Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Sanita Dreams. Show all posts
Showing posts with label Sanita Dreams. Show all posts

Tuesday, March 1, 2011

3D-ն Գրավում է Հայաստանը

Դեռ տարիներ առաջ ամբողջ աշխարյում մեծ անուն հանած 3D ֆիլմերը գրավում են հայաստանը: Ավելի շուտ ոչ թե ֆիլմերն են գրավում այլ 3D ֆիլմեր դիտելու համար նախատեսված հատուկ ակնոցները: Որոնց այս օրերին կարելի է հանդիպել Մեր քաղաքի խանութներում , տոնավաճառներում նույնիսկ փողոցներում , ամենաանհավանական տեղերում:  Տեսնես արդյոք գնող կա՞ այդ կարտոնից անորակ ակնոցները: Ասենք լավ եթե նույնիսկ գնում են: Որտե՞ղ են դիտում 3D ֆիլմեր: Վստահ եմ , որ մեր Հանրապետության Հեռուստացույցների 80 տոկոսը չի կարողանում վերարտադրել 3D պատկեր: Մարդիկ երևի իրանց հույս են տալիս: Կամել ասում են հա լավ տանենք փորձենք մեկ էլ տեսար ստացվեց:
Մի քանի Օր առաջ անհավանակ վայրերի ցանկը ավելացավ ևս մեկով , Սուպերմարկետներից մեկում , բացի այն որ 3D ակնոցները տրվում էին նվեր Կետչուպի և էլի չեմ հիշում ինչի հետ , այլ նաև անհավանական առաջարկ էր արված. «Հարգելի հաճախորդ գնելով 1 տուփ զուգարանի թուղթ Sanita Dreams 6 Հատանոց` կստանաք նվեր 3D Ակնոց !!!» Ուղղակի ցնցող առաջարկ է...հայ-հայ էր չէի կարանալու զսպել ինձ և քիչ էր մնում գնեի այդ հրաշալի զուգարանի թուղթը , որ նվեր ստանամ իմ երազանքների 3D Ակնոցը: