Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, June 4, 2011

Barcampevn11 Day 0 , pre-presentation

Արդեն այսօր հունիս 4-ին կմեկնարկի #Barcampevn11-ը: Հյուրերն արդեն Երևանում են , Ամերկյան Համալսարանը պատրաստ է ընդունել իր դասասենյակներում բոլոր geek-երին:
Նախապատրաստական աշխատանքները բավական ծավալուն էին բայց հաճելի միևնույն ժամանակ:

Barcampevn11-ի պրեզենտացիաները կանցեն 3 դասասենյակներում , իսկ Մանուկյան դահլիճում տեղի կունենան սեմինարներն ու workshop-երը: Եվ այսպես Պրեզենտացիա անել ցանկացողների համար հասանելի են W213 , W214 , E208 դասասենյակները: Նշեմ` որ գրանցումը կսկսվի առավոտյան ժամը 9-ից մինչ 10-ը , այնուհետև կլինի պաշտոնական Բացման արարողությունը , որից հետո մոտ 20 րոպե ժամանակ կլինի գրելու վերջին պրեզենտացիաները , ինչպես նաև հասկանալու թե որտեղ ես ուզում լինել և ում ես ուզում լսել: 11:00-ից կմեկնարկեն 30 րոպեանոց պրեզենտացիաները:
Ես առաջին օրը պատրաստվում եմ ներկայանալ «Ինչ անել , որ բան չանել» (չգիտես խի ես անունը եկավ մտքիս) պրեզենտացիայով , որի միջոցով կփորձեմ բլոգգերներին մի քանի մեթոդների մասին պատմել թե ինչպես կարելի է կազմակերպել Բլոգի PR-ը facebook սոցիալական ցանցում: Պրեզենտացիան տեղի կունենա W214-ում Ժամը 14:00-ին :)

Wednesday, June 1, 2011

BarcampEVN11 Coming , 4-5 june

Այոոոո այսօր հունիսի մեկն է , սակայն ես հիմա ոչ թե երեխաների պաշտպանության մասին եմ խոսելու , քանի որ դա լրիվ ուրիշ թեմա է , այլ BarCamp Yerevan 2011-ի մասին: Մնաց 3 օր մինչ Հայաստանյան 3-րդ Բարքեմփի մեկնարկը: Վստահ եմ , որ բոլորս անհամբեր սպասում ենք !
Անձամբ ես ծանրաբեռնվածությունս մի կողմ դնելով որոշեցի , որ այն ու ամենայնիվ մի պրեզենտացիա ամենաքիչը կանեմ , մնում է պատրաստվել:
Պրեզենտացիաս կարծում եմ , որ կհետաքրքրի թե սկսնակ , թե ավելի փորձառու բլոգգերների , որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում: Ավել բան չեմ ասում դեռ , բայց դե ես լինեի ձեր փոխարեն հաստատ կգայի այս պրեզենտացիան լսելու :)
Եվ ասյպես Հունիսի 4-ի առավոտյան ժամը 10:00-ին Ամերկյան Համալսարանում մեկնարկում է BarcampEVN11-ը: Տեղեկությունների համար կարող եք այցելել Barcamp.am:
Իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտել Barcamp Yerevan 2011-ի հոլովակը:

Friday, May 27, 2011

էլ չեմ լինի ես 20 Տարեկան

Ես չեմ լինի էլ 20 տարեկան , այսօր եմ ես դառնում 20 տարեկան: Հիշում եմ երևի 1991 թիվ , Երևան քաղաք , Մարգարյան հիվանդանոց , 14:30:
 
Ասում են Մաման ու Պապան Թումանյան փողոցով քայլելուց են եղել , երբ ես ցանկություն եմ հայտնել ևս միանալ նրանց: Երևի դա է պատճառը , որ չկա մի այնպիսի օր , որ Թումանյան փողոցով չանցնեմ: Ասում են դժվար ծննդաբերություն ա եղել: Մի ասացվացք կա , ինչպես սկսես այնպես էլ կշարունակես: Երևի դա է պատճառը , որ այն ամենը ինչն իմ կյանքում մեծ նշանակություն է ունենում , ես հասնում եմ շատ դժվար ու բարդություններով: Բայց հասնում եմ :)
20 տարին քիչ չի: Եթե փորձեմ թվարկել թե այս քսան տարիների ընթացքում ինչքան բաների եմ հասել այսօր չեմ վերջացնի: Բայց այդ ամենը թողնում եմ մի կողմ: Այս օրվանից հաջորդ քսան տարիների ընթացքում ես հասնելու եմ շատ ավելի շատ բաների:
Այս օրս ես սկսում եմ , որպես մարդ` ով կարող է իրեն կոչել Ինժեներ, Ֆինանսաբանկային համակարգերի մասնագետ: Մարդ ով նորավառտ բավական լավ մասնագետ է , ով հաջողությամբ պաշտպանեց իր դիպլոմայինը և գերազազանց հանձնեց պետական քննությունը: Այսօր ես արդեն ձգտելու եմ նոր բարձունքների:

Այսօր ես 20 տարեկան եմ դառնում:
Շնորհավոր Ծնունդդ Ռոբերտ :)

Saturday, May 21, 2011

Osama vs Obama կամ "Չարի Վերջը"

 Վերջերս ընդհանրապես չեմ անդրադառնում Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր եկել է բացը լրացնելու օրը:
Մայիս ամսվա ամենաառաջին համաշխարհային նշանակության իրադարձությունը տեղի ունեցավ Մայիսի 1-ին: Ինչպես հաղորդում էին Ամերիկյան լրատվամիջոցները ԱՄՆ-ի զինված ուժերը Պակիստանում վերջապես Գտել և ոչնչացրել են աշխարհի համար մեկ տեռորիստ Ուսամա Բեն Լադենին:  Ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ այսքան տարի անց:

Դեռ 2001-ին ամբողջ աշխարհի առաջ քավության նոխազ դարձած Բեն Լադենը համարվելով աշխարհի ամենավտանգավոր մարդ , ԱՄՆ-ի կողմից սկսեց հետապնդվել ինչպես երբեք: Մի թե հավատալ կարելի է , որ ամենակարող ԱՄՆ-ն այսքան տարի չէր կարողանում գտնել նրան: Այն դեպքում երբ մինչ սեպտեմբերի 11-ը նույն Բեն Լադենը բավական մոտ էր ԱՄՆ-ի ղեկավարությանը , էլ չասենք այն մասին , որ նրա հարզատներն ապրում էին ԱՄՆ-ում: Առանց ինչ-որ խնդիրների ու շատ էլ լավ: Անցավ 10 տարի , այդքան ման գալուց հետո դու մի ասա գտան Պակիստանում ու միանգամից ոչնչացրեցին , շատ արագ թաղեցին , եթե կարելի է դա թաղել անվանել: Ես տեղյակ եմ , որ ըստ մուսուլմանական ադաթների Մարմինը ջրին է հանձնվում միայն այն պարագայում երբ Հողը գտնվում է շատ հեռու մահվան վայրից: Բայց ինչո՞ւ կայացվեց նման որոշում: Չես կարող ասել: Անձամբ իմ կարծիքով Բեն Լադենը եթե վախենալու բան ունենար վաղուց արդեն իրեն խաղից կհաներ ու իր համար մի տեղ հիմա հանգստանալուց կլիներ իր անհամար փողերով: Ով գիտի այդպես էլ կա:

Thursday, May 19, 2011

ATV Կիսաբաց Լուսմուտներ (Ալինա Վարդանյանի Մաիսն)

Մի քանի օր առաջ հյուրընկալվեցինք Կիսաբաց Լուսամուտներ հաղորդմանը , որտեղ պետք է ներկա լիներ նաև Ալինա Վարդանյանը , որի առողջական վիճակը բարելավվելու համար էլ կարզմակերպվել էր Բարեգործական Ֆուտբոլը Ես Նեռվային եմ խմբի և Realmadrid.am-ի միջև: Նույն օրը Ալինան Երևանում անցել է բուժզննում , որի արդյուքնում պարզ է դարձել , որ նրա խնդիրներն ավելի բարդ են քան թվում էր , քանի որ բացի ոտքերի հետ խնդրից հայտնաբերվել է նաև ուռուցք: Ամենինչ այսօրվա դրությամբ բարեհաջող է ընթանում:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում , Կիսաբաց Լուսամուտներ հաղորդման մի հատված , որտեղ հենց խոսվում է կազմակերպված հանդիպումից , հետագա պլաններից , ինչպես նաև իրենց կածիքներն Ալինայի մասին արտահայտում են նրա համագյուղացիները:

Tuesday, May 17, 2011

ՀԴՄ Կտրոնների Ապրիլ Ամսվա Խաղարկություն. Մեքենաներ

Մայիսի 14-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների ապրիլ ամսվա խաղարկությունը: 
Նշեմ , որ ինչպես և պլանավորվել էր , այս ամիս շահող էին հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չեն ունենա: Ապրիլ Ամսվա Շահող Թվերն են.
 88679105

Sunday, May 15, 2011

Ուր էր Blogger-ը կամ Բանը հասավ Դիվանբաշուն

Blogger բլոգային տիրույթի օգտագործողների համար այս վերջին մի քանի օրը մղձավանջի էր նման: Անձամբ ես ահավոր նեռվայնացած էի , պատճառը մեկն էր , բլոգի բոլոր վերջին փոփոխությունները չեզոքացել էին , վերջին գրառումներն ու մեկնաբանությունները չկային: Մինչ  այժմ իմ բլոգի մի քանի մեկաբանաություն չեն վերականգնվել: 
Մի որոշ ժամանակ առաջ լուրջ պռոբլենմերի առաջ կանգնեցին Wordpress-ը , հետո Livejournal-ը , որը մինչ այժմ էլ ենթարկվում է DDOS հարձակումների և խնդիրներ ունի: Այդ ժամանակ մեզ բոլորիս թվաց , որ այո Բլոգգերին հնարավոր չէ խոցել , քանի որ ամենազոր Գուգլը չի թույլատրի դա: Այսօր հասկացանք , որ չէ , դա էլ հանարվոր է: Մինչ այժմ չի ասվել թե ինչի պատճառով էր , որ համակարգի աշխատանքը խափանվել էր: Սենց որ շարունակվի , ոչ մի լավ բան մի սպասեք !!
Հուսամ նման բան էլ չի կրկնվի:

Շունիկներն ունեն հոգատար մարդկանց կարիքը

Բարև կենդանիասեր և հոգատար ընթերցողներին: Նրանք , ովքեր հետևում են բլոգի ակտիվությանը Ֆեյսբուքում հաստատ լսած կլինեն 4 հրաշք շան ձագուկների մասին , որոնց համար արդեն մոտ մեկ շաբաթ է հոգատար տերեր եմ փնտրում: Արձագանքները քիչ չեն , սակայն ոչ բոլորն են պատրաստ ձագուկներին տանել տուն , կերակրել , հոգ տանել նրանց մասին , դաստիարակել և հետևել նրանց:
Նրանցից մեկն այսօր հայտնվեց երջանիկ ու հոգատար ձեռքերում: Եվ հիմա արդեն ունի իր առանձին ընտանիքը: Շնորհակալություն ասենք Մանեին , ով շատ հանկարծակի հայտնեց ինձ շունիկին վերցնելու իր որոշման մասին: Վստահ եմ , որ երկուսն էլ հիմա շատ ուրախ ու երջանիկ են: Ախր թե տերն ա շատ լավը , թե շունիկն է:
Պուճուրիկին անվանեցինք Սնիկերս :) նեեենց լավնա ա !!

Առաջինն արդեն քնած է իր տաքուկ անկողնում մյուս երեք ձագուկները սպասում են իրենց տերերին: Ահա նրանք.

Monday, May 9, 2011

Մայիսի 9. Հաղթանակի Կենդանի Շունչը

Այսօր Մայսի 9 էր: Մայիսը մեր ազգը համարում է հաղթանակների ամիս և իզուր չէ: Բոլորս էլ գիտենք թե ինչպիսի սխրանքներ են եղել մայիս ամսին մեր ազգի պատմության մեջ:
Այսօր Երևանը նշում էր Մայիսի 9: Իմ Սուբյեկտիվ կարծիքով Տոնը Երևանում այնքան էլ չստացվեց: Քաղաքում չկար տոնական շունչ , երիտասարդների համար կարծես հերթական ուղղակի հանգստյան օր լիներ Մայիսի 9:
Վետերաններն անշուշտ ակտիվ էին , մայիսի 9-ն իրենց օրն է:
Հաղթանակի զբոսայգում հավաքվել էին թե Հայրենական Պատերազմի մասնակից վետերանները , թե Արցախյան հերոսամարտերի մասնակիցները:
Ձեր Ուշադրությանը կցանկանայի ներկայացնել երկու նկար: Որոնք այսօր ամենաշատն են իմ վրա տպավորություն թողել:
Նկար առաջին.
Անմար կրակի կողքին կանգնած է մի ծերունի` մտահոգ է , երևի հիշում է անցած դժվար տարիները: Իսկ կրակին է մոտենում մի կին տղա երեխայի հետ , տղայի ձեռքում խաղալիք ինքնաձիգ: 
Նկար երկրորդ.
Զբոսայգում տեղադրված բեմի դիմաց հավաքվել էին վետերաններ , նրանցից մեկն ակտիվորեն պարում էր ազգային երաժշտուության ներքո: Բոլորը հիացած նայում էին , վետերաններից երևի թե շատերն էին ցանկանում ազատություն տալ իրենց էմոցիաներին և միանալ: Սակայց ոչ բոլորդ էին կարող: Տարիքն իրենն ասում է: Նկարում Ծաղիկներով Պապիկը դժվարությամբ էր տեղաշարժվում , սակայն այնքան երջանիկ տեսք ուներ , փսրձում էր հաղթահարել դժվարությունն ու անել ինչ-որ շարժումներ: Բոլորը հիացած նայում էին նրան:

Տեսնելով սա , կարծում եմ , որ մեր սերունդը այն եզակի և միգուցե վերջին սերունդն է , ով բացառիկ հնարավորություն ունի շփվելու կենդանի լեգենդների հետ: Եվ անշուշտ շատ բաներ ունի սովորելու նրանցից:

Saturday, May 7, 2011

Երևանյան 9-րդ Էլ Կլասիկո

Թեև ամբողջ աշխարհում արդեն իսկ ավելի քիչ են խոսում իսպանական երկու գրատների` Ռեալի և Բարսայի հակամարտության մասին և ամեն ինչ համարում են ավարտված այս մրցաշրջանի համար , այստեղ Երևանում դեռ ամեն ինչ ավարտված չէ: Քանի որ վաղը` մայիս 8-ին Սլավոնական Համալասարանի սպորտային դահլիճում , արդեն 9-րդ անգամ միմյանց կբախվեն Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի Realmadrid.am թիմը և Barcamania.com երկրպագուների կայքի թիմը: Այս ավանդական դարձած պայքարն ինչպես միշտ խոստանում է անզիջուն լինել:
Մեր թիմին անհրաժեշտ է Ձեր աջակցությունը: Նախորդ Էլ Կլասիկոներից հետո հաշիվը հավասր է` 4-4 այդ իսկ պատճառով այս հանդիպման հաղթողը ամենաքիչը մի քանի ամիս կլինի առաջատարի դիրքում:
Չմոռանանք նաև , որ սա լավ առիթ է կրկին անգամ հավաքվել Մադրիդիստներով , ծանոթանալ միմյանց հետ , միասին լավ ժամանակ անցկացնել , երկրպագել , ուրախանալ թիմի համար:
Եվ այսպես Մայիսի 8-ին ժամը 15:30 Սլավոնական Համալսարանի մոտ , նշեմ , որ անիմջականորեն համալսարանի մոտ է տանում 49 համարի երթուղայինը:
Մեր թիմին Հաղթանակ !!! Hala Madrid !!!