We had an amazing 2 days during MIT Euro 2016. And after 2 hard working days when we're on road to plant I've got an idea to record Carpool Karaoke video. You know last year we had another one, but unfortunately that video was corrupt because of some dumb virus on my laptop. That was an amazing Armenian folk music that we picked on radio. This time we got «Rihanna - Stay ft. Mikky Ekko» and Sahak add some «Dhol» in this amazing song. That was very funnyduring recording. I hope you'll enjoy our Carpool Karaoke.
Այո, մենք Carpool Karaoke ենք ձայնագրել: Անցյալ տարվա գերազանց վիդեոյից հետո, որը կորցրեցինք վիրուսի պատճառով այս տարի հայակական 6-8 փորձեցինք ներդնել Ռիհանայի հայտնի կատարման մեջ ու երգել մեր ձևով: Առաջնային նպատակը լավ ժամանակ անցկացնելու ու զվարճալի հոլովակ ստանալն էր :)
Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:
Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:
Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում»կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա:
Մայիսի 9-ը համընդհանուր հաղթանակների օր լինելուց բացի առանձնահատուկ նշանակություն ունի Լ՛Օրանժ ընկերության համար: Հենց այդ օրն է նշվում Լ՛Օրանժի «ԱՎԵՆՅՈՒ» Լաունջ Բարի ծննդյան օրը:
2013-ին հիմված «Ավենյուն» մայիսի 9-ին նշեց իր հիմնադրման 3 ամյակը, ինչի առթիվ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել: Տոնակատարության ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան փորձել «Ավենյույի» կողմից մատուցվող նոր կոկտեյլների տեսակնին, որից հետո կտրվեց տոնական տորթը և մատուցվեց ներկաներին: Շատ համով տորթ էր ի դեպ, կոկտեյլների պես համով: Ո՞վ չի սիրում ծննդյան տորթեր՝ ոչոք: Ո՞վ չի սիրում կոկտեյլներ, այդ երեկոյից հետո արդեն ոչոք :)
Ամբողջ երեկոյի ընթացքում բացոթյա հատվածում հնչում էին DJ-ի միքսերը, որոնք ակումբային մթնոլորտ էին ստեղծում:
Կարծում եմ «Ավենյուն» բավական հետաքրքիր վայր կարող է լինել նրանց համար ովքեր ցանկանում են ամառային շոգ երեկոներն անցկացնել բացօթյա միջավայրում, վայելելով հիանալի կոկտեյլները էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ: Իդեպ հովը վերաբերվում է ոչ միայն բացօթյա հատվածին այլ նաև փակ հատվածին, որտեղ գտնվելը ոչ պակաս հաճելի է և հարմարավետ:
«Ավենյուն» հարմար է նաև ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմաններում հաճելի երեկոներ անցկացնելու համար, ցուրտ եղանակին կարող եք հարմարավետ տեղավորվել Ավենյուի բացօթյա հատվածում և փաթաթվել հարմարավետ և տաք ծածկոցներով ու վայելել անձրևային եղանակը կամ վայելել այդ ամենն ուղակի հարմար տեղավորվելով կրակ արձակող սարքերի մոտ, որոնց տաքությունը ջերմացնում է «Ավենյուի» մթնոլորտը:
Մի խոսքով երեք ամյակը ստացվեց (!) ու ստացվեց շատ լավ: Եվս մեկ վայր Երևանում որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել շատ լավ միջավայրում և նաև ինչը քիչ կարևոր չէ բավական լավ՝ մրցունակ և մատչելի գներով վայելել կոկտեյլներ, սուրճ և շատ այլ հետաքրքիր ուտեստներ: Բայց դե ոնց ասում են, ավելի լավ է մեկ անգամ փորձել, քանց թե մի 4-5 անգամ կարդալ թե ինչ հաճելի եմ ես այնտեղ ժամանակ անցկացրել: Մի խոսկով հերիք ա նախանձեք՝ գնացեք ու վայելեք «Ավենյույի» միջավայրը՝ կհանդիպենք:
Իսպանական «Լա Լիգան» մոտենում է իր եզրագծին: Վիվարո նյուզի եթերում հանդիպել էինք զրուցելու իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի վերաբերյալ: Ինչպիսի զարգացումներ են սպասվում Իսպանիայի առաջնությունում և ինչ շանսեր ունեն թիմերը:
Իհարկե այդ ամենից զատ խոսվեց նաև «Մադրիդի Ռեալի հայկական Ֆան Ակումբի» Realmadrid.am-ի ստեղծման և գործուոնեության մասին: Թեև շատ կարճ բայց շատ հաճելի զրույց Vivaro News-ի եթերում: