Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, June 1, 2015

«Սև ու սպիտակ» #BarCampEVN15

Ավարտվեց հերթական BarCamp Yerevan-ը: 
Իմ համար մի քիչ շուտ, քանի-որ հիմա տանն եմ ու գրում եմ ես ստատուսը, ոմանց համար գուցե և շարունակվումա դեռ: 

Այս տարի ԲԱՑԱՐՁԱԿ ՏԱՐԲԵՐ երկու օր տեսանք: 

Բացումը ափշեցրեց: Այդքան շատ մարդ բացմանը դեռ երբեք չէր եղել: Են որ ասում են է, անսպասելի ձյուն եկավ քաղաքապետարանը չհասցրեց մաքրման աշխատանքները կազմակերպեն, այ մոտավորապես տենց կարամ բնութագրեմ, ուրիշ հարմար բան իմաստ չունի ման գալ: Շատ մարդ, քիչ մայկա: 

ՕՐ ԱՌԱՋԻՆ: Չափից շատ տեխնիկական, ծրագրամիստական օր, բացառության Հայկական Բրենդների պրեզենտացիան, լեզուս էլ չի պտտվում ասել դա: Մի տեսակ նի վ սվոյեյ տարելկե վիճակ էր:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ: Ավելի մեդիա ու թեթև կայֆոտ պրեզենտացիաներ ընդհանուր թեմաներով, ռելաքս վիճակ, քիչ մարդ, լիքը մայկա: 

ՓԱԿՈՒՄԸ: Երբեք եսքան քիչ մարդ չէր եղել փակմանը: Են տիպի, որ հավաքվեցինք, փակվեցինք, մեր մշտական ֆոտոն արեցինք ու տներով:

PARTY: Շատ հետաքրքիր տեղ էր, ու լիքը լավ մարդիկ, հետաքրքիր թեմաներ, քննարկումներ: Բայց քանզի ես ես վերջերս շատ զանուդա եմ դարձել, շուտ լքեցի Ջազի երեկոն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Բոլոր կազմակերպիչներին հերթական անգամ այս տոնը մեզ պարգևելու համար !!

Հ.Գ. Ես տարի Սելֆի անողների թիվը կտրուկ քչացել էր: Տեսնես ինչից ա...


Wednesday, May 27, 2015

Когда мне будет 24...

Когда мне будет 24... Наверно я буду себя проклинать За то что уже мне увы не унять. Иль буду гулять, и не представлть, Что будит дальше - когда 25.
Я сейчас в Салониках мне еще 23 А Ты в Ереване. 24, увы... Может я сейчас выпиваю до дна, А может я сплю и вижу тебя. Я еще прежний мне еще 23. Но тебе не понять я не там где Ты.
Может я сейчас готовлюсь к футболу. Я же должен был быть в этот миг с тобою. Должен был бы я любоватся тобой. И в планах у меня совсем не футбол...
Может я сейчас в раздумиях сижу, Смотрю на море и спорю с собой. Почему я сейчас совсем не с тобой. Может это все злосчатные гены, Может зодиак, или просто - нервы...
И мне не в силу все в мире объять, Но мне этого еще не понять, Ведь мне 23, а не 25...
Я люблю за все сам отвечать, И пусть иногда самому решать, Бывает иногда другим не понять... Может я не прав... но мне 23. И я всемогущ, земной шар - замри.
И скоро уже мовсем 25, Пора бу уже все страсти унять. Но коль мне еще пока 23, И длинный полет у меня в пути. Может не будет и вовсе нужды Мне быть 24, а потом 25. Больше не будет ни чего терять...
23.05.2015 Yerevan, Armenia

Friday, May 8, 2015

Կռված Մարդիկ ուրիշ են կամ որոշ դրվագներ Մանվելի պատմություններից

Քիչ առաջ հիվանդնաոց այցելության էի գնացել մորաքրոջս ամուսնուն՝ Մանվելին, ով Արցախյան ազատամրտի մասնակից է, Ֆիդայական ջոկատների առաջամարտիկներից է եղել: Միշտ երբ պատեհ առիթ ա ստեղծվում խոսք եմ բացում պատերազմի տարիներից, թեև կարծում եմ ոչ ոքի էլ հեշտ չէ հիշել այդ տարիները, սակայն նրա դեմքին միշտ թախծոտ ժպիտ է լինում երբ պատմում է մարտական ընկերների հետ այս կամ այն գործողությունների մասին: Իսկ թեման առավել քան արդիական էր, քանզի առողջության վատթարացման պատճառը կարող է հանդիսացած լինել հենց պատերազմական տարիներին ստացած բեկորներից մնացորդները մարմնի որոշ մասերում: Ինչևիցե բժիշկները դեռ դժվարանում են ասել թե ինչումն է հարցը:

 Այսօր նայում եմ 1990 թ. իրենց "Տիգրան Մեծ" ջոկատնի նկարները, կամ Օմարի լեռներում գործողությունների ժամանակ արված նկարները, տեսնում թե ինչ պայմաններում են նրանք պայքարել մեր այսօրվա օրվա համար: Նրանցից շատերին այսօր ոչ ոք չգիտի, իրական հերոսներից շատերը զոհվել են, շատրեն այսօր օրվա հացի խնդիր են լուծումՙ: Ամեն ոք չէ, որ դարձել է պատգամավոր կամ բարձրաստիճան պասշտոնյա:
Իսկ ես ամենաշատը սիրում եմ, երբ Մանվելը պատմում է մարտական ընկերնրի հետ գործողություններից, թե ինչպես էին կռվում Մոնթեն, Վազգենը և իր ամենամոտ Մարտական Ընկերներից Գուսանը: Թե ինչպես կես տարի իրենից լուր չունեին ու զոհված էին համարում Գետաշենի շրջափակումից հետո: Ինչպես էին Գետաշենում Եղիշ Դայու տանը պատսպարվել, թե ինչպես էին մերոնք Կամոն ու Ազատը հանձնելուց հետո տեղափոխվում Իջևան: Թե ինչ էր տեղի ունենում Շահումյանի շրջանի Մերքեշ գյուղում...
Ոնց կարող ենք պետք է պահենք այն ազատությունը որոնք մեզ տվել են մեր ֆիդայիները, բոլոր նրանք, ովքեր զոհվել են մարտի դաշտում պարգևելով մեզ ապրելու իրավունք, և պետք է որքան կարող ենք հոգ տանենք բոլոր այն ազատամարտիկների մասին ովքեր մեր կողքին են այսօր ու ունեն աջակցության կարիք:
Մանվել Կարապետյանը նկարում ձախից առաջինն է
Տարիներ առաջ նրանք պայքարել ենք մեր ապրելու իրավունքի համար, հիմա մեր հերթն է պայքարել իրենց առողջության պահպանման համար: 
Փառքդ շատ Հայ Զինվոր, որ եղեկ ես, կաս ու միշտ կլինես:

Wednesday, April 29, 2015

Էքստրեմալ Ուսման Սիրահարները կամ Բաց Պատուհանների Շաբաթ Պոլիտեխնիկում

Պոլիտեխնիկի 5-րդ մասնաշենքում սովորողները կարան հպարտությամբ նշեն, որ իրենք տարածաշրջանի ամենաէքստրիմալ ու ամենա անվտանգության մասին չմտածող ԲՈՒՀ-ի ուսանողներն են: 

Մաքսիմում Էքստրիմ, Մինիմում Անվտանգություն:
Ափսոս կադրում էտ բազրիքներին հենված կամ ավելի շուտ դրանցից կախված ուսանողները չեն երևում...

Առավել սրամիտ ուսանողները ասում են, որ եթե մոտակա մի քանի օրվա ընթացքում պատուհաններն իրենց տեղում չհայտնվեն, ապա կարելի է այդ մասում սեղաններ տեղադրել և աշխատացնել որպես սրճարան լավ տեսարանով դեպի քաղաք, իսկ երեկոյան այդտեղ ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպել ուսանող սիրահար զույգերի համար: Էլ չասեմ, որ մի լավ քամին փչի մեր ուսանողների գիտելիքներն էլ, իրենց էլ բերանքսիվայր բերի հասցնի առաջին հարկ: Էլ չեմ ասում հոգեբանական ճնշման մասին, չէ որ կլինեն ուսանողների որոնք վախենում են բարձրությունից: Բոլորս էլ գիտենք, որ Պոլիտեխնիկի վերելակները կանգնում են միայն 1,5,7,10(11),12 հարկերում, ինչը նշանակում է, որ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ խուսափել այդ բաց պատուհանների հետ բախումից: Էլ չասեմ, որ մեր ուսանողները շատ էներգիայով լեցուն են, ու իրար հետ անհամ կատակ անելու սիրահաներ: Բա որ մեկն էլ տենց իրանցից դուրս կատակ անի, իսկ դիմացինը ազատ անկում ապրի դեպի երկրագնդի կենտրոն: Բա ի՞նչ պատասխան եք հետո տալու էտ մարդկանց: Մի քիչ էտ անդեր անվտանգության մասին մտածեք էլի, շատ չէ մի քիչ !   
‪#‎NPUA , ես էլ իդեպ ԲՈՒՀ-ի նոր անվան անգլերեն տարբերակի հապուվումնա, որին դեռ սովորել ա պետք:
Հ.Գ. Սա էլ թարմ նկար է, անցել է մեկ շաբաթ սակայն ոչ մի փոփոխությունչկա: Նկարում պարզ երևումեն ուսանողներ որոնք հենված են բազրիքին, ծխում են, կամ ուղղակի կանգնած են... Դե ասեք հիմա արդյոք դա անվտանգ է թե ոչ:

Tuesday, April 14, 2015

Իշխանի ծննդյան տոնախմբությունը կամ Ինչպես Փեսա Վեսթը գրավեց Հայերի սրտերը | Հայաստանը աշխարհի իրադարձությունների կենտրոն

Ապրիլի 12-ը ոչ մի արտառոց բան չէր խոստանում...
Երբ արթնանում ես արդեն ժամը մեկնա, օրը բացվել ա, Dreamflash-ն արդեն անցել ա իսկ դու դեռ անկողնում ֆեյսբուքի ֆիդն ես թերթում դժվար ա այդ օրվանից սպասումներ ունենալ: Միայն ինչ-որ հետաքրքիր ցանկություն ինչ-որ մի բան կազմակերպելու, ասենք ուտել-խմելու կամ մի տեղ հավաքվելու:
Զանգ Իշխանին: Հե՜յ Մելկիադես, մի բան չանե՞նք: Պատասխանը դրական էր: Պլանները հետաքրքրանում էին, իսկ լոքշի Աստված Շատվերյանը անջատել էր հեռախոսը ու ընկղմվել իր ներաշխարհ: Է՜հ ի՞նչ իմանայիր դու Շատվերյան տղա թե ինչեեեեր ա լինելու:
Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
Ուշ երեկո էր, մոտենում էր Իշխանի ծննդյան օրը: Ես Իշխանն ու Ֆանատը (Վանաձորի պատանի շախմատիստների Սեն-սեյ և մեծագույն հումորի տեր անձնավորություն Ալբերտ Շահինյանը) այդպես էլ չկարողանալով հանդուրժել Դավիթ Գալստյանի բացացկայությունը, որն ինչ-որ հույժ կարևոր գործեր ուներ կայարանում ու չկարողացավ ընկերակցել մեզ դուրս եկանք X վայրից և շարժվեցին դեպի մեր երազանքերի ֆուտբոլային լրագրող և մեր լավ ընկեր Դավիթին ընդառաջ: Իսկ Դավիթն էլ իր հերթին հասցրեց զարմացնել մեզ թե նոր սանրվածքով (ավելի շուտ դրա բացակայությամբ) թե ժամանակակից Everlast գլխարկով, որը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ:
Դավիթին տեսնելուն պես հնչեց արտահայտություն որը փոխեց երեկոյի ողջ ընթացքը:
- Բա իմացել եք, ասում են Քանյեն հիմա Կարապի Լճում համերգ ա տալիս:
Շատ արագ ստուգվումա Քիմի թվիթթերը, Պասկալի ինստագրամը, այլևս կասկած չկա երկու րոպեից պետք է մեկնարկի Քանյե Վեսթի բացօդյա համերգը: Ու ստեղ միանգամից մոռացվում ա, որ երկու րոպեից Իշխանի ծնունդնա, որ հատուկ այդ կողմ էինք եկել Ֆանատին ճամփելու համար, անգամ մոռանում ենք ճշտել թե ինչ գործ ուներ Դավոն կայարանում: Սաղ մղվում ա երկրորդ պլան, ասում են նույնիսկ Դավոն հեռախոսի ժամերը մի քանի րոպե առաջ ա տվել, որ Իշխոի ծնունդը շուտ գա, որ Ֆանատը հանգիստ սրտով շնորհավորի ու գնա, մենք էլ ուղևորվենք դեպի Կարապի Լիճ:
Երևի կյանքում Հրապարակից Կարապի Լիճ ճանապարհն այդքան երկար չէր եղել, որքան այդ օրն ինձ այն թվաց: Շտապում ենք դեպի դեպքի վայր, վազում ենք, Մադրիդյան փոքր մարաթոն ստացվեց, ընթացքում զանգեր, պայմանավորվածություններ, սաղ թույն ա գնում ենք Քանյեին լսենք: Ճանապարհին Դավոն արդեն Քանյեի երգերնա դնում, նույնիսկ երգում ա:
Հասանք Կարապի Լիճ: Հոծ բազմություն, լիքը մարդ, լիքը մարդ որ ընդհանրապես չգիտի թե ուր ա եկել ու խի ա եկել: Լիքը մարդ որ չգիտի թե Քիմին ա սպասում թե Քիմի մարդուն: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո կարծես արդեն ամեն ինչ պատրաստ էր ու հայտնվեց...

A video posted by Robbie (@robbie_raul) on

N-now th-that that don't kill me
Can only make me stronger
I need you to hurry up now
Cause I can't wait much longer
I know I got to be right now
Cause I can't get much wronger
Man I've been waiting all night now
That's how long I been on ya...

...ու պայթեց Կարապի Լճի մոտ հավաքված բազմությունը: Էյֆորիայի վիճակում էինք բոլորս, նույնիսկ այդ պահին անհավանական էր, րո Քանյեն երգում է Երևանում, գիշերվա կեսին, սենց անսպասելի: Էմոցիաները իրարից անցնում էին, իսկ Քանյեի փոխանցած էներգետիկան այնքան շատ էր, որ ոչ համերգից հետո քնելու մասին անգամ երազել հնարավոր չէր: Այն եզակի դեպքերից էր, որ Երևանի ջահելությանը նախանձում էր, ողջ մոլորակը: Նախանձում ու երազում այդ պահին լինել Երևանում:
Իսկ Քանյեն էլ իր հերթին մի այնպիսի բան արեց, որը միանշանակ կմտնի պատմության մեջ ու արդեն իսկ մտել ա իր խելահեղությամբ: Իսկ դա եղավ մոտավորապես այսպես.
Kanye-ն քցվեց ջուրը, երկրպագուները քցվեցին ջուրը, Պասկալը քցվեց ջուրը, չէ-չէ Պասկալը վազեց ջուրը !
Է՜հ Իշխան հանգիստ կարաս ասես ծնունդիդ Քանյե Վեսթն էր երգում :)

Կիսաքնած բազմությունը էներգիայից օվերդոզ էր եղել: Ցնցված երկրպագուները վազում էին դեպի Լճում գրկաբաց կանգնած Վեսթը: Իսկ Yeezus-ը վայելում էր իր երկրպագուների սերը, որն այդ պահին հասավ իր գագաթնակետին: Փեսան ստացավ փառքի ու երախտիքի իր բաժինը, այսիսով ասելով Քարդաշյան-Վեսթ ընտանիքի վերջին խոսքը Երևանում:



Վեսթին Սիրեցին Հայաստանում, նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում նրա անունն ու իմանում նրա երաժշտական փառավոր գործունեության մասին մտերմորեն անվանում էին նրան #Փեսա : Հայ Ազգի փեսաներն այդ օրն իրենց բարձրության վրա էին ինչ խոսք: Փեսա Վեսթը իր 21 Գրեմմիներով դարձավ պարծանքի առարկա ինչ-որ տեղ նաև Հայ ազգի համար, նայեք է, մեր փեսեն ինչ տղայա !!!

Ապրեն Քիմն էլ, Կլոեն էլ, Վեսթն էլ, մեր պուճուր Նորթն էլ: Նրանք արեցին Հայաստանի համար այն մի այնպիսի բան, որը դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անել: Արդեն մի տեսակ անսովոր ա, որ կարողա վաղը Daily Mail-ը կամ The Guardian-ը չգրի մի նոր բան Հայաստանի մասին: Նրանք ստիպեցին, ողջ աշխարհին ուշադրություն դարձնել Հայաստանի վրա, ցույց տվեցին Հայաստանի տեղն ու պատմեցին պատմությունը Հայ Ազգի, իր կարևորությամբ, իր հնադարյա արժեքներով ու ժամանակակից մտածողությամբ: 
Հույս ունեմ, որ նրանք դեռ բազմիցս կվերադառնան Հայաստան: Գնա Մեռի Արի Սիրեմ տարբերակն այլևս համարում եմ չգործող:

Monday, April 13, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՄԱՐՏ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ԱՊՐԻԼԻ 11-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՄԱՐՏ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

47252437

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՄԱՐՏ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Sunday, March 29, 2015

«Խոհանոցը պետք է փոխարինել Ֆորմուլա մեկի բոքսով» կամ Շալանդի ապուրը փչացրեց մեր ախորժակը

Երբ ամիսներ առաջ Հյուսիսային պողոտայում հանդիպեցի մսյո Շալանդին, հաջողություն մաղթեցի ասելով, որ Հայ ազգը հավատում է իր ուժերին և մենք մեծ սպասումներ ունենք: 
Անցան ամիսներ, ապուրներ, աղցաններ... Մսյո Շալանդը եփեց-եփեց և այդպես էլ չստացավ այն աղցանը, որին այդքան բոլորս սպասում էինք: Իսկ դրա համար նա ուներ բոլոր նախադրյալները: Ալբանացիների հետ խաղը փաստեց, որ եռաց Շալանդի խոհանոցի վերջին ապուրը և կրկին անհաջող: Այս մրցափուլում մեր հավաքականը կրկին մնաց ձեռնունայն, որքան ցավալի է դա տեսնել ու զգալ, չէ որ մենք կարող էինք հաղթանակով ավարտել համարյա թե բոլոր հանդիպումները: Մեր տղաները դուրս գալով խաղադաշտ հասնում են հաջողության՝ գոլ են խփում և կորցնում խաղի ղեկը: Դա այդքան էլ ճիշտ բնորոշում չէ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Շալանդն է կորցնում խաղի շերեփը և չես հասկանում թե ինչի մասին է այդ պահին մտածում: Ալբանացիները պայքարեցին մինչև վերջ, և հասան նրան ինչին պետք է հասնեինք ՄԵՆՔ: Սակայն, մսյո Շալանդի խոհարարական հոտառությունը կրկին մեզ ձեռնունայն թողեց: Կխնդրեմ չասել թե Մրցավարն էր մեղավոր, թե կարմիր քարտն էր պատճառը: Մրցավարը ցանկության դեպքում մի քանի տասնմեկ մետրանոց էլ կնշանակեր մեր դարպասին, սակայն դա բարեբախտաբար տեղի չունեցավ
Շալանդը կարծես մոռանում է, որ կարելի է փոփոխություններ անել: Չի նկատում դաշտում հոգնած ֆուտբոլիստներին որոնց անհրաժեշտ է փոխարինել: Շալանդը փոխարինումների մասին հիշում է միայն այն ժամանակ երբ վնասվածք է ստանում խաղացողներից մեկը, կամ արդեն հույս չի լինում ինչ-որ մի բան փրկելու: Դա փաստ է:
Ալբանացիների հետ խաղն ապացուցեց, որ մսյո Շալանդը տեղ չունի Հայաստանի Հավաքականի խոհանոցում և ժամանակն է խոհանոցը փոխարինել Սրընթաց մեքենայի բոքսով, որտեղ կղեկավարի հմուտ մեխանիկ:
Հանդիպման լավագույններից մեկը Գայել Անդոնյանն էր, ով այս թիիմի հենասյուններից մեկն է դառնալու, նրան մեծ ապագա է սպասվում համաշխարհային ֆուտբոլում: 
Կորյանին անհամեմատ շուտ էր պետք դուրս բերել խաղադաշտ, փոխարինելով Մովսիսյանին: Կորյանն իր հերթին շատ ավելի մոտիվացված էր և շատ ավելի նպատակասլաց քանց թե Յուրան երկրորդ խաղակեսում: 
Ահա այսպես պարտվեցինք: 
Կարծում եմ խաղային պրակտիկան, ոչ թե մեր ֆուտբոլիստներին է պակասում այլ հենց մարզչին, տարին 5-6 խաղ ղեկավարելով լավ մարզավիճակում լինել հնարավոր չէ: ժամանակին պրակտիկա կար, որ Հավաքականի գլխավոր մարզիչը մարզում էր բարձրագույն խմբի հանդիպումներից մեկը: Ինչը ավելի շատ խաղի մեջ լինելու հնարավորություն էր տալիս: Կարելի է փորձել կրկին: Միգուցե ստացվի:
Այսօր Շալանդին պահելով հավաքականի ղեկին կցուցադրենք մեր համակերպվածությունն այս անելանելի վիճակի հետ: Մենք համաձայն չենք այս արդյունքի հետ և մեզ ագրեսիվ, արագ ու նպատակասլաց ֆուտբոլ է պետք: 
Կհանդիպենք հունիսին, Երևանում, եկեք հաղթենք պորտուգալացիներին !!

Monday, March 23, 2015

«Ռադիոֆուտբոլի» եթերում | Barca vs. Real Madrid «El Clasico»

Հերթական «Էլ Կլասիկոն» տեղի ունեցավ Կատալոնիայի «Կամպ Նոու»  մարզադաշտում: Համառ պայքարի և դեղին քարտերի առատության պարագայում ավելի պինդ գտնվեցին Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների նյարդերը:
Ինչևիցե, «Էլ Կլասիկոյի» արդյունքը չէ, որ ստիպեց ինձ հեղինակել այս գրառումը, այլ մեկ այլ իրադարձություն, որը տեղի ունեցավ Երևանում: Ռադիո «Վան»-ի «Ռադիոֆուտբոլ» ուղիղ եթերում հանդիպեցին Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուները: Հետաքրքիր  ֆուտբոլային եթեր ստացվեց, որից բոլորս էլ բավականություն ստացանք:
Բոլոր նրանք ովքեր չեն կարողացել դիտել կամ լսել հաղորդումը, կարող են ձայնագրությունը դիտել ՀԵՆՑ ՀԻՄԱ !

Sunday, March 15, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՄԱՐՏԻ 15-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

76372077

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՓԵՏՐՎԱՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Ինձ համար իմ «պառավ յարը» թանկ է թանկ կամ «TSU»-ն եկավ մեր բակը:

Վերջին օրեին համացանցի (մասնավորապես ֆեյսբուք սոց.ցանցի) օգտատերերի ջանը նոր ցեց է ընկել, ցեցին անունն էլ ոչ ավել որ պակաս «TSU» է: Շատերը այն անվանում են «Ցու», ոմանք՝ «Սյու», ոմանք էլ՝ «Թսու»: 

tsu.co-ն սոցիալական համեմատաբար նոր հարթակ է յուրատեսակ վճարման համակարգով, որը գովազդներից ստացված գումարի 90%-ը խոստանում է կիսել օգտատերերի հետ: Մի խոսքով դու ստեղծում եք կոնտենտ, որը գումար է բերում, գումարի 10%-ը գնում է սոց.ցանցին իսկ 90%-ը բաժին է հասնում օգտատերերին: Գլուխներդ երկար չցավեցնեմ, ում ավելի հետաքրքիր ա կարող եք այցելել Ցուենց կայք ու կարդալ՝ https://www.tsu.co/faq:  

Ու ստեղ Հայ ազգը լսելով, որ ես Ցուի մեջ փող կա, սկսումա խոպանի գործընթացը: Սակայն խոպան գնալու համար հատուկ վիզա է անհրաժեշտ լինում: Ու տեղ պարզվում ա, որ վիզա կարող է հանդիսանալ մեկ այլ գրանցված օգտատիրոջ կողմից տրված լինկը (vk-ն էլ ժամանակին մի պահ սենց քայլ արեց): Մի խոսքով Ցուն եկավ, ու սկսեց Ցուկի մոտից օգտատերեր տանել: Ֆեյսբուքահայությունը բռնեց քաղթի ուղին ու գնաց հեշտ փողերի հետևից, որը չես կարա ասես շոշափելի կլինեն մի օր թե ոչ: Մի նոր Qnet կարծես լինի, ուղղակի վիրտուալ ու մի քիչ ադապտացված տվյալ միջավայրին:
Անձամբ ես չեմ շտապում ավելացնել իմ անունը Ցուեցիների շարքում ու մնում այս հարցում պահպանողական: Ոչ ուզում եմ նման բանի վրա ժամանակ կորցնեմ, ոչ էլ մի տեղ ավել գրանցված լինելու հավես կա: ՖԲ-ն քանի կա Ցուն ինչի՞ս ա: Դրա տեղն ավելի լավա իմ զառամյալ բլոգում մի պոստ կգրեմ: Հա ի՞նչ անենք, որ հենց Ցուի մասին: