Վերջին օրեին համացանցի (մասնավորապես ֆեյսբուք սոց.ցանցի) օգտատերերի ջանը նոր ցեց է ընկել, ցեցին անունն էլ ոչ ավել որ պակաս «TSU» է: Շատերը այն անվանում են «Ցու», ոմանք՝ «Սյու», ոմանք էլ՝ «Թսու»:
tsu.co-ն սոցիալական համեմատաբար նոր հարթակ է յուրատեսակ վճարման համակարգով, որը գովազդներից ստացված գումարի 90%-ը խոստանում է կիսել օգտատերերի հետ: Մի խոսքով դու ստեղծում եք կոնտենտ, որը գումար է բերում, գումարի 10%-ը գնում է սոց.ցանցին իսկ 90%-ը բաժին է հասնում օգտատերերին: Գլուխներդ երկար չցավեցնեմ, ում ավելի հետաքրքիր ա կարող եք այցելել Ցուենց կայք ու կարդալ՝ https://www.tsu.co/faq:
Ու ստեղ Հայ ազգը լսելով, որ ես Ցուի մեջ փող կա, սկսումա խոպանի գործընթացը: Սակայն խոպան գնալու համար հատուկ վիզա է անհրաժեշտ լինում: Ու տեղ պարզվում ա, որ վիզա կարող է հանդիսանալ մեկ այլ գրանցված օգտատիրոջ կողմից տրված լինկը (vk-ն էլ ժամանակին մի պահ սենց քայլ արեց): Մի խոսքով Ցուն եկավ, ու սկսեց Ցուկի մոտից օգտատերեր տանել: Ֆեյսբուքահայությունը բռնեց քաղթի ուղին ու գնաց հեշտ փողերի հետևից, որը չես կարա ասես շոշափելի կլինեն մի օր թե ոչ: Մի նոր Qnet կարծես լինի, ուղղակի վիրտուալ ու մի քիչ ադապտացված տվյալ միջավայրին:
Անձամբ ես չեմ շտապում ավելացնել իմ անունը Ցուեցիների շարքում ու մնում այս հարցում պահպանողական: Ոչ ուզում եմ նման բանի վրա ժամանակ կորցնեմ, ոչ էլ մի տեղ ավել գրանցված լինելու հավես կա: ՖԲ-ն քանի կա Ցուն ինչի՞ս ա: Դրա տեղն ավելի լավա իմ զառամյալ բլոգում մի պոստ կգրեմ: Հա ի՞նչ անենք, որ հենց Ցուի մասին:
No comments:
Post a Comment