2010 թվականի Փետրվարի 21-ն էր երբ աջ ձեռքիս կապվեց մի բրասլետ , հայերեն ասած ապարանջան (ապիտակ-դեղին-կապույն Ռեալի խորհրդանշական գույներով) , իսկ անգլերեն ասած «friendship bracelet» , որը կապելուց անպայման պետք է երազանք պահես: Եվ չհանես թևիցդ մինչև չկտրվի: Քյդ պարագայում ասում են , որ երազանքդ կիրականանա:
 |
| Դեռ Նոր և չկտրված |
Դե ինչ արդեն մոտ մեկ տարի և մի ամիս է ինչ մտծում էի թե երբ է այն կտրվելու: Այս ամբողջ ընթացքում ինչեր որ չէր տեսել այս բրասլետը: Մի ամբողջ հավերժություն: Եվ այսօր Մարտի 8-ին լրիվ հանկարծակի այն պահին երբ ընդհանրապես չէի սպասում: Այն Կտրվեց: Կտրվեց ու մնաց ձեռքումս: Չեք պատկերացնի ինչ զգացի...դե ինչ պիտի զգաս երբ մի բան ես կորցնում , որը միշտ քեզ հետ է: Միակ ուրախությունս այն է , որ արդեն գործնական հույսեր կան երազանքի իրականացման: Հիմա մտածում եմ մի նոր «friendship bracelet»-ի մասին: Որն արդեն կծառայի իր բուն նպատակին և կխորհրդանշի ընկերությունը:
Ինչեր որ չէր տեսել...էլ ջրոցի էլ կրակ...