Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, December 31, 2015

«Ինչու՞ Իրինա Շեյքը Չհայտնվեց Ռոնալդուի Ֆիլմում». Robbie Raul-ի բլոգը

Շատերիդ է հավանաբար ծանոթ գեղեցկուհի ֆոտոմոդել Իրինա Շեյքի անունը, ով հինգ տարիների ընթացքում եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ու կողակիցը: Սակայն եկեք արձանագրենք, որ Իրինան երբեք չէր դառնա «Մեր իմացած» Իրինան եթե չլիներ Ռոնալդուն և միգուցե այդպես էլ մնար ավելի հայտնի ինչպես 2004թ. «Միսս Չելյաբինսկ»:
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում մեծ էկրան բարձրացավ Կրիշտիանու Ռոնալդուի «Ռոնալդու» Ֆիլմը, որը պատմում է ֆուտբոլիստի թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական կյանքի մասին: Որպես փաստավավերագրական ֆիլմ այն միանշանակ կարելի է հաջողված համարել: Այն ցույց է տալիս Ռոնալդու ֆուտբոլիստի, տղայի, հոր, ուղղակի մարդու առօրյան: Փոխանցում իր և մտերիմների ապրումները:
ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԵՆ ԲՈԼՈՐԸ
Ինչու՞, կհետաքրքրվեն Բարսելոնի պատանի «Կուլեները»: Ինչու՞ պետք է նրանք դիտեն այդ ինքնասիրահարված «Պենալդոյի» ֆիլմը: Պատասխանը իրականում շատ պարզ է: Որպեսզի տեսնեն իրականում ինչպիսին են ֆուտբոլային խաղադաշոտւմ ոխերիմ թշնամիները խաղադաշտից դուրս: Թե ինչպես նրանք կարող են շփվել միմյանց հետ, թե ինչքան է այդ մրցակցությունն անհրաժեշտ երկուսին էլ: Մեսսին չէր լինի Մեսսին եթե չլիներ Ռոնալդուն, Ռոնալդուն չէր լինի Ռոնալդու եթե չլիներ Մեսսին: Միայն ավելի ուժեղ մրցակից ունենալու պարագայում կարող ես առաջընթաց ունենալ: Դա գիտեն թե՛ Ռոնալդուն թե՛ Մեսսին: Հավատացեք, որ այդ մրցակցությունից շահում են բոլորը: Իսկ ոմանց համար նրանց մրցակցությունն ավելի դրամատիկ է քան հենց իրենց համար: Ֆուտբոլը միայն խաղ է:
– Հայրիկ իսկ, ո՞վ է այս կոստյումով մարդը, Ո՞վ է նա:
– Նա Մեսսին է:
Ֆիլմում ահռելի մեծ տեղ է տրվաց Կրիշ Ջունիորի և հոր հարաբերություններին: Իրոք, որ Ռոնալդուի համար տղան ամեն ինչ է: Նա ցանկանում է դաստիարակել նրան ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Միգուցե Ռոնալդուն ուզում է լինել իր տղայի համար այնպիսի հայր ինչպիսին ուզեցել է, որ իր համար լինի իր հայրը:
– Ես ուզում եմ դարպասապահ դառնալ, լա՞վ Հայրիկ
– Ոչ, ես չեմ ուզում:
– Բայց ես ուզում եմ:
– Դարպասապա՞հ: Դու այդպես կատակու՞մ ես, թե՞ ինչ:
Ընտանիքից և ֆուտբոլից զատ կա ևս մեկ անձնավորություն ում մասին ֆիլմում բավական խոսվում է, իհարկե նա շատ մոտ է կանգնած ֆուտբոլին և նա ամենևին էլ Իրինա Շեյքը չէ: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծես հայր լինի ֆուտբոլիստի համար ինչպես հենց Ռոնալդուն է ասում: Կարելի է ասել, որ Ռոնալդուն իր հաջողության հասնելու ճանապարհին երկու կարևոր որոշում է կայացրել: Առաջինը եղել է, երբ նա 12 տարեկանում Մադեյրայից միայնակ տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի կարողանա մարզվել տեղի «Սպորտինգի» կազմում: Երկրորդը՝ երբ նա վստահել է իր ապագան Ժորժե Մենդեշին, ում կարգախոսն է «Անհնարին ոչինչ չկա»:
– Եթե ես քեզ չճանաչեի, Քեզանից ինքնագիր կխնդրեի: (Ժ.Մենդեշ)
ՈՒ՞Ր ՉՔԱՑԱՆ ԱՅԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ
Ռոնալդուն ու Շեյքը միասին էին մոտ 5 տարի: Անկասկած այդ հարաբերություններից ավելի շատ «օգուտ» է ստացել Իրինան իսկ ավելի շատ «տուժել» Ռոնալդուն: Իհարկե Իրինային այդ հարաբերություններն անսահման հայտնություն բերեցին, ամեն ինչ հիանալի էր մինչ բաժանումը, որը Ռոնալդուն ակնհայտ «դժվար» տարավ չնայած նրան, որ նա դա ժխտում է, բոլորս էլ տեսանք թե ինչպես դա անդրադարձավ պորտուգալացու խաղի վրա: Նույնիսկ Ռոնալդուն է մսից և արյունից բաղկացած, նույնիսկ Ռոնալդուն ունի զգացմունքներ, որոնք անդրադառնում են իր կյանքի վրա:
Իրինա Շեյք անուն ազգանունը ֆիլմում հնչում է 2-3 անգամ: Իսկ անձամբ Իրինան հազիվ թե երևում է մի աննշան նկարի մեջ և կարծես մեկ կադրում: Ասում են ֆիլմի նկարահանման 14 ամիսների ընթացքում եղել է ընդամենը մի քանի տեսարան, որտեղ եղել է նաև Իրինան, սակայն ինչպես ասել է ֆիլմի ռեժիսյորներից Էնտոնի Վոնկեն ֆիլմը չէր կարող «անվերջ» լինել: Անձամբ Ռոնալդուն ասել է, որ ֆիլմում տեղ են գտել իր համար ամենակարևոր մարդիկ ովքեր իր ընտանիքի անդամներն են կամ շատ մտերիմ ընկերներ են: Իսկ Իրինան ստացվում է այդպես էլ մնաց անցողիկ ինչ-որ մի ժամանակահատված: Կարծում եմ մենք դեռ երկար կտարակուսնեք արդյոք այդ բաժանումը տեղի ունեցավ Ռոնալդուի «անարժանապատիվ» պահվածքի թե Իրինայի՝ Ռոնալդուի մոր ծննդյան տոնակատարությանը չմասնակցելու պատճառով: Այս ամենից կարծում եմ շահեց միայն Բրեդլի Կուպերը…
ԻՆՉԵՎԻՑԵ
«Ռոնալդու» ֆիլմից կարելի է քաղել որոշակի դասեր՝ մոտիվացվել, զգալ հաջողության համը, տեսնել քրտնաջան աշխատանքի արդյունք:
Երբեք մի նահանջեք ու հասեք Ձեր նպատակներին, ինչպես դա արել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

Նյութի բնօրինակն՝ այստեղ:

Wednesday, December 23, 2015

Զեմֆիրան Վլադիմիր Պոզների Հաղորդման Հյուր

Մոտ մի 5-7 տարի բանի տեղ չեմ դրել թե՛ Զեմֆոյին, թե՛ իրա երգերը: 
Ուղղակի համարում էի անիմաստ ցնդաբանություն ինքնահավան, եսասեր ու մեծամիտ «աստղի» «վեհ» երգերը: Երևի առաջին անգամ նորմալ լսել եմ Շուշիում երբ երեկոյան Բարքեմփից հետո մեր գողտրիկ պատշգամբում նստած Կարենն ու Շուշանը Զեմֆոյի երգերից էին երգում: 2010 թիվն էր: Դրանից անցավ երկու տարի: Արդեն Բանակում էի, չեմ հիշում արդեն ինչպես «Դաթոյի» չաստային համակրգիչներից մեկում հանդիպելով «Земфира» պապկան չկարողացա անտարբեր անցնել: 
Ու սկսվեց... հետո լույս տեսավ նոր ձայնասկավառակը, առաջիններից մեկն էի երւի ով ունեցավ այդ երգերը: Ժամանկ առ ժամական ուղղակի ապրում եմ իր երգերով՝ վերապրում: 
Տաղանդ՝ Гений !

Ճիշտ տեղին ու ժամանակին, կգնահատես այն ինչ ունես կամ չունես կամ են ինչին ուշադրություն չես դարձրել...
Գնամ եսօր մի անգամ էլ նայեմ Պոզների հաղորդումը !

Monday, December 21, 2015

Coca-Cola Happiness Bus Armenia

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի քաղաքներով երթևեկում է Կոկա-Կոլա ընկերության «Երջանկության ավտոբուսը»: «Երջանկության ավտոբուսը» տեղափոխում է մեր համաքաղաքացիներին Երևանի փողոցներով՝ կանգառից կանգառ:
«Երջանկության ավտոբուսն» իր ուղևորներին տեղափոխում է ամեն օր ըստ նախապես պլանավորված գրաֆիկի: Յուրաքանչյուր օրվա երթուղին կարող ենք իմանալ նախորդ օրը Coca-Colca Happiness Bus ֆեյսբուքյան էջից կամ այցելելով www.happinessbus.am կայքը՝ իմանալ երթուղին, ինչպես նաև օն-լայն հետևել թե որտեղ է այս պահին գտնվում ավտոբուսը և ինչպես հասնել նրան:
«Երջանկության ավտոբուսը» Ձեզ ոչ միայն կհասցնի Ձեզ այն տեղը որտեղ դուք պլանավրում էիք հասնել մինչ այդ, այլ նաև անմոռանալի Ամանորյա զգացողություններ կպարգևի: Բացի այն, որ Ձեզ ավտոբուսում կդիմավորեն Սանտա Կլաուսն ու Բևեռային Արջը, այնտեղ նաև սպասվում են բազմապիսի անակնկալներ, իսկ գլխավոր անակնկալը «Երջանկության ավտոբուսի» ուղևորների համար կլինի հատուկ կտրոն Ամանորյա 10% զեղչի հնարավարությամբ Կոկա-Կոլայի արտադրանքը գնելու համար:
Հասե՛ք «Երջանկության ավտոբուսը» Դեկտմեբրի 19-ից 28-ը:

Saturday, December 12, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն | Դեկտեմբերի 12

2015թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

48780921

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Thursday, December 3, 2015

Բասկետբոլ՝ առաջին սեր, որ մնաց անավարտ...

Крутость этой фотки зашкаливает
Այս երկուսը, միանշանակ կարող եմ պնդել, որ NBA-ի պատմության լավագույններն են: 
Բազամաթիվ գերաստղերի ու տաղանդների մեջ Կոբի Բրայանտն ու Մայքլ Ջորդանը այնպիսի կերպարներ են, որոնց երբեք հնարավոր չի լինի մոռանալ: Ես շատերին կարող եմ հիշել իրենց գերխաղերով՝ Թիմ Դանկան, Սթիվ Նեշ, Քեվին Գարնեթ, Շաքիլ Օ՛նիլ, Սկոտի Պիպեն, Դենիս Ռոդման, Ուոլաս եղբայրներ, Լեբրոն Ջեյմս, Դիրք Նովիցկի, Մանու Ժինոբիլի, Ալեն Այվերսըն...այսպես դեռ կարող եմ երկար թվարկել, սակայն չեմ անի դա:


Կոբին ի դժբախություն բոլորիս որոշել է ավարտել իր պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան: Արդեն համարյա 20 տարի է ինչ Կոբը հիացնում է իր խաղով, իև սկանդալային կերպաի մասին ժամանակին խոսում էր ամբողջ բասկետբոլասեր հասարակությունը: Ես այդ ժամանակ դեռ դպրոցական էի: NBA նայելու համար ստիպված արթնանում էի ժամը 5-ին ու գամվում սենյակիս ոչ այնքան մեծ հեռուստացույցին: «Տեսեք ինչ է անում այս տղան, հահա: Սա պարզապես աներևակաելի է», «Դիրք Նովիվկի՝ Դա իստ ֆանստաստիշ»: Այո մեկնաբանն իրոք վերջն էր:


Ես հիշում եմ, որ 2000թ. երբ ընտանիքով հանգստանում էինք Բաթումիում, ծնողներս ինձ համար գնեցին պատահաբար մեզ հանդիպած «Chicago Bulls»-ի ոչ այնքան մատչէլի մարզահագուստը, որն ինձ ահավոր շատ էր դուր եկել: Երևի դա միակ դեպքն է եղել, երբ ես ծնողներիս այդքան նեղություն եմ պատճառել իմ ցանկությամբ: 
Ես մինչև հիմա պահում եմ Բուլլսի այդ ֆոռման: Իսկ ինչ հպարտությամբ էի կրում այդ կարմրասև, Ցլի գլխով մարզհագուստը, կարծես այն ինձ լռացուցիչ ուժ էր տալիս: Բոլորը նախանձում էին...  
2000-երի սկզբին ուղեղս միայն Բասկետբոլ էր: Հիշում եմ, երբ 3-4 դասարաններում երկորդ հերթ էի, դասերս խանգարում էին բասկետբոլի պարապմունքներիս: Միակ տարբերակը մնալու թիմում՝ առավոտյան 8:00-ի ինձանից մեծ տարիքային խմբի հետ պարապմունքներին գալն էր: Մի բան էլ հաջողացնում էի դեռ գնդակս էլ հետս վերցնել, որ մի գնդակ ավել ունենանք պարապմունքի համար: Հանուն բասկետբոլի ես արթնանում է ավելի վաղ քանց թե մնացած տարիքակիցներս և նույիսկ ավելի վաղ քանց թե հիմա եմ արթնանում: Եվ այդպես երկու տարի: 

Իսկ ինչ դժվար էր ամեն ինչ սկսվում:


Երբ երկրորդ դասարանում ծնողներս որոշեցին ինձ տանել Բասկետբոլի այդքան էլ դուրս չեկավ այդ միտքը: Պոլիտեխնիկի սպորտային ակումբն այդ ժամանակ 4 բասկետբոլի մարզիչ ուներ՝ 4 թիմ, որոնցից մեկը աղջիկների, ի դեպ: 
Իսկ մարզիչս հրաժարվում էր ինձ վերցնել: Պարզաբանելով, որ ցավոք տեղ չկա: 7 տարեկան էի, ֆիզիկապես թույլ, շարքային երեխա: Ամեն դեպքում մայրիկիս հաջողվեց համոզել մարզչին վերցնել ինձ թիմ: 

Էդուարդ Վաթյանը դարձավ առաջին մարզիչս: Ընկեր Էդիկը չափազանց խստապահանջ էր: Իրականում երբ փոքր էի չէի հասկանում թե ինչքան շատ բան եմ ես նրանից սովորել և ինչքան շատ է տվել մեզ իր խստությամբ և պահանջկոտությամբ:
Կխնդաք, առաջին կես տարին նույնիսկ օղակը չէի կարում գնդակ գցել: Երբ առաջին անգամ հաջողվեց դա անել բոլորիս մոտ տոն էր: Մի իրադարձություն՝ սենսացիա: Այսօրվա պես հիշում եմ թե որ օղակն էր, ինչպես և ումից հետո: 
Գրողը տանի, ինչ օրեր էին: «Կազյոլ» ասում էր մարզիչս եթե մեկն ու մեկս իրեն ճիշտ չէր պահում կամ փոխանցում չէր կատարում ազատ խաղընկերոջը, կամ ասենք մենակ էր խաղում: Մեր մեջ հայրենասիրություն էր սերմանում: Մանկավարժին բնորոշ խստությամբ և Հայրենասերին բնորոշ համառությամբ: Տարիքն էլ հավանաբար իրենն ասում էր: Վաթսուննանց մարզիչ ու լիքը մանր մունր երեխաներ: Որնքան հարգանք կար... Իրոք Մարզիչ էր Մեծատառով: Միգուցե օրերից մի օր դեռ կտեսնեմ իրեն փողոցում, չգիտեմ կմոտենամ թե չէ, միգուցե չհամարձակվեմ, ամեն դեպքում հուսամ նա ողջ և առողջ է:

Ինչու՞ այս ամենը եկավ մտքիս: Չգիտեմ: Երբևիցե այս ամենի մասին ոչ ոքի հետ չեմ կիսվել:

Յորթերոդ դասարան էի ոնց-որ, մաթեմատիկայի հետ խնդիրներ ունեի մի փոքր: Հայրս արգելեց գնալ բասկետբոլի մինչև չկարգավորեմ ուսումս: Դա ամենացավոտ հարվածն էր իմ համար, որ կարող էր լինել՝ զրկվել սիրածս զբաղմունքից: Մեկ ամիս էլ չանցած, պարզ՝ այսօրվա պես հիշում եմ, ինչպես հանրահաշվից 4 ստացա գրատախտակի մոտ, Հայրս գործուղման էր վրաստանում, երեկոյան մայրս զանգեց, ասեց թե ինչպես են գործերս: Այո՛ ես վաստակեցի իմ բասկետբոլի գնալու իրավունքը: 

Ինչպես ամեն ինչ ավարտվեց....

Կարծես նույն տարում էր, Ֆուտբոլն արդեն գերիշխում էր, շաբաթական երեք օր ֆուտբոլի էի, երեք Բասկետբոլի: Պոլիտեխնիկի սպորտային դահլիճներից դուրս չէի գալիս: Երկու կես էի լինում, բայց հաճույքով: Օրերից մի օր, ֆուտբոլի պարապմունքի ժամանակը բախումից հետո ընկա և դաստակս վնասեցի, ինչի արդյունքում երկու շաբաթ պեըք է համապատասխան ֆիքսող հարմարանք կրեի, իսկ վնասվել էր հիմնական՝ աջ ձեռքս: Երկու շաբաթ անց երբ գնում էի պարապմունքի, մի փոքր ուշացել էի, ճանապարհին տղաներից մի քանիսին տեսա, ասացին, որ վերջ այևս չենք պարապելու, Թիմը ցրում են... Չեմ հիշում ինչ զգացի այդ պահին, երևի խորը հիասթափույթուն ու պատկերացում չունէի թե ինչ է լինելու հետո... իսկ հետո ոչինչ չեղավ: Զղջում եմ հիմա, որ չգնացի այդ օրը, չտեսա Մարզչիս, չհարցրեցի թե ինչ ենք անելու հիմա: Տղաներից շատերը գտան նոր թիմեր, ոման նույնիսկ հասան հավաքականում խաղալու մակարդակի, իսկ ես հեռացա ֆուտբոլ... առանց սեփական կամքի ու ընտրության... ուղղակի հանգամանքների բերումով: Առանց բարով մնաս ասելու...
Մի քանի տարի անց փորձեցի վերադառնալ, երկու ամիս պարապեցի, զգում էի, որ չկա այլևս այն նախկին արագությունն ու ճարպկությունը, խաղային ձեռագիրս կորել էր: Ֆուտբոլի ազդեցությունն էր...

Բասկետբոլի հետ սիրավեպս մնաց անավարտ... Որքան հուշեր մնացին Պոլիտեխնիկի այդ չորս պատերի և երկու զամբյուղների դահլիճում... Կարոտում եմ !

Monday, November 30, 2015

Ինչպիսին են նրանք՝ Լուսինն ու Արևը:

Իսկ ես իմ մտքերի պանսիոնատում եմ: Այստեղ ամեն ինչ առաջվա պես է: Դու կրկին ոգեշնչված ես, պահի ազդեցությունն իրենն ասում է, բայց դա կարող է երկար չտևել: Բա ո՞նց հասնել կատատելությանը: Չե՛ս կարա: Բա նա դրա մասին չգիտե՞ր: Գիտեր, իհարկե: Եղանակն է փոխվել...
Իսկ  լուսինը իհարկե քեզ տանում է ուրիշ աշխարհ: Ինչ տարբեր են չէ՞ նրանք, Արևն ու Լուսինը: Ինչ տարբեր զգացողություններ են առաջացնում մարդկանց՝ բնության մոտ: 
Իսկ դու դեռ սպասում ես նամակի պատասխանին...
Իսկ ինչի՞ն սպասել: Ի՞նչ կփոխեն այդ տողերը: Ես հոգնել եմ:
Հոգնել եմ կրկնելուց ու կրկնվելուց, հոգնել եմ միշտ անիմաստ պատճառներ բերելուց: Բայց հիմա ուրիշ է, հիմա ես պատճառի փոխարեն գտնում եմ ժամանակ, իսկ ժամանակն ամենաթանկ բանն է: Գտնել ժամանակ: Մի թե դա հնարավոր է: Պոկել ու տանել ինչ-որ մի տեղից, ու ինչի՞ համար: Սեփական Եսին Բավարարելու՞: Դժվար...
Եթե գտել ես ժամանակ... եթե քո համար գտել են ժամանակ, հիշիր որ դա ամենաթանկ բանն է որ մարդ ունի, որը երբեք բավարար չէ ամեն ինչ հասցնելու համար: 
Մի վատնիր զուր այն, եթե նույնիսկ լուսին է ու արև էլ չկա, եթե շուրջ բոլորը քնած են ու ներկա էլ չկա...

Friday, November 20, 2015

Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա...

Ինչպես արդեն գիտենք, News.Vivaro.am-ն ամեն ամիս անց է կացնում Բլոգգերների մրցույթ: Այդ մրցույթից Ես էլ անմասն չմնացի և առաջին իսկ գրառումս բավական հետաքրքիր ստացվեց: Բացի այն, որ գրառումը հետաքրքիր և ինքնատիպ ստացվեց, այն նաև գրավեց մրցանակային երրորդ տեղը: Ինչի համար շնորհակալ եմ թե ընթերցողներց թե կազմակերպիչներից: Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային «Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա. Robbie Raul’s Blog» գրառումը:
Շարունակենք` ձգտելով ավելիին:
 Այս օրերին ամբողջ համացանցը, ինչու չէ նաև աշխարհը խոսում էր հայտնի «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մասին, որի հերոսները ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում են ապագա և հայտնվում Կալիֆորնիայում որտեղ 2015 թվական հոկտեմբերի 21-ն է: Համաշխարհային բազմաթիվ ընկերություններ պատրաստեցին հոլովակներ նվիրված այդ իրադարձությանը: Շատերը նույնիսկ համեմատում էին թե ֆիլմում «ապագայի» աշխարհում տեղ գտած տեխնոլոգիաներից, որոնք են արդեն իրականություն, իսկ որոնք այդպես էլ ստեղծագործական միֆ մնացին:

Ես էլ որոշեցի անցկացնել զուգահեռներ ֆուտբոլի անցյալի, անցյալի՝ երևակայական ապագայի և ներկայիս ֆուտբոլի և նրա հավանական զարգացումների միջև:

Անշուշտ ֆուտբոլի՝ 1863 թվականին անգլիական Շեֆիլդի փաբերից մեկում ընդունված կանոնները տարբերվում են այժմյան կանոններից: Գնդակը ձեռքով բռնել այևս չի կարելի, գոլը այլևս չեն հաշվում, երբ գնդակն անցնում է հորիզոնական դարպասաձողի վրայով: Բրիտանացի Էբենեզիլ Մորլին միգուցե և կնեղվեր, եթե իմանար, որ իր՝ թղթին հանձնած առաջին ֆուտբոլային կանոններն այլևս այն չեն, բայց ժամանակն իրենն ասում է և տեխնոլոգիական պրոցեսն իրենն ասում է: Այո՛ միգուցե այժմ, երբ քո սիրած թիմը հաղթում է, եթե քեզ չեն թույլատրում վազել խաղադաշտ և գրկախառնվել սիրելի խաղացողների հետ, բայց փոխարենը օրինակ մարզադաշտում գոլի կրկնապատկերը դիտելու հնարավորություն կա, դա էլ վատ առավելություն չէ 1863 թվականին եղած «առավելությունների» նկատմամբ: Ի դեպ՝ ես դեռ միայն մեկը թվեցի այն ամենից ինչ մենք ունենք այսօրվա ֆուտբոլում, որն արդեն իսկ դժվար է պատկերացնել առանց դրա:

Եկեք չշտապենք, ամեն ինչ իր հերթին.

Եկեք մի պահ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ և տեսնենք թե ինչպիսին էր ֆուտբոլն այն ժամանակ՝ անցկացնենք որոշակի զուգահեռներ:
Անշուշտ բոլորն են սիրում մրցանակներ ստանալ: Բացառություն չէ նաև Բարսելոյանի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով 2014-ի օգոստոսին տեղփոխվելով կատալոնական ակումբ՝ ընդամենը երեք խաղ է անցկացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն որպես թիմի լիիրավ անդամ թիմի հետ «նվաճել է» բոլոր այն տիտղոսները, որոնց Բարսան այդ ընթացքում տիրացել է: Եթե Թոմասը խաղար նախորդ դարի սկզբին, ապա օրինակ աշխարհի առաջնության եզրափակչի մեդալ ստանալու համար նա ստիպված կլիներ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, քանզի մեդալները տրվում էին միայն խաղադաշտում գտնված ֆուտբոլիստներին: Ինչ խոսք՝ արդարացի է:

Դուք երբևիցե խաղացե՞լ եք ֆուտբոլ Զինվորական կոշիկներով: Ես խաղացել եմ: Հավատացեք դա ամենահաճելի զգացողություններից չէ: Հենց մոտավորապես նման խաղակոշիկներով էլ խաղում էին կաշվե գնդակի «վարպետները» նախորդ դարասկզբին: Անհարմարության գագաթնակետն է: Դա հիմա է, որ ամեն շաբաթ սպորտային մարզակոշիկներ արտադրող ընկերություններն արտադրում են նորագույն տեխնոլոգիաներով, մեկը մյուսից էլ ավելի թեթև և ֆանտաստիկ ցուցանիշներ ունեցող խաղակոշիկներ:

Իսկ գնդակն իրոք կաշվից էր…

Եթե կես դար առաջ փորձեիր հարցնել օրինակ Պելեին, թե ինչպիսին է նա տեսնում ֆուտբոլն ապագայում, նա  դժվար թե ասեր. «Տեսնում եմ հինգ մրցավար երեքի փոխարեն, գլխավոր մրցավարն անպայման իր հետ պետք է վազեցնի սափրվելու փրփուր, մարդ ես մեկ էլ տեսար խաղից հետո կարևոր ընթրիք պետք է ունենա, իսկ նրա ընկերուհին չի սիրում երբ նա սափրված չէ: Երևի ընդմիջման ժամանակ սափրվի ամեն դեպքում»:

Կամ Մարադոնան կասեր. «Իմ ձեռքով գոլն այդպես էլ կմնա եզակին պատմության մեջ , չէ որ երբ ներդնեն չիպով գնդակները՝ նրանք ավտոմատ կհասկանան թե մարմնի որ մասին է դիպել գնդակն ու այդ մասին անմիջապես կհայտնեն գլխավոր մրցավարին:» Բայց Օլիվյե Ժիրուն Բավարիայի դարպասը խփած գոլով պարզ ցույց տվեց, որ գնդակներն դեռևս այդքան էլ «ՍՄԱՐԹ» չեն, իսկ մարդկային գործոնը՝ չափազանց մեծ:

Ֆուտբոլյն այլևս այն չէ, ինչ նախորդ դարում և այլևս երբեք չի լինի այդպիսին:

Եթե նույնիսկ 2000-ի սկզբին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ գոլի արձանագրության համար հատուկ սարքեր են տեղադրելու, մի պահ քմծիծաղ կտայի և կմոռանայի այդ ցնդաբանությունը: Բայց արի ու տես, որ սա դեռ միայն սկիզբն է:

Ֆուտբոլիստներն էլ այևս այն չեն: Ովքե՞ր էին նախորդ դարասկզբի այլմոլորակայինները: Գարինչան, Պելեն, Մարադոնան… Գարինչան մահացավ աղքատության մեջ, իսկ Պելեն մեծահարուստ դարձավ, չնայած նրան, որ իր տաղադով միգուցե Գարինչան մի քանի անգամ գերազանցում էր Ֆուտբոլի արքային: Մարադոնան թմրադեղերի հետ սերտ հարաբերություններն ուներ:

Monday, November 16, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

09246385

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Wednesday, October 28, 2015

OXI !! ՈՉ !! Հույն ժողովրդի մեծագույն հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ

1940 թվականի հոկտմեբրի 28-ը պատմական դարձավ Հունաստանի համար: Այդ օրը ֆաշիստական գերմանիան, որը ղեկավարում էր Բենտիո Մուսսոլինին Հունաստանում իր դեսպանի միջոցով հանձնում է Հունաստանի վարչապետին ուլտիմատում, որում ասվում էր, որ Հունաստանը խախտել է անկողմնակալության պայմանները, և փաստացի կապիտուլյացա է պահանջում, հիմնական պահանջ դնելով, որ ֆաշիստական զորքերը ազատ տեղաժարժի իրավունք ունենան Հունաստանի ողջ տարածքում: Սակայն Հունաստանի վարջապետն ասում ՝ ՈՉ, հունարեն՝ "Օխի" (OXI): Արդեն իսկ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆաշիստական զորքերը սկսում են գրոհել Հույն-Ալբանական սահմանը, սակայն ուժեղ դիմադրության են հանդիպում: Ողջ հույն ժողովուրդը միավորվում է ընդդեմ բռնակալների: 
Այսօր արդեն 75 տարի է անցել այն պահից ինչ Հույները տարան իրենց ամենակարևոր հաղթանակներից մեկը: Հոկտեմբերի 28-ը դարձավ ազգային տոն: ՈՉ-ի տոն: Բռնակալներին աջժանի դիմադրություն ցույց տալու ու սեփական ազգի շահերը պաշտպանելու տոն: Ամեն գնով պաշտպանելու տոն:
Շնորհավորում եմ Բոլոր Հույներին և մեզ՝ այն Հույներին, ովքեր ապրում են Հունաստանից դուրս: Մենք ունենք մեծ նպատակ դարձնելու լսելի մեր ձայնն ամբողջ աշխարհում: Եվ այսօր ՈՉ-ի տոնը ևս մեկ լավ առիթ է պատմելու Հույն ժողովրդի փառավոր էջերից մեկի մասին:
Առաջարկում եմ դիտել հետսովետական երկրների Հույն Երիտասարդների պատրաստած տեսանյութը: OXI #OXI #ՈՉ

Saturday, October 10, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

74631213

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն: