնենք թե ինչպիսին էր ֆուտբոլն այն ժամանակ՝ անցկացնենք որոշակի զուգահեռներ:
Անշուշտ բոլորն են սիրում մրցանակներ ստանալ: Բացառություն չէ նաև Բարսելոյանի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով 2014-ի օգոստոսին տեղփոխվելով կատալոնական ակումբ՝ ընդամենը երեք խաղ է անցկացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն որպես թիմի լիիրավ անդամ թիմի հետ «նվաճել է» բոլոր այն տիտղոսները, որոնց Բարսան այդ ընթացքում տիրացել է: Եթե Թոմասը խաղար նախորդ դարի սկզբին, ապա օրինակ աշխարհի առաջնության եզրափակչի մեդալ ստանալու համար նա ստիպված կլիներ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, քանզի մեդալները տրվում էին միայն խաղադաշտում գտնված ֆուտբոլիստներին: Ինչ խոսք՝ արդարացի է:

Դուք երբևիցե խաղացե՞լ եք ֆուտբոլ Զինվորական կոշիկներով: Ես խաղացել եմ: Հավատացեք դա ամենահաճելի զգացողություններից չէ: Հենց մոտավորապես նման խաղակոշիկներով էլ խաղում էին կաշվե գնդակի «վարպետները» նախորդ դարասկզբին: Անհարմարության գագաթնակետն է: Դա հիմա է, որ ամեն շաբաթ սպորտային մարզակոշիկներ արտադրող ընկերություններն արտադրում են նորագույն տեխնոլոգիաներով, մեկը մյուսից էլ ավելի թեթև և ֆանտաստիկ ցուցանիշներ ունեցող խաղակոշիկներ:

Իսկ գնդակն իրոք կաշվից էր…

Եթե կես դար առաջ փորձեիր հարցնել օրինակ Պելեին, թե ինչպիսին է նա տեսնում ֆուտբոլն ապագայում, նա  դժվար թե ասեր. «Տեսնում եմ հինգ մրցավար երեքի փոխարեն, գլխավոր մրցավարն անպայման իր հետ պետք է վազեցնի սափրվելու փրփուր, մարդ ես մեկ էլ տեսար խաղից հետո կարևոր ընթրիք պետք է ունենա, իսկ նրա ընկերուհին չի սիրում երբ նա սափրված չէ: Երևի ընդմիջման ժամանակ սափրվի ամեն դեպքում»:

Կամ Մարադոնան կասեր. «Իմ ձեռքով գոլն այդպես էլ կմնա եզակին պատմության մեջ , չէ որ երբ ներդնեն չիպով գնդակները՝ նրանք ավտոմատ կհասկանան թե մարմնի որ մասին է դիպել գնդակն ու այդ մասին անմիջապես կհայտնեն գլխավոր մրցավարին:» Բայց Օլիվյե Ժիրուն Բավարիայի դարպասը խփած գոլով պարզ ցույց տվեց, որ գնդակներն դեռևս այդքան էլ «ՍՄԱՐԹ» չեն, իսկ մարդկային գործոնը՝ չափազանց մեծ:

Ֆուտբոլյն այլևս այն չէ, ինչ նախորդ դարում և այլևս երբեք չի լինի այդպիսին:

Եթե նույնիսկ 2000-ի սկզբին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ գոլի արձանագրության համար հատուկ սարքեր են տեղադրելու, մի պահ քմծիծաղ կտայի և կմոռանայի այդ ցնդաբանությունը: Բայց արի ու տես, որ սա դեռ միայն սկիզբն է:

Ֆուտբոլիստներն էլ այևս այն չեն: Ովքե՞ր էին նախորդ դարասկզբի այլմոլորակայինները: Գարինչան, Պելեն, Մարադոնան… Գարինչան մահացավ աղքատության մեջ, իսկ Պելեն մեծահարուստ դարձավ, չնայած նրան, որ իր տաղադով միգուցե Գարինչան մի քանի անգամ գերազանցում էր Ֆուտբոլի արքային: Մարադոնան թմրադեղերի հետ սերտ հարաբերություններն ուներ:

Երեսուն տարի անց միգուցե Սերխիո Ռամոսը լինի նոր Մոուրինյո՝ իր խառնվածքով և կռվարարությամբ: Իսկ պատկերացնու՞մ եք Զլատան Իբրահիմովիչին Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Ինձ թվում է նա չի դիմանա և վերջ ի վերջո դաշտ դուրս կբերի ինքն իրեն:
  • 2022թ. մայիսի 22-ին Ֆրանչեսկո Տոտտիի միակ գոլը հաղթանակ պարգևեց Ռոմային Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
  • 2027թ. Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է Մադրիդի Ռեալի Գլխավոր մարզիչ: Ռաուլի օգնականները կլինեն Խոսե Մարիա Գուտիերեսը (Գուտի) և Ռուբեն Դե Լա Ռեդը: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ իր հերթին կզբաղեցնի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
  • 2027թ. Քրիսիտան Վիերին կնկարահանվի «Ֆուտբոյալին Տերմինատորը» ֆիլմում: Նրա գլխավոր զենքը կլինի կրարող Սելֆի-Սթիքը:
  • 2029թ. Արթուրո Վիդալը տատու սալոն է բացել և այլևս ինքն է անելու Զլատան Իբրահիմովիչի բոլոր նոր տատուները, սակայն պետք է նշեմ, որ Զլատանի մարմնի վրա այդքան էլ շատ տեղ չի մնացել:
  • Կարիմ Բենզեմաի և Ռիհաննայի դուետը արժանացավ 2030-ի Գրեմմի մրցանակին, որպես տարվա լավագույն կատարում:
  • 2030 թ. Կրիշտիանու Ռոնալդուն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Անշուշտ, Ռոնալդուն օժտված է մարդկային բարձր որակներով, ինչու չէ, նա կարող է դա անել:
  • 2031-ին տպագրված «Ես երբեք չեմ սիրել Բիթլզ» ինքնակենսագրական գրքում Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ նա ամբողջ կյանքում չի սիրել Բիթլզ խումբը, այդ իսկ պատճառով ամեն կերպ խուսափել է Լիվերպուլի կազմում գոլի հեղինակ դառնալուց:
  • 2032թ. Միլանի ղեկավարությունը որոշել է, որ թիմը հաջողության կարող է հասնել եթե թիմ վերադառնան Դիդան, Պաոլո Մալդինին, Կախա Քալաձեն, Կաֆուն, Գատուզզոն, Ռույ Կոստան և իհարկե Անդրեյ Շեվչենկոն: Ծրագիրը համարյա հաջողություն էր բերում Ռոսսոներիներին, սակայն նրանց ծրագիրը չիրականացավ, քանզի նրանց հաջողության գաղտնիքն ամենևին էլ ֆուտբոլիստները չէին: Միլանին հաջողություն էր բերում Սուրեն Բաղդասարյանը, ով վարում էր Իտալիայի «Ա» սերիայի հանդիպումները:
  • 2038 թ. Հենրիխ Մխիթարյանը ընտրվեց Մեծ Հայքի հանրապետության (նախկին Հայաստանի հանրապետություն) նախագահ, հավաքելով ընտրողների ձայների 97%-ը: Առաջին անգամ հայաստանի պատմության մեջ անկուսակցական թեկնածուն նման առավելությամբ հաղթում է ընտրությունների առաջին փուլում:
  • Լիոնել Մեսսին, Դանի Ալվեշը, Անդրես Ինիեստան ինչպես նաև Բարսելոնի ևս 4 նախկին ֆուտբոլիստներ կմասնակցեն 2044 թվականին նկարահանվող «Սպիտակաձյունիկը և 7 կատալոնացի թզուկները» բարեգործական ֆիլմում, որի գլխավոր ռեժիսորը լինելու է Պեպ Գվարդիոլան: Այս ֆիլմը կլինի Գվարդիոլայի առաջին լիամետրաժ ֆիլմը Հոլիվուդ տեղափոխվելուց հետո:
  • 2046թ. Ապրիլի 7: Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Այսօր 99 տարեկան հասակում սրտի կատվածից մահացել է Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ասում են նա սրտի կատված է ստացել, երբ իմացել է որ հաջորդ տարի Փյունիկի գերաստղին գնելու համար նա պետք է վճարի աստաղաբաշխական 150 հազար դոլար և դա նաև կարող է անել ապառիկ տարբերակով:
Իսկ ի՞նչ փոփոխություններ կլինեն ֆուտբոլի մեխանիկայում:
  • 2025 թ. Ֆուտբոլիստների խաղակոշիկներում կտեղադրվեն սենսորներ և մինի տեսախցիկներ, ինչը կօգնի մրցավարներին ճիշտ որոշումներ կայացնել:
  • 2030 թ. խաղն այլևս կդատի մեկ մրցավար, որը իր որոշումները կկայացնի նայելով խաղը 20 տարբեր տեսախցիկների միջոցով:
  • 2035 թ. Ֆուտբոլիստների մարմիններին ամրացված հատուկ թափանցիկ թաղանթը թույլ է տալիս մարզիչներին տեղեկանալ նրանց ֆիզիկական վիճակի մասին և տեսնել նրանց վիճակագրությունը:
  • 2040 թ. Հատուկ ակնոցների միջոցով երկրպագուները կարողանում են զգալ իրենց ինչպես խաղադաշտի ցանկացած կետում:
  • 2050 թ. Առաջին ռոբոտ ֆուտբոլիստը փորձարկում անցավ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում:
  • 2060 թ. Ռոբոտների առաջին ֆուտբոլային թիմը անցկացրեց ընկերական հանդիպում աշխարհի հավաքականիհետ:
  • 2065 թ. Ֆուտբոլային ակումբներում թույլատրվում է հայտավորել ռոբոտների, որոնք կկառավարվեն իրենց տերերի կողմից անդրոիդ համակարգի միջոցով:
Իսկ մենք կասենք. «Բա գիտեք Մեր ժամանակ ինչ ֆուտբոլիստներ կային…»

No comments:

Post a Comment