Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանըՍկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորենԱնձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why

Monday, September 27, 2010

Հանրապետական Մարզադաշտ` Ֆուտբոլ և Շախմատ

Բախտի բերմամբ թե պատահմամբ , իսկ ավելի շուտ մի հրաշք անձնավորություն` Դավիթ Գալստյանի հրավերով այսօր ներկա գտնվեցի Հայաստանի առաջնության հերթական` 22-րդ տուրի «Փյունիկ» «Շիրակ» հանդիպմանը: Հո հանդիպում չէր հաաաա , մի հրաշք էր: ինձ միշտ թվում էր , որ հայկական ֆուտբոլը այդքան մոտիկից դիտելը այդքան էլ հետաքրքիր բան չէ: Բայց Այսօր հակառակում համոզվեցի: «Փյունիկը» 5-0 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Գևորգ Ղազարյանը խփում է առաջին գնդակը
Նման Գոլառատություն , որ հաստատ չէի սպասում: Գևորգ Ղազարյանը Դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հովհաննես Գոհարյանը 2 Գոլային փոխանցման հեղինակ: ՄԻ խոսքով ամենինչ շատ հետաքրքիր էր ընթանում: Միայն թե առաջին կեսի վերջում արդեն Տոմատի սոկը վերջացել էր :( 
Իսկ երկրորդ խաղակեսում , մարզադաշտում ներկա գտնվող ֆուտբոլասերները , հիմնականում Ֆուտբոլային մեկնաբաններն ու լրագրողներն ավելի շատ տարված եին Շախմատով , քանց թե դաշտում ծավալվող իրադարձություններվ: Բոլորը հետևում եին Գաբրիել Սարգսյանի խաղին , որը բավական դժվար իրադրությունում էր հայտնվել: Այնպիսի տպավորություն էր , որ ֆուտբոլը կսպասեր: Այդ պահին ավելի կարևոր էր Շախմատը: Այսօր ամենաանհասկանալին Իմ կարծիքով ԼԵՍԿՈ-ի «Давай , давай , давай ... первый , первый» մշտական կոչն էր իր խաղընկերներին: 
Մի խոսքով Հաճույք ստացա Հայկական ֆուտբոլից:
Շնորհակալություն Լավ խաղի համար:

PES 2011 Վիրտուալ Ֆուտբոլի Իրական Պատկերը

PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:
Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
PES 2011 Դեմո-ն կարող եք բեռնել fifax.ru կայքից , ինչպես նաև այլ լրացումներ ՖԻՖԱ-ի և ՊԵՍ-ի համար:
Ներկայացնում եմ.

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք:

Tuesday, September 21, 2010

Independence Day of Armenia

Այս օրը մեզ համար տոն է , Հայաստանի Անկախության Օրն է:
Մեր նորանկախ Հանրապետությունն արդեն 19 տարեկան է: Շնորհավորանքներս մեր Հայրենակիցներին: 
Թող որ տարեց տարի մենք ավելի ուրախ և երջանիկ լինենք , որ ապրում ենք Մեր երկրում: Անկախ , Ազատ , Հզոր ու Հայրենասեր լինենք , քանի որ Հենց Մենք ենք Մեր Պետության ամեն մի մասնիկը և դեմքը: 
Սա բոլորիս Տոնն է: 
Այս օրը պատրաստվում եմ անցկացնել Իմ Ընկերների հետ , Տոնելով և Ուրախանալով: Իսկ Լավ և Հաղթական տրամադրությունը առավոտվանից ապահովվել է Սոֆի Մխեյանի - Ճանաչիր երգը (հոլովակի հետ միասին):
Առաջարկում եմ Դիտել և Բարձր Տրամադրությամբ Տոնել Անկախության հերթական Տարեդարձը:
 Մերն է Ապագան: Սեր ու Հարգանք Երկիր Իմ Հայաստան:

Monday, September 20, 2010

Խորոված Ախթալայում կամ 5 կիլոմետր ոտքով ու լիքը մունաթ

Այսօր Ախթալայում կայացավ Խորոված սարքողների առաջնությունը , կամ չգիտեմ թե ոնց էր դա կոչվում: Ասեմ , որ ամենաանկազմակերպ ու հիմար միջոցառում էր , որին ես երբևիցե մասնակցել եմ:
Սկսեմ պատմել ամենասկզբից:
Երևանի Հունական Համայնքը հրավեր էր ստացել մասնակցելու այդ միջոցառմանը համերգային ծրագրով: Եվ նույնիսկ այն ժամանակ երբ մենք իմացանք , որ մեզ միայն կապահովվեն տրանսպորտով մնացած բոլոր խնդիրները հոգալու ենք մենք , մենք համաձայնեցինք , քանի որ 2 տարի առաջ արդեն եղել էինք այնտեղ և Գիտեինք թե ինչքան շատ են սպասում եմզ տեղի բնակիչները , որոնց մեջ նաև մեծ թիվ են կազմում Հույները:
Միջոցառման անկազմակերպվածությունը երևաց դեռ Երևանում , չեք պատկերացնի ինչքան նեռվ ենք քայքայել: Պարզչէր , որ ավտոբուսն ա Գնում Ախթալա, որը Դիլիջան: Նստեցինք, մեկ էլ ասում են` Բա ստեղ պիտի խորոված անողներն ու լրագրողները նստեն , ասեցինք ` Բարև Ձեզ , իջնող չկա: Ճանապարհը մեկը Ես համարյա ամբողջությամբ քնած եմ անցկացրել:
Ախթալաի խաչմերուկի վրա մեզ սպասում էր հերթական անակնկալը: Կամուրջը որը անցնում է գետի վրայով և որով մենք պետէ ք անցնենք գետի մյուս ափը դու մի ասա Վերանորոգման մեջ ա գտնվում ու այդ եքա զռլամի "Ֆիրմա" ավտոբուսները չեմ կարում անցնեն: Ու էտ 5 ավտոբուս մարդիկ (նաև երեխաներ, մեծահասակներ) պիտի ոտ-ոտ 5 կիլոմետր Գայլեն մինչև եկեղեցին: ահա Բա ոնց , հենց հիմա: Ախր չեմ հասկանում կազմակերխիչ Ղեկավարները չգիտեի՞ն նման խնդրի մասին: Խիստ կասկածում եմ: Ու տենց ոտ-ոտ անցանք կամուրջը: Հույսներս կտրելով մարդկանց կեսը գնաց ոտոք , մյուս կեսը չգիտես որտեղից գտավ անմիջապես հայտնված "տեղական" Վրացական համարներով Նորընծա Տաքսիներ ու "հարմար գներով" անցավ ևս 4 կիլոմետր , մինչև հերթական կուտակումները: Մյուս մեկ Կիլոմետրը , եթե ոչ ավելին ացանք ահավոր արևի տակ: Դե պատկերացրեք հասնելով Եկեղեցի ինչ վիչակում էինք , այդքանից հետո գնա Պարի ու երգի:
Համ էլ այնքան մարդ կար , որ ասեղ չէ , սկի փոշուն ընկնելու տեղ չկար: Ու հիմա , որտե՞ղ պիտի փոխվենք , որ պարենք , ե՞րբ պիտի պարենք: Ոչ ծրագիր կա ոչ էլ: Շոգ , անտանելի եղանակ , էլ չասեմ , որ կամարի մոտի մուտքը Եկեղեցի վերածվել էր եսիմինչի , քրչի բազառ 2 էր լրիվ եթե ոչ ավելի բեթար:
Մի խոսքով գթանք մի տեղ ուր մի քիչ հով էր ու մնացինք տեղ: Անցավ տենց մի 20 րոպե իր ելույթները վերջացրեց "Սասուն" պարային համույթը: Ու ինչ տենանք` արդեն եկել են , որ բեմը հավաեն: Կհավաքեն բա չեն հավաքի , ստեղ Դուրս եկավ մեր ղեկավար Տիկին Ագապին ու ասաց  "Հլա մի րոպե , բա մեր երգն ու պարը":
Այ սենց էլ տեղավորվեցինք
Ու թնդաց ամբողջ Ախթալան Հունական հնչյունների ներքո: Իսկ պարեցինք մենք մեր կյանքում առաջին անգամ սովորական առօրյա հագուստներով: Որից հետո Ուկրայինական ու Հրեական համայնքների ելույթների ընթացքում կողկից Բեմ եին հավաքում , մարդիկ ցրվում եին , խորովածն էլ նունյնիսկ պարողներին մարդա մի կտոր չհասավ: Ահա և մեր հայկական հյուրասիրությունը: Իսկ դեպի ավտոբուսներ ետ դարձը նույն տեսակ դաժան էր ինչպես բարձրանալը: Մի Խոսքով Խորին հիասթափություն ենք ապրել այս Համերգի կազմակերպիչներից ու առհասարակ մջոցառումից:
Ստեղից Մինչև Եկեղեցի 5 կիլոմետր ոտքով
Այ սենց բաներ...սա էլ Ձեզ Ախթալայի խորովածի իրական պատմությունը:

Sunday, September 19, 2010

Ուսանողական: IT meetings: Լուրեր` այն էլ խառը:

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբեցիներիս (Աշխեն , Անուշ , Սաթ , Ռիփո) աշխարհի ամենանիմաստ կատակի համար , որի համար ես իրենց դժողք եմ խոստացել , ու թող սպասեն այդ պատասխանին ամեն րոպե ու վայրկյան: 

Իսկ հիմա այն ամենի մաին ինչը տեղի է ունենում այս օրերի ընթացքում:

Ամսի 17-ին տեղի ունեցավ "IT Club meeting"-ի 2-րդ , սենց ասած, Սեզոնի բացումը: Հավաքվեցինք , խոսեցինք ինչ-որ բաների մասին , ինչպես միշտ խոսվեց նաև ոլորտում առկա խդիրներից: Գլխավոր խնդիրմերից մեկ ըստ ներկաների` ուսանողների հետաքրքրվածության մակարդակն է նմանատիպ պրայոեկտներում: այն որ նրանք ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն ցուցաբերում նախաձեռնություն և չեն մասնակցում:  Եվ իհարկե "Start-up" պրոյեկտների և նրանց հետ կապված խնիրների մասին: Ներկայացվեց նորսատեղծ "PASF"-ը (PanArmenian Start-up Foundation): 

Իսկ արդեն ամսի 18-ին հավաքվել եինք "Armenix" առաջին հայկական միկրոբլոգային համակրգի յուզերներով: Քննարկում էինք թե ինչ հնարավոր զարգացումներ կարելի է տալ մեր սիրելի համակարգին: Իդեպ ինձ Արմենիքսում կարող եք հետևել սեղմելով այստեղ:
Արմենիքսցիներով
Մի քիչ էլ պատմեմ նորաթուխ ուսանողության հետ այս առաջին 15 օրերի ընթացքում ունեցած շվումների մասին: Տպավորություններս շատ լավն են: Դե չմոռանանք , որ իրենց դեռ ժամանակ է պետք ընտելանալու համար: Սակայն կարող եմ փաստել , որ Մեր` ՈւսԽորհրդի շատ օպերատիվ և Գերազանց գործողությունների արդյունքում առաջին կուրսեցիները պատշաճ կերպով արդեն իսկ նեգրավվել են ԲՈւՀ-ի Ուսանողական ակտիվ կյանքին: Այսօր օրինակ հանդիպումը Կիբեռնետիկայի ՈւԽ-ի նոր անդամների և անցյալ տարվա ակտիվիստների հետ շատ հետքրքիրն էր: Բազմաթիվ հետաքրքիր մտքեր ու առաջակներ հնչեցին: 
Երեկ անցկացրեցինք Արմռոբոտիքսի "Ական Փնտրող Ռոբոտներ"-ի ցուցադրությունը ՀՊՃՀ բակում: Ուսանողների հետաքրքրությունը բավական մեծ էր այս ոլորտի նկատմամբ: Ինչև շատ ողջունելի է:
Ամսի 22-ին Ուրախների և Հնարամիտների Ակումբի (КВН) Մեր Համալսարանի ԵրՊԻ թիմի հայտարարված քասթինգն է լինելու , որին կարող են մասնակցել բոլոր ՀՊՃՀ ուսանողները:  
Առջևում դեռ "ՔՀ և Ի" ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն է: Եվ իհարկե ՈւԽ-ի  Աշխատակազմի , որը ամբողջ կառույցի սիրտն ու ոգին է հադիսանում:

Tuesday, September 14, 2010

Champions League 2010-2011: Խմբային Փուլը Մեկնարկում է Այսօր:

Այսօր մեկնարկում է , ողջ ֆուտբոլային հասարակության ամենասիրված մրցաշարերից մեկը` Չեմպիոնների Լիգան: Մեկնարկում է առաջին տուրը: Եվ թիմերը փորձում են գտնել ճանապարհը դեպի Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտ , որտեղ և կկայանա այս խաղարկության եզրափակիչը: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2010-2011 խաղարկության խմբային մրցաշարին մասնակցող թիմերին , իրենց խմբերը: 
Մրցաշարային Աղյուսակը` by realmadrid.am
Այսօր և վաղը կայանալիք հանդիպումները:
Ըստ իս այս տուրի կենտրոնական Հանդիպումներն են`

  • Բարսելոնա - Պանատինաիկոս 
  • Մանչեսթեր Յունայթեդ - Ռեյնջերս
  • Լիոն - Շալկե 04
  • Ռեալ Մադրիդ - Այաքս

Գոլի Տոնման Աշխարհի Ամենազավեշտալի Արարողությունը

Ֆուտբոլը Իմ կարծիքով ամենաէմոցիոնալ սպարտաձերից մեկն ա: Եվ Գոլը յուրահատուկ տոն է ամեն մի ֆուտբոլիստի համար: Ես որպես բավական հին ֆուտբոլասեր բազմաթիվ գոլերի ականատեսը լինելով տեսել եմ թե ինչպիսի բազմազան ձևերով են ֆուտբոլիստները նշում իրենց հաջողությունները , բայց նման բան ես կյանքում չէի տեսել: Իսլանդական "Ստյարնան" (Stjarnan) Թիմի ֆուտբոլիստ Հոլդոր Օրրին դառնում է գոլի հեղինակ լրացուցիչ ժամանակում և հաղթանակ պարգևում  իր թիմին: Վստահեցնում եմ , որ նման ձև գոլը նշող դուք հաստատ չեք տեսել:


Expedition 206 Ո՞րն է Ձեր Երջանկության Բանաձևը:

Բարև Բլոգոսֆերա:
Այօսր Երևանում տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր հանդիպում:
Երևանում եին "Expedition 206" արշավախմբի անդամները: Նշեմ , որ նրանք շրջել են ավելի քան 140 երկիր , և դեռ բավական թվով երկրներ պետք է այցելեն: Մեր հաշվարկներով նրանք մի երկրում մնում են միջինը 1,8 օր: Նրնաք Այցելում են այն բոլոր երկրները , որտեղ իր գործունեությունն է ծավալում Կոկա-Կոլան: Բոլոր երկրներում նրանք շփվելով այնտեղ բնակվող հասարակության տարբեր շերտերի հետ , փորձում են պատկեացում կազմել` թե որն է այդ երկրի Երջանկության բանաձևը: Կարծում եմ , որ հիմնականում ամբողջ աշխարհում բնակվող մարդկանց պատրեկացումները երջանկության մասին նույնն են:
Թոնիի և Քելլիի հանդիպումը Հայ Բլոգգերների հետ The Club-ում անցավ շատ հետաքրքիր: Հարցերը բազմպիսի եին: Չգիտեմ ինչու որոշեցի հարցնել Թոնիին թե որն է նրա սիրած Ֆուտբոլային թիմը , նա սկզբից ասաց , որ Ռեալ Մադրիդը , երևի թե այն պատճառով , որ ես մեր կայքի շապիկով էի (realmadrid.am Գրվածքով): Սակայն հետո ասաց , որ այդքան էլ չի հետաքրքրվում ֆուտբոլով , քանի որ ապրելով ԱՄՆում հիմնականում առնչվել է Ամերիկյան ֆուտբոլի հետ: Բայց , քանի որ նա ապրում է Գերմանիայում իրեն իրեն դուր է գալիս Մյունխենի Բավարիան: Իսկ Սիրած Ֆուտբոլիստ չունի:
Շատ հետաքրքիր հարցեր կային , հիմանականում Հարցերը հնչում եին Արմանի , Վարդանի և Նունեի կողմից: Արշավակններին իր ակտիվությամբ հաճելիորեն զարմացրեց 13ամյա Բլոգգեր Մուշեղը
Ներկայացնում են Ձեր Ուշադրությանը Ֆոտոները by Ireport: Եվ Հոլովակները by RadioVan:
Tony and Kelly "Expedition 206"




Եվ ամենավերջում Կցանկանայի Իմանալ , Ո՞րն է Ձեր Երջանկության  Բանաձևը Իմ Բլոգի Ընթերցողներ: