Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Friday, April 22, 2016

ՊԱՕԿ ՖԱ-ը նշում է հիմնադրման 90-ամյակը

ΠΑΟΚ — Πανθεσσαλονίκειος Αθλητικός Όμιλος Κωνσταντινουπολιτών
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1926 թ. Կոստանդնոպոլսի հույն փախստականների կողմից, ովքեր երկրորդ հույն-թուրքական պատերազմի ընթացքում ենթարկվելով բազմաթիվ հալածանքների և լինելով ցեղասպանվելու վտանգի առջև կարողացել են վերահաստատվել Սալոնիկիում:
1926թ. ապրիլի 20-ին Սալոնիկի քաղաքի առաջին ատյանի դատարանը ընդունում է որոշում, որը հիմք է դնում ՊԱՕԿ Ֆուտբոլային ակումբի ստեղծմանը:
ՊԱՕԿ-ի ստեղծումը միավորեց ամբողջ քաղաքը, թիմը շատ շուտ դարձավ Հունաստանի առաջնության առաջատարներից մեկը: Թեև տիտղոսներն այդքան էլ շատ չեն եղել ՊԱՕԿ-ի պատմության ընթացքում, սակայն թիմի պատմությունը շատ բովանդակալից է: Այժմ 90 տարի անց շատ դժվար է պատկերացնել Սալոնիկի քաղաքը և Հունաստանի «Մակեդոնիյա» կոչվող մասն առանց ՊԱՕԿ կամ առանց այն ամենի ինչ ՊԱՕԿ-ը տվեց քաղաքին և տարածաշրջանին: 
  • Հունաստանի չեմպիոն (2) - 1976, 1985
  • Առաջնության երկրորդ մրցանակակիր (6) - 1937, 1940, 1973, 1978, 2010, 2013
  • Հունաստանի գավաթակիր (4) - 1972, 1974, 2001, 2003
  • Հունաստանի գավաթի եզրափակչի մասնակից (13) - 1939, 1951, 1955, 1970, 1971, 1973, 1977, 1978, 1981, 1983, 1985, 1992, 2014

Ինչպես տեսնում ենք թիմի ոսկյա տարիները եղել են 1970-ններին, երբ ՊԱՕԿ-ը անկասելի էր: 1975 թ. Սեպտեմբերի 17 «ՈւԵՖԱ»-ի գավաթի խաղարկության շրջանակներում ՊԱՕԿ-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով կարողացել է հաղթել անգամ կատալոնական «Բարսելոնային»:

ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը ներկայումս համարվում է հունաստանի ուժեղագույն ակումբերից մեկը: Թեվ հունաստանի առաջնությունում չեմպիոնության գլխավոր հավակնորդները մայրաքաղաքը ներկայացնեող երկու ակումբներն են՝ «Պանաթինայկոսն» ու «Օլիմպիակոսը», սակյան ՊԱՕԿ ՖԱ-ը փորձում է պայքարել հունական երկու գրանդների հետ չեմպիոնական մրցավազքում: Հունաստանի առաջնությունը ևս ունի իր «յուրահատկությունները»: Մրցավարները շատ հաճախ «օգնության են հասնում» մայրաքաղաքը ներկայացնող թիմերին մասնաորապես «Օլիմիպիակոսին» այս կամ այն դժվարություների պարագայում, սակայն այդ մասին ոչ այսօր...
Հունաստանի տնտեսական ծանր իրավիճակը իհարկե իր հարածը հասցրեց նաև ֆուտբոլին: Բազմաթիվ ակումբներ կուտակեցին միլլիոնավոր եվրոների հասնող պարտքեր և չկարողանալով  մարել պետության արջև պարտավորությունները կամ լուծարվեցին կամ տեղափոխվեցին մակարդակով ավելի ցածր առաջնություններ: ՊԱՕԿ-ը ևս ուներ մոտ 10 մլն. եվրոյի պարտքեր և թիմը կամ պետք է մարեր այդ գումարները կամ ենթարկվեր իր համար ոչ ընդունելի պայմանի և տեղափոխվեր ավելի ցածր լիգա: Սակայն վերջինս տեղի չունեցավ...
2012 թ. թիմի բաժնետոմսերի հիմնական մասը ձեռք է բերում Պոնտոսցի հույների հետնորդ՝ ծագումով հույն ռուս գործարար Իվան Սավվիդին, ում շնորհիվ ՊԱՕԿ-ը նոր կյանք է ստանում: Արդեն 2015 թ. մայիսի 12-ին թիմն ամբողջությամբ մարում է իր ավելի քան 10 մլն. եվրոյի պարտքը, ինչը ազատության զգացողություն է բերում թիմին և երկրպագուներին: ՊԱՕԿ-ը միակն թիմն է հունաստանում, որը ամբողջությամբ մարել է իր պարքը կառավարության առջև: Այստեղից էլ սկսվում է ՊԱՕԿ ՖԱ-ի 90 ամյա պատմության նորագույն էջը: Սավվիդին իր առջև դրեց նպատակ դարձնել ՊԱՕԿ-ը ոչ միայն Հունաստանի այլ, եվրոպայի առաջատար ակումբերից մեկը՝ որի շուրջ կմիավորվեն ողջ աշխարհի «Պոնտոսիները», ովքեր ենթարկվելով ցեղասպանության սփռվել են աշխարհով մեկ: Իհարկե այդ նպատակը հնարավոր չէ իրագործել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն այդ ամենի համար ոչ մի ջանք չի խնայվում: Թիմ են հրավիրում փորձառու ֆուտբոլային մասնագետներ և ֆուտբոլիստներ: Այսպես օրինակ՝ սպորտային տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է Ֆրենկ Արնեսենն, ով դրեց Աբրամովիչի Չելսիի հաջողությունների հիմնաքարը: Իհարկե ՊԱՕԿ-ի կազմում հանդես են գալիս հիմանականում սեփական մարզադպրոցի տաղանդները և հույն խոստումնալից հուտբոլիստներ, սակայն կան նաև աստղեր, օրինակ՝ հայտնի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը: Նշեմ նաև, որ ՊԱՕԿ-ում տարբեր տարիներին հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դազվան Ռացը, Շարլ Իտանժը, Դիմիտրիս Սալպինգիդիսը, Թեոդորոս Զագորակիսը, Պաբլո Գարսիան և այլոք: Իսկ այժմ բացի Բերբատովից գլխավոր աստղերն են հույն հարձակվող՝ Ստեֆանոս Աթանասիադիսը և Սլովակ վինգեր Ռոբերտ Մակը: Ինչ խոսք ՊԱՕԿ-ը բավական երիտասարդ կազմ ունի ինչն ունի,թե լավ, և թե վատ կողմեր և հենց Բերբատովի նման ֆուտբոլիստների առկայությունը  թիմում հնարավորություն է տալիս երիտասարդ ֆուտբոլիստներին փոխառնել այդ բազմափորձ ֆուտբոլիստների փորձի մի մասը: Ակումբի սեփականատեր Իվան Սավվիդիի՝ թիմը վերակենդանացնելու ջանքերը կարծես թե տալիս են իրենց պտուղները՝ ինչը նաև երկրպագուների համար մեծագույն պարգև է: Թիմը վերջապես ունակ է հասնել լուրջ հաջողությունների, ինչը նաև նպաստում է արտասահմանում երկրպագուների թվի աճին:
2015 թ. «միավորման» գաղափարը էլ ավելի հիմնավորվեց՝ ստեղծվեց ՊԱՕԿ ՖԱ հետխորհրդային երկրների ֆան ակումբը, որի անդամները պաշտոնապես միացան ՊԱՕԿ ընտանիքնին 2015 թ. Մայիսի 26-ին Սալոնիկիում տեղի ունեցած առաջին հիմնադիր ժողովի ժամանակ: Հայաստանը ևս ամնասն չմնաց այդ իրադարձությունից: Հայաստանում ապրող հույները, որոնք մեծամասամբ հենց «Պոնտոսի» հույների ժառանքներն են լծվեցին իրենց պատմական հայրենիքի արժեքները կրող ակումբի աջակցման գործին: Հատկանշական է, որ ՊԱՕԿ-ին երկրպագում են ամենուրեք, որտեղ կա «Պոնտական» սփյուռք՝ Կանադայից միչև Հայաստան և անգամ Ավստրալիա:
Երևանում ներկայացվում է «ՊԱՕԿ» ՖԱ Ֆան-Ակումբը
Ինչպես ցանկացած ֆուտբոլային ակումբ «ՊԱՕԿ»-ը ևս ունի իր ուլտրանսները: Այսպես կոչված «4-րդ սեկտորը» («GATE 4» ՊԱՕԿ-ի եղբայրական ակումբներն են՝ ՊԱՐՏԻԶԱՆ, ՅՈՒՎԵՆԹՈՒՍ, ԲԵՇԻԿԹԱՇ: Բոլոր ակումբները հանդես են գալիս սև-սպիտակ գույների ներքո) որտեղ հավաքվում են ՊԱՕԿ-ի ամենախենթ երկրպագուները: Դա միայն տեսնել է պետք: Հունաստանում երկրպագում են մի փոքր այլ կերպ: Եթե առաջատար ֆուտբոլային առաջնություններում երկրպագուները երգում են, ծածանում սիրելի թիմի դրոշները, ապա հունաստանում երկրպագությունը դրսևորվում է մի փոքր ավելի «բուռն» ձևով: Այն առավելապես արտահայտվում է դերբիների ժամանակ, իսկ դերբիները դրանք մայրաքաղաքի թիմերի հետ հանդիպումներն են: 
ՊԱՕԿ-ի գրաֆֆիտին Երևանում
Երբ ՊԱՕԿ-ը խաղում է Պանաթինայկոսի կամ Օլիմպիակոսի հետ այդ խաղերին «Տումբա» մարզադաշտում ուղղակի ասեղ գցելու տեղ չի լինում, ամբողջ մարզադաշտով մեկ ողջ խաղի ընթացքում վառվում են ֆայերներ և հնչում են սիրելի թիմին սատարող և մրցակցին նվաստացնող երգեր: Իսկ երբբ ինչ-որ բան չի գոհացնում երկրպագուներին ֆայերները հայտնվում են խաղադաշտում և շատ հաճախ անգամ դիպչում են մրցակցի խաղացողների, մարզչին կամ մրցավարին: «Տումբայում» խաղալը ոչ մի թիմի համար հեշտ չէ: Եթե երբևիցե լինեք տումբայում և դիտեք Հունական «Էլ Կլասիկոն»՝ ՊԱՕԿ-ի և Օլիմպիակոսի մասնակցությամբ, որը իր հետաքրքրությամբ և լարվածությամբ չի զիջում իսպանական «Էլ Կլասիկոյին» վստահ եմ այդ օրվանից չեք կարողանա անտարբեր մնալ ՊԱՕԿ-ի հանդեպ:
ՊԱՕԿ ՖԱ «Տումբա» մարզադաշտը
ՊԱՕԿ-ի Հայաստանյան երկրպագուների միությունը թեև մեծ չէ, սակայն հավատարիմ է թիմին: Հետ սովետական երկրների ֆան ակումբի կազմում տեղի ունեցող տարբեր խաղարկությունների ժամանակ Հայաստանի «ՊԱՕԿարա»-ները մշտապես մրցանակային տեղեր են զբաղեցնում: Երևանի գողտրիկ անկյուններից մեկում անգամ ՊԱՕԿ-ի տարբերանշանով գրաֆֆիտի կա, որը հայ երկրպագուների գլխավոր պարծանք է հանդիսանում:
ՊԱՕԿ ֆուտբոլային ակումբը նշում է իր 90-ամյակը:
Փորձելով երզրափակել ՊԱՕԿ ՖԱ 90-ամյա հոբելյանին նվիրված այս գրառումը կցանկանամ ևս մեկա նագամ շնորհավորել հունական ակումբի բոլոր երկրպագուներին, նրանց ցանկանալով՝ նորանոր հաղթանակներ և տիտղոսներ: Թող որ Ձեր թմբուկները միշտ զարկեն՝ զարկեն ուրախ ռիթմերով և հաղթական երգերի հնչյուններով:
Բոլոր նրանք՝ ովքեր ցանկանում են շնորհավերել ՊԱՕԿ ՖԱ-ին ծննդյան տոնի կապակցությամբ, կարող են այցելել www.paokfc90.ru կայնքը և թողնել Ձեր հաղորդագրությունը թիմին:

Tuesday, April 12, 2016

«Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք» | Global Media Lab


Global Media Lab ընկերությունը  հերթական անգամ  նախաձեռնել է իր մեծամաշտաբ  «Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք» խորագրով թրեյինգը: Այն տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Կոնգրես հյուրանոցում: Թրեյնինգը նվիրված է հայ երիտասարդների շրջանում աշխատանքի ճիշտ ներկայանալու խնդիրներին, թերություններին, դրանց վերհանմանը և լուծման ուղիների առաջարկմանը: Դասընթացը նպատակ ունի նաև հասարակության շրջանում բարձրացնել անհատական մաքեթինգի դերն ու նշանակությունը, դրանով իսկ նպաստելով գտնելու բարձր վարձատրվող աշխատանք և աշխատանքային լավ պայմաններ: 
Թրեյնինգի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել գիտելիքներ, թե ինչպես.
  • Գրագետ ներկայանալ հարցազրույցի ժամանակ,
  • Հնարավորինս ճիշտ ներկայացնել իրենց,
  • Կառուցել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ,
  • Ձևավորել յուրահատուկ իմիջ,
  • Տարբերվել մրցակիցներից,
  • Դարձնել անունը հայտնի ոլորտում,
  • Դրսևորվել, որ իրենց դիմեն, այլ ոչ թե իրենք:

Այս ամենը հնարավորություն կտա ապահովեկ հենց անհատական մարքեթինգը՝ կիրառելով համապատասխան ռազմավարություն և տեխնիկական հնարքներ:
Թրեյնինգին կներկայացվեն անհատական մարքեթինգի գործիքները, վերջին նորամուծությունները, օրինակներն ու օգտագործման եղանակները սահմանված խնդիրները լուծելու համար,գործողությունների շարք, որոնք միանգամայն տալիս են արդյունք,առավելություններ և մանրուքներ, որոնք անհրաեշտ պահին կօգնեն էականորեն ավելացնել էֆեկտիվությունը: Միևնույն ժամանակ կներկայացվեն նաև անհատական մարքեթինգի կիրառման ընթացքում առկա բացասական երևույթները, առաջացման պատճառները,դրանց դեմ աշխատանքն ու  պրակտիկ կիրառումը:

Բոլոր մասնակիցները կստանան`

  • 3 էլ. գիրք անհատական մարքեթինգի մասին,
  • 50% զեղչ Marketers Community School-ի Digital Marketing-ի դասընթացներին մասնակցելու համար,
  • Հավաստագիր

Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
Դասընթացի արժեքը՝ 2 .000 ՀՀ դրամ
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ`https://goo.gl/A5WLCh
Գրանցման վերջնաժամկետ՝ 14.04.2016

Friday, March 25, 2016

Մարտի 25-ը Հունաստանի Հանրապետության Անկախության օրն է:

Greece Independence Day is celebrated on 25th March. Greece got independence from the Ottoman Empire in 1829. The War of Greek Independence Independence that began in 1821 lasted till 1828. Independence day in Greece is a national holiday.
Շնորհավորում եմ բոլորիս Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ: Մարտի 25-ը նշվում է որպես Հունաստանի անկխության օր: 1829-ին Հույն ազգը վերջնականապես ազատագրվեց օսմանյան կայսրության լծից:
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծագումով Հույն երիտասարդները նույնպես միացել են շնորհավորանքին և յուրահատուկ հոլովակ են պատրաստել Հունաստանի Անկախության տոնի առթիվ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Robert Markosyan Paralia, Thessaloniki 2015
Հ.Գ.
Թեև այս նկարում մի փոքր դժգոհ դեմքի արտահայտություն ունեմ, բայց սա այն եզակի նկարներից ա, որտեղ միասին ենք Ես ու Ալեքսանդր Մակեդոնացին(հետին պլանում)՝ մարդկության պատմության ամենահզորնեից մեկը:

Sunday, March 20, 2016

«Okean Elzy»-ն համերգով հանդես կգա Երևանում

ԱՅՈ ! Շատերի երազանքը կիրականանա 2016 թ. Հունիսի 1-ին:
 Երբ մեկ տարի առաջ Երևանից հասանք Բաթումի, որպեսզի իրականացնենք մեր երազանքը՝ ներկա գտնվել «Օկեան Էլզի» խմբի համերգին, մեզ անհավանական էր թվում, որ կգա մի օր երբ Օկեանը կլինի Երևանում: 
Բաթումիում ամեն ինչ աներևակայելի էր: 
Միայն այն փաստից, որ կրկին անգամ «Օկեան Էլզիի» համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենամ արդեն իսկ անհավանական էմոցիաներ են արթնանում: Իրոք հիանալի համերգ էր՝ էմոցիաների գեր-գեր-գերլարում էր: Որքան հաճույք ստացանք այդ համերգից էլ ասելու չի: 
Հունիսի 1-ին Երևանում իրոք շոք ամառ է սպասվում:
Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ «OE»-ն կգա հայաստան: Անցյալ տարի, երբ կրկին լուրեր էին տարածվել հայտնի ուկրաինական ռոք խմբի համերգի մասին, անձնական հաղորդագրություն գրեցի ուկրաինական ռոք խմբի պոշտոնական ֆբ էջին հարցով թե արդյոք համերգ լինելու է հայաստանում թե ոչ, պատասխան ստանալով, որ համերգ չի լիենելու կրկին անգամ հիասթափվեցի:
Այս անգամ ևս թերահավատորեն մոտենալով համերգի մասին լուրերին, որոշեցի կրկին նամակ գրել ֆբ էջին ինչին այս անգամ դրական պատասխան ստացա: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆեյսբուքյան event-ն ահա այստեղ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
Մեծ հաճույքով կրկին լիքը ֆոտոներ ու վիդեոներ կանեմ ու կվայելեմ համերգը,քանզի Վակարչուկի ձայնի հզորությունը, ելևեջներն ու իրանց երգերի բառերը կտրելու են իրականությունից այդ օրը Երևանը:
Ու եկեք ևս մեկ անգամ հիշեմ թե ինչ  լավ էր Բաթումիում այդ հիանալի օրվա տեսագրությամբ:

Հ.Գ.
Մի փոքր զուգահեռ անցկացնելով Երևանի ու Բաթումիի միջև ևս մեկ փաստ արձանագրենք: Երևանում ամենաէժան տոմսը մոտ երկու անգամ թանկ է Բաթումիում տեղի ունցեած համերգի ամենաէժան տոմսից: 20 լարին ընդդեմ 8.000 դրամից մինչև 20.000 դրամ: Մի փոքր թանկ է կարծում եմ, հաշվի առնելով որ հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, բայց դե ունենք այն ինչ ունենք: Անհամբեր սպասում ենք Հունիսի 1-ին:

Monday, February 29, 2016

Ահա այսպիսին է իմ փետրվարի 29

- Գիտես, չեմ սիրում փետրվար ամիսը:
- Ինչի՞:

- Միակ ամսինա, որը չունի ամսի 29: Միակ ամիսնա որտեղ չկա մեր օրը:
- Գիժ:
.............................................................
- Վաղը ամսի 29-ն ա, ու էտ օրվանից դու իմն ես: Հունիս, Հուլիս... չէ չէ չէ, ՈՉ՝ ՆՈՅԵՄԲԵՐ: Ու գիտես խի՞ չէ, չէ ոչ հանպատրաստից ռոմանտիկ ու անիմաստ sms-ներ, այլ լիքը վստահություն ու նպատակասլացություն: Վստահություն մի բանում որում երբեք ոչ ոք չի կարա վստահ լինի: Բայց Դու՝ նու այսինքն ես էլի:
- Հա բայց մեր օրը 14-ն ա:
- Հա էլի որ մեր օրը 14-ն ա:
Գիտես էտ ինչի՞ն ա նման 
- Չէ, որտեղի՞ց իմանամ:
- Չխնդաս: Գիտես էտ 14-ը լրիվ նենց լինի ոնց որ մի ժամանակ Ինձ թվում էի որ Գուտիից բացի ոչ ոք չի կարա լինի Մադրիդի 14 համարը, բայց Ալոնսոն... Դու իմ Ալոնսոն ես երևի: Դու Գուտի չես, ու պետք էլ չի ես Ուզում եմ դու իմ Ալոնսոն լինես, բայց ի տարբերություն նրա չեմ ուզում դու մի օր գնաս Բավարյա: (խնդումա)
- Ինչի՞ ես ժպտում, գիտես խելագարվում եմ ժպիտիդ համար:
- Հա գիտեմ, բայց ախր ես Ռամոսն եմ է:
- Չէ, դու ոչ Ռամոսն ես, ոչ էլ Ալոնսոն, ուղղակի օրերն են այդպես դասավորվել: Կարևորը ես գիտեմ որ դու իմն ես ու վերջ:
- Ե՞ս, երբեք:
- Դու՝ արդեն վաղուց, հենց այդ առաջին օրվանից, երբ ես քեզ չնկատեցի:
- Երազի՜, տղամարդ:
- Դու իմն ես, ու ստեղ համարները ընդհանրապես կապ չունեն:
.............................................................
- Ես ետ անտեր փետրվարի 29-ի պատճառով մի օր ավել եմ ծառայել: Ինչի՞ հենց ես: Դե քանի որ ես սիրում եմ ամսի 29: Իսկ եթե սիրում ես պետքա այդ պարագայում էլ սիրես:
Համաձայն եմ:
- Դու հիվանդ ես:
- Մերսի, գիտեմ:
.............................................................
- Մերսի իմ նվաստացման երեկոն կազմակերպելու համար:
- Ես քեզ չեմ նվատացրել, ուղղակի դեմքիդ ասել եմ են ինչ որ կա ու են ինչ ուրիշ ոչ մեկ քեզ դա չէր ասի, որովհետև իրանց էտ ձեռք չի տալիս: Ես չեմ ուզում տենց լինի
- Հաջող:
.............................................................
- Սիրում եմ նայել քեզ, երբ չես խոսում ուղղակի քշում ես:
- Իսկ ես քո «էտ» հայացքն եմ սիրում...
..............................................................

Wednesday, February 17, 2016

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը: Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողներն իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի° քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը:
Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողները իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:
2016թ. հունվար ամսվա ընթացքում տրամադրված միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք մինչև 2016թ. փետրվարի 29-ը, իսկ փետրվար ամսվա ընթացքում միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք տրամադրման օրվանից սկսած մինչև մարտի 31-ը անձնագրով և շահած ՀԴՄ կտրոնով պետք է ներկայանան հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ և հանձնեն շահած ՀԴՄ կտրոնը:
Նոր  սերնդի շահած ՀԴՄ կտրոնի հանձնելու համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում հարկային մարմինը ավտոմեքենա շահած անձանց կտրամադրի շահումը հավաստող փաստաթուղթը, իսկ ավտոմեքենաները շահած ՀԴՄ կտրոններ տիրապետողներին կտրամադրի ավտոմեքենա տրամադրող կազմակերպությունը:
Այլ գույք կամ իրավունք (ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք) շահած անձինք իրենց շահումը ՀԴՄ կտրոնների հանձնման համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա ընթացքում կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Շահած անձանց ցուցակներն ըստ ամիսների կտեղադրվեն հարկային մարմնի պաշտոնական կայքի (taxservice.am) «Շահող կտրոն» բաժնում:


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրը.
http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=2848

Monday, February 15, 2016

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է: Մուրճի հարվածներից հետո հեռախոսի էկրանին ոչինչ չի լինում

Այսօր համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ մուրճով ուժեղ հարվածներ են հասցնում հեռախոսի էկրանին: Ինձ սկզբից թվաց թե հեռախոսի տերը ուղղակի շատ զայրացախ է ինչ-որ բանից, ինչպես ես մի քանի շաբաթ առաջ՝ երբ մատանիյով կոտրեցի հեռախոսիս էկրանը լավ չլսվելու պատճառով:
Ամենահուշագրավն այն է, որ այս հոլովակը նկարահանվել է Հայաստանում: Ամեն օր չես հանդիպի նման հոլովակների, որոնք հայրենական արտադրության են:

Wednesday, February 10, 2016

Անվերջություն -0.5 -0.75

Իսկ ես կարծում էի, որ երբեք դրա կարիքը չեմ ունենա:
Դե գիտեք ոնց ա լինում: Սկզբում դու մտածում ես, որ դա ինձ հետ երբեք չի կարող պատահել, չէ որ պատճառ էլ չկա կարծես թե, ի՞նչ եմ անում որ: Բան չէ էլի, հիմնականում բան չէ: Հոգուդ խորքում ենթադրում ես սակայն, որ միգուցե մի օր, երբ լինես զառամյալ ծերունի, կամ ասենք մարդ ես՝ գոնե երբ արդեն անցած լինես թոշակի այդ ժամանակ: Խի չէ՞ որ: ...Լավ էլ ախորժակ ունես հա՜:
Իսկ մարդիկ կան հենց այդպես էլ ծնվում են, ի վերուստ...:
Այդպես են ծնվում ու դրանից «տռագեձիա» չեն սարքում: Այդպես էլ ապրում են, սովորական բան ա էլի: Հա բայց դու՜, ո՞նց կարար քո հետ տենց բան լիներ:
- Տանեցիներին էր պետք լսել, որ ժամանակին ասում էին:
- Գիտեմ, գիտեմ... էլի սկսվեց նույն պատմությունը: Մի նստի այդքան երկար համակարգչի դիմաց: Ռոբե՛րտ, պառկած ֆուտբոլ մի խաղա հեռախոսով, դուրս արի էտ անդերից: Հերիք ա, «Տեսողությանդ հերն անիծում ես»:
- Տեսա՞ր, վերջը ճիշտ էին:
- Հա, բայց ես ի՞նչ եմ արել որ:
- Նենց ասեցիր, ոնց որ մեղքը չգիտակցած դեռահաս պատանի լինեիր:
Դե արի ու ներքին ձայնիդ հետ կռիվ արա թե ով ինչ էր ասում ու խի...

Ամեն մի իդեալական բան մի օր շեղվում ա...
Տեսողությանս պես...
Գիտես՝ պոնչ, մի տեսակ միշտ զարմանում էի, ոնց ա էտ վատ տարիներին կյանքը մեծ մասի տեսողության վրա ազդել ա քիչ թե շատ իսկ ես տենց «իդեալական» եմ ստացվել: Հիմա կվիճես թե իդեալական ոչինչ չկա: Դե նայած ում համար ոնց էլի... ԻՄ համար իդեալական էր... էր... էր...
Ես անգամ երբեք չեմ պատկերացրել թե ոնց ա լինում, որ դիմացինդ այնպես չի տեսնում ինչպես դու... այդպես մաքուր ու հստակ...
- Լսի բայց շատ ա սազում գիտես...
- Իսկ որ չէր սազում ոչինչ՝ ես դրանից չէի էլ նեղվում բացարձակ:
Հեռախոս ունես չէ՞: Ոնց էլ չլինի մարտկոցը 100% լիզքավորված կլինի գոնե մի անգամ, են որ սաղ «խազերը» կան ու չես մտածում ոչմի բանի մասին:
Անցնում ա մի որոշ ժամանակ, խազերը գնալով պակասում են, տոկոսներն էլ հետը... մտածում ես ոնց ռացիոնալ ու օգատակ օգտագործես «պաշարները», որ մաքսիմալ արդյունք ստանաս: Մի տենց «Մարտկոց» էլ մեր օրգանիզմն ա էլի: Հա չէ՞...
Հա բա, աճում՝ զարգանում ենք, սաղ թույն ա, «վ պոլնըմ ռասցվեծե սիլ»: Մեկ էլ մի պահ ա գալիս որ սկսում ես արդեն ընթացքդ դեպի «please connect charger»... 
Դե էտ գալիս ա նրանից թե ոնց ես էտ զարյադկան օգտագործում, ինչի ես ուզում էտ եներգիան՝ պաշարդ՝ առողջությունդ վերածես:


- Հա, բայց 24 տարեկանու՞մ: 
- Դե դու ես մեղավոր, քիչ նստեյիր էտ անդերի դեմը:
- Հա բայց էտ անդերն են ամեն ինչնա ինչի արդյունքում ես այն եմ ինչ որ կամ:
- Ծո ապ սիգ լու՞րջ գսես:
- Նու, մեծամասամբ: Համել գիտես ոնց, նենց չի որ մենակ իրա պատճառով ա, ես մթով գիրք էլ եմ կարդացել, նամակներ էլ եմ գրել... դաժե դաս եմ արել մոմոի լույսի տակ:
- Ես հիմա ուզում ես մեզ մխիթարա՞ծ լինես, թե արդարացում ես ման գալիս:
- Չէ, ուղղակի վերլուծում եմ:
Հա, բայց եսքա՞ն շուտ: Ես գիտեի դեռ գոնե մի 20-30 տարի կա մինչև ես պահը: Բայց դու մի ասա, 21-րդ դարն ա, ստեղ ամեն ինչ ա լույսի արագությամբ կամ դրան շատ մոտ ժամանակահատվածում տեղի ունենում:
Եվ իրոք...

Tuesday, February 9, 2016

Super Bowl Commercials 2016 | Բոլոր Հոլովակները

Իսկ դու գիտե՞ք ինչ է «Super Bowl»-ը:
«Super Bowl»-ը ամերիկյան ֆուտբոլի հանդիպում է, որն ըստ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտվող հեռուստահաղորդումներից մեկն է: Ըստ «Նիլսենի» 2015 թ. «Սուպեր Բոլը» դիտել են 114.4 հեռուստադիտող: Արդեն վաղուց «Super Bowl»-ը ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է ամերիկայի համար, այն մի ամբողջ շոու է, որին սպասում է ամբողջ աշխարհը:

Բազմաթիվ ընկերություններ միլլիոնավոր դոլլարներն են տրամադրում որպեսզի իրենց «հատուկ» գովազդները տեղադրեն  «Super Bowl»-ի ընթացքում: 2016 թ. «Super Bowl»-ի գովազդները ևս բազմազան էին, հետաքրքիր և բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Եկեք դիտենք «Կոկա-Կոլա» ընկերության ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների գովազդներ, որոնք ցուցադրվել են «Super Bowl 50»-ի ընթացքում:


Saturday, January 30, 2016

Լուի Վան Գալ. ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ

Մառախլապատ Ալբիոնում 2015-2016 մրցաշրջանը հետաքրքիր է դասավորվում: Անգիական գրանդերից երկուսը չափազանց անհաջող ելույթների արդյունքում կորցրեցին իրենց մարզիչներին: Ի տարբերություն նրա, որ «Չելսիում» շատ աղմուկ հանեց Մոուրինյոի հեռանալը քանց թե Գուս Հիդինգի գալստյանը, ապա «Լիվերպուլում» Կլոպի նշանակումը շատ ավելի մեծ արձագանք ստացավ: Թե՛ Լոնդոնում, թե՛ Լիվերպուլում թիմի ղեկավարները գնացին ծայրահեղ քայլի, քանի որ այլ ելք չկար: Մարզիչները չէին արդարացնում սպասելիքները: Մանչեսթերում երևում է կամ չափից դուրս լավատես են, կամ ոչ այդքան ամբիցիոզ, ինչը կարծում եմ անհնարին է:

Յունայթեդը շարունակում է գլորվել անդունդը.
Չզարմանք, որ ասեմ թե Դեվիդ Մոյեսի «Յունայթեդն» ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրում քան Վան Գալինը: Այո՛ դա այդպես է: Մոյեսին չէր քլնգում միայն ամենաալարկոտը, բայց արի ու տես որ Վան Գալն ավելի «հեռուն» է գնացել:  23 տուրերից հետո (29.01.16 հոդվածը գրելու պահին) «Յունայթեդը» վաստակել է ըդնամենը 37 միավոր իր ակտիվում ունենալով ընդամենը 10 հաղթանակ, որոնք էլ իրենց հերթին ոչ այնքան տպավորիչ են: Կարծես «Մանչի» խաղացողները մոռացել են թե ինչպես է պետք գոլեր խփել: Մեկ խաղում նրանք միջինում խփում են 1,22 գոլ: Մինչ այս երբևիցե գրանցված վատագույն ցուցանիշը եղել 1,53: Իսկ ո՞վ է Յունայթեդի լավագույն ռմբարկուն. Ուեյն Ռունին, որքան էլ դա զարմանալի է այն էլ 6 խփած գոլով: Գոլահարների պակասը զգացնել է տալիս: Կարծում եմ Վան Գալը ամեն անգամ զայրանում է լսելով, որ Դի Մարիան կամ Չիչարիտոն հերթական գոլերն են խփել իրենց ներկայիս ակումբներում: Երկուսն էլ հիանալի մրցաշրջան են անց կացնում և դեռ շատ գոլեր կխփեն, բայց ցավոք ոչ «Յունայթեդի» համար և դա առաջին հերթին Վան Գալի և իր «Փիլիսոփայության» պատճառով: Ձմռանը Վան Գալը «Դորտմունդից» վերադարձրեց Յանուզային, մի՞ թե Վան Գալի վերջին հույսը Դորտմունդում ձախողված Յանուզայն է:
«Օլդ Թրեֆորդն» այլևս առաջվանը չէ.
Հիմնականում աշխատում եմ դիտել ԱՊԼ-ի հանդիպումները, քանի որ այն իր դիտարժանությամբ առանձնանում է մնացած առաջնություններից: «Յունայթեդի» հանդիպումները մի փոքր ավելի հետաքրքրությամբ, միգուցե պատճառն այն է, որ Յունայթեդի մի շարք խաղացողներ հանդես են եկել նաև «Ռեալի» կազմում:

Միշտ հիացել եմ «Կարմիր Սատանաների» խաղով, սակայն ոչ այս տարի: Ժամանակին «Օլդ Թրեֆորդում» Յունայթեդի հետ ոչ-ոքի խաղալը կարող էր որպես հերոսություն դիտվել: Այժմ նույնիսկ մրցակիցների հաղթանակները Մանչեսթերի հարկի տակ այդքան էլ տպավորություն չեն թողնում. «Ի՞նչ է որ, արդեն սովորական երևույթ է»: Դի՞տել եք «Լիվերպուլի» հետ հանդիպման առաջին խաղակեսը: Ես դիտել եմ, մեր բակում ավելի շատ ճիշտ փոխանցում են կատարում մինչ գնդակը կորցնելը քանց «Յունայթեդում»: Ես դա վատ մտքով չեմ ասում, բնավ: Ի՞սկ «Սաութհեմփթոնի» հետ խաղը: Պարտվել տանը 0-1 75,408 հանդիսականների աչքի առաջ: Չէ-չէ հնարավոր է աչքերի քանակը եղել մի փոքր ավելի քիչ, ասենք 73450 զույգ, իսկ գիտեք ինչու՞: Երկրպագուները սկսել են ձանձրույթից քնել «Յունայթեդի» խաղերի ժամանակ: Դա արդեն սովորական երևույթ է դարձել, խաղերի ռեժիսյորներն անպայման ցույց կտան քնած երկրպագուների:

A video posted by BenchWarmers (@bewarmers) on
Ավելի լավ է քնեն, քանց թե տեսնեն թե ինչպես է փոխարինման մտած Չարլի Օսթինը 87-րդ րոպեյին գրավում Դե Խեայի պաշտպանած դարպասը: Խաղն իրոք այնքան անհետաքրքիր էր, որ ամենահիշարժան պահը դա փոքրիկ «Մկնիկի» խաղադաշտում վազվզելն էր: Մկնիկը ուղիղ 10 վայրկյանով դարձավ Բրիտանիայի ամենահայտնի մկնիկը: Ոմանք նույնիսկ կատակում էին որ դա «Օլդ Թրեֆորդում» տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձույթունն էր վերջին երկու տարիների ընթացքում, ոմանք էլ առաջարկում էին Թվիթթերյան էջ բացել «Օլդ Թրեֆորդի» փոքրիկ բնակչի համար:


Անգամ Մադրիդում չհանդուրժեցին.
Լինելով Ռեալի երկրպագու զարմանում եմ, որ անգամ «Մադրիդում» Բենիտեսին այդքան չհանդուրժեցին, որքան Վան Գալին հանդուրժում են «Մանչեսթերում»: Ես սովոր եմ, որ «Յունայթեդը» հաղթում է, որ «Յունայթեդը» առաջին հորիզոնականներն է զբաղեցնում և լավագույների շարքում է: Ես հիացել եմ Սեր Ալեքսի «Յունայթեդով»: Ես ուզում կրկին տեսնել ուժեղ և հզոր «Յունայթեդ»: Չեմ հասկանում ինչպես է Սեր Ալեքսը կարողանում հանգստությամբ հետևել տրիբունայից թե ինչ են անում իր այսքան տարիների ընթացքում ստեղծած՝ կերտած թիմի հետ: Ափսոս է... Glory Glory Man United !!

Հ.Գ.
Չեմ սիրում մեջ բերել Դեիգո Մարդաոնայի խոսքերը սակայն նա մի առիթով ասել է. «Չեմ սիրում Վան Գալին, նա մոտ է Սատանայի հետ ինչպես ոչ-ոք»