Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label մթնոլորտ. Show all posts
Showing posts with label մթնոլորտ. Show all posts

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր: