Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, June 16, 2012

Nossa, Nossa, ես ինչ խելառ ամառա

Ողջույն Բլոգոսֆերա: Վերջապես , այդքան սպասված իրադարձությունը տեղի ունեցավ: Ես Երևանում եմ , վայելում եմ իմ արձակուրդը: 15 օր , հարազատ տանը , հարազատ քաղաքում , հարազատ ընկերների հետ: Յուրաքանչյուր հանդիպում ընկերների ու ծանոթների հետ անչափ մեծ ուրախություն ա բերում: Ինչ լավ ա , որ բոլորը ուրախ ու լավ են )) մենակ ովա՞ ես "alt+shift"-ի տեղերը փոխել էտ չեմ հասկանում ,հա ռուսերեն եմ գրում հայերենի փոխարեն :Դ

Առաջին իսկ օրվա վերջում հասկացա , որ բոլոր պլանավորած գործերիցս արդեն ետ եմ ընկնում: Այ քեզ բան , այ քեզ գժանոց գրաֆիկ , մի վախտ անելիքներ , հիմնականում անկապ ու մանր-մունր , բայց որ չհացնեմ , դեպրեսիան պատրաստա (barcampevn12-ին չմասնակցելը Ձեզ վառ օրինակ): Սաղ տարի ասելու եմ , վայ քու արա , ոնց չհասցրեցի: Խասյաթս ա , գիտեք` անել ու հասցնել ամեն ինչ...
Ճիշտա զգում եմ , ժամանակից փոքր ինչ հետ եմ ընկել, բայց այդ ամենը շատ հեշտ հետ ա գալիս , մի քիչ ժամանակա պետք տրամադրել ուղղակի:

Մի քիչ խոսեմ գալիք օրերի պլաններիցս , մարդ ես Ձեզ էլ հետաքրքրեց:
Ուրեմնս տակ... եթե հասցրեցի անպայման մի քանի ֆիլմերի մասին գրառումներ կանեմ Բլոգում , չնայած չեմ հասցնում մարդ տենամ ուր մնաց կինո նայելու ժամանակ գտնեմ: Բայց ցանկությունը մեծ ա:
Կխոսեմ նաև մի քանի գրքերի մասին: Որոնք կարդացել եմ , ինչու չէ՞ նաև որոնք պատրաստվում եմ կարդալ , դեմ չեմ լինի ընդունել խորհուրդներ դրա վերաբերյալ:
Քաղաքում կատարվող իրադարձությունների ու փոփոխությունների մասին նույնպես կլինեն գրառումներ , միգուցե նկարներ: Մի քանի հետաքրքիր վայրերի մասին էլ կպատմեմ :Ճ
Իսկ այդ ամենին զուգահեռ պետք է պատրաստվենք... Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբ "ՀԿ"-ն պատրաստվում է մեծ հավաք անցկացնել և բարեգործական խաղ, բայց դրա մասին շուտով ավելի մանրամասն կգրեմ հաստատ: Ուղղակի անոնսի կարգով հիմա:
Կարևոր մի բան էլ կա , բլոգս պիտի դարձնեմ "ՍՄԱՐՏ": Հասկացել եմ , որ բլոգս էլ արդեն իր տեսքով իմ օրինա , ամեն ինչից հետ ա ընկել :Դ
Հա մեկել Ուզում եմ Շնորհավորեմ բոլոր այն դիմորդներին , ովքեր հաջողությամբ հանձնել են իրենց քննությունները , իսկ նրանց ովքեր դեռ պետք է հանձնեն շատ մեծ հաջողություն եմ ցանկանում:

Դե Եվրո 2012-ն էլ իր հերթին բոլորիս լարվածության մեջ ա պահում: Հիմա ամենաշատը կարելիա հանդիպել այս երկու արտահայտություններին.
-Գալի՞ս ես եսօր ֆուտբոլ նայելու:
-Եսօր ես ոչմի տեղ չեմ գալու , ֆուտբոլ պիտի նայեմ:
Վերջապես ինձ հանձնեցին իմ սիրելի ընկերներ Մեր Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի ակումբային քարտը , հատուկ 0007 համարով: 

Դե ֆուտբոլից պլավնի անցում երաժշտությանը...նոսա , նոսա :Դ
Ես երգը մի քիչ "Պոզնի" բայց աչկիս դառնալույա իմ ամառվա հիթը , ու սաղիդ զզվացնելու եմ իմ "նոսա, նոսա"-ներով: Ու հիմա էլ առաջարկում եմ դիտել ես հրաշք երգի պարը , համել զա օդնօ կլսեք էլի ...նոսա, նոսա..պարն էլ կսովորեք համել :Դ
Վայելեք...
Նոսսա , Նոսսա
Assim você me mata
Ai se eu te pego
Ai ai se eu te pego...

No comments:

Post a Comment