Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ռոք. Show all posts
Showing posts with label Ռոք. Show all posts

Sunday, March 20, 2016

«Okean Elzy»-ն համերգով հանդես կգա Երևանում

ԱՅՈ ! Շատերի երազանքը կիրականանա 2016 թ. Հունիսի 1-ին:
 Երբ մեկ տարի առաջ Երևանից հասանք Բաթումի, որպեսզի իրականացնենք մեր երազանքը՝ ներկա գտնվել «Օկեան Էլզի» խմբի համերգին, մեզ անհավանական էր թվում, որ կգա մի օր երբ Օկեանը կլինի Երևանում: 
Բաթումիում ամեն ինչ աներևակայելի էր: 
Միայն այն փաստից, որ կրկին անգամ «Օկեան Էլզիի» համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենամ արդեն իսկ անհավանական էմոցիաներ են արթնանում: Իրոք հիանալի համերգ էր՝ էմոցիաների գեր-գեր-գերլարում էր: Որքան հաճույք ստացանք այդ համերգից էլ ասելու չի: 
Հունիսի 1-ին Երևանում իրոք շոք ամառ է սպասվում:
Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ «OE»-ն կգա հայաստան: Անցյալ տարի, երբ կրկին լուրեր էին տարածվել հայտնի ուկրաինական ռոք խմբի համերգի մասին, անձնական հաղորդագրություն գրեցի ուկրաինական ռոք խմբի պոշտոնական ֆբ էջին հարցով թե արդյոք համերգ լինելու է հայաստանում թե ոչ, պատասխան ստանալով, որ համերգ չի լիենելու կրկին անգամ հիասթափվեցի:
Այս անգամ ևս թերահավատորեն մոտենալով համերգի մասին լուրերին, որոշեցի կրկին նամակ գրել ֆբ էջին ինչին այս անգամ դրական պատասխան ստացա: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆեյսբուքյան event-ն ահա այստեղ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
Մեծ հաճույքով կրկին լիքը ֆոտոներ ու վիդեոներ կանեմ ու կվայելեմ համերգը,քանզի Վակարչուկի ձայնի հզորությունը, ելևեջներն ու իրանց երգերի բառերը կտրելու են իրականությունից այդ օրը Երևանը:
Ու եկեք ևս մեկ անգամ հիշեմ թե ինչ  լավ էր Բաթումիում այդ հիանալի օրվա տեսագրությամբ:

Հ.Գ.
Մի փոքր զուգահեռ անցկացնելով Երևանի ու Բաթումիի միջև ևս մեկ փաստ արձանագրենք: Երևանում ամենաէժան տոմսը մոտ երկու անգամ թանկ է Բաթումիում տեղի ունցեած համերգի ամենաէժան տոմսից: 20 լարին ընդդեմ 8.000 դրամից մինչև 20.000 դրամ: Մի փոքր թանկ է կարծում եմ, հաշվի առնելով որ հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, բայց դե ունենք այն ինչ ունենք: Անհամբեր սպասում ենք Հունիսի 1-ին:

Friday, March 25, 2011

Sunrise Avenue "Out of Style" Բեռնել

Մարտի 23-ին վաճառքում հայտնվեց «Sunrise Avenue» խմբի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style» անվանմամբ: Մի ամիս առաջ լույս տեսավ առաջին սինգլը` «Hollywood Hills» և ահա արդեն սկավառակը: Ես արդեն լսել եմ երգերը , առաջարկում եմ և ձեզ: Ամբողջ սկավառկը «Hollywood Hills»-ի տոնայնությանմեջ ա կարելի ա ասել: 



Կատարող: Sunrise Avenue
Սկավառակ. Out Of Style
Թողարկման տարի: 2011
Երկիր: Ֆինլանդիա
Ժանր. Ալտերնատիվ Ռոք
Որակ. mp3 / 256 kbps
Չափս. 75 Mb



Tracklist
01. Hollywood Hills
02. Damn Silence
03. Somebody Help Me
04. I Don't Dance
05. I Gotta Go
06. Stormy End
07. Kiss Goodbye
08. Sex & Cigarettes
09. The Right One
10. Out Of Tune
11. Angels On A Rampage
12. Sweet Symphony
13. What I Like About You - non album track



Բեռնել (Download) «Out Of Style»-ը