Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Վարորդի ընկեր. Show all posts
Showing posts with label Վարորդի ընկեր. Show all posts

Wednesday, November 2, 2016

Բեկանված տուգանքի քաղցրությունը

Եթե մեկն ինձ կես տարի առաջ ասեր, որ ես մեկ ամսվա մեջ երկու տուգանքի բողոքարկում կհաղթեմ, ես ամենաքիչը քմծիծաղ կտայի ասելով. «լավ էլի, ինչ ես խոսում, ես այդքան ժամանակ ու նեռվ ծախսե՞մ, գնամ բողոքարկե՞մ, մեկա բան չի փոխվելու»:
Այդ ամենը այդպես էլ կլիներ, եթե օրերից մի օր չհանդիպեի «Վարորդի Ընկեր» գրասենյաին ու տեսնեյի այն եռանդը որով բոլորը պայքարում են անօրինական և անհիմն ակտերի բեկանման համար:
Այսօր արդեն բեկանվեց երկրորդ անհիմն տուգանքը, որն ինձ ուղարկվել էր ՃՈ-ի կողմից: Ինչի համար շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ: Առաջին հաղթանակս կարմիր գծերի տուգանքի բողոքարկում էր: Երկրորդը մի փորք ավելի բարդ: Բայց ստացվեց, քանի որ օգնեցին «Վարորդի Ընկեր» գրասենյակի ավելի փորձառու վարորդները, ովքեր արդեն անհիմն տուգանքների բեկանման մեծ փորձ ունեն: Իհարկե ես էլ կարող է տանել ստացված տուգանքով նամակը գրասենյակ, և սպասել մինչև այն պատրաստ կլինի, որպեսզի ուղարկեմ փոստով բողոքարկկամ համար: Սակայն ես արեցի այլ կերպ: Որպեսզի չավելացնեմ գրասենյակի աշխատանքը, գիտակցելով որ բարդ բան չկա ինքս էլ կարող եմ անել, եթե լինի տիպային օրինակ, չէ որ իմ տուգանքի բողոքարկումը կազմելու փոխարեն միգուցե կարող են մեկ այլ բողոքարկման գործ առաջ գցել: Խնդրեցի տիպային օրինակ, որը ձևափոխեցի համապատասխան իմ տուգանքի (ընցաքում հարցերի տարափ հղելով ծով համբերություն ունեցող Զավենին) և վերջում ուղարկեցի որպեսզի ստուգի այն: Արդյունքում իրենք խնայեցին ժամանակ (ես նույնպես) ես էլ ձեռք բերեցի փորձ:
Բայց ոստիկանությունը կարճելով գործը և բեկանելով տուգանքը մի հարց առաջացրեց իմ մեջ, բա որ սխալ էիք կազմել ու պետք է բեկանեիք այսպես թե այնպես, ինչու ինձանից խլեցիք այդքան ժամանակ, բենզին և 240 դրամ պատվիրված նամակ ուղարկելու համար, որի փոխարեն ուղղակի կարող էիք կամ կոմպետենտ լինել կամ մի փոքր ավելի մարդասեր:
Արդարությունը հերթական անգամ վերականգնվեց:
Մի՛ զլացեք ժողովուրդ ջան, պայքարե՛ք Ձեր իրավունքների ու արդարության համար: 

Thursday, September 22, 2016

Կարգապահ Վարորդ, Անվտանգ Երթևեկություն

«Կարգապահ Վարորդ, Անվտանգ Երթևեկություն», հենց այսպիսի անուն է կրում սեպտեմբերի 25-ին կայանալիք ավտոերթը, որը նախաձեռնել է «Վարորդի ընկեր» գրասենյակը:
Ըստ կազմակերպիչների մտահաղացման անվտանգ և կարգապահ երթևեկության պահպանման և խրախոսւման նպատակով իրականացվող ավտոերթը պետք է օրինակ հանդիսանա այլ վարորդների համար, որպեսզի նրանք ևս հետևեն երթևեկության կանոններին և ենթարկվեն այդ կանոններին:

Հատուկ այդ նպատակով ֆբ-ում բացվել է event
Ավտոերթը տեղի կունենա Սեպտեմբերի 25-ին ժամը 11:30 «Վարորդի ընկեր» գրասենյակի մոտ (Արցախի 30), 12:00-ին պլանավորված է բուն երթի մեկնարկը: Ավտոերթը կտևի մոտ 1 ժամ:
Ահա երթուղին.
 Ես իմ հերթին հավելեմ, որ անպայման մասնակցելու եմ երթին, քանզի նման օրինակ միջոցառումները շատ կարևոր են օրինապաշտ հասարակության ձևավորման համար և բացի այդ էլ թույլ են տալիս ծանոթանալ այլ ավտոմոբիլիստների հետ և կիսվել թե փորձով թե խնդիրներով ու դրանց լուծումներով:

Saturday, September 3, 2016

ԱՊՊԱ փոփոխություններ Սեպտեմբերի 1-ից

Քանի որ օրեցօր փոփոխվում են ՃՈ օրենքներ, նշաններ են հայտնվում ու անհետանում ու այդ ամենի մասին ականկալ կերպով իմանում ենք երբ տուգանքն ա գալիս հասոնում մեր տուն փոստատարի միջոցով  կամ էլ ավելի վատ չենք ստանում ու հետո գալիս ա էլ ավելի անակնկալ ԴԱՀԿ-ից նամակի տեսքով: Այդ իսկ պատճառով փորձենք նախապես ծանոթանալ այն փոփոխություններին որոնք Սեպտեմբերի 1-ից սկսած կգործեն ԱՊՊԱ պայմանգրերում:

Ֆեյսբուք սեց.ցանցում ամեն օր ակտիվ քննարկումներ են ծավալվում օրենսդրական վերջին փոփոխությունների, ակտերի բեկանման և բազմաթիվ այլ առիթներով:
Մեջբերեմ բոլոր փոփոխությունները Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբից.

1. Սրանից հետո ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց վարորդներ չեն նշվելու, բոլոր պայմանագրերը կնքվելու են անսահմանափակ վարորդների թվով,իսկ մինչև սեպտեմբերի 1ը կնքած պայմանագրերը այդ օրվանից հետո հանդիսանալու են որպես անսահմանափակ վարորդների թվով կնքված պայմանագրեր:

2.Նախկինում վարորդը վթար ունենալիս իր անունը որպես լիազորված վարորդ մեքենայի մեջ ավելացնելիս մուծում էր նաև մալուսը (թանկացումը) ,այսուհետ քանի որ էլ չեն լինելու լիազորված վարորդներ, վթար ունենալու դեպքում մալուսը (թանկացումը) հաշվելու են մեքենայի սեփականատիրոջ վրա:

3.Մինչև 100,000 դրամ վնասներով ավտովթարները, որտեղ ներգրավված կլինեն միայն երկու մեքենա,անձնական և այլ գույքային վնասներ չեն լինի,վարորդները կկարողանան կարգավորել առանց ապահովագրական ընկերության համաձայնության,այսինքն՝ եթե վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը և մյուս վարորդը չունի 100,000 դրամը գերազանցող պահանջ իր նկատմամբ, վարորդները լուսանկարահանում են դեպքի վայր ու մասնակից մեքենաները իրենց վնասվածքներով հանդերձ(առնվազն 3 լուսանկար), մեքենաները տեղաշարշում են և զանգահարում են մեղավոր վարորդի ապահովագրական ընկերություն: Քանի որ օրենքը նոր է փոխվել վարորդների 99.9% իրենց մոտ չունեն Համաձայնեցված Հայտարարագրի նմուշ, որը նույնպես պետք է լրացնեն և տանեն ապահովագրողին, սկզբնական շրջանում կարող են երկու վարորդներով մոտենալ ապահովագրական ընկերության գրասենյակ և այնտեղ լրացնել համաձայնեցված հայտարարագիրը: Ու իմացեք որ պարտավոր եք ապահովագրողին զանգահարել վթարից հետո 40 րոպեյվա ընթացքում,ոչ ուշ:
4.Եթե տուժող մեքենայի վնասը գերազանցում է 100,000 դրամը,կամ վարորդների մեջ չկա համաձայնություն մեղավորության վերաբերյալ, կամ առկա է անձնական կամ այլ գույքին պատճառված վնաս, տվյալ բոլոր դեպքերում վթարը արձանագրվում է ՃՈ-ի կողմից:Վարորդներից մեկը զանգահարում է ՃՈ-ի հերթապահ մաս (Երևանում՝ 010-52-27-63) և տեղեկացնում պատահարի մասին: Եվ ինչպես նախորդ կետում, այս դեպքում էլ վարորդը պարտավոր է ապահովագրողին զանգահարել 40 րոպեյվա ընթացքում:
Հ.Գ. Մինչև 100,000 դրամի դեպքում ապահովագրականի փորձագետները դեպքի վայր չեն ժամանում, իսկ 100,000 դրամից ավելիի դեպքում դեպքի վայր ժամանելը մնում է ապահովագրողի հայեցողության վրա,ԲԱՅՑ եթե վթարը արդեն ՃՈ-ն ձևակերպել է և դուք տեղեկացրել եք ապահովագրողին,իսկ փորձագետը դեռ չի ժամանել, կարող եք լքել դեպքի վայրը՝ ապահովագրողին դրա մասին տեղեկացնելով, որ փորձագետն էլ չգա Ձեզ ման գա քաղաքով մեկ:Ամեն դեպքում լինեք մեղավոր թե տուժող տեղեկացրեք Ձեր ապահովագրական ընկերությանը:

Նշեմ նաև որ ֆեյսբուքում բացի Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր խմբից բացի գործում են ևս մի քանի խումբ.
1. Ավտո Հարցեր - խմբում քննարկվում են բոլոր տեսակի հարցեր մեքենաների վերաբերյալ, այս պահին կա մոտ 700 անդամ, ովքեր շատ ակտիվ արձագանքում են ցանկացած հարցի շուրջ:
2. Վարորդի ԸնկերՎարորդի Ընկեր Գրասենյակ - տուգանքների բեկանման համար ձեզ այստեղ անպայման կօգնեն, կարող եք նաև այցելել Վարորդի ընկեր գրասենյակ և տեղում ծանոթանալ և ձեր հարցերին պատսխան ստանալ:
3. tuganq.am , 102.am կայքերը ևս կարող են օգտակար լինել բոլոր Վարորդներին իրենց առօրյա հարցերում: