Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, March 29, 2015

«Խոհանոցը պետք է փոխարինել Ֆորմուլա մեկի բոքսով» կամ Շալանդի ապուրը փչացրեց մեր ախորժակը

Երբ ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի մսյո Շալանդին, հաջողություն մաղթեցի ասելով, որ Հայ ազգը հավատում է իր ուժերին և մենք մեծ սպասումներ ունենք: 
Անցան ամիսներ, ապուրներ, աղցաններ... Մսյո Շալանդը եփեց-եփեց և այդպես էլ չստացավ այն աղցանը, որին այդքան բոլորս սպասում էինք: Իսկ դրա համար նա ուներ բոլոր նախադրյալները: Ալբանացիների հետ խաղը փաստեց, որ եռաց Շալանդի խոհանոցի վերջին ապուրը և կրկին անհաջող: Այս մրցափուլում մեր հավաքականը կրկին մնաց ձեռնունայն, որքան ցավալի է դա տեսնել ու զգալ, չէ որ մենք կարող էինք հաղթանակով ավարտել համարյա թե բոլոր հանդիպումները: Մեր տղաները դուրս գալով խաղադաշտ հասնում են հաջողության՝ գոլ են խփում և կորցնում խաղի ղեկը: Դա այդքան էլ ճիշտ բնորոշում չէ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Շալանդն է կորցնում խաղի շերեփը և չես հասկանում թե ինչի մասին է այդ պահին մտածում: Ալբանացիները պայքարեցին մինչև վերջ, և հասան նրան ինչին պետք է հասնեինք ՄԵՆՔ: Սակայն, մսյո Շալանդի խոհարարական հոտառությունը կրկին մեզ ձեռնունայն թողեց: Կխնդրեմ չասել թե Մրցավարն էր մեղավոր, թե կարմիր քարտն էր պատճառը: Մրցավարը ցանկության դեպքում մի քանի տասնմեկ մետրանոց էլ կնշանակեր մեր դարպասին, սակայն դա բարեբախտաբար տեղի չունեցավ
Շալանդը կարծես մոռանում է, որ կարելի է փոփոխություններ անել: Չի նկատում դաշտում հոգնած ֆուտբոլիստներին որոնց անհրաժեշտ է փոխարինել: Շալանդը փոխարինումների մասին հիշում է միայն այն ժամանակ երբ վնասվածք է ստանում խաղացողներից մեկը, կամ արդեն հույս չի լինում ինչ-որ մի բան փրկելու: Դա փաստ է:
Ալբանացիների հետ խաղն ապացուցեց, որ մսյո Շալանդը տեղ չունի Հայաստանի Հավաքականի խոհանոցում և ժամանակն է խոհանոցը փոխարինել Սրընթաց մեքենայի բոքսով, որտեղ կղեկավարի հմուտ մեխանիկ:
Հանդիպման լավագույններից մեկը Գայել Անդոնյանն էր, ով այս թիիմի հենասյուններից մեկն է դառնալու, նրան մեծ ապագա է սպասվում համաշխարհային ֆուտբոլում: 
Կորյանին անհամեմատ շուտ էր պետք դուրս բերել խաղադաշտ, փոխարինելով Մովսիսյանին: Կորյանն իր հերթին շատ ավելի մոտիվացված էր և շատ ավելի նպատակասլաց քանց թե Յուրան երկրորդ խաղակեսում: 
Ահա այսպես պարտվեցինք: 
Կարծում եմ խաղային պրակտիկան, ոչ թե մեր ֆուտբոլիստներին է պակասում այլ հենց մարզչին, տարին 5-6 խաղ ղեկավարելով լավ մարզավիճակում լինել հնարավոր չէ: ժամանակին պրակտիկա կար, որ Հավաքականի գլխավոր մարզիչը մարզում էր բարձրագույն խմբի հանդիպումներից մեկը: Ինչը ավելի շատ խաղի մեջ լինելու հնարավորություն էր տալիս: Կարելի է փորձել կրկին: Միգուցե ստացվի:
Այսօր Շալանդին պահելով հավաքականի ղեկին կցուցադրենք մեր համակերպվածությունն այս անելանելի վիճակի հետ: Մենք համաձայն չենք այս արդյունքի հետ և մեզ ագրեսիվ, արագ ու նպատակասլաց ֆուտբոլ է պետք: 
Կհանդիպենք հունիսին, Երևանում, եկեք հաղթենք պորտուգալացիներին !!

Monday, March 23, 2015

«Ռադիոֆուտբոլի» եթերում | Barca vs. Real Madrid «El Clasico»

Հերթական «Էլ Կլասիկոն» տեղի ունեցավ Կատալոնիայի «Կամպ Նոու»  մարզադաշտում: Համառ պայքարի և դեղին քարտերի առատության պարագայում ավելի պինդ գտնվեցին Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների նյարդերը:
Ինչևիցե, «Էլ Կլասիկոյի» արդյունքը չէ, որ ստիպեց ինձ հեղինակել այս գրառումը, այլ մեկ այլ իրադարձություն, որը տեղի ունեցավ Երևանում: Ռադիո «Վան»-ի «Ռադիոֆուտբոլ» ուղիղ եթերում հանդիպեցին Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուները: Հետաքրքիր  ֆուտբոլային եթեր ստացվեց, որից բոլորս էլ բավականություն ստացանք:
Բոլոր նրանք ովքեր չեն կարողացել դիտել կամ լսել հաղորդումը, կարող են ձայնագրությունը դիտել ՀԵՆՑ ՀԻՄԱ !

Sunday, March 15, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՄԱՐՏԻ 15-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

76372077

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Ինձ համար իմ «պառավ յարը» թանկ է թանկ կամ «TSU»-ն եկավ մեր բակը:

Վերջին օրեին համացանցի (մասնավորապես ֆեյսբուք սոց.ցանցի) օգտատերերի ջանը նոր ցեց է ընկել, ցեցին անունն էլ ոչ ավել որ պակաս «TSU» է: Շատերը այն անվանում են «Ցու», ոմանք՝ «Սյու», ոմանք էլ՝ «Թսու»: 

tsu.co-ն սոցիալական համեմատաբար նոր հարթակ է յուրատեսակ վճարման համակարգով, որը գովազդներից ստացված գումարի 90%-ը խոստանում է կիսել օգտատերերի հետ: Մի խոսքով դու ստեղծում եք կոնտենտ, որը գումար է բերում, գումարի 10%-ը գնում է սոց.ցանցին իսկ 90%-ը բաժին է հասնում օգտատերերին: Գլուխներդ երկար չցավեցնեմ, ում ավելի հետաքրքիր ա կարող եք այցելել Ցուենց կայք ու կարդալ՝ https://www.tsu.co/faq:  

Ու ստեղ Հայ ազգը լսելով, որ ես Ցուի մեջ փող կա, սկսումա խոպանի գործընթացը: Սակայն խոպան գնալու համար հատուկ վիզա է անհրաժեշտ լինում: Ու տեղ պարզվում ա, որ վիզա կարող է հանդիսանալ մեկ այլ գրանցված օգտատիրոջ կողմից տրված լինկը (vk-ն էլ ժամանակին մի պահ սենց քայլ արեց): Մի խոսքով Ցուն եկավ, ու սկսեց Ցուկի մոտից օգտատերեր տանել: Ֆեյսբուքահայությունը բռնեց քաղթի ուղին ու գնաց հեշտ փողերի հետևից, որը չես կարա ասես շոշափելի կլինեն մի օր թե ոչ: Մի նոր Qnet կարծես լինի, ուղղակի վիրտուալ ու մի քիչ ադապտացված տվյալ միջավայրին:
Անձամբ ես չեմ շտապում ավելացնել իմ անունը Ցուեցիների շարքում ու մնում այս հարցում պահպանողական: Ոչ ուզում եմ նման բանի վրա ժամանակ կորցնեմ, ոչ էլ մի տեղ ավել գրանցված լինելու հավես կա: ՖԲ-ն քանի կա Ցուն ինչի՞ս ա: Դրա տեղն ավելի լավա իմ զառամյալ բլոգում մի պոստ կգրեմ: Հա ի՞նչ անենք, որ հենց Ցուի մասին:

Sunday, February 22, 2015

YES ! We Can !!

Այո՛. Մենք Կարող ենք արժանի խաղ ցույց տալ նաև խոտածածկ խաղադաշտում: Մինչ այս արհեստական խոտի վրա՝ զգալիորեն չափերով մեծ մարզադաշտում խաղալիս անհաջողության էինք մատնվում: Սակյան այսօր պատկերն այլ էր: Պատճառն հավանաբար այն էր, որ այս անգամ բոլորն իրենց ՃԻՇՏ տեղերում էին, իսկ խաղը թիմային բնույթ էր կրում: «Realmadrid.am»-ը համեմատաբար նոր կազմով, առանց միմիանց հետ խաղային պրակտիկա ունենալու հիմնական ժամանակն ավարտեց 3-3 հաշվով: Խաղն ընդանուր առմամբ կոպիտ ու կոշտ էր, բազմաթիվ վիճելի դրվագներով: 
«Realmadrid.am»
Ինչևիցե, նման խաղը հույս է արթնացնում, որ այս կերպով շարունակելու պարագայում դեռ շատ հաջող հանդիպումներ կունենանք:
Խաղի հաշիվը երկար ժամանակ չէր հաջողվում բացել: Նույնիսկ մրցակցի օգտին նշանակված տասնմեկ մետրանոց հարվածը հետ մղվեց մեր դարպասապահ Արիկի կողմից: Առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ հաջողության հասնելու հնարավորություններ ունեցան: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասն, իսկ մրցակիցը հաջողության հասավ երկու անգամ: 
Երկրորդ խաղակեսում արդեն Մեր թիմը չիրացրեց տասնմեկ մետրանոց հարվածն, որից անմիջապես հետո հետևած հակագրոհի արդյունքում բաց թողեցինք երրորդ գնդակը:
Սակայն, պարտությամ մասին խոսելը դեռ վաղ էր: Գևորգ Լոռեցյանի երկու աներևակայելի հարվածների արդյունքում հաշվի տարբերությունը հասավ նվազագույնի: Աջ պաշտպանի դիրքում խաղացող Գևորգը երկու եզրային ճեղքում իրականացրեց ձախ եզրով և հետ բերեց խաղի հանդեպ հետաքրքրությունը: Երրորդ գոլը ևս խփվեց թիմային գործողությունների արդյունքում: 
Ընկերական հանդիպման հիմական ժամանակն ավարտվեց 3-3: Որոշվեց իրացնել տասնմեկ մետրանոց հարվածներ, որտեղ բախտը ժպտաց մրցակցին:

Շնորհակալ ենք մեր երկրպագուներից, ովքեր ներկա գտնվեցին հանդիպմանը և աջակցեցին մեզ: Հուսով ենք արդարացրեցինք Ձեր սպասելիքները: Եվ իհարկե, այսուհետ միայն ավելի լավ է լինելու: #HalaMadrid Y NADA MAS !!

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈՒՆՎԱՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՓԵՐՎԱՐԻ 14-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՀՈՒՆՎԱՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

85291865

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈւՆՎԱՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Wednesday, January 28, 2015

Հայկական Բանակ 23

Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր:
Միշտ գլուխդ բարձր՝ հպարտ ու վստահ: Շնորհավորում եմ Մեր բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Այսօր, Մեր Բանակի քաջության շնորիվ, մեր սահմանը պահող քաջ Հայ զավակների շնորհիվ է, որ գրվում են այս տողերը: Թող որ մարդկային կորուստներ չլինեն մեր բանակում: Որ յուրաքանչյուր Հայ տան ճրագ միշտ վառ մնա: Զինվո՛ր, այդ պատվավոր կոչմանը արժանացած երջանիկները երաշխիքն են իրենց երկրի կայունության ու առաջընթացի: Զինվո՛ր, թող երկինքը կապույտ լինի քո գլխավերևում ու անամպ: Թող փամփուշներդ միշտ պատրաստ լինեն կանգնեցնելու թշնամուն, սակայն դրանց գործի դնելու կարիք երբեք չունենաս:
Երջանիկ եմ, որ եղել եմ ու միշտ էլ կլինեմ իմ Ազգի, իմ Բանակի Զինվորը:

Sunday, January 25, 2015

Тигр, тигр, жгучий страх...

ТИГР

Тигр, тигр, жгучий страх,
Ты горишь в ночных лесах.
Чей бессмертный взор, любя,
Создал страшного тебя?

В небесах иль средь зыбей
Вспыхнул блеск твоих очей?
Как дерзал он так парить?
Кто посмел огонь схватить?

Кто скрутил и для чего
Нервы сердца твоего?
Чьею страшною рукой
Ты был выкован — такой?

Чей был молот, цепи чьи,
Чтоб скрепить мечты твои?
Кто взметнул твой быстрый взмах,
Ухватил смертельный страх?

В тот великий час, когда
Воззвала к звезде звезда,
В час, как небо всё зажглось
Влажным блеском звездных слёз,—

Он, создание любя,
Улыбнулся ль на тебя?
Тот же ль он тебя создал,
Кто рожденье агнцу дал?


(Автор Уильям Блейк. Перевод К. Бальмонта)


Saturday, January 10, 2015

ՀԴՄ կտրոնների 2014թ.ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. Հունվարի 10-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2014թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

48271937

ՀԴՄ կտրոնների 2014թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Wednesday, December 31, 2014

Welcome Back 2014

2014-ը ոնց հասկանում ենք այլևս տարբերակներ չունի, ուզի չուզի պետքա իր տեղը զիջի 2015-ին, որն էլ հույս ունենք կարգին, նամուսով տարի կլինի, առանց գլխակորույս վայրիվերումների:

Բլոգային ակտիվությունը հասել է մինիմումի, առօրյա խառնաշփոթը մաքսիմումի: 
Տարեվերջյան գրառումն անելը հաստատ պարտավորեցնող է: Այսօր կտեսնենք թե ինչպին է եղել տարին, չնայած ամեն ինչ չի, որ հիշվում ա հիմա, բայց դե փորձեմ խմբավորել և ամփոփել:

Ընդհանուր առմամբ տարին բազմազան էր, լի կռիվ-խալմաղալներով և հետաքրքիր նորություններով:

Թեև Հայաստանի ազգային հավաքականը չուրախացրեց մեզ իր մրցելույթներով, մենք՝ երկրպագուներս հավատով լեցուն էինք գնում մարզադաշտ և սպասում հերթական հրաշքին: Ցավոք այս տարին հրաշքների տարի չէր մեր ֆուտբոլի համար։

«Development Academy» ծրագիրը, որն ապրիլին էր, հյուրընկալեց մեզ Քոբուլեթիում: Բացի նրանից, որ բավական հետաքրքիր գիտելիքներ ստացանք, հնարավորությոն ունեցանք շփվել տարբեր երկրների երիտասարդների հետ: Մինչև հիմա տպավորված եմ, թե ինչքան Էստոնացիները սիրեցին հայկական լավաշը :) Մեկ տարածքում 11 հայ երիտասարդ և նույնքան ադրբեջանցի լինելու պարագայում, հաստատ մի հետաքրքիր բանի պետքա սպասես: «Հարևան» երկրի երիտասարդները փայլեցին իրենց վախկոտությամբ և հայերի նկատմամբ ատելությամբ: Արդյունքում շահեցին մնացած երկրների երիտասարդները, ովքոեր հասկացան թե ինչպիսին են Ադրբեջանցիներն իրականումև ինչպիսին են Հայերը: Ծրագրի շրջանակնելում ստացանք «youthpass» սերտիֆիկատ, լավ հուշեր, արկածային պատմություններն էլ անպակաս էին :)

ՎԵՐՋԱՊԵՍ, վարորդական իրավունքս հանեցի մայիսին, իսկ առաջին տուգանքս եղավ միայն դեկտեմբերի 3-ին: 2014-ում Եվս մեկ կարևոր ձեռքբերում, որն անհրաժեշտ էր և եղավ ճիշտ ժամանակին: Ավելորդ նյարդայնանում եմ մեկ-մեկ, բայց դե մեր գլխակեր երթուղայինների հետ շփումն այլ կերպ չի կարող լինել: Միքիչ շփվեցի «ապահովագրական» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց աշխատանքից ահավոր դժգոհ եմ: բայց դա ուրիշ թեմա է:
Ցանկանում եմ բոլոր վարորդներին կանաչ ճանապարհ, և ամենակարևորը ԱՊՊԱ-ներից հեռու:

«BURN» Էներգետիկ ըմնելիքը հովանավորեց The Beautified Project-ի ռոք համերգը: Նման օրինակ առաջին համերգն էր, բայց ոչ վերջինը: «BURN»-ը դեռ ունի ասելիք հայկական շուկայում և այդ ամենին դուք ականատես կլինեք 2015-ի ընթացում: Ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու:

2014-ի ամենաէական փոփոխությունը դա հիմնական check-in լինելու վայրի փոփոխությունն էր: «Երևան պլազայից» ուղիղ չվերթով «Քանաքեռ»: Տեսնես կյանում պատահականություններ լինու՞մ են: Դժվաաար... Ուրեմն ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ: Նոր Պալատ... էէէ կոլեկտիվ, շատ վառ ու հետաքրքիր անհատներով, մեծ փորձով ու վառ մտքերով: Դեռ ամեն ինչ նոր է սկսվում, 2015-ը նորի ամրապնդման և կայունացման տարի է լինելու: Մտքեր շատ կան, անելիքներ ևս: Մենք կանենք անհնարինը որպես նվիրենք երջանկություն բոլոր նրանց ովքեր պատրաստ են կիսել այդ երջանկությունը մնացածի հետ: Սպասեք նոր հրաշքների 2015-ին...


 Հետաքրքիր դրվագներ եղան նաև «Հայ Մադրիդիզմի» կյանքում: Այս տարի մի քանի անգամ հայտնվել ենք իսպանական «AS» թերթի էջերին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ Դեսիմայից հետո: Իսկ Դեսիմայի մասին առանձին :)
Հունասք գալիք տարում կապերը Մադրիդի հետ ավելի կամրապնդվեն և պաշտոնական բնույթ կստանան: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր նպաստեցին այս հաջողությանը և եղան մեր կողքին: 
Hala Madrid !! 
«Carnet Madridista»
Պաշտոնապես դարձա «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու, արդեն ունեմ Իմ սեփական «Carnet Madridista»-ն: Եվս մեկ քայլ դեպի Մադրիդ: Քարտս գալով Մադրիդից, հասցրեց այս տարի վերադառնալ Մադրիդ, հուսամ գալիք տարի ես նույնպես կկարողանամ վերջապես հասնել Բեռնաբեու:
Որքան գեղեցիկ է մայրամուտը Երևանում: Այո՛ այն շատ գեղեցիկ է, մանավանդ այս դիրքրից: Վերջին լուսանկարներից մեկը «Երևան պլազայում»: Հրաժեշտ տվեցի «Օրանժ Արմենիաին»: Օրանժի հետ ամեն ինչ շատ գեղեցիկ ու լավ էր, ինչպես այս մայրամուտը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, շատերի հետ ընկերացա և շարունակում եմ այդ ընկերությունը: Ապրեք, որ ընդունեցիք ինձ: Ապրեք, որ Ձեր գործի պրոֆեսիոնալներն եք: Ապրեք, որ կաք IBB !!


Տարին լի էր «Զինվորական» պատմությունների հետ կապված բանակային նկարներիս այս կամ այն լրատվամիջոցում առանց թույլատվությամբ տեղադրելու դեպքերով: Պայքարում եմ դեռ, ճիշտա այդքան համառ չէ, որքան ես ինքս կցանկանայի, բայց ամեն դեպքում եթե նման դեպքեր լինում են, հունից դուրս գալուց բացի փորձում եմ «սխալմունք» թույլ տվածներին գտնել և ազդել իրենց վրա:


«Կոկա-Կոլա» ՀՔԲԱ-ն ամեն տարի կազմակերպում է ներքին մինիֆուտբոլային մրցաշար: Այս տարին էլ բացառություն չէր: Ամբողջ առաջնությունը տևեց մեկ օր: Առավոտից մինչ երեկո ութ թիմ երկու խմբով և փլեյ-օֆֆ փուլով վիճարկեցին չեմպիոնի կոչումը: հաղթելու Ցանկությունը մեծ էր, հնարավորությունները բավարար: Սակայն մեր՝ «Կոմերցիոն 1» թիմին շատ քիչ պակասեց չեմպիոնության համար: Երևի թե մեկ խաղացող, քանի որ բոլոր հինգ խաղերը խաղացինք առանց փոխարինողների, իսկ վերջին եկկու խաղը Ես վնասվածքով էի խաղում: Ինչևիցե, երկրորդ տեղ, բայց շատ լավ խաղ և հիանալի մթնոլորտ: Շնորհակալ եմ թիմակիցներիցս, ում շնորհիվ ես դարձա մրցաշարի լավագույն ռմբարկու, կիսելով այդ տիտղոսը չեմպիոն դարձած թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ: Հաջորդ տարի հաստատ չեմպիոն ենք !!

«Էլ Կլասիկոների» ցավոտ շարքը այս տարի էլ չընդհատվեց, չնայած բոլոր հնարավորություններն ունեինք հաղթանակի նժարը դեպի մեզ թեքելու համար: Շատ անելիքներ կան, սակայն աշխատանք չի տարվում, ամեն ինչ ինքնահոս վիճակում է: Տեսնենք թե նոր տարում ինչ կփոխվի այդ հարցում: Հուսանք ամեն ինչ դեպի լավը կգնա:

Պարտվեցինք խաղադաշտում, սակայնք հաղթեցինք բոլոր հնարավոր հեռուստա-ռադիո հաղորումներում: Իրոք, այս տարի ևս մեր գիտելիքներով փայլեցինք տարբեր բանավեճերի ժամանակ և բարձր պահեցինք «Մադրիդիստի»  պատվավոր կոչումը:

«LA DECIMA»
Ամեն անգամ այս նկարին նայելուց աջքիս առաջ է գալիս այդ անհույս ու անօգնական դրվագը, երբ վերջին հույսն արդեն մարում էր, երբ արդեն ամեն ինչ հետ բերելը անհավանակն էր թվում: 92:48՝ Սերխիո Ռամոս, այս նկարներն ամեն ինչ շատ լավ ցույց են տալիս; Իսկ ինչ վերապրեցինք մենք անհնար է բառերով արտահայտել նույնիսկ հիմա: Այսպիսի երկրորդ պահ երբեք չի լինի էլ: Ուրախ եմ, որ ապրեցինք այս րոպեները:
  
Ռամոսի գոլը «Ստիպեց» անել դա... այդքան կարևոր և անկրկնելի: ՉԼ 10-րդ գավաթը՝ «La Decima»-ն դարձավ առաջին դաջվածքս: Եվ հավանաբար վերջին, քանի որ երրորդ անգամ ես այդ ցավերի հավեսը չունեմ, ինչքան էլ կարևոր ու հետաքրքիր բան լինի: Հիմա հաստատ կարամ ասեմ, որ այս դաջվածքից մենակ ես ու Սերխիո Ռամոսն ունենք:









Որքան մեծ էր ուրախությունս, երբ կյանքիս ամենամեծ անակնկալներից մեկը ստացա: Քանի-քանի տարի բոլորի գլուխը տանում էի ասելով, որ ԲՈւ եմ ուզում: Վզգոս... Բուիկս... Ամսից մի քիչ ավել ապրեց... Երևի իրոք, Բուն փոքր տանը պահելու համար չի... Բայց մի աներևակաելի կենդանի է Բուն: Սիրում ու կարոտում եմ Իմ Բուիկին...

2014-ում լավ պահերը շատ էին:  Ինչևիցե, 2014-ից բան չմնաց համարյա, թող որ այդ մի օրն էլ լավ անցնի ու բարով խերով մտնենք 2015: 
Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում, խաղաղություն ներքին, խաղաղություն գլոբալ և խաղաղություն մեր լեռներին՝ այն տղեքրին, ովքեր հիմա հսկում են մեր անդորրը, նրանց ովքեր կանգնած են հիմա խրամատնորում: Պի՛նդ կացեք տղերք: 
Կայունություն, կայունություն եմ մաղթում, քանցզի անկայունությունից ու անորոշությունից վատ բան լինել չի կարող: Կամ այս կողմ, կամ այն կողմ: Կայունությունը մեզ շատ ա պետք, կայունություն ա պետք մեզ նաև մեր նպատակներում ու գործերում: Ու նպատակ ! Նպատակ, քանզի առանց նպատակի այն ամենն ինչից մենք մեզ զրկում ենք, կամ այն զոհողություններն որոնց մենք գնում ենք անիմաստ ինքնախաբեություն և ինքնատանջանք է:

Թեև այս ամենը ընդամենը մի 3 կետ էր, բայց այդքանն էլ լինի գոհ ու շնորհակալ ենք Այծերից: