Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Geek. Show all posts
Showing posts with label Geek. Show all posts

Monday, June 1, 2015

«Սև ու սպիտակ» #BarCampEVN15

Ավարտվեց հերթական BarCamp Yerevan-ը: 
Իմ համար մի քիչ շուտ, քանի-որ հիմա տանն եմ ու գրում եմ ես ստատուսը, ոմանց համար գուցե և շարունակվումա դեռ: 

Այս տարի ԲԱՑԱՐՁԱԿ ՏԱՐԲԵՐ երկու օր տեսանք: 

Բացումը ափշեցրեց: Այդքան շատ մարդ բացմանը դեռ երբեք չէր եղել: Են որ ասում են է, անսպասելի ձյուն եկավ քաղաքապետարանը չհասցրեց մաքրման աշխատանքները կազմակերպեն, այ մոտավորապես տենց կարամ բնութագրեմ, ուրիշ հարմար բան իմաստ չունի ման գալ: Շատ մարդ, քիչ մայկա: 

ՕՐ ԱՌԱՋԻՆ: Չափից շատ տեխնիկական, ծրագրամիստական օր, բացառության Հայկական Բրենդների պրեզենտացիան, լեզուս էլ չի պտտվում ասել դա: Մի տեսակ նի վ սվոյեյ տարելկե վիճակ էր:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ: Ավելի մեդիա ու թեթև կայֆոտ պրեզենտացիաներ ընդհանուր թեմաներով, ռելաքս վիճակ, քիչ մարդ, լիքը մայկա: 

ՓԱԿՈՒՄԸ: Երբեք եսքան քիչ մարդ չէր եղել փակմանը: Են տիպի, որ հավաքվեցինք, փակվեցինք, մեր մշտական ֆոտոն արեցինք ու տներով:

PARTY: Շատ հետաքրքիր տեղ էր, ու լիքը լավ մարդիկ, հետաքրքիր թեմաներ, քննարկումներ: Բայց քանզի ես ես վերջերս շատ զանուդա եմ դարձել, շուտ լքեցի Ջազի երեկոն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Բոլոր կազմակերպիչներին հերթական անգամ այս տոնը մեզ պարգևելու համար !!

Հ.Գ. Ես տարի Սելֆի անողների թիվը կտրուկ քչացել էր: Տեսնես ինչից ա...


Wednesday, June 1, 2011

BarcampEVN11 Coming , 4-5 june

Այոոոո այսօր հունիսի մեկն է , սակայն ես հիմա ոչ թե երեխաների պաշտպանության մասին եմ խոսելու , քանի որ դա լրիվ ուրիշ թեմա է , այլ BarCamp Yerevan 2011-ի մասին: Մնաց 3 օր մինչ Հայաստանյան 3-րդ Բարքեմփի մեկնարկը: Վստահ եմ , որ բոլորս անհամբեր սպասում ենք !
Անձամբ ես ծանրաբեռնվածությունս մի կողմ դնելով որոշեցի , որ այն ու ամենայնիվ մի պրեզենտացիա ամենաքիչը կանեմ , մնում է պատրաստվել:
Պրեզենտացիաս կարծում եմ , որ կհետաքրքրի թե սկսնակ , թե ավելի փորձառու բլոգգերների , որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում: Ավել բան չեմ ասում դեռ , բայց դե ես լինեի ձեր փոխարեն հաստատ կգայի այս պրեզենտացիան լսելու :)
Եվ ասյպես Հունիսի 4-ի առավոտյան ժամը 10:00-ին Ամերկյան Համալսարանում մեկնարկում է BarcampEVN11-ը: Տեղեկությունների համար կարող եք այցելել Barcamp.am:
Իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտել Barcamp Yerevan 2011-ի հոլովակը:

Friday, March 25, 2011

BarCamp Yerevan 2011

Սիրելի Geek-եր մեծագույն ուրախությամբ ուզում եմ հայտնել Ձեզ , որ Բարքեմփ 2011-ը կկայանա: Կազմակերպիչներն ասում են , որ այս տարի լինելու են բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Հայտնի Բլոգգերներ , ինչպես նաև Opera Software-ի ներկայացուցիչներ: Դե կոչ եմ անում ձեզ էլ պատրաստվել այդ յուրատեսակ տոնին , որը տեղի կունենա Հունիսի 4-5-ը Ամերիկյան համալսարանի շենքում: Եվ Այսպես Պատրաստվում ենք BarCampEVN11-ին հենց այսօրվանից: Հետագա ինֆորմացիային կարող եք հետևել նաև Barcamp-ի կայքին:
BarCampEVN10 facebook-ցիներով :Դ