Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, January 12, 2013

Lifetime blog 4 years old


Ողջույն Բլոգս :Ճ
Եթե աշխարհի վերջ չի եղել ուրեմն հիմա 2013 թիվն է, ավելի կոնկրետ հունվարի 12-ը և բոլորդ կարծում եմ արդեն հոգնել եք նոր տարվա շնորհավորանքախառը վազվզոցներից, խմելուց ու ուտելուց:
Կարծես քիչ առաջ ասեցի, որ այսօր Հունվարի 12-ն է, իսկ դա նշանակեԳը, որ այսօր ՙLifetime blog՚-ը դարձավ 4 տարեկան: Ամեն տարի այս օրն մտածում եմ, արա բայց չորս տարի, ոնց չեմ հոգնել Ես ես ամենինչից, ոնց ա հավեսս տալիս էլի գրեմ, շեյր անեմ, դավադիտ անեմ, պատմեմ, մտածեմ՝ տենաս կարդացին, ի՞նչ մտածեցին: բայց ես մի բանը սենց ա կարելի փոխել, ես մեկը սենց դարձնել, ու տենց հազար ու մի զհար :Դ
Lifetime blog 4 yeras old
Չէ, բլոգս պարապ վախտվա զբաղմունք չի, որ ասեմ դժվարանում եմ նկարագրել թե ինչ ա իմ համար ՙԻՆՔԸ՚, կարծում եմ ոչինչ ասած չեմ լինի: Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում շատ բան ա տվել ինձ բլոգս, ես էլ շատ բան եմ տվել բլոգիս, շատ բան եմ փորձել բլոգիս միջոցով փոխանցել մարդկանց, թե անձնական, թե քիչ ավելի կարևոր: Ես շարժվել եմ մի կարգախոսով՝ ՙԿարևոր է, որ ես անեմ դա, թեև չգիտեմ թե ինչ է դա ինձ տալիս, բայց զգում եմ, որ պետք է անեմ ու վերջ՚:
Ու ի՞նչ, այսօր 4 տարեկան ես ՙLifetime blog՚: Կյանքի բլոգ՝ Բլոգ ՙՄեր և մեր կյանքի մասին՚ իզուր չէ, որ այդպես դրեցի բլոգիս անունը, առաջինն էր ինչ եկավ մտքիս, գիտեմ եթե մի քիչ երկար մտածեի անվան շուրջ, հաստատ կգժվեի ու չէի կարանա նորմալ անուն ընտրեի, չնայած դուք պիտի ասեք ստացվելա, թե չէ: Բլոգս ներկեցի ՙԿանաչ՚, միշտ ձգտել եմ պահել կանաչի մեջ, Կյանքը կանաչա վսյոտակի չէ՞: Շատ են դժգոհել գույնից երբեմն, բայց հիմա էլ տենց կանաչի մեջ ա :Ճ ՈՒ էտ ինձ Դզումա !
Բլոգիս մասին կարամ գրեմ, գրեմ, գրեմ, ինչքան ասես գրեմ, պատմեմ ու չհոգնեմ: Բայց այսօրվա ընթերցողն անհամբեր է, նրան դուր չեն գալիս երկար-բարակ պատմությունները, հա ի՞նձ դրանից ինչ: Դուր չեն գալիս թող չկարդան (ինչ-որ ջղայնի մեջ ստացվեց հա՞ աչկիս): Ինչևիցե, այսօր ունեմ ինչ ունեմ, ու բլոգս ել կա ինչ կա:
Չեմ ուզում էլ անդրադառնամ անցած 4 տարիների եղելությունին, ու չեմ էլ ուզում խոսամ բլոգիս գալիք 5ամյակից, բայց հո չենք նշելու: Բուռն տոնախմբությունը խոստանում եմ, եթե իհարկե կցանկանաք էլի:
Իսկ հիմա ՙLifetime blog՚-իս մաղթում եմ անխափան հոսթինգ, շատ այցելուներ, հետաքրքիր նյութեր ու իմաստալից մեկնաբանություններ: Թող, որ կյանքը, որի մասին պատմվի այստեղ լինի հետաքրքիր ու բազմագույն, պայծառ և կյանքով լեցուն ինչպես առավոտը սարերում:

No comments:

Post a Comment