Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, June 20, 2012

ՕԳՆԵՆՔ ԲԺԻՇԿ ԱՐԱ ԱՆԱՆՅԱՆԻՆ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂ

Հայաստանի Հանրապետության ճանաչված, հեռանկարային, երիտասարդ սրտի վիրաբույժ Արա Անանյանը մայիս ամսին վթարի հետևանքով ողնուղեղի վնասման պատճառով ձեռք է բերել ստորին զույգ վերջույթների անդամալուծություն: Արան ենթարկվել է երկու վիրահատության և անցնում է դժվար վերականգնողական կուրսեր: Այս պահին գնտվում է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Նրա ընկերներն ու կոլեգաներն անում են ամեն ինչ, որպեսզի Արան ստանա անհրաժեշտ բուժում՝ մաքսիմումը, ինչ հնարավոր է անել հայաստանյան առողջական համակարգի շրջանակներում: Սակայն վնասվածքը շատ լուրջ է և ապաքինման համար Արային անհրաժեշտ է լուրջ վերականգնողական բուժում արտերկրում՝ նորագույն տեղնոլոգիաների միջոցով, որոնք ցավոք, դեռ չկան Հայաստանում:


Նման բուժումը, որ կարող են իրականացնել գերմանական, իսրայելական, կամավստրիական կլինիկաները, սակայն շատ տանկ է. մոտ 100 օր տևողությամբ բուժման կուրսի համար կանխավ պետք է վճարել մոտ 40,000 եվրո՝ մեկ օրվա համարմոտ 400 եվրոյից սկսած:

Շուրջ 17 տարի Արան օգնել է բազմաթիվ մարդկանց, որոնցից տարեկան միջին հաշվարկներով վիրահատելով մոտ 40 երեխաների: Հարյուրավոր կյանքեր փրկած հմուտ բժշկին այս պահին մեր բոլորի կարիքն ունի…խնդում ենք, չլինել անտարբեր մարդկանց ճակատագրերի հանդեպ, չէ՞ որ մի օր նրա մասնագիտական հմտությունները կարող են պետք գալ ձեզ հարազատ մարդկանց…

Մենք ևս չեինք կարող անտարբեր անցնել այս պատմության կողքով և փորփելու ենք մեր փորքիկ լուման ներդնել նրա բուժման գործում՝ կոչ անելով բոլորիդ միանալ մեզ…

Եվ այսպես` հունիսի 24-ին Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի ֆուտբոլային թիմը ընկերական հանդիպում կանցկացնի "FCA Bussines" թիմի հետ: Բոլորիս նպատակը մեկն է` օգնել այդքան մարդկանց օգնության ձեռք մեկնած մարդու: Քանի որ այս դեպքում մարդկային լիարժեք կյաքնը , որի համար պայքարում է Արան , կարող է բազմաթիվ այլ կյանքեր փրկել:

Կոչ ենք անում բոլորիդ հունիսի 24-ին` կիրակի օրը , ներկա լինել Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտի սպորտային դահլիճում (մուտքը Երվանդ Քոչար փողոցի կողմից , Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևոնությամբ) կայանալիք բարեգործական ֆուտբոլային հանդիպմանը: աջակցել մադրիդիստներին ուօհնել Արային: Հիշեք , որ Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր դրամ կարող է շատ մեծ նշանակություն ունենալ Արայի համար: Հիշեք , որ Ձեր օգնությամբ փրկված մարդկային կյանքը կարող է այլ մարդկանց փրկության համար շատ կարևոր լինել: 

Հ.Գ.
Հանդիպման մեկնարկից երկու ժամ առաջ` 12:00-ից Մադրիդիսների ընկերներն ու երկրպագուները կսկսեն հավաքվել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Որտեղից էլ բոլորս միասին, 13:30 կշարժվենք դեպի մարզադաշտ:

No comments:

Post a Comment