Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, May 15, 2011

Շունիկներն ունեն հոգատար մարդկանց կարիքը

Բարև կենդանիասեր և հոգատար ընթերցողներին: Նրանք , ովքեր հետևում են բլոգի ակտիվությանը Ֆեյսբուքում հաստատ լսած կլինեն 4 հրաշք շան ձագուկների մասին , որոնց համար արդեն մոտ մեկ շաբաթ է հոգատար տերեր եմ փնտրում: Արձագանքները քիչ չեն , սակայն ոչ բոլորն են պատրաստ ձագուկներին տանել տուն , կերակրել , հոգ տանել նրանց մասին , դաստիարակել և հետևել նրանց:
Նրանցից մեկն այսօր հայտնվեց երջանիկ ու հոգատար ձեռքերում: Եվ հիմա արդեն ունի իր առանձին ընտանիքը: Շնորհակալություն ասենք Մանեին , ով շատ հանկարծակի հայտնեց ինձ շունիկին վերցնելու իր որոշման մասին: Վստահ եմ , որ երկուսն էլ հիմա շատ ուրախ ու երջանիկ են: Ախր թե տերն ա շատ լավը , թե շունիկն է:
Պուճուրիկին անվանեցինք Սնիկերս :) նեեենց լավնա ա !!

Առաջինն արդեն քնած է իր տաքուկ անկողնում մյուս երեք ձագուկները սպասում են իրենց տերերին: Ահա նրանք.

12 comments:

  1. Լավն ա :) Մեկին էլ մեծ հաճույքով ես կպահեի, բայց մերոնք չեն թողի :( Հազիվ կարողացա համոզեմ, որ խամյակ պահեմ :)

    ReplyDelete
  2. Խամյակնել արդեն իսկ մեծ նվաճում ա: Եթե հոգատար մարդիկ լինեն , ովքեր պատրաստ են շունիկ պահել Խնդրում եմ տեղյակ պահել Մեր հրաշքների մասին !!!

    ReplyDelete
  3. Ռոբ ջան էն սևը կտաս ինձ ???? իմ համար չեմ ասում էլի , հենց նոր փոքր ախպերս ասեց ինձ կբերես սրանից , ես ել ասեցի տենամ Ռոբը ինչ ա ասում ? հըն ? ))))))))))))

    ReplyDelete
  4. Գոքոր ջան , Շուն պահելը , այն էլ այսքան փոքր շատ մեծ պատասխանատվություն ա , մանավանդ փոքր եղբայրդ ա ուզում...բա տնեցիք կթողե՞ն:

    ReplyDelete
  5. Հա Ռոբ ջան , կթողեն , : Փեքր ասելով 11 տարեկան ա : Էտքան էլ փոքր չի

    ReplyDelete
  6. Դե եթե ետքան պատասխանատվություն կա , ես պատրաստ եմ պուճուրներից մեկին տամ...բայց արի մի շաբաթ էլ սպասենք մի քիչ էլ մեծանան: Իդեպ Հետ բերել չկա :P

    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. հա Ռոբ ջան թող մեծանա ,համ էլ տունը սեն շուխու էր գնում 'թող դասերը պրծնեն նոր' : Հա հետ չեմ բերի :-դդդդդդդդդդ : Բայց սևին պտի տաս հա ,ուրիշ գույն չի ուզում :-դդդդդդդդ

    ReplyDelete
  11. դե թող հունիսը գա կտեսնենք :) բա որ հետո էլի դասերը սկսվե՞ն:

    ReplyDelete
  12. ա ախպեր արխային եղի , էնի սկի դաս էլ չի սովորում : Կպահի ես գիտեմ իրան ,մեծ հաճույքով

    ReplyDelete