Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, November 1, 2016

Ինչպես Ես չտեսա «Տաթևը»

Եթե ես լինեի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման հեղինակը, միգուցե իմ այսօրվա գրառումը սկսվեր այսպես.
Ճամփա 507-րդ՝ «Տաթևի» վանք: Բայց, քանի դեռ ոչ՝ ես կպատմեմ թե ինչպես մի «գեղեցիկ» աշնանային օր (29.10.16թ.) Ես, Լուսինես ու Սոֆին գնացինք տեսնելու «Տաթևի» վանքը, բայց ավաղ չտեսանք:
Լինում է չէ, այնպես, որ պահի տակ որոշում ես ինչ-որ մի բան անել ու միանգամից իրագործում ես, առանց երկար-բարակ մտածելու: Ահա այ սա հենց այդ դեպքերից էր: Գնացել էինք «Արենի» մի փոքր քաղաքից դուրս ժամանակ անցկացելու համար: Իսկ ես Շատ երկրար ժամանակ է ինչ ուզում էի տեսնել «Տաթևի» վանքը: Չէի եղել այնտեղ: Երբ ուղղություն էինք բռնել դեպի «Ջերմուկ» ճանապարհին տեսա «Wings Of Tatev» հարյուր չեմ հիշում քանի կիլոմետր և միանգամից ուղեղումս անհավանական մեծ ցանկություն առաջացավ տեսնել «Տաթևը»
«Հա դե 130 կմ-ի եղածն ինչ ա որ» արտահայտությամբ, շրջանցելով «Ջերմուկը» ուղևորվեցինք դեպի «Տաթև»
Սկզբում ամեն ինչ լավ էր՝ ճանապարհը բավական լավ, եղանակը նույն պես: Այդ ամենը կարող էր տևել մինչև «Տաթև» եթե... այս տեղից սկսվում է մղձավանջը: Մոտ մի 40 կմ. էր մնացել մինչ բաղձալի «նպատակակետը» երբ հայտնվեցինք ամպերի մեջ: Դա մառախուղ չէր, այլ իսկական ամպերի բազմություն: Սկզբից նոսր, հետո ավելի ու ավելի խիտ: Այդպես գնացինք այնքան, մինչև իմ անուշադրության պատճառով չանցանք «Տաթևի» խաչմերուկն ու ուղևորվեցինք «Գորիս»: Գորիսի ճանապարհին (Ես այդ ժամանակ դեռ չէի գիտակցում որ Գորիս եմ քշում) մի պահ տեսանք երկու զբոսաշրջիկների, ովքեր փորձում էին մեքենա կանգնեցնել: Քանի որ եղանակը վատն էր ու անձրևոտ, մի քիչ առաջ ընթանալով վերադարձան ու վերցրեցինք նրանց: Բրիտանացի էին, աղջիկը և մի փոքր ավելի տարիքով տղամարդը: Նրանք ասացին, որ Գորիս են գնում, իսկ մենք պատասխանեցինք, որ «Տաթև»... մտքներով մի բերան չանցավ, ասեն, «թե բա գիտեք Տաթևն արդեն անցել եք, հարգելիներս» ու այդպես «Բիթլզի» հնչյունների ներքո հասցրեցին իրենց Գորիս ու հենց այդ տեղ էլ հասկացանք, որ Տաթևը մնաց հեռվում:
Ինչ արած, գնում ենք հետ, իսկ եղանակն էլ ավելի էր վատանում:
Մի կերպ գտանք ճանապարհը «աչքերներս չորս արած» ու հասանք ճոպանուղի, որն ի զարմանս աշխատում էր, նույնիսկ այդ եղանակին: Բայց քանի որ մեքենայով էինք, զուր գումար չծախսելու համար, շարունակեցինք ճամփան, որը բավական վատն էր: Ուխտագնացություն հիշեցնող այս ուղևորությանը նույնիսկ ճանապարհին կանգնած ոչխարների հոտը չխանգարեց: Մենք հասանք «Տաթևի» վանք, որը դեռ պետք էր գտնել մառախուղի մեջ:
Ես միշտ շատ գեղեցիկ էի պատկերացնում «Տաթևի» վանքը: Ու դեռ շարունակում եմ պատկերացնել, քանի որ այդպես էլ չտեսա այն ինչ այդքան ցանկանում էի:
Մոտ մի 20 րոպե մնացինք այդտեղ ու հետ ուղևորվեցինք: Ճանապարհը դեպի «Արենի» էլ ավելի բարդ ստացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ միայն մենք ենք ճանապարհին՝ այդ մառախուղի մեջ: Ոչ առջևում մեքենա կար, որ մեզանից հետ:
Կարևորը բարեհաջող տեղ հասանք ու պլաններ կան ամառը նորից գնալ տեսնելու «Տաթևի» վանքը: Բայց նախօրոք եղանակը ստուգելուց հետո:

Հ.Գ.
Հույս ունեի ձմեռային անվադողերս փորձարկել, բայց այդպես էլ ձյան չհանդիպեցի...

No comments:

Post a Comment