Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, August 2, 2015

Մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը:

Այսօր՝ Օգոստոսի մեկին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունը: Մեկնարկային խաղում մրցեցին Բանանցն ու Միկան:
Բանանցն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Թիմը համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով, որոնք եկել են ուժեղացնելու Բանանցի արդեն իսկ բավական խաղակցված կազմը: Նոր գլխավոր մարզչի գալով իհարկե փոխվել է նաև թիմի խաղային ձեռագիրը, որի համար էլ նոր ֆուտբոլիստները հրավիրվել են՝ կարգավորելու և իրագործելու մարզչի մտահաղացումները, որոնք հնարավոր չէր եղել իրագործել առկա ֆուտբոլիստների միջոցով:
Միկա: Թերևս ՄԻԿԱ անունն այս թիմի հետ ոչ մի ընդհանուր կապ չունի: Միայն անունն է մնացել նույնը անցյալ մրցաշրջանից հետո: Ռուսական «Կվազար» ֆուտբոլային թիմի ղեկավարությունը վերցնելով իր վրա Միկայի ծանր բեռն ամբողջությամբ թարմեցրել է կազմը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Առաջին իսկ րոպեներից ծավալվեց անզիճուն պայքար, սկզբում ավելի լավ տպավորություն էր թողնում Միկան: Առաջին լուրջ վտանգը այս խաղում ստեղծեցին հենց Միկայի ֆուտբոլիստները: Սակայն հաջողության հասնելու համար դեռ շատ ջանքեր պետք է ծախսվեին: Առաջին խաղակեսի միջնամասում խաղը քիչ թե շատ կայունացավ: 29-32-րդ րոպեների ընթացքում արդեն Բանանցն ուրել առաջ անցնելու լավ հնարավորություն, սակայն այսօր ֆուտբոլային Բախտը երես էր թեքել Բանանցից: Միայն Սարգիս Բալոյանը եթե օգտագործեր դարպասը գրավելու իրեն ընձեռված բոլոր հնաարավորությունները, ապա ամենաքիչը հեթ-տրիկի հեղինակ կլիներ այժմ: Բանանցին պետք է հավատք իր ուժերի նկատմամաբ՝ վստահություն և վճռականություն: Դե բզի էտ անդերը գոլերի մեջ էլի, ինչ ես նստել մտածում ուր գլորես:
Երկրորդ խաղակեսն անցավ մեծամասամբ Բանանցի գրոհների ներքո և այդտեղ գործեց ֆուտբոլում ամենահաճախ հանդիպող չգրված օրենքներից մեկը՝ չես խփում դու, խփում են քեզ: Բանանցը մի քանի լավ հնարավորություն կորցրեց, ինչի արդյունքում Միկան առաջինը հասավ հաջողության: Հանդիպման 75-րդ րոպեին Թայմուրազ Տոբոևը գրավեց Ստեփան Ղազարյանի դարպասը մինչ այդ գեղեցիկ հնարքով ազատվելով պաշտպանի հսկողությունից: Սակայն նույնիսկ Միկայի 9 համարի ակտիվ գործողությունները չօգնեցին պահպանել հաղթական հաշիվը, քանզի աշխատեց Արամ Ոսկանյանի կատարծ փոփոխությունը: Փոխարինման մդուրս եկած Ջոն Ջերեմիան հանդիպման վերջին վայրկյաններին գրավել Միկայի դարպասն այդպիսով փրկելով Բանանցին առաջին իսկ պարտությունից՝ 1-1:

Թեպետ սա առաջնության բացման հանդիպումն էր, սակայն առաջնության անդրանիկ գնդակը խփվեց այս խաղային օրվա մյուս հանդիպման ժամանակ: Փյունիկ - Ալաշկերտ հանդիպման հաշիվը խաղասկզբից 11 րոպե անց բացեց Վարազդատ Հարոյանը, այո հենց նա, տուգանային գեղեցիկ հարվածով գրավում է մրցակցի դարպասը և այստեղ թվում է, որ արդեն իզուր և անհնարին է պայքարել գործող չեմպիոնի հետ: Սակայն դա լաշկերտին չխանգարեց: Նույնիսկ ավելին՝ Ալաշկերտը հաղթեց Փյունիկին, դրանով իսկ ապացուցելով, որ Կայրաթի հանդեպ հաղթանակն ամենևին էլ հանկարծակի չէր: Ալաշկերտն այդպիսով տարավ առաջին հաղթանակն այս առաջնությունում՝ 1-2:

Կարծում եմ այս տարի մեր առաջնությունում հանդես եկող բոլոր 8 թիմերն էլ բավական հետաքրքիր շանսեր ունեն պայքարելու մրցանակային տեղերի համար: ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ:

Sunday, July 12, 2015

Իկեր Կասիլյաս՝ Հաղթանակած Մեկ Քառորդ Դար

2002-ի ՉԼ եզրափակիչն էր: Երբ Սեսարի վնասվածքից հետո խաղադաշտ մտավ Իկերն ու արեց յան ինչի մասին կխոսենք նրա ֆուտբոլային կարերայի ավարտից շատ տարիներ անց, մենք՝ մադրիդիստներս հակսացանք, որ այս տղան այլևս այն չկողմնորոշվող պատանին չէ, ով չգիտեր մարզաշապիկին գրեր Իկեր, թե Կասիլյաս:
Եվս մեկ դրվագ 2002-ից.
Աշխարհի առաջնության 1/8 երզափակիչ խաղը. Իսպանիա - Իրլանդիա: Երևի Իրլանդացիների բոլոր ժամանակների ամենահզոր կազմնա եղել այդ առաջնությանը: Ռոյ Քին, Ռոբի Քին, Յան Հարթ, Քիլբեյն, Դաֆֆ, Շեի Գիվեն ու մյուսները: Ու Իսպանիա, որտեղ փայլեց Իկեր Կասիլյասը իր ետ մղած երեք 11 մետրանոց հարվածներով: Կարծում եմ պետք է անպայման դիտել այդ դրվագները: Այդ խաղից հետո Իկերի անունով անվանակոչվեց նրա հարազատ թաղամասին փողոցներից մեկը, իսկ համաշխարհային ֆուտբոլը աշխարհի լավագույն դարպասապահի նոր թեկնածու ունեցավ:

25 տարին քիչ ժամանակահատված չի: Կասիլյասը իր կյանքի լավագույն տարիները նվիրեց Ռեալին: Նվիրեց նվիրվելով մինչև վերջ: Այս 25 տարիների ընթացքում նրան հասան համաշխարհային ֆուտբոլի բոլոր դափնիները: Նրա նման երկրորդը Ռեալում երբեք չի լինի ու հարկավոր էլ չէ: Չափից շատ էմոցիաներ....

Ես երևի երջանիկ մարդ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել Իկերին: Այն էլ երկու անգամ: Առաջին անգամ 12 տարեկան էի, դա հեռավոր 2003-ին էր, տասներկու տարի առաջ: Այդ ժամանակ շատ էի տխրել, որ չի հաջողվել Իկերի հետ նկարվել, թեև ստորագրությունը վերցրել էի: Մտածում էի, տեսնես կլինի մի օր նորից հանդիպեմ: Ու, այո՛, եղավ այդ օրը: 2009 թ. հոկտեմբերի 8-ին Կասիլյասը կրկին Երևանում էր, ու պետք էր ամեն ինչ անել, միայն թե հանդիպել Մադրիդի Սրբին: Այո նա համեստ ու բավական հաճելի անձնավորություն էր: Կասիլյասը, համբերատար ու ժպտերես :)

2009 թ. Հոկտեմբերի 8 Iker Casillas and Robert Markosyan
Հիմա, երբ Ռեալի ավագը, սանն ու խորհրդանիշը լքում է թիմը... Դժվար է գտնել երախտիքի խոսքեր: Դժվար է ամբողջությամբ արտահայտել այն բոլոր էմոցիաները, որոնք զգում էին նրա ամեն մի սեյվի ժամանակ: Որքան դժվար օրեր ենք տեսել միասին Իկեր: Ինչքան մարզիչներ են փոխվել, իսկ դու մնացել ես Իկեր: Մնացել կանգնած դարպասում, հպարտ ու անսասան: Շնորհակալ ենք: 

Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են՝ ինպես ծնվել է Իկերը, ինչպես ծնվել է Իկերի ու Սարայի որդին՝ Մարտինը:
Իկեր Կասիլյաս՝ Կաս, Սուրբ Իկեր, San Iker, Saint Iker, Մեր Դարպասապահ, մեր վերջին հույս ու խորրդանիշ: Թող որ դու միշտ հասնես նպատակներիդ ու լինես երջանիկ ու կրկին քո շուրթերից լսենք այդքան բաղձալի բառերը՝ "La Cibeles":

Gracias, Iker, por todo lo realizado. Gracias por ser un símbolo de lo mejor de nuestra historia. Te vas pero no olvidamos que tú perteneces para siempre al corazón del Real Madrid.

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈՒՆԻՍ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՀՈՒԼԻՍԻ 12-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՀՈՒՆԻՍ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

39236715

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈՒՆԻՍ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Thursday, July 2, 2015

Ռաուլի 38-ամյակը. Երևանից Իսպանական «as»

1977թ. հունիսի 27-ին է ծնվել իսպանացի լեգենդար ֆուտբոլիս Ռաուլ Գոնսալեսը:
Արդեն մի քանի տարի շարունակ մի խումբ Ռաուլիստներով այդ օրը հավաքվում ենք, միասին փորձում քննարկել ինչ-որ հետաքրքիր նորություններ: Վերհիշում ենք անցյալ հաջողություններն ու հիշարժան պահերը: Տարեց տարի նման հավաքներ կազմակերպելն ավելի դժվար է դառնում, իսկ հավաքի եկողների քանակն ավելի քչանում է: Հուսամ ուղղակի այս տարի այդպես ստացվեց, հաջորդ տարի այսպես չի լինի, կլինի ավելի լավ ու ավելի կազմակերպված:
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբը պարբերաբար մեր լավ ընկերների աջակցության միջոցով հայտնվում է իսպանական «as» թերթի համարներում, իհարկե երբ ունենում ենք ինչ-որ համապատասխան հետաքրքիր միջոցառումներ: Այս անգամ ևս ոմանց համար մի փոքր անակնկալ կերպով հայտնվեցինք «as» թերթի հունիսի 30-ին լույս տեսած համարում: Փոքրիկ մի հատված, որը մեր համեստ հավաքին էր նվիրված, սակայն դա մեզ բավական հաճույք պարգևեց:
ՊԱՐԱԴՈՔՍ
Իհարկե շատ ողջունելի ու թույն ա, որ մենք հերաթական անգամ «as»-ում ենք, ու կարծում եմ դեռ էլի առիթներ կլինեն այդտեղ հայտնվելու, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեք մեր մասին չի գրել հայկական տպագիր մամուլը, էլ չեմ ասում նման միջոցառումներին անդրադառնալու մասին: Ստացվում է, որ Հայաստանում գտնվելով ավելի հեշտ է հայտնվել իսպանական «մասնագիտացված» թերթերում քանց թե Հայկական սպորտային պարբերականներում:
El Capitano De Nuestros Corazones 

Saturday, June 27, 2015

Մեքենան ու ամառվա անտանելի շոգը...Կամ մի քանի օրենքներ «Պոդլսծի» շարքից

Լինումա չէ որ ճռիկ արևին մեքենայով մի տեղ ես գնում, օդափոխիչը միացնում ես պատուհանները փակում, սկզբից շոգից ես մեռնում են հույսով, որ հեսա կսկսի մեղմ զեփյուռ փչել այդ հրաշք անցքերից բայց տենց էլ չես համբերում, կամ որ համբերում ես դաժե մտքումդ սկսում են ծախսված բենզինի լիտրերը պտտվել ու վերջի վերջո վերադառնում ես էկոնոմ ռեժիմի ու պատուհաննեևը բացում օդափոխիչն անջատում: Մեկա շոգ ա, շանս չկա: Արև խփումա, սկվազնյակը խաղումա, ղեկը ենքան ա տաքացել, որ քեզ թվումա տաք-տաք պեռաժկի ես ուտում ոչ թե մեքենա քշում: Ասֆալտից բուղ ա դուրս գալիս, երկնքից կրակ ա թափվում... մի խոսկով միհատ արևելյան օազիս վիճակ ա... ու երբ հասնում ես տեղ անապատում լճի պես մի ազատ ծառ ես տեսնում, որի տակ ոչ մեքենա կա կանգնած, ոչ շուն-կատու կամ այլ ընտանի կենդանի կա հանգրվանած: Ասում ես ջաաաաան ու հայ դա, քշում ընտանի նժույգդ ուղիղ այդ ծառի տակ, են հույսով, որ դե միքիչ հովի տակ կանգնի մեր ախպերը: Համ հետո հով կլինի համել հով կլինի, դրանից են կողմ ինչ-որ փաստարկ բերելը ամենաքիչը մելչնիկություն կլիներ:
նկարը՝ Kavkazweb
Ու գնում ես քո գործերով... անցնում ա մի քանի ժամ: Դու գիտես, որ հեսա գնաս նստելու ես հով մեքենադ, վայելելու ճանապարհն ու ամառային շոգ երեկոն միգուցե այդքան դառը չթվա քեզ...
Դուրս ես գալիս ու...
Ու լինում ա չէ, են որ ասում են զակոն պոդլսծի: Ուրեմն  ես պոդլսծի օրենքը ունի մի քանի կետ, ով չգիտի ասեմ իմացեք էլի: Պոդլսծի առաջին ու ամենակարևոր` հաճախ հանդիպող կետը ավտոմոբիլիստների համար դա երբ մեքենադ նոր ես լվացել անպայման անձրև ա գալիս, ու կապ չունի թե դրսում ինչ տարվա եղանակ ա կամ օրվա որ ժամն ա: Անպայման անձրև կգա... տեսնես ֆուտբոլային տոտալիզատորներում տենց գործակից կա, որ խաղը կանցնի անձրևային եղանակի ներքո: Բա լիներ էլի, մի երկու հազար մեքենա լվալուն ես տալիս, մի այդքան էլ ստավկում ու գոնե ավտոլվացման փողը կհանես, խիղճդ էլ հանգիստ կլինի: Բայց չէ, Երնեկ չէր անձրև գար ես անգամ... 
Պոդլսծի ամենահաճախ հանդիպող երկրորդ օրենքը լինում ա արտաթորանքի տեսքով, սենց փոքր-մոքր հիմնականում մանրապճեղ թռչող կենդանիների կերտած ու որպես կանոն լղոզված մեքենայի նոր լվացած պարբրիսին... բայց պատկերացրեք, որ դա էլ չարյաց փոքրագույնն ա, իրոք դա ձեզ շատ ահավոր կթվա մինչև այն պահը երբ հանդիպեք Պոդլսծի երրորդ օրենքին: Դե պատկերացրեք, այ տենց փորացավ կպած մի երամ ա անցնում ձեր մեքենայի վրայով ու կարիքները հոգում հենց ձեր մեքենայի վրա: Չէ բայց ես էլ էտ դեպքը չի ցավոք...
Ուրեմն երբ ուրախանում ես որ մեքենան հով տեղ ես կանգնացնել նախ և առաջ նայի թե ինչ ծառի տակ ես կանգնացրել մեքենադ, որովհետև այդ բնության հրաշքները որոնք մեզ ապահովում են թթվածնով շատ հաճախ լինում են նաև բերքատու թթի ծառեր: Թութ տեսե՞լ եք: Իսկ կպե՞լ եք: Դուք թութ կերած էլ կլինեք: Համով ա չէ, քաղցրություն ա միհատ, բավականություն: Դե ուրեմն պատկերացրեք թե ոնց ա էտ սաղ քղցրությունը  հանգրվանել մեքենայիս վրա: Հո մի համով տեսարան չի, ոնց որ հատուկ թութ թափ տալու եկած լինեի ուղղակի տենց միամիտ շորը մոռացել էիմք, ասեցի, չյորտ ս նիմ թափ տվեք մեքենայի վրա մեկա մաքուրա նոր եմ լվացել հանգիստ կուտենք հետո: Արա դե չի լինում սենց էլի... մենակ մեր քաղաքում կարա ցերեկվա ժեշտ ծռող արևից հետո երեկոյան նենց քամի անի, որ մեքենան դառնա թթի ֆռեշի ապառատ... Կամ այ մարդիկ՝ թթատերեր, ես ձեր ցավը տանեմ, ես ձեր պտղատու ծառը թափ տամ, որ չէիք ուտելու էտ թութը, խի էիք տնկում,  որ ծառն էլ... բա ափսոս չի էտ քաղցրությունը պարբրիսիս ծեփված: Մի խոսքով նեռվերդ անջատում, միացնում ջրի պզզիկները ու բարև երջանկություն ես քեզ սպասում էի... այո, պրծնում ա ջուրն ու ողջ քաղցրությունը մնում ա պարբրիսինն ծեփռտված բերնադ էլ բաց ... բաց մի այլ տիպի վատ ստեղծագործ մտքով... 
Մի խոսքով առակս ինչ կցուցանե... ամեն կայանատեղի չի, որ եթե կարմիր գիծ ու կամեռա չկա ուրեմն տեղ ձեզ չեն քաշելու եթե դա նույնիսկ շենքի բակ ա կամ չոլի մեջտեղ...

Friday, June 26, 2015

Ինչքան ուզում եք հոսանքազրկեք #ElectricYerevan

Այսօր էլեկտակէներգիայի հերթական թանկացման դեմ ուղղված պայքարի 7-րդ օրն էր: Այն շարունակվեց ինչպես միշտ միասնական տրամադրությամբ և սահուն կերպով վերածվեց 8-րդ օրվան: Այս 7 օրերի ընթացքում բավական շատ իրադարձություններ տեղի ունեցան: Սակայն չեմ կարծում, որ այս պահին կա կարիք հերթով անդրադառնալու ամեն ինչին կետ առ կետ: 
Այսօր Մեր ազգն ունի մեկ նպատակ, որի շուրջ համախմբվել է ողջ ազգը և մենք անպայման հասնելու ենք հաջողության: Օրեցօր մեր շարքներն ավելանում են: Մարդկան անտարբրությունը կոտրվում է, ավելի շատ մարդիկ են մնում գիշերելու Բաղրամյան փողոցում: Քաղաքացիներն ու բարերարները մշտապես ուտելիքով ու ջրով են ապահովում ցուցարարներին: Դա ուղղակի մի աննկարագրելի ու հրաշալի բան է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժը:
Այս սերունդը ունի մի հրաշալի զենք, որը թույլ է անհամեմատ ավելի համակարգված ու իրազեկ պայքար մղել, այդ զենը համացանցն է: Այս սերունդը ունի յուրահատուկ հումորի զգացում, որը թույլ է տալիս մշտապես պահել բարձր տրամադրությունը, միևնույն ժամանակ դա ևս մեկ զենք է, որի միջոցով բարձրացվում են առկա դժգոհություններն ու բողոքները:
Ոչ մի անջատում, ոչ մի թանկացում չի կարող մեր պայքարին ու նպատակի հասնելուն խոչնդոտ դառնալ: Մեր սերունդը տեսել է սով ու ցուրտ տարիներ: Առանց լույս, առանց գազ, առանց ջուր և կարողացել է գոյություն պահպանել ու արդեն այսօր այդ Անկախության սերունդը եկել է կերտելու նոր հաղթանակներ: Տառապանքներս փորձ ունեն և այդ փորձը՝ մանուկ ժամանակ ապրած այդ դառը փորձը օգնելու է մեզ տանել հաղթանակ: Ոչ մի լույսի անջատում մեզ չի կարող կանգնեցնել կամ վախեցնել մեր նպատակին հասնելու գործում !
Մենք ենք տերը մեր երկրի ! #ElectricYerevan #ՈչԹալանին #ՄերՋրցանինՉի
 #ElectricYerevan #ՈչԹալանին 

Monday, June 15, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՄԱՅԻՍ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՀՈՒՆԻՍԻ 14-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՄԱՅԻՍ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

09500081

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՄԱՅԻՍ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Monday, June 1, 2015

«Սև ու սպիտակ» #BarCampEVN15

Ավարտվեց հերթական BarCamp Yerevan-ը: 
Իմ համար մի քիչ շուտ, քանի-որ հիմա տանն եմ ու գրում եմ ես ստատուսը, ոմանց համար գուցե և շարունակվումա դեռ: 

Այս տարի ԲԱՑԱՐՁԱԿ ՏԱՐԲԵՐ երկու օր տեսանք: 

Բացումը ափշեցրեց: Այդքան շատ մարդ բացմանը դեռ երբեք չէր եղել: Են որ ասում են է, անսպասելի ձյուն եկավ քաղաքապետարանը չհասցրեց մաքրման աշխատանքները կազմակերպեն, այ մոտավորապես տենց կարամ բնութագրեմ, ուրիշ հարմար բան իմաստ չունի ման գալ: Շատ մարդ, քիչ մայկա: 

ՕՐ ԱՌԱՋԻՆ: Չափից շատ տեխնիկական, ծրագրամիստական օր, բացառության Հայկական Բրենդների պրեզենտացիան, լեզուս էլ չի պտտվում ասել դա: Մի տեսակ նի վ սվոյեյ տարելկե վիճակ էր:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ: Ավելի մեդիա ու թեթև կայֆոտ պրեզենտացիաներ ընդհանուր թեմաներով, ռելաքս վիճակ, քիչ մարդ, լիքը մայկա: 

ՓԱԿՈՒՄԸ: Երբեք եսքան քիչ մարդ չէր եղել փակմանը: Են տիպի, որ հավաքվեցինք, փակվեցինք, մեր մշտական ֆոտոն արեցինք ու տներով:

PARTY: Շատ հետաքրքիր տեղ էր, ու լիքը լավ մարդիկ, հետաքրքիր թեմաներ, քննարկումներ: Բայց քանզի ես ես վերջերս շատ զանուդա եմ դարձել, շուտ լքեցի Ջազի երեկոն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Բոլոր կազմակերպիչներին հերթական անգամ այս տոնը մեզ պարգևելու համար !!

Հ.Գ. Ես տարի Սելֆի անողների թիվը կտրուկ քչացել էր: Տեսնես ինչից ա...


Wednesday, May 27, 2015

Когда мне будет 24...

Когда мне будет 24... Наверно я буду себя проклинать За то что уже мне увы не унять. Иль буду гулять, и не представлть, Что будит дальше - когда 25.
Я сейчас в Салониках мне еще 23 А Ты в Ереване. 24, увы... Может я сейчас выпиваю до дна, А может я сплю и вижу тебя. Я еще прежний мне еще 23. Но тебе не понять я не там где Ты.
Может я сейчас готовлюсь к футболу. Я же должен был быть в этот миг с тобою. Должен был бы я любоватся тобой. И в планах у меня совсем не футбол...
Может я сейчас в раздумиях сижу, Смотрю на море и спорю с собой. Почему я сейчас совсем не с тобой. Может это все злосчатные гены, Может зодиак, или просто - нервы...
И мне не в силу все в мире объять, Но мне этого еще не понять, Ведь мне 23, а не 25...
Я люблю за все сам отвечать, И пусть иногда самому решать, Бывает иногда другим не понять... Может я не прав... но мне 23. И я всемогущ, земной шар - замри.
И скоро уже мовсем 25, Пора бу уже все страсти унять. Но коль мне еще пока 23, И длинный полет у меня в пути. Может не будет и вовсе нужды Мне быть 24, а потом 25. Больше не будет ни чего терять...
23.05.2015 Yerevan, Armenia

Friday, May 8, 2015

Կռված Մարդիկ ուրիշ են կամ որոշ դրվագներ Մանվելի պատմություններից

Քիչ առաջ հիվանդնաոց այցելության էի գնացել մորաքրոջս ամուսնուն՝ Մանվելին, ով Արցախյան ազատամրտի մասնակից է, Ֆիդայական ջոկատների առաջամարտիկներից է եղել: Միշտ երբ պատեհ առիթ ա ստեղծվում խոսք եմ բացում պատերազմի տարիներից, թեև կարծում եմ ոչ ոքի էլ հեշտ չէ հիշել այդ տարիները, սակայն նրա դեմքին միշտ թախծոտ ժպիտ է լինում երբ պատմում է մարտական ընկերների հետ այս կամ այն գործողությունների մասին: Իսկ թեման առավել քան արդիական էր, քանզի առողջության վատթարացման պատճառը կարող է հանդիսացած լինել հենց պատերազմական տարիներին ստացած բեկորներից մնացորդները մարմնի որոշ մասերում: Ինչևիցե բժիշկները դեռ դժվարանում են ասել թե ինչումն է հարցը:

 Այսօր նայում եմ 1990 թ. իրենց "Տիգրան Մեծ" ջոկատնի նկարները, կամ Օմարի լեռներում գործողությունների ժամանակ արված նկարները, տեսնում թե ինչ պայմաններում են նրանք պայքարել մեր այսօրվա օրվա համար: Նրանցից շատերին այսօր ոչ ոք չգիտի, իրական հերոսներից շատերը զոհվել են, շատրեն այսօր օրվա հացի խնդիր են լուծումՙ: Ամեն ոք չէ, որ դարձել է պատգամավոր կամ բարձրաստիճան պասշտոնյա:
Իսկ ես ամենաշատը սիրում եմ, երբ Մանվելը պատմում է մարտական ընկերնրի հետ գործողություններից, թե ինչպես էին կռվում Մոնթեն, Վազգենը և իր ամենամոտ Մարտական Ընկերներից Գուսանը: Թե ինչպես կես տարի իրենից լուր չունեին ու զոհված էին համարում Գետաշենի շրջափակումից հետո: Ինչպես էին Գետաշենում Եղիշ Դայու տանը պատսպարվել, թե ինչպես էին մերոնք Կամոն ու Ազատը հանձնելուց հետո տեղափոխվում Իջևան: Թե ինչ էր տեղի ունենում Շահումյանի շրջանի Մերքեշ գյուղում...
Ոնց կարող ենք պետք է պահենք այն ազատությունը որոնք մեզ տվել են մեր ֆիդայիները, բոլոր նրանք, ովքեր զոհվել են մարտի դաշտում պարգևելով մեզ ապրելու իրավունք, և պետք է որքան կարող ենք հոգ տանենք բոլոր այն ազատամարտիկների մասին ովքեր մեր կողքին են այսօր ու ունեն աջակցության կարիք:
Մանվել Կարապետյանը նկարում ձախից առաջինն է
Տարիներ առաջ նրանք պայքարել ենք մեր ապրելու իրավունքի համար, հիմա մեր հերթն է պայքարել իրենց առողջության պահպանման համար: 
Փառքդ շատ Հայ Զինվոր, որ եղեկ ես, կաս ու միշտ կլինես: