Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, June 29, 2011

Առտասովոր ... «02:04»

Ամսվա մի օր սովորական
Բայց մեզ համար առտասովոր:
Գիշեր, անձրև, մարած լույսեր
Նոր բորբոքվող և ջերմ հույզեր,
Սրտի տրոփ առտասովոր:
Ամեն մանրուք, ամեն մի ձայն,
Ու մի սպասում առտասովոր,
Բայց չգիտես ինչի սպասես,
Արդեն քնե՞ս, թե պատրաստվես,
Բայց թե ինչի՞, դու չգիտես:
Սիրտդ արագ սկսեց զարկել,
Բայց ոչ մի բան դեռ չի եղել,
Առտասովոր լոկ օրն էր այդ
Եվ ժամն էր այդ կարծես սառած
Հեռախոսիդ ժամացույցին:
Եվ այդ պահին կարծես հանկարծ
Նամակ ստացար սովորական,
Սակայն այդ ժամ արտասովոր:
Երբ կարդացիր տողերը այդ,
Տեղ չգտար քեզ անկողնում,
Սիրտդ հանկարծ սկսեց զարկել ուժգին,
Եվ դուրս մղվել նա ցանկացավ,
Հոգիտ հանկարծ սկսեց երգել,
Սիրո քամին շուրթից տարավ
Երգը նրա միայն մեր մասին,
Եվ այդ պահին գլորվեցին
Երկու արցունք առտասովոր:
Եվ անձրևի ձայնի ներքո
Շունչ տվեցին զգացմունքին քո:
Երգը հոգուտ միայն մեր մասին
Անձրևն հասցրեց և իմ սրտին,
Սիրտս իրեն չզսպեց
Պատռեց կաշիս և դուրս նետվեց,
Անձրևի տակ նա քեզ գրկեց
Եվ հոգուտ հետ հավերժ ձուլվեց:


*** ***** ****
08.09.08
Ես երբեք չեմ մոռանա այդ օրն ու այդ ժամը ...

No comments:

Post a Comment