Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Օգնություն. Show all posts
Showing posts with label Օգնություն. Show all posts

Friday, June 21, 2013

Help for Stella Araqelyan

Ստելլա Առաքելյան
Իր Վերջին զանգից չորս օր առաջ 17ամյա Առաքելյան Ստելլայի մոտ դիագնոզվեց լիմֆոբլաստային լեյկեմիա հիվանդությունը: Անմիջապես սկսվեց նախնական բուժումը,սակայն բժիշկների վերջնական որոշումով նա տեղափոխվեց ավելի զարգացած ամերիկյան կենտրոն: Որոշ կլինիկաներ մերժեցին նրանց,սակայն վերջիվերջո նրանք ստացան բուժման համաձայնություն Քլիվլենդյան կլինիկայից,որտեղ և փոխանցեցին նախնական պահանջվող գումար :

Նրա ծնողները՝ Իռենան և Լևոնը,ինչպես նաև բոլոր բարեկամները օգտագործելով իրենց ամբողջ ունեցվածքը ուղարկեցին Ստելլային և նրան ուղեկցող մորը բուժում ստանալու Քլիվլենդի կլինիկա: Նոր ախտորոշիչ միջոցառումները ցուց են տվել,որ Ստելլայի բուժման ծախսերը մի քանի անգամ կգերազանցեն այն գումարը,որը նախատեսված էր,նունիսկ կլինիկայի կողմից զեղչի առկայության դեպքում:

Այս նորությունը ևս մի ցնցում էր Իռենայի և Լևոնի համար: Այժմ մենք բոլորս փորձում ենք կապ հաստատել բարեգործական կազմակերպությունների հետ: Ստելլան և իր մայրիկը այժմ բնակվում են Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից տանը,որը պատկանում է Քլիվլենդյան հայկական համայնքին:

Wednesday, June 20, 2012

ՕԳՆԵՆՔ ԲԺԻՇԿ ԱՐԱ ԱՆԱՆՅԱՆԻՆ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂ

Հայաստանի Հանրապետության ճանաչված, հեռանկարային, երիտասարդ սրտի վիրաբույժ Արա Անանյանը մայիս ամսին վթարի հետևանքով ողնուղեղի վնասման պատճառով ձեռք է բերել ստորին զույգ վերջույթների անդամալուծություն: Արան ենթարկվել է երկու վիրահատության և անցնում է դժվար վերականգնողական կուրսեր: Այս պահին գնտվում է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Նրա ընկերներն ու կոլեգաներն անում են ամեն ինչ, որպեսզի Արան ստանա անհրաժեշտ բուժում՝ մաքսիմումը, ինչ հնարավոր է անել հայաստանյան առողջական համակարգի շրջանակներում: Սակայն վնասվածքը շատ լուրջ է և ապաքինման համար Արային անհրաժեշտ է լուրջ վերականգնողական բուժում արտերկրում՝ նորագույն տեղնոլոգիաների միջոցով, որոնք ցավոք, դեռ չկան Հայաստանում:

Thursday, April 28, 2011

Ֆուտբոլ Հանուն Բարեգործության

Երբեմն թվում է , որ Մենք այս կյանքում շատ քիչ բաներ ենք ունակ փոխելու: Շատ դեպքերում մենք Մեզ անզոր ու անօգնական ենք զգում կյանքի դժվարությունների առջև: Սակայն լինուն եմ դեպքեր երբ մենք այն ու ամենայնիվ կարող ենք պայքարել կյանքի անարդարության և դժվարությունների դեմ:
Ֆուտբոլ Հանուն Բարեգործության , հանուն մարդկային անտարբերության ոչնչացման: Հանուն Մի Կնոջ առողջության , որն իր կյանքի վերջին 15 տարիներն անցկացրել է աշխատելով այն բոլոր հնարավոր աշխատատեղերում որոնք կարող են լինել գյուղում (Իմ կարծիքով դուք էլ եք հասկանում , թե գյուղական աշխատանքն ինչ ծանր է , այն էլ այնպիսին որը կնոջ համար չի նախատեսված) հանուն իր ընտանիքի և երեխաների: Այժմ նրա առողջությունը վտանգված է...
Ֆեյսբուքյան «Ես Նեռվային եմ» խմբի և «RealMadrid.am» կայքի նախաձեռնությամբ Մայիսի 1-ին Խուլերի Միավորման սպորտային դահլիճում կկայանա Ֆուտբոլային հանդիպում , որտեղ «Ես Նեռվային եմ»-ի թիմը իր ուժերը կչափի Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի «RealMadrid.am»-ի Թիմի հետ: Հանդիպումը Խոստանում է Լինել Հետաքրքիր և Գոլառատ: Նեռվայինների նորաստեղծ թիմը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Իսկ Մադրիդիստների արդեն իսկ բավական փորձառու թիմին Մի Ամբողջ Ֆան Ակումբի աջակցություն է սպասվում: Աջակցելով իրենց սիրելի թիմերին ներկաները կկարողանան նաև օգնել տիկին Ալինային հանգանակությունների միջոցով: Այնքանով որքանով կկարողանան և կցանկանան:


Եվ Այսպես Հանդիպում ենք Մայիս 1-ին 17:00 , խուլերի միավորման սպորտային դահլիճ: Եզնիկ Կողբացու 69:
Կարող եք նաև տեսնել «event»-ը facebook-ում:

Thursday, July 8, 2010

Ֆուտբոլը Հանուն Կյանքի

Ընկերներ , Ընթերցողներ , Պարզապես ՄԱրդիկ , որոնք Այս կամ Այն կերպով Հայտնվել են Բլոգումս:
Ձեզ ունեմ մի խնդրանք , կոչ , հորսդոր , անվանեք Դա ինչպես կուզեք:
Չգիտեմ Դուք Ոնց , Բայց Ես չեմ կարող անտարբեր մնալ ու չտենալու տալ , անցնել այն փաստի կողքով , որ այսօր Իմ չնչին դրամական Օգնությունը Կարող է 4 տարեկան Էրիկի կյանքը փրկել:
Հենց այդ պատճառով էլ որոշվեց կազմակերպել Բարեգործական Ֆուտբոլային հանդիպումը "Ֆուտբոլը Հանուն Կյանքի": Ասենք Ես մտածում եմ , որ դժվար չի լինի գալ , դիտել հանդիպումը հաճույք ստանալ հետաքրքիր խաղից: Որը վստահ եմ , որ չափազանց գոլառատ ու հետաքրքիր է լինելու , և բացի դրանից էլ Օգնել Էրիկին: Կարծում եմ դժվար չի 1000 դրամ-ից սկսած նվիրաբերել այդ օրը: Չէ որ այդ գումարը կփրկի երեխային:
Մենք այդ օրը խաղալու ենք Ձեր հաճույքի և Էրիկի ապաքինման Համար: Մենք Մադրիդի Ռեալ Հայական Ֆան Ակումբը ու մեր ընկերների թիմը:
Կարծում եմ կարիք չկա Ձեզ ներկայացնել Մեզ:
Ուղղակի կասեմ , որ Այդ օրը Ես ամենինչ կանեմ , որ դուք հաճույք ստանաք այդ խաղից , իսկ Դուք Պետք է անեք այնպես , որպեսզի կարողանանք էրիկին Մեր օգնությունը ցույց տանք:

Կարծում եմ Կհանդիպենք Հիգշաբթի` Հուլիսի 15-ին ժամը 19:00-ին Խուլ ու Համրերի Ֆուտբոլային Դահլիճում:
Ձեր նստատեղը սպասում է Ձեզ:
Կհանդիպենք:


Խնդրում եմ Տարածել Այս Տեղեկատվությունը Ձեր Ընկերների , Խմբերի , Ցանցերի Միջոցով: