Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label PageRank. Show all posts
Showing posts with label PageRank. Show all posts

Monday, January 24, 2011

Հունվարյան Զարգացումներ...Ծաղկաձորը սպասում է Մեզ

Բարև Բլոգություն
Հունվարին բան չմնաց: Ուսանողությունը հանձնում է իր վերջին քննությունները , ոմանք սպասում են լիկվիդենրի օրերին , Անդոն դուրս ա մնում ԲՈւՀ-ից , իսկ Ես կարծես որոշել եմ մի քանի օր հանգստանալ և ինչպես անցյալ տարի նույն վայրում` Ծաղկաձորում: Անցյալ տարի հետաքրքիր ստացվեց , որ ծաղկաձորից հետո արեցի գրառում "Ծաղկաձորը կկարոտի Մեզ" Վեռնագրով:
Այս տարի սպասումները փոքր-ինչ ավելի շատ են: Մանավանդ Ձյան տեսքով: Ձյուն եմ ուզում !!! Ծաղկաձորը Սպասում է Մեզ !!!
Ուզում եմ հետաքրքիր նկարներ անել այնտեղ: Այնքան Շատ բան եմ ուզում հասցնել...նորմալ ա...Ինձ բնորոշ ա:
Մի Քիչ Խոսեմ դեսից-դենից:
Տեսնես Դասերը երբ են սկսվելու: Նենց մի տեսակ ահավորա ես վերջին կես տարին պատկերացնելը: Մոտդ սովորելու անհագ ցանկություն ա առաջանում: Մնումա ժամանակ գտնես: Որ հասցնես լրացնել բոլոր բացերը , պատրաստվես պետական ավարտական քննություններին: Այդ ու ընդհանրապես ավարտելու մասին շատ-շատ եմ մտածում: Մտածում եմ տեսնես ավարտելուց հետո ինչպես կլինի: Ինչպես կդասավորվի ամենը: Տարբերակները շատ են: Բոլորը լուսավոր ու հեռուն գնացող: Դե չնայած Դա լրիվ ուրիշ թեմայա:
Այս քանի օրը բավական ուրախալի բաներ տեղի ունեցան.
Երեկ Ռաուլը դարձավ Շալկեյի միակ հաղթական գոլի հեղինակը:
Պարզվեց , որ tumblog-իս PageRank-ը անհավատալի ցուցնիշ ունի` 5: Այն դեպքում , որ գործում է 2010-ի Մայիսց: Քրոջս tumblog-ը , որը շատ ավելի նոր ա քան իմը ունի PageRank 4:
Վերջապես Փոստատարը եկավ Մեր տուն ու բերեց Նոր Տարվան չհասած նվերները...
Այսօր մոտս օրվա վերջը մի քիչ նոստալգիկ ստացվեց...լիքը բաներ հիշեցի...լիքը բաներ պատկեացրեցի...որոշ բաներում համոզվեցի !
Հաաաա ամենաուրախալին. Մարտին Դուրս է գալիս "Sunrise Avenue"-ի 3-րդ "Out Of Style" Ձայնասկավառակը: Արդեն դուրս է եկել առաջին սինգլը այդ սկավառակից` "Hollywood Hills" , իդեպ այս երգը համացանցում միայն գնելու տարբերակով է հնարավոր ունենալ: Բայց դե ես գիտեմ , որ մի բան շատ ես ուզում լինումա: Ահա այն. Կարող եք Լսել սեղմելով Այստեղ (+ երգի բառերն էլ կան):
Մեկ ցավալի լուր. Ամսի 23-ին մահացավ 84 ամյա Դերասան Լեսլի Նիլսենը ում ֆիլմերից մի քանիսը իմ մեջ շատ լավ են տպավորվել: Դրանցից են` "Մերկ Ատրճանակ" շարքի ֆիլմերը , "Անմեղ Մեղավորը"...նա նկարահանվել է 233 ֆիլմում: Իր ժանրի մեջ լավագույններից մեկն էր ըստ իս:

Thursday, October 21, 2010

PageRank Update Դա տեղի ունեցավ !!!

Վերջապես այդքան սպասված PR Update-ը տեղի ունեցավ: 
Այոոոո Գուգլը Թարմացրել է PageRank-երը: Իսկ Դուք վերջին անգամ ե՞րբ եք ստուգել ձեր կայքի PR-ը: վստահ եմ , որ վաղուց: Կարող եք զուր չայցելել Circle.am , այնտեղ դեռ կարծես փոփոխություններ չկան: Այսօր ասեցի ստուգեմ միհատ , տենամ մարդ ես , մեկ էլ տեսար բան փոխված լինի , ու տեսա այդքան սպասված թարմացումը: Բլոգիս PageRank-ը բարձրացել է ևս մեկ կետով և այժմ ունի 4 գնահատականը: Դա առավել քան հիանալի է , սակայն չգիտես ինչու ես սպասում էի , որ պիտի բարձրանա միչև 5: Սակայն ոչինիչ , դա տեղի կունենա հաջորդ Update-ի ժամանակ:
Մի Հապաղեք` ստուգեք Ձեր կայքի PR-ը հենց հիմա.

Free Page Rank Tool