Ողջույն Բլոգոսֆեռա , Ձեզ եմ ներկայացնում հատված «ԶԻՆՈՒԺ» հաղորդումից: Որտեղ խոսք է գնում ուսաումնական փուլի ավարտին անց կացվող ավարտական քննություններից: Քննությունների ընթացքի մասին խոսում եմ նաև Ես:
Հաճելի Դիտում:
▼
Վաղը` կիրակի օրը , մենք` Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի ֆուտբոլային թիմը Բարեգործական հանդիպում անց կացնի FCA Bussines թիմի հետ:
3. Արա Անանյանի Բարեգործական խաղը կլինի 5-րդը մեր Ֆան Ակումբի պատմության մեջ և մենք ունենք բոլոր հիմքերը կարծելու , որ կլինի նաև ամենաարդյունավետը: Նախկինում , եթե հիշում ենք անցկացվել են բարեգործական խաղեր Էրիկի , Էլենչոյի և Ալինա Վարդանյանի համար:
Իհարկե շատ լավ է , որ մեզանից շատերը միացել են այս գործին և անտարբեր չեն մնացել Արային օգնելու մեր կոչերին: Սակայն ցավալի է , որ բազմաթիվ լրատվամիջոցներ փորձում են անտեսել , կամ ասենք չտեսնելու տալ խնդիրը , որը իրականում շատ կարևոր է: Ողբալի է , որ մարդկային անտարբերությունը հասել է նման աստիճանի: Եկեք մենք չլինենք այդ շարքերում և փորձենք փոխել ինչ-որ մի այս կյանքում: