Երևանյան գրառումների շարքից: Բազմաթիվ վատ ու տխուր բաների կողքին մեր քաղաքում երբեմն տեղի են ունենում նաև հետքրքիր ու ինքնատիպ փոփոխույուններն և նորամուծություններ: Դրանցից վերջինը նկատեցի մի քանի օր առաջ մեր տան կանգառում , իսկ արդեն այսօր Տիգրան Մեծ պողոտայի ևս մի քանի տրանսպորտային կանգառների տարածքներում: Իհարկե բոլորս էլ գիտենք թե ինչ մեծ խնդիր է երթուղայինների կանգառներում կանգնելը էլ չեմ ասում այդ նույն կանգառներում խցանումների առաջացումը , այն դեպքում , որ նեղ փողոցների քանակն էլ բավական շատ է: Այդ ամենը կարծես փորձում են կանոնակարգել: Սակայն ինչպե՞ս: Ճանապրհի երթուղային հատվածում հատվածում առաջին երթուղային գծի համարյա թե լայնքով գետնին են ամրացվում կիսակլոր երկաթյա (հնարավոր է պողպատյա) "բաներ" (Կներենք ուղղակի չգիտեմ ինչպես բացատրեմ թե դա ինչ ա):
Այսպիսով երթուղայինները և ավտոբուսները հնարավորություն կստանան ուղևոր վերցնել/իջեցնել միայն այն դեպքում երբ կգտնվեն հենց այդ նախատեսված գոտում: Իհարկե կգտնվեն նաև օրինախախտներ: Նշեմ նաև , որ երբեմ դժվարություններ են լինում կապված Տրոյելբուսների կանգառ մտնելու հետ , քանի որ նրանք իրենց չափսերով ավելի մեծ են և կարող են նաև դանդաղեցնել մնացածի ընթացքը: Վատ կողմերից էլ նաև այն է , որ գիշերը այդ "Բաները" չեն լուսավորվում և իմ կարծիքով արագ երթևեկության պարագայում նրանց վրայով անցնելը վատ հետևանքների հանգեցնի:
Տեսնենք արդյոք այս ամենը կսահմանափակվի Տիգրան Մեծ պողոտայով , թե նաև փոքր կենտրոնում իր լուծումը կգտնի:


