Դե ինչ ավարտվեց այդքան սպասված հանդիպումը , որն իսկական տոն էր մեզ համար , սակայն գոլազուրկ տոն: Խաղին այդքան շատ չեմ անդրադառնա , քանի որ այս խաղից առաջ և ընթացքում մի քանի ավելի հետաքրքիր բան տեղի ունեցավ:
Խաղից երկու ժամ առաջ , երբ եկանք մարզադաշտ , հասկացանք` որ դեռ ներս չեն թողնում և ռեալ չի այդքան մարդու մեջ սպասելը: Բոլրը կարծես թե եկել էին շատ շուտ: Որոշեցինք որ գնանք Նար-Դոսի մուտքից մտնենք և մենք իրավացի էինք, այնտեղից շատ ավելի արագ կարողացանք մտնել մարզադաշտ:
Մտնելով մարզադաշտի տարածք առաջինն ինչ աչկիս ընկավ դա Հայաստանի Հավաքականի նոր մարզաշապիկն էր , Այոոոո , Ես իրավացի էի , Փոխվեց մեր մարզաշապիկը: Անկեղծ ասեմ դեռ այն կարծիքին եմ , որ նախորդն ավելի գեղեցիկ էր :) դե դեռ ժամակը ցույց կտա:
Երկրորդ հաճելի պահը դա մեեեծ 12 համարի մարզաշապիկն էր կախված առևելյան տրիբունայում: Գերազանց էր ուղղակի: Էլ չեմ ասում նստարաններն Եռագույն ներկելու մասին գաղափարը: Շատ գեղեցիկ էր , միանշանակ Respect մտահացման հեղինակներին , վաղուց էր պետք այդպես անել !!
խաղին դեռ ժամանակ կար , տրիբունաներին մոտ տարածքում հայտնվեց Ռուբեն Հայրապետյանը և ողջունեց ֆուտբոլասերներին: Մեր հյուսիսային տրբունայի սկզբնամասում դրված էր պահեստային Դարպասը , որը ահավոր խանգառելու էր դիտել ֆուտբոլը: Երկար չմատեծելով որոշեցինք օգտվել ընձեռված առիթից և խնդրել Պրն. Հայրապետյանին որպեսզի այդ դարպասը տեղափոխվի , խնդրանքն աննկատ չմնաց , երկու րոպե անց դարպասը տեղափոխվեց այլ վայր , որտեղ ոչ մեկին չէր խանգառում: Շնորհակալություն !!!
Հիմների մասին.
Երբ Հնչում էր Ռուսաստանի հիմնը , Ռուս վայրեին երկրպագուների կողմից արձալկվեց առաջին Պիտառդան , որն ահավոր աղմուկով պայթեց խաղադաշտի եզրային հատվածում: Հրշեջներն անմիջապես հանգցրին այն մի դույլ ջրով: Հատուկ ծառայությունը մոտեցավ ռուսական սեկցիային: Ասյ արարքը ընդունվեց սուլոցներով , սակայն իրավիճակից անտեղյակները կարող են մտածել թե ուղղակի սուլում էին Ռուսաստանի հիմնի ժամանակ: Երկրորտ Սալյուտն էլ պայթեց խաղի ընթացքում: Ես զարմանում եմ թե ինչպես են նրանք կարողացել այդ ամենը մտցնել խաղադաշտ , չէ որ մեզ օրինակ մի քանի անգամ ստուգել են , իսկ իրե՞նց: Ռուսների մասին երջանկությունն այստեղ չի ավարտվում , վստահ կարող եմ նշել , որ նրանցից շատերը խաղի ժամանակ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Տեսնես այդ ինչպես:
Հայաստանի հիմնի մասին: Երգողը տեսնես ով էր , Մարզադաշտը առաջ էր անցել իրենից ու երգում էր հազար անգամ լավ , իդեպ առաջին անգամ եմ նկատում , որ նման բան տեղի ունենա ու բոլորը երգեն բացի , բացի ֆուտբոլիստներից: Ես չեմ Հասկանում հնարավոր չի այնպես անել որ նրանք երգեն , չէ որ դա լռացուցիչ վստահություն կհաղորդի նրնաց , միհատ իտալացիներին նայեք տեսեք ինչ հավեսով են երգում , քեֆս տալիս ա սենց ասած:
90 րոպեներն անցան շատ արագ...Մեր թիմի խաղը թողեց ինչ-որ միջինին մոտ տպավորություն նենց չի որ վատ էր , բայց շատ լավ էլ չէր երբեմն գործողությունների անհամաձյնություն կար: Երբեմն ինչ-որ մի բան չէր սատցվում , Իմ կարծիքով ավելի շատ էր պետք փորձել հարվածներ կատարել հեռվից: Բայց դա արդեն հաջորդ անգամ, հունիսի 4-ին ամենայն հավանականությամբ պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն Լավ Խաղի Համար !!
ախ էդ հիմնը ((( ավելի ճիշտ երգիչը... ուժաս: Ինչպես գրեցի Փղի մոտ` культурный шок атаковал меня как только смог (((
ReplyDeleteհա ուղղակի չտեսվնած վատ ընտրություն էր: Դինամիկներն ավելի լավ կկատարեյին հաստատ !!!
ReplyDeleteըհն, 100 %: Հուսանք, կազմակերպիչներն իրենք էլ շոկային պահեր ապրեցին ու էլ տենց սխալ չեն անի )))
ReplyDeleteRob 12 hamari marzashapiky arevelyan tribunayic er kaxvac :)
ReplyDeleteՃիշտ ա , ես էլ սկսեցի սաղ իրար խանել :) Հեսա ուղղեմ :Դ
ReplyDeleteչէ Ռոբ, ֆուտբոլիստների հիմանակն մասը երգում էր...վիդեոներ որ նայես կտեսնես...
ReplyDeleteիսկ կենդանի ձայնով հնչեցնելը լավ գաղափար էր, դւորս եկավ, ուղակի ստադիոնը տեր վռազն էր, առաջ էր ընկնում...էդ մարդն էլ փորձում էր հասցնել, բայց հո խալտուրա չէր անելու՞...
հ.գ. ամեն դեպքում, Ռուսաստանի հիմնի ժամանակ սւոլոցները ահավոր տհաճ էին...հայերը պետք ա իրանց պահելին այդ պահին...
կարաս դա բացարտես ամբողջ մարզդաշտին Կիկի՞ չես կարա !!!
ReplyDeleteԻսկ երգողը ահավոր էր երգում...
Ես TV-ով եմ նայել ու ինձ թվաց, թե երգողն ու ստադիոնը տարբեր հիմներ են երգում: TV-ով ահավոր վիճակ էր, ոնց որ ամեն մեկը իրա համար մի երգ երգեր :(
ReplyDeleteհա մեր մոտ երգողի ձայնը չէր էլ լսվում , միայն Մարզադաշտի ձայնն էր , որը հազար անգամ լավ էր երգում !!!
ReplyDelete