
Ինչպես գիտենք հանդիպումից ստացված ողջ հասույթը կփոխանցվի վիրաբույժ Արա Անանյանի համար բացված հաշվեհամարին:
Ինչու՞ գնալ հանդիպմանը: Եվ ինչու՞ օգնել:
3 փաստը Ֆան Ակումբի Բարեգործական խաղի մասին:
1. Այս հանդիպմանը հանդես կգան թիմի ավագ Ռոբի Ռաուլը և թիմի հիմնական դարպասապափ Սեդրակը , ովքեր արդեն մեկ տարի է ծառայում են ՀՀ Զիված Ուժերում: Պարոնայք կրտսեր սերժանտները իրենց խաղով ևս կփորձեն հաճելի պահեր պարգևել հանդիսատեսներին: Երևանում է նաև թիմի առանցքային խաղացողներից ևս մեկը` Հովհաննեսը , ով այժմ նույնպես անցնում է պարտադիր զինվորական ծառայություն , սակայն նրա մասնակցությունը հանդիպմնաը դեռևս հարցականի տակ է , առողջական ոչ կայուն վիճակի պատճառով:
2. Այս Բարեգործական խաղը կլինի վերջինը մեր թիմի առանցքային խաղացողներից մեկի` պաշտպան Գարիկ Մեսրոպյանի համար , ով հունիսի 30-ի կզորակոչվի ՀՀ Զինված Ուժեր:


Արա Անանյանի համար Բարեգործական հանդիպումը տեղի կունենա Կիրակի` Հունիսի 24-ին Ֆիզիկական Կուլտուրայի Ինստիտուտի սպորտային դահլիճում (Մուտքը Երվանդ Քոչար փողոցի կողմից) ժամը 14:00:
Մենք` Մադրիդիստներս կհավաքվենք ժամը 12:00-ից Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Որից հետո 13:30 բոլորս միասին կշարժվենք դեպի մարզադաշտ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099500450 , կամ 077721177:
Hala Madrid !!
No comments:
Post a Comment