Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Monday, November 30, 2015

Ինչպիսին են նրանք՝ Լուսինն ու Արևը:

Իսկ ես իմ մտքերի պանսիոնատում եմ: Այստեղ ամեն ինչ առաջվա պես է: Դու կրկին ոգեշնչված ես, պահի ազդեցությունն իրենն ասում է, բայց դա կարող է երկար չտևել: Բա ո՞նց հասնել կատատելությանը: Չե՛ս կարա: Բա նա դրա մասին չգիտե՞ր: Գիտեր, իհարկե: Եղանակն է փոխվել...
Իսկ  լուսինը իհարկե քեզ տանում է ուրիշ աշխարհ: Ինչ տարբեր են չէ՞ նրանք, Արևն ու Լուսինը: Ինչ տարբեր զգացողություններ են առաջացնում մարդկանց՝ բնության մոտ: 
Իսկ դու դեռ սպասում ես նամակի պատասխանին...
Իսկ ինչի՞ն սպասել: Ի՞նչ կփոխեն այդ տողերը: Ես հոգնել եմ:
Հոգնել եմ կրկնելուց ու կրկնվելուց, հոգնել եմ միշտ անիմաստ պատճառներ բերելուց: Բայց հիմա ուրիշ է, հիմա ես պատճառի փոխարեն գտնում եմ ժամանակ, իսկ ժամանակն ամենաթանկ բանն է: Գտնել ժամանակ: Մի թե դա հնարավոր է: Պոկել ու տանել ինչ-որ մի տեղից, ու ինչի՞ համար: Սեփական Եսին Բավարարելու՞: Դժվար...
Եթե գտել ես ժամանակ... եթե քո համար գտել են ժամանակ, հիշիր որ դա ամենաթանկ բանն է որ մարդ ունի, որը երբեք բավարար չէ ամեն ինչ հասցնելու համար: 
Մի վատնիր զուր այն, եթե նույնիսկ լուսին է ու արև էլ չկա, եթե շուրջ բոլորը քնած են ու ներկա էլ չկա...

Friday, November 20, 2015

Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա...

Ինչպես արդեն գիտենք, News.Vivaro.am-ն ամեն ամիս անց է կացնում Բլոգգերների մրցույթ: Այդ մրցույթից Ես էլ անմասն չմնացի և առաջին իսկ գրառումս բավական հետաքրքիր ստացվեց: Բացի այն, որ գրառումը հետաքրքիր և ինքնատիպ ստացվեց, այն նաև գրավեց մրցանակային երրորդ տեղը: Ինչի համար շնորհակալ եմ թե ընթերցողներց թե կազմակերպիչներից: Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային «Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա. Robbie Raul’s Blog» գրառումը:
Շարունակենք` ձգտելով ավելիին:
 Այս օրերին ամբողջ համացանցը, ինչու չէ նաև աշխարհը խոսում էր հայտնի «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մասին, որի հերոսները ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում են ապագա և հայտնվում Կալիֆորնիայում որտեղ 2015 թվական հոկտեմբերի 21-ն է: Համաշխարհային բազմաթիվ ընկերություններ պատրաստեցին հոլովակներ նվիրված այդ իրադարձությանը: Շատերը նույնիսկ համեմատում էին թե ֆիլմում «ապագայի» աշխարհում տեղ գտած տեխնոլոգիաներից, որոնք են արդեն իրականություն, իսկ որոնք այդպես էլ ստեղծագործական միֆ մնացին:

Ես էլ որոշեցի անցկացնել զուգահեռներ ֆուտբոլի անցյալի, անցյալի՝ երևակայական ապագայի և ներկայիս ֆուտբոլի և նրա հավանական զարգացումների միջև:

Անշուշտ ֆուտբոլի՝ 1863 թվականին անգլիական Շեֆիլդի փաբերից մեկում ընդունված կանոնները տարբերվում են այժմյան կանոններից: Գնդակը ձեռքով բռնել այևս չի կարելի, գոլը այլևս չեն հաշվում, երբ գնդակն անցնում է հորիզոնական դարպասաձողի վրայով: Բրիտանացի Էբենեզիլ Մորլին միգուցե և կնեղվեր, եթե իմանար, որ իր՝ թղթին հանձնած առաջին ֆուտբոլային կանոններն այլևս այն չեն, բայց ժամանակն իրենն ասում է և տեխնոլոգիական պրոցեսն իրենն ասում է: Այո՛ միգուցե այժմ, երբ քո սիրած թիմը հաղթում է, եթե քեզ չեն թույլատրում վազել խաղադաշտ և գրկախառնվել սիրելի խաղացողների հետ, բայց փոխարենը օրինակ մարզադաշտում գոլի կրկնապատկերը դիտելու հնարավորություն կա, դա էլ վատ առավելություն չէ 1863 թվականին եղած «առավելությունների» նկատմամբ: Ի դեպ՝ ես դեռ միայն մեկը թվեցի այն ամենից ինչ մենք ունենք այսօրվա ֆուտբոլում, որն արդեն իսկ դժվար է պատկերացնել առանց դրա:

Եկեք չշտապենք, ամեն ինչ իր հերթին.

Եկեք մի պահ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ և տեսնենք թե ինչպիսին էր ֆուտբոլն այն ժամանակ՝ անցկացնենք որոշակի զուգահեռներ:
Անշուշտ բոլորն են սիրում մրցանակներ ստանալ: Բացառություն չէ նաև Բարսելոյանի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով 2014-ի օգոստոսին տեղփոխվելով կատալոնական ակումբ՝ ընդամենը երեք խաղ է անցկացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն որպես թիմի լիիրավ անդամ թիմի հետ «նվաճել է» բոլոր այն տիտղոսները, որոնց Բարսան այդ ընթացքում տիրացել է: Եթե Թոմասը խաղար նախորդ դարի սկզբին, ապա օրինակ աշխարհի առաջնության եզրափակչի մեդալ ստանալու համար նա ստիպված կլիներ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, քանզի մեդալները տրվում էին միայն խաղադաշտում գտնված ֆուտբոլիստներին: Ինչ խոսք՝ արդարացի է:

Դուք երբևիցե խաղացե՞լ եք ֆուտբոլ Զինվորական կոշիկներով: Ես խաղացել եմ: Հավատացեք դա ամենահաճելի զգացողություններից չէ: Հենց մոտավորապես նման խաղակոշիկներով էլ խաղում էին կաշվե գնդակի «վարպետները» նախորդ դարասկզբին: Անհարմարության գագաթնակետն է: Դա հիմա է, որ ամեն շաբաթ սպորտային մարզակոշիկներ արտադրող ընկերություններն արտադրում են նորագույն տեխնոլոգիաներով, մեկը մյուսից էլ ավելի թեթև և ֆանտաստիկ ցուցանիշներ ունեցող խաղակոշիկներ:

Իսկ գնդակն իրոք կաշվից էր…

Եթե կես դար առաջ փորձեիր հարցնել օրինակ Պելեին, թե ինչպիսին է նա տեսնում ֆուտբոլն ապագայում, նա  դժվար թե ասեր. «Տեսնում եմ հինգ մրցավար երեքի փոխարեն, գլխավոր մրցավարն անպայման իր հետ պետք է վազեցնի սափրվելու փրփուր, մարդ ես մեկ էլ տեսար խաղից հետո կարևոր ընթրիք պետք է ունենա, իսկ նրա ընկերուհին չի սիրում երբ նա սափրված չէ: Երևի ընդմիջման ժամանակ սափրվի ամեն դեպքում»:

Կամ Մարադոնան կասեր. «Իմ ձեռքով գոլն այդպես էլ կմնա եզակին պատմության մեջ , չէ որ երբ ներդնեն չիպով գնդակները՝ նրանք ավտոմատ կհասկանան թե մարմնի որ մասին է դիպել գնդակն ու այդ մասին անմիջապես կհայտնեն գլխավոր մրցավարին:» Բայց Օլիվյե Ժիրուն Բավարիայի դարպասը խփած գոլով պարզ ցույց տվեց, որ գնդակներն դեռևս այդքան էլ «ՍՄԱՐԹ» չեն, իսկ մարդկային գործոնը՝ չափազանց մեծ:

Ֆուտբոլյն այլևս այն չէ, ինչ նախորդ դարում և այլևս երբեք չի լինի այդպիսին:

Եթե նույնիսկ 2000-ի սկզբին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ գոլի արձանագրության համար հատուկ սարքեր են տեղադրելու, մի պահ քմծիծաղ կտայի և կմոռանայի այդ ցնդաբանությունը: Բայց արի ու տես, որ սա դեռ միայն սկիզբն է:

Ֆուտբոլիստներն էլ այևս այն չեն: Ովքե՞ր էին նախորդ դարասկզբի այլմոլորակայինները: Գարինչան, Պելեն, Մարադոնան… Գարինչան մահացավ աղքատության մեջ, իսկ Պելեն մեծահարուստ դարձավ, չնայած նրան, որ իր տաղադով միգուցե Գարինչան մի քանի անգամ գերազանցում էր Ֆուտբոլի արքային: Մարադոնան թմրադեղերի հետ սերտ հարաբերություններն ուներ:

Monday, November 16, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

09246385

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Wednesday, October 28, 2015

OXI !! ՈՉ !! Հույն ժողովրդի մեծագույն հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ

1940 թվականի հոկտմեբրի 28-ը պատմական դարձավ Հունաստանի համար: Այդ օրը ֆաշիստական գերմանիան, որը ղեկավարում էր Բենտիո Մուսսոլինին Հունաստանում իր դեսպանի միջոցով հանձնում է Հունաստանի վարչապետին ուլտիմատում, որում ասվում էր, որ Հունաստանը խախտել է անկողմնակալության պայմանները, և փաստացի կապիտուլյացա է պահանջում, հիմնական պահանջ դնելով, որ ֆաշիստական զորքերը ազատ տեղաժարժի իրավունք ունենան Հունաստանի ողջ տարածքում: Սակայն Հունաստանի վարջապետն ասում ՝ ՈՉ, հունարեն՝ "Օխի" (OXI): Արդեն իսկ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆաշիստական զորքերը սկսում են գրոհել Հույն-Ալբանական սահմանը, սակայն ուժեղ դիմադրության են հանդիպում: Ողջ հույն ժողովուրդը միավորվում է ընդդեմ բռնակալների: 
Այսօր արդեն 75 տարի է անցել այն պահից ինչ Հույները տարան իրենց ամենակարևոր հաղթանակներից մեկը: Հոկտեմբերի 28-ը դարձավ ազգային տոն: ՈՉ-ի տոն: Բռնակալներին աջժանի դիմադրություն ցույց տալու ու սեփական ազգի շահերը պաշտպանելու տոն: Ամեն գնով պաշտպանելու տոն:
Շնորհավորում եմ Բոլոր Հույներին և մեզ՝ այն Հույներին, ովքեր ապրում են Հունաստանից դուրս: Մենք ունենք մեծ նպատակ դարձնելու լսելի մեր ձայնն ամբողջ աշխարհում: Եվ այսօր ՈՉ-ի տոնը ևս մեկ լավ առիթ է պատմելու Հույն ժողովրդի փառավոր էջերից մեկի մասին:
Առաջարկում եմ դիտել հետսովետական երկրների Հույն Երիտասարդների պատրաստած տեսանյութը: OXI #OXI #ՈՉ

Saturday, October 10, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

74631213

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Monday, September 28, 2015

Dream ON !! From historical motherland to Cibeles !! Երբ Հասնում ես նրան՝ Ինչը սիրում ես !

Մի տեսակ նենց ա ստացվել, որ Սեպտեմբերի 28 կոչվածը կյանքումս բավական կարևոր օր ա դարձել: Չգիտեմ նենց ստացվեց, որ անցյալ տարի հենց Սեպտեմբերի 28-ին արեցի առաջին՝ միակ դաջվածքս, «La Decima»-ս մի տարեկան է դառնում այսօր:
«LA DECIMA» tattoo Robbie Raul
Ու հենց այսօր Ես ճանապարհ եմ ընկնում դեպի Հունաստան՝ Սալոնիկի: Հորական Տատիկիս պատմական հայրենիքն ունի մեր՝ Պոնտոսի Հույների ժառանգների կարիքը և Մենք գնում են գտնելու ճանապարհ, որի միջոցով կարող ենք օգնել Հունաստանին իր համար դժվար՝ տնտեսական ծայրահեղ ճգնաժանից դուրս գալու համար: 
Պոնտոսի Հույների երիտասարդների համաշխարհային երկրորդ համաժողովը տեղի կունենա Սալոնիկիում՝ հոկտեմբերի 1-ից 4-ը:
Հանդիպման կուլմինացիան կլինի ՊԱՈԿ - Օլիմպիակոս ֆուտբոլային հանդիպումը: Հուսամ ՊԱՈԿ-ը կհաղի ու բոլորս լավ տրամադրությամբ կգնանք տոնելու մեր հաջողությունները ու բարձր տրամադրությամբ կգնանք տներով :)
Իսկ Սալոնիկիից հետո երկու օր Աթենքում: Աթենքում վերջին ու դեռևս միակ անգամ եղել եմ 2003-ին: Այ քեզ հետաքրքիր կլինի ինչ կա ինչ չկա Աթենք տեղ: 
Գրողի տարած օտպուսկն ենքան քիչ ա, իսկ վիզան ենքան կարճ, որ մտածում ես արդյոք արժի՞ չորս օրվա համար հասնել Մադրիդ: Ես կասեմ Ձեզ: Իհարկե արժի: Արժի ու չարժի դրա համար ինչ-որ բան խնայել: Պետքա հասնել նպատակին ու դնել նոր նպատակ: Ավելի բարձր ու ավելի ամբիցիոզ՝ Սմարթ (կյանքում չէի մտածի, որ Ես ես բառերը բլոգումս կգրեմ):

Չորս, չորս օր Մադրիդում Կառլ: Չորս ժամ թռիքչ Աթենքից Մադրիդ: Երեք այդքան հետ դարձ Թբիլիսի ու մի էտքան էլ մինչև հասնես Երևան: Իսկ այդ ընթացքում Բարքեմփ Գյումիում, որին բացակա կաստանամ: Հուսամ Ինձ «կներեն» ընկերներս ու իրանց մոտ սաղ թույն կանցնի: 
Իսկ այդ ժամանակ հուսամ լիքը հետաքրքիր տեղերում կլինեմ, լիքը մարդկանց հետ կծանոթանամ: Կհանդիպեմ Վիկինգների հետ ու չգիտեմ, լիքը թույն բան կլինի: Հա՝ Կլինի !!
Սաղ Բուքած ա, սաղ պատրաստ ա, սաղ կամեռաները եկած ա ու հետ դարձի ճամփա չկա: Մադրիդյան արկածները կլինեն տեսգրված, լուսանկարահանված ու անմոռանալի: SJCAM-ս ու Honor-ս պետքա որ պադվադիտ չանեն ու թույն բան ստանամ վերադառնալուց հետո, կամ ընթացքում: Օֆ, չգիտեմ: Այսօր Սեպտեմբերի 28-ն է, օրը երկուշաբթի: Ու ես գնում եմ իմ ամենամեծ երազանքներից մեկի հետևից՝ Hala Madrid y Nada Mas !!

Saturday, September 26, 2015

Huawei Honor 4X | Հուավեյ Օնոր 4x (ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔ)

Երակր ու բարակ մտածմունքներից հետո, վերջապես կարծես կողմնորոշվեցի նոր հեռախոս գնելու հարցում: Շուկայում բազմազանությունն այնքան մեծ է, որ գրեթե նույն չափանիշներով մի քանի մակնիշի բջջային հեռախոս կարող ես գտնել գնային համարյա թե նույն սահմաններում:
Վերջին երկու տարիներին իմ կյանքի անբաժան ուղեկիցն էր հանդիսանում Samsung «Galaxy Mega 6.3» մոդելի, ամենամեծ՝ 6.3 դյույմանոց էկրանով սմարթֆոնը, Որի մարտկոցն այս տարիների ընթացքում բավական տանջվել է: չնայած նրան, որ հեռախոսը գտնվում է համարյա թե իդեալական վիճակում, ժամանակն էր թարմեզնելու զինանոցը:
Մոտ երկու ամիս տատանվելուց հետո կանգ առա Հուավեյների վրա, սկզբում շատ էի մտածում «One plus Two», «Huawei Honor 7», «Samsung S5mini», «Samsung A7» ու մի շարք այ հեռախոսներ գնելու մասին, բայց Հուավեյը հաղթեց իմ մոտ: 
Իսկ ինչի՞ հաշվին:
Նախ գինը. Հայաստանում՝ Հուավեյի պաշտոնական խաղնութում «Huawei Honor 4x»-ն հատուկ առաջարկով արժի 139.000 հհ դրամ: Թերևս ամենամատչլին է: Սակայն մատչելիության հետ մեկտեղ մենք ստանում ենք բավական հզոր և մրցունակ մի հեռախոս որը լավ տվյալներ ունի: 5.5 դյույմ անկյունագծով HD էկրան, մինչև Android 5.0 - Lollipop թարմեցման հնարավորություն, 8 միջուկանի պրոցեսսոր՝ 1,2 գհց: 8 գբ. ներքին հիշողություն և մինչև 32 գբ. չիպի հնարավորություն: 2 գբ. ՌԱՄ ու տենց լիքը էլի թույն բաներ: Եվս երկու բան, որ կցանկանայի առանձնացնել.
Տեսախցիկները. Դիմացինը - 5 մպ, իսկ հիմնականը - 13 մպ.: Այս խցիկները թույլ են տալիս թույն լուսանկարներ ստանալ՝ մանավանդ ցերեկային պայմաններում: Բարցր դետալիզացիան ու տարաբնույթ հնարավորություննրը հաճույքի են վերածում այս հեռախոսով լուսանկարչությունը: Առանձնանում է նաև 3000 mah հզորությամբ մարտկոցը, որը չի առանձնանում հեռախոսից: Honor 4x-ն ունի նաև 4G ծածկույթում գործելու հնարավորություն: Հեռախոսն ունի երեք գունային համադրություն, սևի հետ կարող ենք ընտրել Սև, Սպիտակ կամ Ոսկեգույն: Հայաստանում այս պահին առկա է միայ Սև տարբերակը:
Դե ինչ կարծում եմ իմ Honor 4x-ին բավական հետաքրքիր փորձություններ են սպասվում  մոտակա շաբաթների ընթացքում: 
Իսկ մինչ այդ առաջարկում եմ տեսնել այդ հեռախոսի տեսքը՝ նկարով և տեսնենք թե ինչպես է նկարում հենց Honor 4x-ը:

Monday, September 14, 2015

«Ունայնություն»

Ունայնություն
Ես այս ամենին նայում եմ լուռ,
Եվ գիտակներ են խոսում իմ մեջ,
Ու շտկվում է աշխարհը ծուռ,
Եվ աստղեր են վառվում մեջընդմեջ:

Իմ աչքի թասից սիրտ է կաթում,

Սիրտը լույսի տիեզերական,
Տեսնես էլի կա ոգին արթուն...
Եվ գեթ հայացքը մոգական:

Շատերիս կողմից սիրված «Կարգին Հաղորդման» սկեչերից մեկի՝ ավելի հայտնի, ինպես «Այվազ»«Դուրս եմ Գալիս»«Նախալկրծքեր եմու պոնռավիլիս»-ի մեջ հնչող այս բանաստեղծությունը պատկանում է Գրացիանոյի գրչին և կոչվում է «Ունայնություն»:

Saturday, September 12, 2015

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՕԳՈՍՏՈՍ ամսվա շահող կտրոնների խաղարկություն

2015թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների 2015թ. ՕԳՈՍՏՈՍ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

46081524

ՀԴՄ կտրոնների 2015թ. ՕԳՈՍՏՈՍ ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն:

Friday, September 11, 2015

BarCamp Gyumri 2015 | Բարքեմփ Գյումրի 2015

2015թ. Հոկտեմբերի 10-11 Գյումրիում տեղի կունենա Համացանցի, Նոր մեդիաների, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հերթական ոչ ֆորմալ Կոնֆերանս: 
Բոլորս էլ գիտենք թե ինչ կայֆոտ ու լավ մթնոլորտում ա անցնում Բարքեմփները, այն էլ Գյումրվա Բարքեմփները: Ուրեմն՝ բոլոր մանրամասների մասին կարող եք տեղեկանալ Բարքեմփ Գյումրի 2015-ի Ֆեյսբուքյան Իվենթից: Ու կապ չունի, որ Էրեբունի-Երևան տոն, ուրախություն: Գնում ենք Գյումրի, գնում ենք նոր մեդիայի, ՏՏ ոլորտի առաջախղացմանը նպաստելու, կիսվելու ու նոր բաներ սովորելու համար:
Բարի գալուստ Բարքեմփ Գյումրի 2015, Բարի գալուստ Գյումրի ! 10-11.10.2015

Հ.Գ.
ԳՐԱՆՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է:
Կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ: