Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ծաղկաձոր. Show all posts
Showing posts with label Ծաղկաձոր. Show all posts

Wednesday, February 23, 2011

Red Bull King of BOB - Ծաղկաձորում

Այս Շաբաթ օրը Ծաղկաձորում , տեղի կունենա մի միջոցառում , որն արդեն հասցրել է սիրվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Ձմեռային սպորտաձևերի մեջ ամենայուրօրինակներից մեկը`«Red Bull King of Bob»
Ամեաէքստրեմալ և ամենազվարճալի մրցությունը ամենահամարձակների համար: Այն տեղի կունենա Ծաղկաձորում: Շաբաթ օրը` փետրվարի 26-ին: Գրանցումը տեղում ժամը 12:00-ին: Ձեզ միայն պետք է հասնել Ծաղկաձորի ճապանուղի: Եվ արդեն այնտեղ «Red Bull»-ի սահնակներով մասնակցել և Հաղթել: Իսկ Հաղթողին սպասվում է , ոչ ավել , ոչ պակաս 300$ Մրցանակ «Red Bull»-ից: Վատ չի չէ՞: Ինչպես նաև բազմաթիվ այլ անակնկալներ , անցկացրած անմոռանալի ժամանակ:
Ինչպես Ես ասացի սկզբում «Red Bull King of Bob»-ը անցկացվել է նաև մի շարք այլ երկրներում:
Տեսնենք թե ինչպես դա տեղի ունեցավ անց...

Փետրվարի 19-ին «King of Bob»-ը կայացավ Նիժնի Նովգորոդում: Նկարները Կարող եք տեսնել Այստեղ:

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս: