Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Տիգրան Մեծ ջոկատ. Show all posts
Showing posts with label Տիգրան Մեծ ջոկատ. Show all posts

Friday, May 8, 2015

Կռված Մարդիկ ուրիշ են կամ որոշ դրվագներ Մանվելի պատմություններից

Քիչ առաջ հիվանդնաոց այցելության էի գնացել մորաքրոջս ամուսնուն՝ Մանվելին, ով Արցախյան ազատամրտի մասնակից է, Ֆիդայական ջոկատների առաջամարտիկներից է եղել: Միշտ երբ պատեհ առիթ ա ստեղծվում խոսք եմ բացում պատերազմի տարիներից, թեև կարծում եմ ոչ ոքի էլ հեշտ չէ հիշել այդ տարիները, սակայն նրա դեմքին միշտ թախծոտ ժպիտ է լինում երբ պատմում է մարտական ընկերների հետ այս կամ այն գործողությունների մասին: Իսկ թեման առավել քան արդիական էր, քանզի առողջության վատթարացման պատճառը կարող է հանդիսացած լինել հենց պատերազմական տարիներին ստացած բեկորներից մնացորդները մարմնի որոշ մասերում: Ինչևիցե բժիշկները դեռ դժվարանում են ասել թե ինչումն է հարցը:

 Այսօր նայում եմ 1990 թ. իրենց "Տիգրան Մեծ" ջոկատնի նկարները, կամ Օմարի լեռներում գործողությունների ժամանակ արված նկարները, տեսնում թե ինչ պայմաններում են նրանք պայքարել մեր այսօրվա օրվա համար: Նրանցից շատերին այսօր ոչ ոք չգիտի, իրական հերոսներից շատերը զոհվել են, շատրեն այսօր օրվա հացի խնդիր են լուծումՙ: Ամեն ոք չէ, որ դարձել է պատգամավոր կամ բարձրաստիճան պասշտոնյա:
Իսկ ես ամենաշատը սիրում եմ, երբ Մանվելը պատմում է մարտական ընկերնրի հետ գործողություններից, թե ինչպես էին կռվում Մոնթեն, Վազգենը և իր ամենամոտ Մարտական Ընկերներից Գուսանը: Թե ինչպես կես տարի իրենից լուր չունեին ու զոհված էին համարում Գետաշենի շրջափակումից հետո: Ինչպես էին Գետաշենում Եղիշ Դայու տանը պատսպարվել, թե ինչպես էին մերոնք Կամոն ու Ազատը հանձնելուց հետո տեղափոխվում Իջևան: Թե ինչ էր տեղի ունենում Շահումյանի շրջանի Մերքեշ գյուղում...
Ոնց կարող ենք պետք է պահենք այն ազատությունը որոնք մեզ տվել են մեր ֆիդայիները, բոլոր նրանք, ովքեր զոհվել են մարտի դաշտում պարգևելով մեզ ապրելու իրավունք, և պետք է որքան կարող ենք հոգ տանենք բոլոր այն ազատամարտիկների մասին ովքեր մեր կողքին են այսօր ու ունեն աջակցության կարիք:
Մանվել Կարապետյանը նկարում ձախից առաջինն է
Տարիներ առաջ նրանք պայքարել ենք մեր ապրելու իրավունքի համար, հիմա մեր հերթն է պայքարել իրենց առողջության պահպանման համար: 
Փառքդ շատ Հայ Զինվոր, որ եղեկ ես, կաս ու միշտ կլինես: