Այսօր Մայսի 9 էր: Մայիսը մեր ազգը համարում է հաղթանակների ամիս և իզուր չէ: Բոլորս էլ գիտենք թե ինչպիսի սխրանքներ են եղել մայիս ամսին մեր ազգի պատմության մեջ:
Այսօր Երևանը նշում էր Մայիսի 9: Իմ Սուբյեկտիվ կարծիքով Տոնը Երևանում այնքան էլ չստացվեց: Քաղաքում չկար տոնական շունչ , երիտասարդների համար կարծես հերթական ուղղակի հանգստյան օր լիներ Մայիսի 9:
Վետերաններն անշուշտ ակտիվ էին , մայիսի 9-ն իրենց օրն է:
Հաղթանակի զբոսայգում հավաքվել էին թե Հայրենական Պատերազմի մասնակից վետերանները , թե Արցախյան հերոսամարտերի մասնակիցները:
Հաղթանակի զբոսայգում հավաքվել էին թե Հայրենական Պատերազմի մասնակից վետերանները , թե Արցախյան հերոսամարտերի մասնակիցները:
Ձեր Ուշադրությանը կցանկանայի ներկայացնել երկու նկար: Որոնք այսօր ամենաշատն են իմ վրա տպավորություն թողել:
Նկար առաջին.
Անմար կրակի կողքին կանգնած է մի ծերունի` մտահոգ է , երևի հիշում է անցած դժվար տարիները: Իսկ կրակին է մոտենում մի կին տղա երեխայի հետ , տղայի ձեռքում խաղալիք ինքնաձիգ:
Նկար երկրորդ.Զբոսայգում տեղադրված բեմի դիմաց հավաքվել էին վետերաններ , նրանցից մեկն ակտիվորեն պարում էր ազգային երաժշտուության ներքո: Բոլորը հիացած նայում էին , վետերաններից երևի թե շատերն էին ցանկանում ազատություն տալ իրենց էմոցիաներին և միանալ: Սակայց ոչ բոլորդ էին կարող: Տարիքն իրենն ասում է: Նկարում Ծաղիկներով Պապիկը դժվարությամբ էր տեղաշարժվում , սակայն այնքան երջանիկ տեսք ուներ , փսրձում էր հաղթահարել դժվարությունն ու անել ինչ-որ շարժումներ: Բոլորը հիացած նայում էին նրան:
Տեսնելով սա , կարծում եմ , որ մեր սերունդը այն եզակի և միգուցե վերջին սերունդն է , ով բացառիկ հնարավորություն ունի շփվելու կենդանի լեգենդների հետ: Եվ անշուշտ շատ բաներ ունի սովորելու նրանցից:
Այո, կամաց-կամաց ՆՐԱՆՑ շարքերը քչանում են: Ինչքան տխուր է, որ մի քանի տարուց հետո նրանց ստեղծած տոն օրը պիտի նշենք առանց նրանց:
ReplyDelete