Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Saturday, March 12, 2011

ՀԴՄ Կտրոնների Փետրվար ամսվա խաղարկություն


Այսօր կայացավ ՀԴՄ կտրոնների Փետրվար ամսվա խաղարկությունը: 
Շահող թվերն են.
96945761

5 թվով շահողները ստանում եմ իրենց դրամը և առավելագույնը լինելու պարագայում Ավտոմեքենա(Եթե չկա 7 և 8 թվերով շահում):

6 թվով շահողները ստանում են 100000 դրամ + Մեքենա (Եթե չկա 7 և 8 թվերով շահում):
7 թվով շահողները ստանում են 500000 դրամ + Մեքենա:
8 թվով շահողները ստանում են 1000000 դրամ + Մեքենա:
Շնորհավորանքներս Փետրվար ամսվա Հաղթողներին !!

Երթուղայինների կանոնակարգված կանգառի փո՞րձ , թե՞ ուղղակի նորամուծության փոձարկում.

Երևանյան գրառումների շարքից: Բազմաթիվ վատ ու տխուր բաների կողքին մեր քաղաքում երբեմն տեղի են ունենում նաև հետքրքիր ու ինքնատիպ փոփոխույուններն և նորամուծություններ: Դրանցից վերջինը նկատեցի մի քանի օր առաջ մեր տան կանգառում , իսկ արդեն այսօր Տիգրան Մեծ պողոտայի ևս մի քանի տրանսպորտային կանգառների տարածքներում: Իհարկե բոլորս էլ գիտենք թե ինչ մեծ խնդիր է երթուղայինների կանգառներում կանգնելը էլ չեմ ասում այդ նույն կանգառներում խցանումների առաջացումը , այն դեպքում , որ նեղ փողոցների քանակն էլ բավական շատ է: Այդ ամենը կարծես փորձում են կանոնակարգել: Սակայն ինչպե՞ս: Ճանապրհի երթուղային հատվածում հատվածում առաջին երթուղային գծի համարյա թե լայնքով գետնին են ամրացվում կիսակլոր երկաթյա (հնարավոր է պողպատյա) "բաներ" (Կներենք ուղղակի չգիտեմ ինչպես բացատրեմ թե դա ինչ ա): 
Այսպիսով երթուղայինները և ավտոբուսները հնարավորություն կստանան ուղևոր վերցնել/իջեցնել միայն այն դեպքում երբ կգտնվեն հենց այդ նախատեսված գոտում: Իհարկե կգտնվեն նաև օրինախախտներ: Նշեմ նաև , որ երբեմ դժվարություններ են լինում կապված Տրոյելբուսների կանգառ մտնելու հետ , քանի որ նրանք իրենց չափսերով ավելի մեծ են և կարող են նաև դանդաղեցնել մնացածի ընթացքը: Վատ կողմերից էլ նաև այն է , որ գիշերը այդ "Բաները" չեն լուսավորվում և իմ կարծիքով արագ երթևեկության պարագայում նրանց վրայով անցնելը վատ հետևանքների հանգեցնի:
Տեսնենք արդյոք այս ամենը կսահմանափակվի Տիգրան Մեծ պողոտայով , թե նաև փոքր կենտրոնում իր լուծումը կգտնի:

Friday, March 11, 2011

Sunrise Avenue - Hollywood Hills (Official Video)

Վերջապես բոլոր աշխատանքներն ավարտված են և արդեն շատ շուտով` մարտի 23-ին լույս կտեսնի «Sunrise Avenue»-ի 3-րդ ձայնասկավառակը` «Out Of Style»: Իսկ մինչ այդ մենք բոլորս հնարավորություն ունենք հիանալու Առաջին սինգլով «Out Of Style» սկավառակից , որը կոչվում է «Hollywood Hills»:
Երգը գրել է Սամուն երբ գտնվել է ԱՄՆ-ում: Այս երգը ուղղակի մի հրաշք է: Վստահ եմ , որ դուր կգա Ձեզ: Այն արդեն իսկ հասցրել է իմ և ընկերներիս համար շատ հարազատ դառնալ: Տեսահոլովակը «SunAve»-ի ոճի մեջ է: Առանց ինչ-որ կտրուկ գործողությունների:


Հիանալի կատարում` «Sunrise Avenue - Hollywood Hills» վայելեք !!

Thursday, March 10, 2011

Schalke 04 !! Վալենսիան Արդեն անցիալում է

Այոոոոոոոոոոոո Շալկեն անցնում է հաջորդ փուլ: Քառորդ եզրափակիչ: Նման լարված հանդիպում ինչպիսին էր Վալենսիացիների հետ հանդիպումը ես վաղուց չէի տեսել: Նույնիսկ Ռեալի խաղերի ժամանակ նման կերպ չեմ հուզվում ինչպես այսօր: Այսօր անչափ մեծ էր ցանկությունը հաջողության հասնելու , այսօր անչափ մեծ էր ցանկությունը տեսնելու Շալկեյին հաջորդ փուլում:
Մեծ էր ցանկությունը , քանի որ մենք դեռ ուզում ենք Հիանալ Ռաուլի խաղով Չեմպիոնների լիգայում: Նա դեռ ասելիք ունի այս մրցաշարում: Մեծամասամբ Ռաուլի առաջին հանդիպման ժամանակ խփած պատասխան գնդակի շնորհիվ այսօր Շալկեն կարողացավ վստահ դուրս գալ խաղադաշտ և կամային հաղթանակ տանել Վալենսիացիների նկատմամբ:
Ֆարֆանի տուգանայինից գոլը , Գավրինովիչի 2 դարպասաձողերով խփված գնդակը և կրկին անգամ Ֆարֆանի գեղեցկագույն ոճով գոլը հնարավորություն տվեցին մեզ տեսնել թե ով կլինի նրանց հաջորդ մրցակիցը: Պատկերացնում եմ որքան մեծ կլինի հետաքրքրությունը եթե լինեն Ռեալը կամ Բարսան: Սակայն մինչ այդ աշխատել է պետք , քանի ոչ բազմաթիվ պահեր չիրացվեցին: Շատ դեպքերում գնդակը ետ էր մղվում դարպասաձողերից:
Այս Հաղթանակը չեր կայանա իհարկե առանց թիմի ավագ և առաջատար Մաուել Նոյերի: Ով բազմաթվ անգամներ փրկեց իր թիմին վերահաս վտանգից:

Wednesday, March 9, 2011

Տեսնես Կիրականանա՞ Երազանքս «friendship bracelet»

2010 թվականի Փետրվարի 21-ն էր երբ աջ ձեռքիս կապվեց մի բրասլետ , հայերեն ասած ապարանջան (ապիտակ-դեղին-կապույն Ռեալի խորհրդանշական գույներով) , իսկ անգլերեն ասած «friendship bracelet» , որը կապելուց անպայման պետք է երազանք պահես: Եվ չհանես թևիցդ մինչև չկտրվի: Քյդ պարագայում ասում են , որ երազանքդ կիրականանա:
Դեռ Նոր և չկտրված
Դե ինչ արդեն մոտ մեկ տարի և մի ամիս է ինչ մտծում էի թե երբ է այն կտրվելու: Այս ամբողջ ընթացքում ինչեր որ չէր տեսել այս բրասլետը: Մի ամբողջ հավերժություն: Եվ այսօր Մարտի 8-ին լրիվ հանկարծակի այն պահին երբ ընդհանրապես չէի սպասում: Այն Կտրվեց: Կտրվեց ու մնաց ձեռքումս: Չեք պատկերացնի ինչ զգացի...դե ինչ պիտի զգաս երբ մի բան ես կորցնում , որը միշտ քեզ հետ է: Միակ ուրախությունս այն է , որ արդեն գործնական հույսեր կան երազանքի իրականացման: Հիմա մտածում եմ մի նոր «friendship bracelet»-ի մասին: Որն արդեն կծառայի իր բուն նպատակին և կխորհրդանշի ընկերությունը: 

Ինչեր որ չէր տեսել...էլ ջրոցի էլ կրակ...

Saturday, March 5, 2011

Պուտինը ուղիղ եթերում

Վեջերս ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինը պատասխանում էր հարցերի: Այդ ընթացքում բազմաթիվ հարցեր քննարկվեցին: Բայց ամենազավեշտալին այն է թե ինչ անվանումներ են ստացել Ռուսական իրավապահները "Милиция"-ից "Полиция"-ի վերանվանելուց հետո...մի բան կարամ ասեմ` Comedy Club նեռվնո կուրիտ վ ուգլու: Հետաքրքիր է առհասարակ , որ այս հարցը բարձրացվեց :Դ

Real Madrid 109 , Ահա այսպես Կտոնենք Մենք Երևանում.

Անցյալ դարի սկիզբն էր , հեռավոր 1902 թվականի մարտի 2-ին Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրները հիմնում են «Madrid FC»-ն: Որն արդեն 1920-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ի կողմից ստանում է Թագավորական` «REAL» կոչումը: Եվ արդեն ավելի քան մեկ դար մեր սիրելի ակումբն ուրախացնում է մեզ իր ելությներով , երբեմն պատճառ է դառնում հիասթափության և հուսահատության , սակայն ակնոտրուն է մնում Մադրիդիստին բնորոշ հաղթողի և լավագույնը լինելու հոգեբանությունը:
Եվ ահա վաղը` Մարտի 6-ին , մենք այստեղ` Երևանում , Մադրիդից հազարավոր կիլոմետրեր հեռու պատրաստվում ենք տոնել մեր սիրելի ակումբի ծննդյան 109-րդ տարեդարձը:
Եթե Ուզում եք զգալ Մադրիդյան շունչը , ապա դուք պետք է միանաք մեզ ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտ (տարիներ առաջ հենց այդ վայրում է կայացել Երևանցի Մադրիդիստների Առաջին հանդիպումը): Այնուհետև մենք միասին կգանանք դիտելու Մեր Ֆան Ակումբի երկու թիմերի ընկերական հանդիպումը: «Realmadrid.am» vs. «Realmadrid.am Castilla»: Նշեմ , որ հիմնական թիմը այս խաղին կներկայանա առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստների: Իսկ Կանտեռանոները Մարտական կազմով: Ինչը էլ ավելի կսրի և կգեղեցկացնի պայքարը խաղադաշտում (վստահ եմ , որ շատերդ կցանկանաք այդ օրը խաղալ մեզ հետ , բայց ցավոք նման հնարավորություն չի լինի այս անգամ , քանի որ թիմերն արդեն իսկ կազզմավորված են): Ձեզ անկրկնելի Ֆուտբոլ է սպասովում , Ֆուտբոլ` Մադրիդյան մթնոլորտում:
Այնուհետև բոլորս միասին կգնանք նշելու Բուն ծննդյան տոնը:
Իսկ արդեն գիշերը , Մենք պատրաստվում ենք միասին դիտել 26-րդ տուրի «Ռասինգ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Երգերով , Տոնելով և Երկրպագելով սիրելի ակումբին:
Event-ը facebook-ում
Շնորհավոր Տոնդ Մադրիդ !!

Friday, March 4, 2011

Lifetime Blog անհնարին թվացող փոփոխություններ

Ինչքան էլ դժվար չլինի իմ համար գիտակցել , բայց բլոգս աևդեն նոր ձևավոևում ունի: Հնից անգամ մի նշույլ չի մնացել: Սենց մի տեսակ շատ հանկարծակի ստացվեց փոփոխությունը: Նստած էինք մեր համար դասի, ինչ-որ խոսք գնաց բլոգից , կարդալուց: Ու տենց բացեցի շաբլոնս ասեցի եկեք նայենք թե ինչ կարա լինի բլոգի հետ: Տենց Հավեսի Ընկանք ու արդյունքում ամեն ինչ այնպես է իինպես որ տեսնում էք: Ավելի մուգ գույների մեջ: Շատերն ասում են , որ լավնա , որ ավելի հեծտ ա կարդալը: մի քանի տեղերում ուղղակի պետք է գույնային փոփոխություններ իրականացնել: Ու Կարծես թե ամեն ինչ լավ կլինի:
Հինն ու Նորը Կողք Կողքի
Դեռ ինքս չեմ սովորել նոր դիզայնին

Tuesday, March 1, 2011

Պանամացի Բուասպանը...

Ես նման անմարդկայնություն չէի տեսել: Այն էլ ֆուտբոլիստի կողմից: Կոլումբիայի առաջնության Փետրվարի 28-ին կայացած հանդիպումներից մեկում , «Խունիոր» - «Դեպորտիվո Պերեյրա» հանդիպման ժամանակ խաղադաշտ ընկավ մի Բու , մրցավարը տեսնելով ընկած կենդանուն կանգնեցրեց հանդիպումը: Իսկ Դեպորտիվոյի 29-ամյա պանամացի խաղացող Մորենոն , չսպասելով տեխնիկական աշխատողներին եկավ և հարվածելով Բվին հանեց խաղադաշտից , ինչը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց խաղադաշտում: Այդ իրադարձությունից հետո Բվին տեղափոխեցին հետազոտման: Ինչպես հաղորդում են Բուն Մարտի 1-ի առավոտյան մահացել է...
Հաշվի առնելով Բուերի հանդեպ իմ առանձնակի վերաբերմունքը , ես կզրկեի այս ֆուտբոլիստին խաղալու հնարավորությունից ամենաքիչը մի քանի տարով...

3D-ն Գրավում է Հայաստանը

Դեռ տարիներ առաջ ամբողջ աշխարյում մեծ անուն հանած 3D ֆիլմերը գրավում են հայաստանը: Ավելի շուտ ոչ թե ֆիլմերն են գրավում այլ 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված հատուկ ակնոցները: Որոնց այս օրերին կարելի է հանդիպել Մեր քաղաքի խանութներում , տոնավաճառներում նույնիսկ փողոցներում , ամենաանհավանական տեղերում:  Տեսնես արդյոք գնող կա՞ այդ կարտոնից անորակ ակնոցները: Ասենք լավ եթե նույնիսկ գնում են: Որտե՞ղ են դիտում 3D ֆիլմեր: Վստահ եմ , որ մեր Հանրապետության Հեռուստացույցների 80 տոկոսը չի կարողանում վերարտադրել 3D պատկեր: Մարդիկ երևի իրանց հույս են տալիս: Կամել ասում են հա լավ տանենք փորձենք մեկ էլ տեսար ստացվեց:
Մի քանի Օր առաջ անհավանակ վայրերի ցանկը ավելացավ ևս մեկով , Սուպերմարկետներից մեկում , բացի այն որ 3D ակնոցները տրվում էին նվեր Կետչուպի և էլի չեմ հիշում ինչի հետ , այլ նաև անհավանական առաջարկ էր արված. «Հարգելի հաճախորդ գնելով 1 տուփ զուգարանի թուղթ Sanita Dreams 6 Հատանոց` կստանաք նվեր 3D Ակնոց !!!» Ուղղակի ցնցող առաջարկ է...հայ-հայ էր չէի կարանալու զսպել ինձ և քիչ էր մնում գնեի այդ հրաշալի զուգարանի թուղթը , որ նվեր ստանամ իմ երազանքների 3D Ակնոցը: