Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Out Of Style. Show all posts
Showing posts with label Out Of Style. Show all posts

Friday, March 25, 2011

Sunrise Avenue "Out of Style" Բեռնել

Մարտի 23-ին վաճառքում հայտնվեց «Sunrise Avenue» խմբի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style» անվանմամբ: Մի ամիս առաջ լույս տեսավ առաջին սինգլը` «Hollywood Hills» և ահա արդեն սկավառակը: Ես արդեն լսել եմ երգերը , առաջարկում եմ և ձեզ: Ամբողջ սկավառկը «Hollywood Hills»-ի տոնայնությանմեջ ա կարելի ա ասել: 



Կատարող: Sunrise Avenue
Սկավառակ. Out Of Style
Թողարկման տարի: 2011
Երկիր: Ֆինլանդիա
Ժանր. Ալտերնատիվ Ռոք
Որակ. mp3 / 256 kbps
Չափս. 75 Mb



Tracklist
01. Hollywood Hills
02. Damn Silence
03. Somebody Help Me
04. I Don't Dance
05. I Gotta Go
06. Stormy End
07. Kiss Goodbye
08. Sex & Cigarettes
09. The Right One
10. Out Of Tune
11. Angels On A Rampage
12. Sweet Symphony
13. What I Like About You - non album track



Բեռնել (Download) «Out Of Style»-ը

Friday, March 11, 2011

Sunrise Avenue - Hollywood Hills (Official Video)

Վերջապես բոլոր աշխատանքներն ավարտված են և արդեն շատ շուտով` մարտի 23-ին լույս կտեսնի «Sunrise Avenue»-ի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style»: Իսկ մինչ այդ մենք բոլորս հնարավորություն ունենք հիանալու Առաջին սինգլով «Out Of Style» սկավառակից , որը կոչվում է «Hollywood Hills»:
Երգը գրել է Սամուն երբ գտնվել է ԱՄՆ-ում: Այս երգը ուղղակի մի հրաշք է: Վստահ եմ , որ դուր կգա Ձեզ: Այն արդեն իսկ հասցրել է իմ և ընկերներիս համար շատ հարազատ դառնալ: Տեսահոլովակը «SunAve»-ի ոճի մեջ է: Առանց ինչ-որ կտրուկ գործողությունների:


Հիանալի կատարում` «Sunrise Avenue - Hollywood Hills» վայելեք !!

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս: