Ողջույն սիրելի ընթերցողներ: Այս օրը տոնական է իմ համար, թեև տոնախմբություն այս տարի կազմակերպել չի հաջողվի: 3 տարի առաջ 2009 թվականի հունվարի 12-ին ծագեց մի գաղափար, մի անորոշ միտք, մի ակնթարթ: Այդ ակնթարթում ստեղծվեց Լայֆթայմ բլոգը: Բլոգ- մի միջավայր, որտեղ այս երեք տարիների ընթացքում գտնվել են բոլոր նրանք` ովքեր պարբերաբար այցելել են Բլոգ:
Իհարկե այժմ շատ բան է փոխվել, և ներկայումս իր սկզբնական տեսքից շատ է տարբերվում: Բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները ազդել են միայն արտաքին տեսքի վրա, իսկ բովանդակությունը ինչպես նաև վերը նշված տեսքը մնում են հավատարիմ բլոգի կարգախոսին` շարժվում ժամանակին հավասար, միշտ նորարար է և արտացոլում է այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Իհարկե վերջին վեց ամիսների ընթացքում, երևի թե հասկանալի Ձեզ համար պատճառներով, բլոգում հիմնականում անձնական բովանդակությամբ գրառումներ են արվում, թեև նրանցում էլ փորձում եմ ինչքան հնարավոր է տեսակետներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ:
Բայց ինչևիցե սա էլ մեր կյանքի մի էտապն է, և ինչպես ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ իմ բլոգն իմ հետ է, իմ մի մասն է, առանց որի ես ինձ չեմ կարող պատկերացնել: Այսօր ևս, գոնե մեկ անգամ տարվա մեջ, կարող եմ ասել բոլորիդ, թե ինչքան եմ սիրում իմ բլոգը, ու ինչքան ուրախ եմ, որ այն կա: Ստեղծվելով պահի ազդեցությամբ, տպավորության արդյունքում, այսօր արդեն 3 տարեկան է:
Բայց ինչևիցե սա էլ մեր կյանքի մի էտապն է, և ինչպես ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ իմ բլոգն իմ հետ է, իմ մի մասն է, առանց որի ես ինձ չեմ կարող պատկերացնել: Այսօր ևս, գոնե մեկ անգամ տարվա մեջ, կարող եմ ասել բոլորիդ, թե ինչքան եմ սիրում իմ բլոգը, ու ինչքան ուրախ եմ, որ այն կա: Ստեղծվելով պահի ազդեցությամբ, տպավորության արդյունքում, այսօր արդեն 3 տարեկան է:
Գրառումների հենց այն մասը, որը ես շատ եմ սիրում, այն գրառումներն են, որոնց մեջ կա անսահման էներգիա, տպավորություն, ինչ որ մի ուժեղ զգացմունք և մտքին եկածն ասելու անսահման ցանկություն: Շնորհակալ եմ շատ, որ այդ պահերին կարողացել եմ մտքերս արտահայտել այստեղ, չեմ ալարել, բացել և սկսել եմ գրել, թեկուզ մտածել եմ, որ պետք չի, բայց գրել եմ: Մեկ-մեկ շատ դժվարա գրել չափից դուրս անձնականի մասին ու հանձնել դա հանրությանը, ազատութուն տալ քո սեփականությանը:
Երբ հետ եմ նայում, մի պահ աչքի տակով անցկացնում եմ հին գրառումներս, մի անբացատրելի զգացողությունա լինում մոտս, բավարարվածության և լիարժեքության աննկարագրելի մի աստիճան:Վերջ ի վերջո կարողանում ես տեսնել, թե որտեղից ուր ես եկել և փորձում ես հասկանալ կամ ծրագրել, թե ուր ես գնալու հետո: Չասեմ թե, որքան չի հերիքում այդ ամենն ինձ հիմա: Բազմաթիվ անելիքներ, գաղափարներ, մտքեր, որոնք շատ մեծ հաջողությունների կարող են հասնել, որոնք պետք է զարգացնել, բայց...
Ուզում եմ շնորհակալություն ասեմ Ձեզ` մարդկանց, (ծանոթ, թե անծանոթ, իսկ անծանոթներին առավել ևս) ովքեր կարդում են Լայֆթայմը, չեն ձանձրանում, չեն զլանում և երբեմն իրենց կարծիքն են արտահայտում (այ դրա համար կրկնակի շնորհակալություն): Դա ամենամեծ պարգևն է իմ և իմ բլոգի համար: Եթե Լայֆթայմը լիներ փակ, ապա ես կգրեի միայն իմ համար և այս հաճույքը կվայելեի լուռ միայնության մեջ, իսկ այսպես ուրախությունը կրկնապատկվում է բազմաթիվ անգամներ` քանի որ կաք Դուք:
Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, որ դուք կաք: Ես Ձեզ շատ սիրում եմ, Դուք էլ իմ «կյանքի» մի մասնիկն եք:
Եվ ստացվում է, որ արդեն 3 տարի է.
«Մենք և մեր կյանքը» Լայֆթայմ Բլոգում:
Հավերժ Ձեր` Բլոգգեր.
Robbie Raul
No comments:
Post a Comment