Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, September 29, 2016

Ազգային Հավաքականի Ջորջ Ռ.Ռ. Մարտինը

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանակի հետ ավելի քիչ է նմանվում  ազգային հավաքականի: Գնալով պակասում են ֆուտբոլիստները՝ ովքեր արժանի են, կամ կարող էին արժանի լինել Հավաքականում խաղալուն: Սակայն դա իրենց մեղավորությունը չէ: Նրանց ջնջում են ցուցակներից... ինչպես օրինակ ջնջեցին Նեդ Սթարկին Game of Thrones-ի առաջին սեզոնում:  
 Ենթադրենք Նեդ Ստարկը Յուրա Մովսիսյանն էր, որից առաջինը ազատվեցին ազգային հավաքականի պատասխանատուները, հետո Ռոբերտ Արզումայանն էր, Գևորգ Կասպարովը և  ֆուտբոլիստների մի ամբողջ ցուցակ, որոնք երբևիցե հաքել են Ազգային Հավաքականի մարզաշապիկը: Նրանցից անգամ կարելի է մի ամբողջ հավաքական կազմել:
Ազգային հավաքականը գնալով նմանվում է Գահերի Խաղին, գլխավոր հերոսները գնալով հեռանում են կյանքից (այս պարագայում հավաքականից) և դաժանորեն սպանվում է Հայկական ֆուտբոլի ապագան:
Հարգելիներս ժամանկ է գիտակցել, որ սա Մեր հավաքականն է, ոչ թե Գահերի Խաղը և հավաքականի ղեկավարներ՝ Դուք էլ Ջորջ Մարտիններ չեք:

Հ.Գ.
Գալիք հանդիպմանը Հայաստանի հավքական է հրավիրվել 2 (երկու) հարձակվող:
Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ...

Կառավարության «Դրիմ Թիմը» կամ ինչպես կրկին չռաստվել «Իտուրալդե Գոնսալեսին»

Ազգս վերջապես հույսով է լցվել (քիչ թե շատ) որ Կարեն Կարապետյանի կառավարությնում կատարած փոփոխությունների արդյունքում վերջապես կլինի «կառավարություն», որը վերջապես նման կլինի կառավարության:
Այս պահին ձևավորվող կառավարությունը իհարկե կարող է անել անհնարինն ու հասնել հաջողության (ես էլ եմ հավատում): Այն ինձ հիշեցնում է մեր «Ոսկյա հավաքականը» որը հայ-հայ էր անցնում էր 2012 թվականի ֆուտբոլի եվրոպայի առաջնության որակավորման փուլը, բայց՝ Իտուրալդե Գոնսալես:
Իհարկե այն հավաքականում էլ մարդիկ կային, ովքեր իրենց տեղում չէին՝ ինչպես նոր ձևավորված կառավարությունում, հավաքականում ևս լինում է, որ զանգով կամ վերևներից ասելով են տեղ զբաղեցնում:
Նախարարների շարքում շատ նոր դեմքեր կան և այդ նոր դեմքերի մեծամասնությունը կարծես թե իրենց ոլորտում առաջատարներ են ու մասնագետներ: Ինչը հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ՝ որ իրոք մասնագետ լինեն: Շատ ողջունելի է ինչ խոսք: Մնում է գործով ապացուցեն դա:
Իսկ ինչու՞ հենց Իտուռալդե Գոնսալես: Դե քանի որ սաղ կյանքներս հարամեց էտ անպիտանը, ի չիք արեց մեր երազանքներն ու հայ-հայա իրականացող երազանքները: Անարդարության ու կողմնակալության տիպար դառնալով:
Ուզում եմ, որ նոր կառավարությունը ապահովագրված լինի Իտուրալդեների հետ բախվելու բախտից, այսինքն՝ գործի այնքան բաց, համարձակ ու վստահ, որ հաջողության հասնելուց բացի այլ տարբերակներ ուղղակի չլինեն:
Ռիսկի գործոն իհարկե կա այս ամենի մեջ, բայց մեր երկրի պարագայում, այս օրհասական վիճակից ավելի վատ լինել չի կարող:

Wednesday, September 28, 2016

Եթե Զիդանին Սա Դաս Չլինի...

Մադրիդի «Ռեալը» 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց 2016/17 մրցաշրջանում (Villareal 1-1, Las Palmas 2-2):
Երրորդ խաղն անընդմեջ Մադրիդիստները չկարողացան հաղթանակ տանել: Եթե օրինակ «Վիլյառեալի» հետ խաղում առաջինը մրցակիցը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել իսկ «Ռեալը» հավասարեցրեց այն, ապա մնացած երկու դեպքում Մադրիդիստներն ուղղակի ձեռքից բաց թողեցին հաղթանակները:
«Լաս Պալմասի» հետ խաղում Ռոնալդուի չարաբաստիկ փոխարինման մասին չեմ ցանկանում խոսել: Սակայն այն ինչ տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ցույց է տալիս որ Զիդանի մոտ ամեն ինչ չէ որ կարգին է: 
Խաղում որտեղ Ռեալ ուներ հաշվի մեջ առավելություն, պետք էր գցել տեմպն ու արագ ահակագրոհել, ինչը ոչ միշտ էր ստացվում, քանի որ նախ Բեյլը ամբողջ երկրորդ խաղակեսում համարյա թե ոչինչ չէր անում, անգամ ակտիվ չէր պաշտպանության ժամանակ իսկ միայն կարվախալը աջ եզրում չեր կարողանում դիմակայել Բորուսիայի փոխարինման մտած ֆուտբոլիստներին: Եվ իհարկե Բենզեման, ով նույնիսկ դարպասի դիմացից հարվածեց ուղից դարպասաձողին և դրանից զատ ոչնչով աչքի չընկավ երկրորդ խաղակեսում: Ակնհայտ էր, որ այդ երկուսը առնվազն 75-րդ րոպեից հետո պետք է զբաղեցնեյին իրենց տեղը պահեստայինների նստարանին: Ինչը այդպես էլ տեղի չունեցավ Բեյլի հետ իսկ Բենզեմայի պարագայում արդեն ուշ էր: Ինչպես ասում են ռուսաստանում «после драки кулаками не размахивают» իսկ Մորատային խաղադաշտ մտցնելը հենց դրան էր նման: 87-րդ րոպեին, անմիջապես գոլից հետո դուրս եկած Մորատան անգամ չհասկացավ թե ինչու է նա դուրս եկել խաղադաշտ: Պարզ էր, որ ավելացված 3 րոպեներից 2-ը Դորտմունդցիները փորձելու են ժամանակ ձգել, խախտել կանոններն ու սադրել: Զիդան, մի թե դու՞  այդքանը չէիր գիտակցում:
Մարզչական սխալների պատճառով՝ ես կբնութագրեմ ահա այսպես վերջին երեք հանդիպումների վերջնական ելքը: Մարզչական սխալները ոչ միայն ժամանակին չկատարած փոփոխություններն են այլ նաև սխալ կազմի ընտրությունը՝ ինչպես օրինակ Նավասն այս խաղում, կամ խաղացողներին ոչ ճիշտ խնդրի առաջադրումը:
Եթե վերհիշենք Զիդանի հաղթանակած խաղերը կտեսնենք, որ նա ամեն խաղին բավական ակտիվ ցուցումներ է տալիս իր խաղացողներին, սակայն ՉԼ վերջին հանդիպման ժամանակ զգացվում էր, որ Տուխելն ու իր թիմն ավելի շատ են ցանկանում հաղթել քան Զիդանն ու տղաները: Եվ Տուխելի ակտիվ փոփոխություններն ու խաղն ակտիվացնելու փորձերը տվեցին ցանկալի արդյունքը:
«Ռեալը» կրկին չկարողացավհ հաղթել Բորուսիայի հարկի տակ: Դա արդեն նմանվում է մղձավանջի: Դա պետք էր գիտակցել խաղից առաջ և պայքարել հաղթականկի համար ինչը տեղի չունեցավ:
Ռեալն խաղադաշտում անց է կացնում 80 րոպե՝ մաքսիմում: Այո, արդեն երկու խաղ անընդմեջ «Ռեալը» գոլ է ընդունում սեփական դարպասը հանդիպման վերջնամասում՝ ավելի ստույգ, 85-րդ և 87-րդ րոպեներին: Այս փաստը վկայում է, որ Մադրիդի խաղացողներրը ժամանակից շուտ են «անջատվում», մոռանում թե ինչի համար են հավաքվել և որ դիմացի թիմի խաղացողները դեմ չեն լինի գրավել իրենց դարպասը:
Անկեղծ ասած չեմ կարողանում հիշել արդյոք եղել է մրցաշրջան վերջին 16 տարիների ընթացքում, որ Մադրիդը 3 անընդմեջ ոչ-ոքի խաղա: Ինչևիցե, հուսանք որ այս ոչ-ոքիների շարքը կլինի ամենաանհաջող հատվածն այս մրցաշրջանի ընթացքում:

Sunday, September 25, 2016

Մեր և Ձեր Կյանքի 500 էջերը

Բարև Բլոգուշ, ո՞նց ես: Ես քանի օրը շուտ-շուտ եմ քեզ այցի գալիս: Տենաս ինչից ա չէ՞: Ուզում եմ հասկանամ որտեղ ա Google-ն ուզում քցած լինի: Քո ստատիստիկայում, թե՞ անալիտիկսի հետ մի բան նենց չի: Բայց որ այս վերջին ամիսներին քեզ ավելի շատ ուշադություն եմ դարձնում ետ հաստատ ա: Բողոքելու տեղ չունես, երևի նրանից ա որ ես շատ բողոքելու բան ունեմ (ծիխաղում եմ): 

Հա դե տենց ա չէ՞, որ բողոքելու բան եմ ունենում, մի ճար գտնում եմ պոստ անելու, հակառակ դեպքում այնքան եմ ձգձգում, որ մի բան էլ մոռանում եմ թե ինչ էի ուզում գրեի:
Բայց չէ գիտես, ես վերջերս լավ բաների մասին գրելու ժամանակ էլ եմ գտնում, բայց մեկա չեմ հասցնում ամեն ինչ լուսաբանել: Կյանքն ակտիվ է մի այլ կարգի, ժամանակը քիչ:

Ասա բայց, ի՜նչ ամառ էր չէ՞: Գազան, իրադարձություններով լեցուն: Բայց ամառվանից դեռ կհասցնեմ խոսել: 
Ուզում եմ միքիչ քեզանից խոսանք, գրվենք;ժ: Գրողը տանի 500 գրառում: Ու կապ չունի, որ էտ 500-ից 60-ը ՀԴՄ-ներ մասին ինֆորմացիոն բնույթ կրող գրառումներ են, ես հո գիտեմ թե ինչքան մարդիկ են սրտատրոփ սպասել երբ ա "Lifetime Blog"-ում հրապարակվելու ՀԴՄ կտրոնների շահող թվերը:
500-ի մեջ այնքան պատմություններ ու դեպքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելիա մի հաստափոր գիրք գրել: Միգուցե, մի օր:
Քանի-քանի կյանքի պատմություն՝ դրվագներ կան այստեղ զետեղված: Որ բացում ես մի գրառում կարդալու՝ մեկով հաստատ չես սահմանափակվում: Ամեն անգամ ուզում եմ սաղ պոստերդ կարդամ:
Չեմ ուզում ծավալվեմ: Ուղղակի մի քանի նկար եմ ուզում թողնեմ Բլոգումս, որ մի օր էլի բացեմ միամիտ այս գրառումն ու հիանամ այս նկարներով:

Որքան գեղեցիկ էր երկիքնը Կոնյակի գործարանի վերևում, տեսնես ամե՞ն օր է այսքան գեղեցիկ, թե բախտս է բերել:
Գարնանային արևոտ Անձրևը Կոկա-Կոլայի գործարանում, որքան թարմության շունչ կար այս անձրևի մեջ:
Գարնանային այս օրը Սաղմոսավանքում մռայլ էր, երբեմն անձրև էր տեղում, սակայն դա էլ ավել էր գեղեցկացնում տեսարանը:

Thursday, September 22, 2016

Կարգապահ Վարորդ, Անվտանգ Երթևեկություն

«Կարգապահ Վարորդ, Անվտանգ Երթևեկություն», հենց այսպիսի անուն է կրում սեպտեմբերի 25-ին կայանալիք ավտոերթը, որը նախաձեռնել է «Վարորդի ընկեր» գրասենյակը:
Ըստ կազմակերպիչների մտահաղացման անվտանգ և կարգապահ երթևեկության պահպանման և խրախոսւման նպատակով իրականացվող ավտոերթը պետք է օրինակ հանդիսանա այլ վարորդների համար, որպեսզի նրանք ևս հետևեն երթևեկության կանոններին և ենթարկվեն այդ կանոններին:

Հատուկ այդ նպատակով ֆբ-ում բացվել է event
Ավտոերթը տեղի կունենա Սեպտեմբերի 25-ին ժամը 11:30 «Վարորդի ընկեր» գրասենյակի մոտ (Արցախի 30), 12:00-ին պլանավորված է բուն երթի մեկնարկը: Ավտոերթը կտևի մոտ 1 ժամ:
Ահա երթուղին.
 Ես իմ հերթին հավելեմ, որ անպայման մասնակցելու եմ երթին, քանզի նման օրինակ միջոցառումները շատ կարևոր են օրինապաշտ հասարակության ձևավորման համար և բացի այդ էլ թույլ են տալիս ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե փորձով թե խնդիրներով ու դրանց լուծումներով:

Sunday, September 18, 2016

Facebook page covers for Realmadrid.am

Facebook Cover photos for Real Madrid fans

Realmadrid.am Armenian Fan Club is 10 years old

Luca Modric

Sergio Ramos and Cristiano Ronaldo , lucha casta y honor

Real Madrid 11 times winner of Champions League

Gareth Bale and Cristiano Ronaldo

Zinedine Zidane "The Greatest"

Saturday, September 3, 2016

ԱՊՊԱ փոփոխություններ Սեպտեմբերի 1-ից

Քանի որ օրեցօր փոփոխվում են ՃՈ օրենքներ, նշաններ են հայտնվում ու անհետանում ու այդ ամենի մասին ականկալ կերպով իմանում ենք երբ տուգանքն ա գալիս հասոնում մեր տուն փոստատարի միջոցով  կամ էլ ավելի վատ չենք ստանում ու հետո գալիս ա էլ ավելի անակնկալ ԴԱՀԿ-ից նամակի տեսքով: Այդ իսկ պատճառով փորձենք նախապես ծանոթանալ այն փոփոխություններին որոնք Սեպտեմբերի 1-ից սկսած կգործեն ԱՊՊԱ պայմանգրերում:

Ֆեյսբուք սեց.ցանցում ամեն օր ակտիվ քննարկումներ են ծավալվում օրենսդրական վերջին փոփոխությունների, ակտերի բեկանման և բազմաթիվ այլ առիթներով:
Մեջբերեմ բոլոր փոփոխությունները Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբից.

1. Սրանից հետո ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց վարորդներ չեն նշվելու, բոլոր պայմանագրերը կնքվելու են անսահմանափակ վարորդների թվով,իսկ մինչև սեպտեմբերի 1ը կնքած պայմանագրերը այդ օրվանից հետո հանդիսանալու են որպես անսահմանափակ վարորդների թվով կնքված պայմանագրեր:

2.Նախկինում վարորդը վթար ունենալիս իր անունը որպես լիազորված վարորդ մեքենայի մեջ ավելացնելիս մուծում էր նաև մալուսը (թանկացումը) ,այսուհետ քանի որ էլ չեն լինելու լիազորված վարորդներ, վթար ունենալու դեպքում մալուսը (թանկացումը) հաշվելու են մեքենայի սեփականատիրոջ վրա:

3.Մինչև 100,000 դրամ վնասներով ավտովթարները, որտեղ ներգրավված կլինեն միայն երկու մեքենա,անձնական և այլ գույքային վնասներ չեն լինի,վարորդները կկարողանան կարգավորել առանց ապահովագրական ընկերության համաձայնության,այսինքն՝ եթե վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը և մյուս վարորդը չունի 100,000 դրամը գերազանցող պահանջ իր նկատմամբ, վարորդները լուսանկարահանում են դեպքի վայր ու մասնակից մեքենաները իրենց վնասվածքներով հանդերձ(առնվազն 3 լուսանկար), մեքենաները տեղաշարշում են և զանգահարում են մեղավոր վարորդի ապահովագրական ընկերություն: Քանի որ օրենքը նոր է փոխվել վարորդների 99.9% իրենց մոտ չունեն Համաձայնեցված Հայտարարագրի նմուշ, որը նույնպես պետք է լրացնեն և տանեն ապահովագրողին, սկզբնական շրջանում կարող են երկու վարորդներով մոտենալ ապահովագրական ընկերության գրասենյակ և այնտեղ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը: Ու իմացեք որ պարտավոր եք ապահովագրողին զանգահարել վթարից հետո 40 րոպեյվա ընթացքում,ոչ ուշ:
4.Եթե տուժող մեքենայի վնասը գերազանցում է 100,000 դրամը,կամ վարորդների մեջ չկա համաձայնություն մեղավորության վերաբերյալ, կամ առկա է անձնական կամ այլ գույքին պատճառված վնաս, տվյալ բոլոր դեպքերում վթարը արձանագրվում է ՃՈ-ի կողմից:Վարորդներից մեկը զանգահարում է ՃՈ-ի հերթապահ մաս (Երևանում՝ 010-52-27-63) և տեղեկացնում պատահարի մասին: Եվ ինչպես նախորդ կետում, այս դեպքում էլ վարորդը պարտավոր է ապահովագրողին զանգահարել 40 րոպեյվա ընթացքում:
Հ.Գ. Մինչև 100,000 դրամի դեպքում ապահովագրականի փորձագետները դեպքի վայր չեն ժամանում, իսկ 100,000 դրամից ավելիի դեպքում դեպքի վայր ժամանելը մնում է ապահովագրողի հայեցողության վրա,ԲԱՅՑ եթե վթարը արդեն ՃՈ-ն ձևակերպել է և դուք տեղեկացրել եք ապահովագրողին,իսկ փորձագետը դեռ չի ժամանել, կարող եք լքել դեպքի վայրը՝ ապահովագրողին դրա մասին տեղեկացնելով, որ փորձագետն էլ չգա Ձեզ ման գա քաղաքով մեկ:Ամեն դեպքում լինեք մեղավոր թե տուժող տեղեկացրեք Ձեր ապահովագրական ընկերությանը:

Նշեմ նաև որ ֆեյսբուքում բացի Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր խմբից բացի գործում են ևս մի քանի խումբ.
1. Ավտո Հարցեր - խմբում քննարկվում են բոլոր տեսակի հարցեր մեքենաների վերաբերյալ, այս պահին կա մոտ 700 անդամ, ովքեր շատ ակտիվ արձագանքում են ցանկացած հարցի շուրջ:
2. Վարորդի ԸնկերՎարորդի Ընկեր Գրասենյակ - տուգանքների բեկանման համար ձեզ այստեղ անպայման կօգնեն, կարող եք նաև այցելել Վարորդի ընկեր գրասենյակ և տեղում ծանոթանալ և ձեր հարցերին պատսխան ստանալ:
3. tuganq.am , 102.am կայքերը ևս կարող են օգտակար լինել բոլոր Վարորդներին իրենց առօրյա հարցերում: