Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, February 28, 2011

X Factor Mars On (Օֆֆ աման եսիմ է)

Լոմկայա...
Չնայաց , ով իմանա միգուցե լավն էլ ես ա:
Անձամբ ես այնքան վստահ էի , որ Mars-On-ը չի լքի նախագիծը , որ չէի էլ գնացել արդյունքների հայտարարմանը: Երբ զանգեցին ասեցին , որ մերոնք են դուրես եկել չհավատացի: Չհավատացի , բայց միանգամից սաղ թողեցի գնացի Իրանց մոտ:
Զարմանալի էր , որ Առաջին գալա համերգից հետո այդքան շատ ձայներից հետո , ավելի լավ հանդես գալով երկրորդ գալա համերգում ամենաքիչ քանակությամբ ձայները հավաքեցին: Արդար չի....
Վստահ եմ , որ աղջիկները կանգ չեն առնի: Նրանք ուժեղ են ու նրանց բազմաթիվ հաջողություններ են սպասվում: Մենք էլ ամեն պարագայում նրանց կողքին ենք լինելու:
 Mars-On !! Go-On !!!

P.S.
Նոր Հանկարծակի աչքովս ընկավ Mars-On-ի ելույթը յութուբում , չեք հավատա , բայց երկրոդ գալահամերգի երգերից ամենաշատը դիտվելա հենց այս կատարումը: 1300-ից ավել անգամ ու այս Խումբը լքումա նախագիծը...

Sunday, February 27, 2011

X-Factor Կադիրց Դուրս (Երկրորդ Գալա Համերգ)

Ավարտվեց 2-րդ Գալա համերգը , Մասնակիցները հանդես եկան իրենց ելույթներով: Անկեղծ ասած մի քիչ հիասթափված եմ Նախագծից` քանի որ Հեռուստադիտողների տեսադաշտից դուրս մնացին մի քանի հետաքրքիր դրվագներ , որոնք կարող էին բազմաթիվ քննարկումների առարկա դառնալ:
Ինձ այս անգամ շատ դուր եկան P.S. խմբի , Սրբուհի Սարգսյանի և իհարկե Mars-On խմբի կատարումնրը: Ամենը շատ կայֆ էր: Հիանալի էր , վստահ եմ , որ Հեռուստադիտողներն էլ ըստ արժանվույն կգնահատեն նրանց կատարուները: Ինքս ամպայման ուղարկելու եմ հաղորդագրություններ 1005 կարճ համարին ուղակրելով 07 թիվը:
Դե իսկ Նելլի Խոսրովյանն արդեն X-Factor-ում չէ: Նրա փոխարեն ելույթ կունենա Գիսանե Պալյանի 6-յակից մի այլ մասնակից:
Ահա Նկարները Իմ Ֆավորիտների Ելույթից:
Բոլոր նկարները վերցված են Shanttv.am-ից

Wednesday, February 23, 2011

Red Bull King of BOB - Ծաղկաձորում

Այս Շաբաթ օրը Ծաղկաձորում , տեղի կունենա մի միջոցառում , որն արդեն հասցրել է սիրվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Ձմեռային սպորտաձևերի մեջ ամենայուրօրինակներից մեկը`«Red Bull King of Bob»
Ամեաէքստրեմալ և ամենազվարճալի մրցությունը ամենահամարձակների համար: Այն տեղի կունենա Ծաղկաձորում: Շաբաթ օրը` փետրվարի 26-ին: Գրանցումը տեղում ժամը 12:00-ին: Ձեզ միայն պետք է հասնել Ծաղկաձորի ճապանուղի: Եվ արդեն այնտեղ «Red Bull»-ի սահնակներով մասնակցել և Հաղթել: Իսկ Հաղթողին սպասվում է , ոչ ավել , ոչ պակաս 300$ Մրցանակ «Red Bull»-ից: Վատ չի չէ՞: Ինչպես նաև բազմաթիվ այլ անակնկալներ , անցկացրած անմոռանալի ժամանակ:
Ինչպես Ես ասացի սկզբում «Red Bull King of Bob»-ը անցկացվել է նաև մի շարք այլ երկրներում:
Տեսնենք թե ինչպես դա տեղի ունեցավ անց...

Փետրվարի 19-ին «King of Bob»-ը կայացավ Նիժնի Նովգորոդում: Նկարները Կարող եք տեսնել Այստեղ:

Sunday, February 20, 2011

Չդիմացավ...

Սա այն դեպքերից մեկնա , որ չգիտեմ ինչ գրեմ , ինչ գրեմ ու ինչ ասեմ:
Մի քիչ առաջ եմ իմացել ու ահավոր ազդված եմ: Չեմ հավատում , որ նման բան կարող էր լինել: Այսքան պայքարելուց հետո: Էրիկը այլևս մեզ հետ չէ: 5 ամյա փոքրիկի կյանքի համար պայքարում էինք բոլորս: Բոլորս ուզում էինք օգնել Էրիկին: Հիմա նույնիսկ չգիտեմ մենք կարողացանք օգնել թե չէ: Վստահ եմ , որ մեր աջակցությունը անիմաստ չէր:
Ինչպես այսօր Հայտնի դարձավ Էրիկը մահացել է ամսի 16-ին , նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել ամսի 18-ին Նեֆտեկամսկ քաղաքում:
Որքան մեծ էր մեր ցանկությունը օգնելու: Այդ Ամենը Հանուն Կյանքի...չեմ կարող մոռանալ այն բոլոր ջանքերը որոնք գործադրվեցին...Մեր «Ֆուտբոլը Հանուն Կյանքի»...Ու Միշտ էլ հիշելու եմ Էրիկին: Վստահ եմ , որ Բոլորս էլ հիշելու ենք:

Wednesday, February 16, 2011

Թուք ու Մուր Զինակոչիկից (Մաս 1)

Ես պաշտոնապես զզվում եմ Մեր հանրապետության ամենանոխկալի վիճակում գտնվող հաստատություններից , առաջինը Էրեբունի հիվանդանոցնա , գրողը տանի մենակ հիվանդանոցը չի , զզվում եմ էտ առողջապահական համակարգից , որը չի կարում մի բուժ հաստատությունում անցած զննման արդյունքները ճանաչել մյուս բուժ հաստատությունում: Մի պահ մոռանանք Էրեբունին:
 
Երկրոդը շատ սերտ կապ ունի առաջինի հետ , դա Զինկոմիսարիատներն են: Այս օրերին հազարավոր զինակոչիկներ չլվում ու վազվզոցների մեջ են ընկնում այս երկու հաստատությունների պատճառով: Հանուն ինչի՞ , ավելի շուտ ու՞մ: Հանուն հենց այդ հաստատությունների աշխատողների , որ գնան ես անհասկանալի քաղաքական իրավիճակում իրենց կյանքերը վտանգեն էտ փթիրների համար (կներեք արտահայտությանս համար , խոսքը վերաբերվումա այն մարդակնց որոնք իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ չեն կատարում): Որ դրանք էլ իրանց սև գործը շարունակեն խաղաղ ու անհոգ պայմաններում: Դուք պատկերացնում եք ինչքա՞ն զինակոչիկ կա , որոնք ունեն պռոբլեմներ առողջության հետ (չնայած ինչպես ասում են շատ դեպքորում , ոչ մի խնդիր էլ չունեք , այդ թվերին ծնվածների համար նորմալա): Վստահեցնում եմ որ շատ-շատ: Իրանց բոլորին մի 3 կռուգ չլում են , ուրից հետո մեկա հաստատ տանելու են բանակ , կապ չունի տեսողությունդ -5 ա , թե հարթաթաթույան վերջին աստիճան ունես: Քանի որ գնում ես Զինկոմիսարիատ , ուղարկում են Պոլիկլինիկա (պոլիկլինիկայում էլ իր հերթին լավ չլում են), անցնում ես բազում հետզոտություններ , գալիս ես Զինկոմիսարիատ ստուգման (ստուգում են հարցնելով «Բողոքներ չունե՞ս» լսելով Չունեմ պատասխանը անցնում գնում ես շատ հաճախ , բայց շատ հաճախ էլ ասում ես չունեմ մենակ նրա խաթր , որ ավելորդ քաշքշուքից ազատվես , քանի որ մեկա գիտես , որ եթե նույնիսկ պռոբլեմ էլ ունենաս , մեկա ուղարկելու են հավայի քաշքշեն ու մեկա տանեն բանակ) , իսկ եթե խնդիրներ ես ունենում ուղարկում են ստուգման , որտեղ չեն ընդունում ասենք պոլիկլինիկայի ստուգման արդյունքները: Ինչի՞:
Ինչի՞ են նորից էտ ստուգումները անցկացնում: Ինչի պիտի ես մի 10 օրվա մեջ 6 անգամ ռենգենային ճառագայթման ենթարկվեմ իրանց նոյի թվի ռենգենի ապառատներով ու մի բան էլ հետո մունաթ գան վրաս , երբ ասեմ , որ ուզում եմ իմ նկարները տենամ: Ասեն , որ մենք չենք պատրաստվում քեզ տանք կգաս վաղը Կամիսիայի !! Երկար փոխադարձ մունաթներից հետո ասեն կգաս ցույց կտանք քեզ նկարներդ: Բա Դու գումար չես վճարել , որ քեզ նկար տանք: Արի ու մի ասա Կախեք մեջքիս ու ոտքերիս նկարները ձեր գլխի վերևը ու ամեն օր նայեք հիացեք: Շատ ինձ պետք ա , ինձ միայն պետքա , որ ես իմանամ իմ առողջական խնդիրների մասին: Ինչ իմանամ , որ վաղը գամ ի՞մ նկարներն եք ինձ ցույց տալու: Համել էտ անտերը հո անվճար չեք անում , ամեն մի Զինակոչիկի համար ով գիտի ինչքան փող ա մտնում ձեր բյուջեն: Ու Սենց մենք ուզում ենք , որ մեր բանակը առողջ լինի: Առողջ լինի , որ տանենք պոստերը , տանենք որ վարի էթան մեր Տղերքը , մի քանի ամսվա ծառայողները որոնք զենք բռնել էլ չգիտեն: Այն դեպքում որ Սահմանային դիրքերում միայն Պայմանագրային զինծառայողները պետք է լինեն: Չգիտես խի միշտ ուզեցել եմ չհավատալ այն ժողվրդական մտքին որ` Ինչ ուզում ես Եղի բայց նենց արա , որ բժիշկների ձեռքը չընկնես , թե չէ հաստատ կքաշվես: Այ ես պահն ա էլի , որ չի դզում ահավոր:
Այ ստեղ իսկականից մտածում ես , որ ավելի հեշտ ա ասես , որ ոչ մի առողջական խնդիր չունես ու գնաս ծառայելու , քանց թե ընկնես ստեղ այտնտեղ դրանց ձեռը , մի բան էլ դասերից կտրվես ու վերջում էլ արժանանաս մունաթի ու գնաս Հայրենիքիդ պարդքը վերադարձնելու:
Իրականում չեմ կարծում , որ այսօր լուրջ մտածում են մեր բանակի որակի մասին: Ու չես կարա ասես ինչ կլինի վաղը , քանի որ արդեն այսօր Տղամարդկանց Հաշվառում ա գնում...

Monday, February 14, 2011

Valentine's Day

Ուրեմ հիմա ուշադիր լսում եք ինձ: Կապ չունի այսօր ունեք դուք սիրած անձնավորություն , ընկերուհի/ընկեր , նշանած , կին/ամուսին , ուղղակի գժվում եք ինչ-որ մեկի համար բայց դեռ վստահ չեք ձեր զգացմունքների մեջ կամ էլ գտնվում եք «В Активном Поиске»: Դա կապ չունի , եթե սիրում եք ուրեմ Վալենտինի օրը չէ ,որ դուք պետք է հիշեք որ սիրում եք կամ չեք սիրում , հիշեք այդ մասին ամեն օր , ամեն ժամ , ամեն վայրկյան և երջանկացրեք ձեր կողքին գտնվող մարդուն: Այսօր Վալենտինի օրն է և դա պատճառ չէ , որ դուք ձեզ զգաք Forever Alone ու ասեք Ես Զզվում եմ այս օրվանից: Ուղղակի ուրախացեք , ժպտացեք և ամեն ինչ լավ  կլինի եթե ունեք զգացմունք շատ ավելի լավ: Եթե ոչ ապա մեկ էլ տեսար , այս օրը հրաշքներ են լինում:
Ուղղակի մի լավ խորհուրդ , եթե ուզում եք լավ տրամադրություն ունենալ անկախ ամենինչից: Դիտեք «Valentine's Day» ֆիլմը Jessica Alba , Ashton Kutcher , Julia Roberts , Taylor Swift ու էլի բազմաթիվ հայտնի դեմքեր այս ֆիլմում: Լիքը այնպիսի բան , որոնք մեր կյանքում շատ տեղ ունեն: Մի քանի Սիրո պատմություն , որոնք հաստատ ձեզ անտարբեր չեն թողնի , այստեղ սիրում են բոլորը: Դպրոցականից մինչև Ուսանողներ , Զիվնորական կնոջից մինչև միասեռական , Ծաղկի սրահի տնորենից մինչև Տատիկ-Պապիկ: Այս ամենը ներկայացված է շաաաատ շաաաատ գեղեցիկ: Այստեղ նույնիսկ 13 թիվն է հաջողակ:
Լավ Շատ չեմ խոսում , միայն ջիջիլ կքցեմ ֆիլմի հոլովակով...
Անպայման Նայեք և միգուցե կլինի այն մեկը ում դուք կասեք.
Be My Valentine !!

Saturday, February 12, 2011

ՀԴՄ կտրոնների Հունվար ամսվա խաղարկություն

Այսօր կայացավ ՀԴՄ կտրոնների Հունվար ամսվա խաղարկությունը: 
Շահող թվերն են.
77781275
5 թվով շահողները ստանում եմ իրենց դրամը և առավելագույնը լինելու պարագայում Ավտոմեքենա(Եթե չկա 7 և 8 թվերով շահում):


6 թվով շահողները ստանում են 100000 դրամ + Մեքենա(Եթե չկա 7 և 8 թվերով շահում):
7 թվով շահողները ստանում են 500000 դրամ + Մեքենա:
8 թվով շահողները ստանում են 1000000 դրամ + Մեքենա:
Շնորհավորանքներս Հաղթողներին !!

Friday, February 11, 2011

Вконтакте Սոց Ցանցում Այլևս Ազատ Չեն Գրանցվում

Ռուսական ամենամեծ սոց ցանցերից մեկը` Вконтакте-ն այևս փակ է ազատ գրանցման համար: Вконтакте-ի ղեկավարությունը նշում է , որ դա արվել է հատուկ այն բանի համար , որպեսզի ավելի բարձրացվի այցելունրի միմյանց միջև շփման մակարդակը: 
Նման կերպով նրանք կփորձեն պայքարել սպամի դեմ , որ Вконтакте-ում վերջին ժամանակներում շատ շատացել էր: Իհարկե այնտեղ հնարավոր կլինի գրանցվել Հրավերի միջոցով: Իսկ այդ հրավերը տալու իրավունք դեռ պարզ չի թե ովքեր կունենան: Вконтакте-ն ալյևս չի ընկնելու մարդաքանակի հետևից: Նրանք այժմ աշխատելու են լավացնել շփման մակարդակը Սոց Ցանցում: Նման փորձ արդեն ունեն Մերձբալթյան երկրների սոց ցանցերը:


Տեսնենք թե ինչ կտա դա Вконтакте-ին , այժմ ամեն ինչ շատ հետաքրքիր է: Սոց ցանցում հնարավոր չէ գրանցվել: նշեմ որ Вконтакте-ն առաջին Սոց Ցանցն է , որտեղ ես գրանցվել եմ դեռ 2007-ի սկզբերին :) եթե ոչ ավելի շուտ :)

Wednesday, February 9, 2011

Հայաստան-Վրաստան (1-2) (Ինչպես սկսեցինք այնպես էլ ավարտեցինք)

Այսօրվա հանդիպումից առաջ բոլորիս տրամադրություններն էլ շատ բարձր էին , բայց արի ու տես , որ պարտվեցինք վրացիներին: Բազմաթիվ վնասվածքները թույլ չտվեցին մարտական կազմով խաղալ: Բազմաթիվ գոլային հնարավորություններ չիրացրեիցնք , այ էտ շատ վատ ա: Պետք է այդ ուղղությամբ աշխատել: Հուսանք , որ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը արդեն կմոտենանք առանց վնասվածքների , լավ տրամադրությամբ , և վճռական տրամադրված:
Լավ հիմա կմտածեք թե ինչի՞ այսպիսի վեռնագիր: Շատ մի պարզ պատճառով: Վրաստանի թիմի հետ հանդիպումը Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի վերջին հանդիպումն էր Այս Մարզազգեստով: 
Որով առաջին անգամ հանդես եկանք Թուրքիայի հավաքականի հետ և առաջին իսկ հանդիպումում ցավալի պարտություն կրեցինք: Ինչպես ասացին ինձ Hummel-ի խանությում, նրանք սպասում են ամսի 26-ին (մարտի) , որպեսզի նոր մարզաշապիկը վաճառքի դուրս գա: Միգուցե Hummel-ի խանութներում մարզաշապիկը կլինի խաղից մի քանի օր առաջ: Դեռ հայտնի չէ: Բայց մի բան ակնհայտ է , որ հին մարզաշապիկից այևս վաճառքում չկա (կա , բայց չափսեր չկան ու չեն լինելու մոտ ժամանակներում):
Հուսանք Նոր մարզաշապիկով , նոր հաղթանակներ կտանի մեր ազգային հավաքականը: Բոլորիս համբերություն եմ ցանկանում մինչ այդ օրը: Մեզ մեծագույն հաղթանակներ են սպասվում !!!
P.S.
Այ տեսնքում եք , այնքան էի ուզում մերոնք չպարտվեն նույնիսկ Գրառման վեռնագիրն էի սխալ գրել...:(

PES 2011 Russian comments

Մի քանի օր առաջ Արմենի Բլոգում տեսա Pes 2011-ի Ռուսերեն մեկնաբանություններ բեռնելու մասին նյութը և որոշեցի բեռնել` փորձել: Չնայած նրան , որ անգլերենով մի տեսակ ավելի սովոր ես լինում , բայց դե Ուտկինի ձայնը ավելի հաճելի ա հաստատ: Չնայած Ռուսական մեկնաբաննությունների թերություններին: Օրինակ երբեմն լինում է , որ ֆուտբոլիսները խաղում սովորական, ոտքով հարված են կատարում , բայց մենկնաբանություններում ասվում է "Հիանալի  գլխով խաղ":
Թերությունները փոքր են , բայց դե ինձ երբեմն նեռվայնացնում են:
Իդեպ Ռուսերեն մեկնաբանությունները կարող եք բեռնել այստեղ` Բեռնել (150 mb):