Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Աշխատանք. Show all posts
Showing posts with label Աշխատանք. Show all posts

Tuesday, April 12, 2016

«Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք» | Global Media Lab


Global Media Lab ընկերությունը  հերթական անգամ  նախաձեռնել է իր մեծամաշտաբ  «Ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք» խորագրով թրեյինգը: Այն տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Կոնգրես հյուրանոցում: Թրեյնինգը նվիրված է հայ երիտասարդների շրջանում աշխատանքի ճիշտ ներկայանալու խնդիրներին, թերություններին, դրանց վերհանմանը և լուծման ուղիների առաջարկմանը: Դասընթացը նպատակ ունի նաև հասարակության շրջանում բարձրացնել անհատական մաքեթինգի դերն ու նշանակությունը, դրանով իսկ նպաստելով գտնելու բարձր վարձատրվող աշխատանք և աշխատանքային լավ պայմաններ: 
Թրեյնինգի մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել գիտելիքներ, թե ինչպես.
  • Գրագետ ներկայանալ հարցազրույցի ժամանակ,
  • Հնարավորինս ճիշտ ներկայացնել իրենց,
  • Կառուցել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ,
  • Ձևավորել յուրահատուկ իմիջ,
  • Տարբերվել մրցակիցներից,
  • Դարձնել անունը հայտնի ոլորտում,
  • Դրսևորվել, որ իրենց դիմեն, այլ ոչ թե իրենք:

Այս ամենը հնարավորություն կտա ապահովեկ հենց անհատական մարքեթինգը՝ կիրառելով համապատասխան ռազմավարություն և տեխնիկական հնարքներ:
Թրեյնինգին կներկայացվեն անհատական մարքեթինգի գործիքները, վերջին նորամուծությունները, օրինակներն ու օգտագործման եղանակները սահմանված խնդիրները լուծելու համար,գործողությունների շարք, որոնք միանգամայն տալիս են արդյունք,առավելություններ և մանրուքներ, որոնք անհրաեշտ պահին կօգնեն էականորեն ավելացնել էֆեկտիվությունը: Միևնույն ժամանակ կներկայացվեն նաև անհատական մարքեթինգի կիրառման ընթացքում առկա բացասական երևույթները, առաջացման պատճառները,դրանց դեմ աշխատանքն ու  պրակտիկ կիրառումը:

Բոլոր մասնակիցները կստանան`

  • 3 էլ. գիրք անհատական մարքեթինգի մասին,
  • 50% զեղչ Marketers Community School-ի Digital Marketing-ի դասընթացներին մասնակցելու համար,
  • Հավաստագիր

Դասընթացի տևողությունը՝ 2 ժամ
Դասընթացի արժեքը՝ 2 .000 ՀՀ դրամ
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ`https://goo.gl/A5WLCh
Գրանցման վերջնաժամկետ՝ 14.04.2016

Saturday, August 31, 2013

«Co-working»-ը Հայաստանում: ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Բարլուս Բլոգոսֆեռա: Ի՞նչ կա:
Գործերներ ո՞նց են: Հուսամ Ձեր մոտ ամեն ինչ կարգինա, ու իձյոտ վ գոռու, այսինքն լավ ա էլի սաղ: Եթե լավ էլ չի ուրեմն շատ շուտով անպայման սաղ լավ ա լինելու: Որտեղից գիտե՞մ, չեմ ասի: Չէ լավ, որ շատ եք ուզում կասեմ, հեսա միհատ բան եմ պատմելու մարդու չասեք, մինչև ինքներդ չփորձեք: Թե չէ, որ որշիները Ձեզանից շուտ հասցրեցին ԷՏ անել, դու հաստատ կդեպրեսվեք մինիմում: Իսկ էտ արդեն պոտենցիալ գումարի կորուստ ա:
«Co-working»-ի մասին կյանքում լսե՞լ եք: Եթե չեք էլ լսել, խնդիր չկա, հեսա նայեք ինչ եմ անում: Պատմելու եմ, օրինակներ եմ բերելու, Շատ զահլա չեմ տանի, ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ:
Ուրեմն ՍԵՆՑ.

«Co-working»-ը ամբողջ աշխարհում ընդունված աշախատանքի ձև է: 
Երբ տարբեր մասնագիտությունների մարդիկ տարածք են վարձում, բավական մատչելի գներով և վճարում են այդ տարածքի ՓԱՍՏԱՑԻ օգտագործման համար, այսինքն՝ աշխատել ես 4 ժամ օրը, վճարում ես այդ 4 ժամերի համար, ոչ թե ամբողջ օրվա, բացի դրանից էլ լիքը հետաքրիր տարբերակների հնարավորություն ես ունենում:

Ովքեր են հիմնական «Co-worker»-ները.
Այն մարդիկ ովքեր ուզում են խնայել իրենց գումարը ու ստանալ մաքսիմալ օգուտ, հիմնականում դրանք՝ Ֆրիլանսերներ, Դիզայներներ, Ծրագրավորողներ, Թարգմանիչներ, Լրագրողների և Հասարակական Կազմակերպություններ են լինում:

Ինչ է տալիս «Co-working»-ը.