Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Monday, February 29, 2016

Ահա այսպիսին է իմ փետրվարի 29

- Գիտես, չեմ սիրում փետրվար ամիսը:
- Ինչի՞:

- Միակ ամսինա, որը չունի ամսի 29: Միակ ամիսնա որտեղ չկա մեր օրը:
- Գիժ:
.............................................................
- Վաղը ամսի 29-ն ա, ու էտ օրվանից դու իմն ես: Հունիս, Հուլիս... չէ չէ չէ, ՈՉ՝ ՆՈՅԵՄԲԵՐ: Ու գիտես խի՞ չէ, չէ ոչ հանպատրաստից ռոմանտիկ ու անիմաստ sms-ներ, այլ լիքը վստահություն ու նպատակասլացություն: Վստահություն մի բանում որում երբեք ոչ ոք չի կարա վստահ լինի: Բայց Դու՝ նու այսինքն ես էլի:
- Հա բայց մեր օրը 14-ն ա:
- Հա էլի որ մեր օրը 14-ն ա:
Գիտես էտ ինչի՞ն ա նման 
- Չէ, որտեղի՞ց իմանամ:
- Չխնդաս: Գիտես էտ 14-ը լրիվ նենց լինի ոնց որ մի ժամանակ Ինձ թվում էի որ Գուտիից բացի ոչ ոք չի կարա լինի Մադրիդի 14 համարը, բայց Ալոնսոն... Դու իմ Ալոնսոն ես երևի: Դու Գուտի չես, ու պետք էլ չի ես Ուզում եմ դու իմ Ալոնսոն լինես, բայց ի տարբերություն նրա չեմ ուզում դու մի օր գնաս Բավարյա: (խնդումա)
- Ինչի՞ ես ժպտում, գիտես խելագարվում եմ ժպիտիդ համար:
- Հա գիտեմ, բայց ախր ես Ռամոսն եմ է:
- Չէ, դու ոչ Ռամոսն ես, ոչ էլ Ալոնսոն, ուղղակի օրերն են այդպես դասավորվել: Կարևորը ես գիտեմ որ դու իմն ես ու վերջ:
- Ե՞ս, երբեք:
- Դու՝ արդեն վաղուց, հենց այդ առաջին օրվանից, երբ ես քեզ չնկատեցի:
- Երազի՜, տղամարդ:
- Դու իմն ես, ու ստեղ համարները ընդհանրապես կապ չունեն:
.............................................................
- Ես ետ անտեր փետրվարի 29-ի պատճառով մի օր ավել եմ ծառայել: Ինչի՞ հենց ես: Դե քանի որ ես սիրում եմ ամսի 29: Իսկ եթե սիրում ես պետքա այդ պարագայում էլ սիրես:
Համաձայն եմ:
- Դու հիվանդ ես:
- Մերսի, գիտեմ:
.............................................................
- Մերսի իմ նվաստացման երեկոն կազմակերպելու համար:
- Ես քեզ չեմ նվատացրել, ուղղակի դեմքիդ ասել եմ են ինչ որ կա ու են ինչ ուրիշ ոչ մեկ քեզ դա չէր ասի, որովհետև իրանց էտ ձեռք չի տալիս: Ես չեմ ուզում տենց լինի
- Հաջող:
.............................................................
- Սիրում եմ նայել քեզ, երբ չես խոսում ուղղակի քշում ես:
- Իսկ ես քո «էտ» հայացքն եմ սիրում...
..............................................................

Wednesday, February 17, 2016

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը: Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողներն իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի° քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը:
Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողները իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:
2016թ. հունվար ամսվա ընթացքում տրամադրված միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք մինչև 2016թ. փետրվարի 29-ը, իսկ փետրվար ամսվա ընթացքում միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք տրամադրման օրվանից սկսած մինչև մարտի 31-ը անձնագրով և շահած ՀԴՄ կտրոնով պետք է ներկայանան հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ և հանձնեն շահած ՀԴՄ կտրոնը:
Նոր  սերնդի շահած ՀԴՄ կտրոնի հանձնելու համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում հարկային մարմինը ավտոմեքենա շահած անձանց կտրամադրի շահումը հավաստող փաստաթուղթը, իսկ ավտոմեքենաները շահած ՀԴՄ կտրոններ տիրապետողներին կտրամադրի ավտոմեքենա տրամադրող կազմակերպությունը:
Այլ գույք կամ իրավունք (ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք) շահած անձինք իրենց շահումը ՀԴՄ կտրոնների հանձնման համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա ընթացքում կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Շահած անձանց ցուցակներն ըստ ամիսների կտեղադրվեն հարկային մարմնի պաշտոնական կայքի (taxservice.am) «Շահող կտրոն» բաժնում:


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրը.
http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=2848

Monday, February 15, 2016

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է: Մուրճի հարվածներից հետո հեռախոսի էկրանին ոչինչ չի լինում

Այսօր համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ մուրճով ուժեղ հարվածներ են հասցնում հեռախոսի էկրանին: Ինձ սկզբից թվաց թե հեռախոսի տերը ուղղակի շատ զայրացախ է ինչ-որ բանից, ինչպես ես մի քանի շաբաթ առաջ՝ երբ մատանիյով կոտրեցի հեռախոսիս էկրանը լավ չլսվելու պատճառով:
Ամենահուշագրավն այն է, որ այս հոլովակը նկարահանվել է Հայաստանում: Ամեն օր չես հանդիպի նման հոլովակների, որոնք հայրենական արտադրության են:

Wednesday, February 10, 2016

Անվերջություն -0.5 -0.75

Իսկ ես կարծում էի, որ երբեք դրա կարիքը չեմ ունենա:
Դե գիտեք ոնց ա լինում: Սկզբում դու մտածում ես, որ դա ինձ հետ երբեք չի կարող պատահել, չէ որ պատճառ էլ չկա կարծես թե, ի՞նչ եմ անում որ: Բան չէ էլի, հիմնականում բան չէ: Հոգուդ խորքում ենթադրում ես սակայն, որ միգուցե մի օր, երբ լինես զառամյալ ծերունի, կամ ասենք մարդ ես՝ գոնե երբ արդեն անցած լինես թոշակի այդ ժամանակ: Խի չէ՞ որ: ...Լավ էլ ախորժակ ունես հա՜:
Իսկ մարդիկ կան հենց այդպես էլ ծնվում են, ի վերուստ...:
Այդպես են ծնվում ու դրանից «տռագեձիա» չեն սարքում: Այդպես էլ ապրում են, սովորական բան ա էլի: Հա բայց դու՜, ո՞նց կարար քո հետ տենց բան լիներ:
- Տանեցիներին էր պետք լսել, որ ժամանակին ասում էին:
- Գիտեմ, գիտեմ... էլի սկսվեց նույն պատմությունը: Մի նստի այդքան երկար համակարգչի դիմաց: Ռոբե՛րտ, պառկած ֆուտբոլ մի խաղա հեռախոսով, դուրս արի էտ անդերից: Հերիք ա, «Տեսողությանդ հերն անիծում ես»:
- Տեսա՞ր, վերջը ճիշտ էին:
- Հա, բայց ես ի՞նչ եմ արել որ:
- Նենց ասեցիր, ոնց որ մեղքը չգիտակցած դեռահաս պատանի լինեիր:
Դե արի ու ներքին ձայնիդ հետ կռիվ արա թե ով ինչ էր ասում ու խի...

Ամեն մի իդեալական բան մի օր շեղվում ա...
Տեսողությանս պես...
Գիտես՝ պոնչ, մի տեսակ միշտ զարմանում էի, ոնց ա էտ վատ տարիներին կյանքը մեծ մասի տեսողության վրա ազդել ա քիչ թե շատ իսկ ես տենց «իդեալական» եմ ստացվել: Հիմա կվիճես թե իդեալական ոչինչ չկա: Դե նայած ում համար ոնց էլի... ԻՄ համար իդեալական էր... էր... էր...
Ես անգամ երբեք չեմ պատկերացրել թե ոնց ա լինում, որ դիմացինդ այնպես չի տեսնում ինչպես դու... այդպես մաքուր ու հստակ...
- Լսի բայց շատ ա սազում գիտես...
- Իսկ որ չէր սազում ոչինչ՝ ես դրանից չէի էլ նեղվում բացարձակ:
Հեռախոս ունես չէ՞: Ոնց էլ չլինի մարտկոցը 100% լիզքավորված կլինի գոնե մի անգամ, են որ սաղ «խազերը» կան ու չես մտածում ոչմի բանի մասին:
Անցնում ա մի որոշ ժամանակ, խազերը գնալով պակասում են, տոկոսներն էլ հետը... մտածում ես ոնց ռացիոնալ ու օգատակ օգտագործես «պաշարները», որ մաքսիմալ արդյունք ստանաս: Մի տենց «Մարտկոց» էլ մեր օրգանիզմն ա էլի: Հա չէ՞...
Հա բա, աճում՝ զարգանում ենք, սաղ թույն ա, «վ պոլնըմ ռասցվեծե սիլ»: Մեկ էլ մի պահ ա գալիս որ սկսում ես արդեն ընթացքդ դեպի «please connect charger»... 
Դե էտ գալիս ա նրանից թե ոնց ես էտ զարյադկան օգտագործում, ինչի ես ուզում էտ եներգիան՝ պաշարդ՝ առողջությունդ վերածես:


- Հա, բայց 24 տարեկանու՞մ: 
- Դե դու ես մեղավոր, քիչ նստեյիր էտ անդերի դեմը:
- Հա բայց էտ անդերն են ամեն ինչնա ինչի արդյունքում ես այն եմ ինչ որ կամ:
- Ծո ապ սիգ լու՞րջ գսես:
- Նու, մեծամասամբ: Համել գիտես ոնց, նենց չի որ մենակ իրա պատճառով ա, ես մթով գիրք էլ եմ կարդացել, նամակներ էլ եմ գրել... դաժե դաս եմ արել մոմոի լույսի տակ:
- Ես հիմա ուզում ես մեզ մխիթարա՞ծ լինես, թե արդարացում ես ման գալիս:
- Չէ, ուղղակի վերլուծում եմ:
Հա, բայց եսքա՞ն շուտ: Ես գիտեի դեռ գոնե մի 20-30 տարի կա մինչև ես պահը: Բայց դու մի ասա, 21-րդ դարն ա, ստեղ ամեն ինչ ա լույսի արագությամբ կամ դրան շատ մոտ ժամանակահատվածում տեղի ունենում:
Եվ իրոք...

Tuesday, February 9, 2016

Super Bowl Commercials 2016 | Բոլոր Հոլովակները

Իսկ դու գիտե՞ք ինչ է «Super Bowl»-ը:
«Super Bowl»-ը ամերիկյան ֆուտբոլի հանդիպում է, որն ըստ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտվող հեռուստահաղորդումներից մեկն է: Ըստ «Նիլսենի» 2015 թ. «Սուպեր Բոլը» դիտել են 114.4 հեռուստադիտող: Արդեն վաղուց «Super Bowl»-ը ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է ամերիկայի համար, այն մի ամբողջ շոու է, որին սպասում է ամբողջ աշխարհը:

Բազմաթիվ ընկերություններ միլլիոնավոր դոլլարներն են տրամադրում որպեսզի իրենց «հատուկ» գովազդները տեղադրեն  «Super Bowl»-ի ընթացքում: 2016 թ. «Super Bowl»-ի գովազդները ևս բազմազան էին, հետաքրքիր և բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Եկեք դիտենք «Կոկա-Կոլա» ընկերության ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների գովազդներ, որոնք ցուցադրվել են «Super Bowl 50»-ի ընթացքում:


Saturday, January 30, 2016

Լուի Վան Գալ. ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼԸ

Մառախլապատ Ալբիոնում 2015-2016 մրցաշրջանը հետաքրքիր է դասավորվում: Անգիական գրանդերից երկուսը չափազանց անհաջող ելույթների արդյունքում կորցրեցին իրենց մարզիչներին: Ի տարբերություն նրա, որ «Չելսիում» շատ աղմուկ հանեց Մոուրինյոի հեռանալը քանց թե Գուս Հիդինգի գալստյանը, ապա «Լիվերպուլում» Կլոպի նշանակումը շատ ավելի մեծ արձագանք ստացավ: Թե՛ Լոնդոնում, թե՛ Լիվերպուլում թիմի ղեկավարները գնացին ծայրահեղ քայլի, քանի որ այլ ելք չկար: Մարզիչները չէին արդարացնում սպասելիքները: Մանչեսթերում երևում է կամ չափից դուրս լավատես են, կամ ոչ այդքան ամբիցիոզ, ինչը կարծում եմ անհնարին է:

Յունայթեդը շարունակում է գլորվել անդունդը.
Չզարմանք, որ ասեմ թե Դեվիդ Մոյեսի «Յունայթեդն» ավելի արդյունավետ խաղ էր ցուցադրում քան Վան Գալինը: Այո՛ դա այդպես է: Մոյեսին չէր քլնգում միայն ամենաալարկոտը, բայց արի ու տես որ Վան Գալն ավելի «հեռուն» է գնացել:  23 տուրերից հետո (29.01.16 հոդվածը գրելու պահին) «Յունայթեդը» վաստակել է ըդնամենը 37 միավոր իր ակտիվում ունենալով ընդամենը 10 հաղթանակ, որոնք էլ իրենց հերթին ոչ այնքան տպավորիչ են: Կարծես «Մանչի» խաղացողները մոռացել են թե ինչպես է պետք գոլեր խփել: Մեկ խաղում նրանք միջինում խփում են 1,22 գոլ: Մինչ այս երբևիցե գրանցված վատագույն ցուցանիշը եղել 1,53: Իսկ ո՞վ է Յունայթեդի լավագույն ռմբարկուն. Ուեյն Ռունին, որքան էլ դա զարմանալի է այն էլ 6 խփած գոլով: Գոլահարների պակասը զգացնել է տալիս: Կարծում եմ Վան Գալը ամեն անգամ զայրանում է լսելով, որ Դի Մարիան կամ Չիչարիտոն հերթական գոլերն են խփել իրենց ներկայիս ակումբներում: Երկուսն էլ հիանալի մրցաշրջան են անց կացնում և դեռ շատ գոլեր կխփեն, բայց ցավոք ոչ «Յունայթեդի» համար և դա առաջին հերթին Վան Գալի և իր «Փիլիսոփայության» պատճառով: Ձմռանը Վան Գալը «Դորտմունդից» վերադարձրեց Յանուզային, մի՞ թե Վան Գալի վերջին հույսը Դորտմունդում ձախողված Յանուզայն է:
«Օլդ Թրեֆորդն» այլևս առաջվանը չէ.
Հիմնականում աշխատում եմ դիտել ԱՊԼ-ի հանդիպումները, քանի որ այն իր դիտարժանությամբ առանձնանում է մնացած առաջնություններից: «Յունայթեդի» հանդիպումները մի փոքր ավելի հետաքրքրությամբ, միգուցե պատճառն այն է, որ Յունայթեդի մի շարք խաղացողներ հանդես են եկել նաև «Ռեալի» կազմում:

Միշտ հիացել եմ «Կարմիր Սատանաների» խաղով, սակայն ոչ այս տարի: Ժամանակին «Օլդ Թրեֆորդում» Յունայթեդի հետ ոչ-ոքի խաղալը կարող էր որպես հերոսություն դիտվել: Այժմ նույնիսկ մրցակիցների հաղթանակները Մանչեսթերի հարկի տակ այդքան էլ տպավորություն չեն թողնում. «Ի՞նչ է որ, արդեն սովորական երևույթ է»: Դի՞տել եք «Լիվերպուլի» հետ հանդիպման առաջին խաղակեսը: Ես դիտել եմ, մեր բակում ավելի շատ ճիշտ փոխանցում են կատարում մինչ գնդակը կորցնելը քանց «Յունայթեդում»: Ես դա վատ մտքով չեմ ասում, բնավ: Ի՞սկ «Սաութհեմփթոնի» հետ խաղը: Պարտվել տանը 0-1 75,408 հանդիսականների աչքի առաջ: Չէ-չէ հնարավոր է աչքերի քանակը եղել մի փոքր ավելի քիչ, ասենք 73450 զույգ, իսկ գիտեք ինչու՞: Երկրպագուները սկսել են ձանձրույթից քնել «Յունայթեդի» խաղերի ժամանակ: Դա արդեն սովորական երևույթ է դարձել, խաղերի ռեժիսյորներն անպայման ցույց կտան քնած երկրպագուների:

A video posted by BenchWarmers (@bewarmers) on
Ավելի լավ է քնեն, քանց թե տեսնեն թե ինչպես է փոխարինման մտած Չարլի Օսթինը 87-րդ րոպեյին գրավում Դե Խեայի պաշտպանած դարպասը: Խաղն իրոք այնքան անհետաքրքիր էր, որ ամենահիշարժան պահը դա փոքրիկ «Մկնիկի» խաղադաշտում վազվզելն էր: Մկնիկը ուղիղ 10 վայրկյանով դարձավ Բրիտանիայի ամենահայտնի մկնիկը: Ոմանք նույնիսկ կատակում էին որ դա «Օլդ Թրեֆորդում» տեղի ունեցած ամենանշանակալից իրադարձույթունն էր վերջին երկու տարիների ընթացքում, ոմանք էլ առաջարկում էին Թվիթթերյան էջ բացել «Օլդ Թրեֆորդի» փոքրիկ բնակչի համար:


Անգամ Մադրիդում չհանդուրժեցին.
Լինելով Ռեալի երկրպագու զարմանում եմ, որ անգամ «Մադրիդում» Բենիտեսին այդքան չհանդուրժեցին, որքան Վան Գալին հանդուրժում են «Մանչեսթերում»: Ես սովոր եմ, որ «Յունայթեդը» հաղթում է, որ «Յունայթեդը» առաջին հորիզոնականներն է զբաղեցնում և լավագույների շարքում է: Ես հիացել եմ Սեր Ալեքսի «Յունայթեդով»: Ես ուզում կրկին տեսնել ուժեղ և հզոր «Յունայթեդ»: Չեմ հասկանում ինչպես է Սեր Ալեքսը կարողանում հանգստությամբ հետևել տրիբունայից թե ինչ են անում իր այսքան տարիների ընթացքում ստեղծած՝ կերտած թիմի հետ: Ափսոս է... Glory Glory Man United !!

Հ.Գ.
Չեմ սիրում մեջ բերել Դեիգո Մարդաոնայի խոսքերը սակայն նա մի առիթով ասել է. «Չեմ սիրում Վան Գալին, նա մոտ է Սատանայի հետ ինչպես ոչ-ոք»

Tuesday, January 19, 2016

ՀԴՄ կտրոնների 2015թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն | Հունվարի 16

2016թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ԴՈԿՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

44046148

ՀԴՄ կտրոնների 2015թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Tuesday, January 5, 2016

Զինեդին Զիդանը նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ

Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ շատ անգամներ նայել եմ Զիզուի մասին պատմող "Պրոֆֆուտբոլի" թողարկումները: Հիշում եմ իր կյանքի կարևորագույն դրվագներից համարյա թե բոլորը: Հիշում եմ թե ինչպես է նա առաջարկություն արել իր կնոջը: Հիշում եմ, թե որն է նրա խփած ամենասիրելի գոլը: Հիշում եմ վերջին հանդիպումը, այսօրվա պես հիշում եմ "Սևիլյաի" հետ հեթ-տրիկը: Հիշում եմ, Չեմպիոնների Լիգայի Զինդանի գոլը, որի պատճառով ոչ-ոք համարյա չի հիշում Ռաուլիս ոչ պակաս կարևոր գոլը: 

Ես տեսել եմ Զիզուի կամքը, նրա տաղանդը: Զիզուն հեղինակություն է և այժմ նա միակ հեղինակությունն է Մադրիդում:
Շնորհավորում եմ, նորանոր հաղթանակներ եմ մաղթում: 
Բայց հիշիր Զիզու՝ Մադրիդի երկրպագուները սխալները չեն ներում, ուզում ես եղիր Մոուրինյո, Կասիլյաս կամ Զիդան:
#HalaMadrid #HalaMadridynadamas #BienvenidoZidane

Thursday, December 31, 2015

«Ինչու՞ Իրինա Շեյքը Չհայտնվեց Ռոնալդուի Ֆիլմում». Robbie Raul-ի բլոգը

Շատերիդ է հավանաբար ծանոթ գեղեցկուհի ֆոտոմոդել Իրինա Շեյքի անունը, ով հինգ տարիների ընթացքում եղել է Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին ու կողակիցը: Սակայն եկեք արձանագրենք, որ Իրինան երբեք չէր դառնա «Մեր իմացած» Իրինան եթե չլիներ Ռոնալդուն և միգուցե այդպես էլ մնար ավելի հայտնի ինչպես 2004թ. «Միսս Չելյաբինսկ»:
Նոյեմբերի 11-ին Լոնդոնում մեծ էկրան բարձրացավ Կրիշտիանու Ռոնալդուի «Ռոնալդու» Ֆիլմը, որը պատմում է ֆուտբոլիստի թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական կյանքի մասին: Որպես փաստավավերագրական ֆիլմ այն միանշանակ կարելի է հաջողված համարել: Այն ցույց է տալիս Ռոնալդու ֆուտբոլիստի, տղայի, հոր, ուղղակի մարդու առօրյան: Փոխանցում իր և մտերիմների ապրումները:
ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԵՆ ԲՈԼՈՐԸ
Ինչու՞, կհետաքրքրվեն Բարսելոնի պատանի «Կուլեները»: Ինչու՞ պետք է նրանք դիտեն այդ ինքնասիրահարված «Պենալդոյի» ֆիլմը: Պատասխանը իրականում շատ պարզ է: Որպեսզի տեսնեն իրականում ինչպիսին են ֆուտբոլային խաղադաշոտւմ ոխերիմ թշնամիները խաղադաշտից դուրս: Թե ինչպես նրանք կարող են շփվել միմյանց հետ, թե ինչքան է այդ մրցակցությունն անհրաժեշտ երկուսին էլ: Մեսսին չէր լինի Մեսսին եթե չլիներ Ռոնալդուն, Ռոնալդուն չէր լինի Ռոնալդու եթե չլիներ Մեսսին: Միայն ավելի ուժեղ մրցակից ունենալու պարագայում կարող ես առաջընթաց ունենալ: Դա գիտեն թե՛ Ռոնալդուն թե՛ Մեսսին: Հավատացեք, որ այդ մրցակցությունից շահում են բոլորը: Իսկ ոմանց համար նրանց մրցակցությունն ավելի դրամատիկ է քան հենց իրենց համար: Ֆուտբոլը միայն խաղ է:
– Հայրիկ իսկ, ո՞վ է այս կոստյումով մարդը, Ո՞վ է նա:
– Նա Մեսսին է:
Ֆիլմում ահռելի մեծ տեղ է տրվաց Կրիշ Ջունիորի և հոր հարաբերություններին: Իրոք, որ Ռոնալդուի համար տղան ամեն ինչ է: Նա ցանկանում է դաստիարակել նրան ինչպես ժամանակին իրեն են դաստիարակել: Միգուցե Ռոնալդուն ուզում է լինել իր տղայի համար այնպիսի հայր ինչպիսին ուզեցել է, որ իր համար լինի իր հայրը:
– Ես ուզում եմ դարպասապահ դառնալ, լա՞վ Հայրիկ
– Ոչ, ես չեմ ուզում:
– Բայց ես ուզում եմ:
– Դարպասապա՞հ: Դու այդպես կատակու՞մ ես, թե՞ ինչ:
Ընտանիքից և ֆուտբոլից զատ կա ևս մեկ անձնավորություն ում մասին ֆիլմում բավական խոսվում է, իհարկե նա շատ մոտ է կանգնած ֆուտբոլին և նա ամենևին էլ Իրինա Շեյքը չէ: Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծես հայր լինի ֆուտբոլիստի համար ինչպես հենց Ռոնալդուն է ասում: Կարելի է ասել, որ Ռոնալդուն իր հաջողության հասնելու ճանապարհին երկու կարևոր որոշում է կայացրել: Առաջինը եղել է, երբ նա 12 տարեկանում Մադեյրայից միայնակ տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի կարողանա մարզվել տեղի «Սպորտինգի» կազմում: Երկրորդը՝ երբ նա վստահել է իր ապագան Ժորժե Մենդեշին, ում կարգախոսն է «Անհնարին ոչինչ չկա»:
– Եթե ես քեզ չճանաչեի, Քեզանից ինքնագիր կխնդրեի: (Ժ.Մենդեշ)
ՈՒ՞Ր ՉՔԱՑԱՆ ԱՅԴ ՀԻՆԳ ՏԱՐԻՆ
Ռոնալդուն ու Շեյքը միասին էին մոտ 5 տարի: Անկասկած այդ հարաբերություններից ավելի շատ «օգուտ» է ստացել Իրինան իսկ ավելի շատ «տուժել» Ռոնալդուն: Իհարկե Իրինային այդ հարաբերություններն անսահման հայտնություն բերեցին, ամեն ինչ հիանալի էր մինչ բաժանումը, որը Ռոնալդուն ակնհայտ «դժվար» տարավ չնայած նրան, որ նա դա ժխտում է, բոլորս էլ տեսանք թե ինչպես դա անդրադարձավ պորտուգալացու խաղի վրա: Նույնիսկ Ռոնալդուն է մսից և արյունից բաղկացած, նույնիսկ Ռոնալդուն ունի զգացմունքներ, որոնք անդրադառնում են իր կյանքի վրա:
Իրինա Շեյք անուն ազգանունը ֆիլմում հնչում է 2-3 անգամ: Իսկ անձամբ Իրինան հազիվ թե երևում է մի աննշան նկարի մեջ և կարծես մեկ կադրում: Ասում են ֆիլմի նկարահանման 14 ամիսների ընթացքում եղել է ընդամենը մի քանի տեսարան, որտեղ եղել է նաև Իրինան, սակայն ինչպես ասել է ֆիլմի ռեժիսյորներից Էնտոնի Վոնկեն ֆիլմը չէր կարող «անվերջ» լինել: Անձամբ Ռոնալդուն ասել է, որ ֆիլմում տեղ են գտել իր համար ամենակարևոր մարդիկ ովքեր իր ընտանիքի անդամներն են կամ շատ մտերիմ ընկերներ են: Իսկ Իրինան ստացվում է այդպես էլ մնաց անցողիկ ինչ-որ մի ժամանակահատված: Կարծում եմ մենք դեռ երկար կտարակուսնեք արդյոք այդ բաժանումը տեղի ունեցավ Ռոնալդուի «անարժանապատիվ» պահվածքի թե Իրինայի՝ Ռոնալդուի մոր ծննդյան տոնակատարությանը չմասնակցելու պատճառով: Այս ամենից կարծում եմ շահեց միայն Բրեդլի Կուպերը…
ԻՆՉԵՎԻՑԵ
«Ռոնալդու» ֆիլմից կարելի է քաղել որոշակի դասեր՝ մոտիվացվել, զգալ հաջողության համը, տեսնել քրտնաջան աշխատանքի արդյունք:
Երբեք մի նահանջեք ու հասեք Ձեր նպատակներին, ինչպես դա արել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

Նյութի բնօրինակն՝ այստեղ:

Wednesday, December 23, 2015

Զեմֆիրան Վլադիմիր Պոզների Հաղորդման Հյուր

Մոտ մի 5-7 տարի բանի տեղ չեմ դրել թե՛ Զեմֆոյին, թե՛ իրա երգերը: 
Ուղղակի համարում էի անիմաստ ցնդաբանություն ինքնահավան, եսասեր ու մեծամիտ «աստղի» «վեհ» երգերը: Երևի առաջին անգամ նորմալ լսել եմ Շուշիում երբ երեկոյան Բարքեմփից հետո մեր գողտրիկ պատշգամբում նստած Կարենն ու Շուշանը Զեմֆոյի երգերից էին երգում: 2010 թիվն էր: Դրանից անցավ երկու տարի: Արդեն Բանակում էի, չեմ հիշում արդեն ինչպես «Դաթոյի» չաստային համակրգիչներից մեկում հանդիպելով «Земфира» պապկան չկարողացա անտարբեր անցնել: 
Ու սկսվեց... հետո լույս տեսավ նոր ձայնասկավառակը, առաջիններից մեկն էի երւի ով ունեցավ այդ երգերը: Ժամանկ առ ժամական ուղղակի ապրում եմ իր երգերով՝ վերապրում: 
Տաղանդ՝ Гений !

Ճիշտ տեղին ու ժամանակին, կգնահատես այն ինչ ունես կամ չունես կամ են ինչին ուշադրություն չես դարձրել...
Գնամ եսօր մի անգամ էլ նայեմ Պոզների հաղորդումը !