Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Բանակային նկար. Show all posts
Showing posts with label Բանակային նկար. Show all posts

Wednesday, January 28, 2015

Հայկական Բանակ 23

Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր:
Միշտ գլուխդ բարձր՝ հպարտ ու վստահ: Շնորհավորում եմ Մեր բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Այսօր, Մեր Բանակի քաջության շնորիվ, մեր սահմանը պահող քաջ Հայ զավակների շնորհիվ է, որ գրվում են այս տողերը: Թող որ մարդկային կորուստներ չլինեն մեր բանակում: Որ յուրաքանչյուր Հայ տան ճրագ միշտ վառ մնա: Զինվո՛ր, այդ պատվավոր կոչմանը արժանացած երջանիկները երաշխիքն են իրենց երկրի կայունության ու առաջընթացի: Զինվո՛ր, թող երկինքը կապույտ լինի քո գլխավերևում ու անամպ: Թող փամփուշներդ միշտ պատրաստ լինեն կանգնեցնելու թշնամուն, սակայն դրանց գործի դնելու կարիք երբեք չունենաս:
Երջանիկ եմ, որ եղել եմ ու միշտ էլ կլինեմ իմ Ազգի, իմ Բանակի Զինվորը:

Sunday, August 3, 2014

Էլեկտրոնային մամուլը քիչ էր, տպագիրն էլ վրա հասավ:

Ողջույն Հայրենասիրությամբ լցված Բլոգոսֆեռա: 
Պատմությունը՝ որը հիմա կպատմեմ, ոչ այքան ուղիղ, սակայն որոշակի կապ ունի Բանակի հետ, քանզի այստեղ տեղ գտած իրադաձություններն անուղղակիորեն առնչվում են Զինված ուժերում ծառայությանս հետ
1in.am-ի հայնի ֆոտոսխալմունքից հետո, այդքան էլ ժամանակ չէր անցել, սակայն.
Մի երկու շաբաթ առաջ մի նամակ ստացա ֆեյսբուքյան ընկերներիցս մեկից, որում նա ինձ ուրախությամբ հորդորում էր անպայման գնել «Եթեր» շաբաթաթերթի հերթական՝ 29-րդ համարը, որտեղ կա իմ բանակային համզգեստով լուսանկարը
Դե պատկերացրեք վիճակս... դե ինչ արած  գնեցի «Եթեր» շաբաթաթերթը: Առաջին էջում նկարս տեսնելով զայրացա, բայց մտածում էի, գոնե բովանդակությունը նախորդինի նման ողբերգական չլինի էլի: Ու պատկերացրեք, որ այս անգամ քիչ թե շատ լավ պրծա, եթե կարելի է այդպես ասել: Բանակի մասին պատմող նյությում խոսք էր գնում մի քանի նորակոչիկների մասին, որոնք իհարկե իմ հետ ոչ մի կապ չունեին, Բանակում ծառայության առաջին տպավորությունների մասին: 
Պարզ է, հարցը այդպես չէի թողնելու: Էլեկտրոնային մամուլը քիչ էր, տպագիրն էլ վրա հասավ:

Թեպետ զանգս «Եթեր» շաբաթաթերթի խմբագրություն ձգձգվում էի ինչ-ինչ պատճառնելով, բայց այն ու ամենայնիվ զանգեցի, զրուցեցինք, ճիշտ է մոտ մի տաս րոպե բացատրում էի, թե ինչպես գուգլում նկարը բացելուց տեսնել, թե որտեղ կարելի է նայել նկարի սկզբնաղբյուրը, բայց շատ հանգիստ առաջարկեցին արդեն հաջորդ՝ «Եթեր» շաբաթաթերթի 31-րդ համարում նույն էջին տպագրել նկարի սկզբնախբյուրի մասին տեղեկատվություն: Ինչը այդքան էլ վատ արդյունք չեմ համարում:
Էլի եմ կրկնում, ինչքան ուզում եք լավ՝ որակով նկար տամ, ինչքան ուզում եք քոփի արեք, մենակ սկզբնաղբյուրը նշեք, մենք էլ ենք մարդ, մեկ ու մեջ մոռանում ենք watermark դնենք :)