Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label extreme. Show all posts
Showing posts with label extreme. Show all posts

Wednesday, September 19, 2012

Red Bull X-Fighters Jams in Yerevan

Ողջույն էքստրիմի, Ռեդ Բուլի ու ակտիվ ապրելակերպի սիրահարներ:
Սեպտեմբերի 29-ին Երևանի ամենակենտրոնում` Հանրապետության Հրապարակում սպասվում է անկրկնելի շոու, որը երազում են տեսնել ամբողջ աշխարհում:
Երևանում տեղի կունենա «Red Bull X-Fighters Jams»-ը


Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, Հայաստանի սպորտային աշխարհում տեղի կունենա բացառիկ իրադարձություն՝ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Red Bull X-Fighters Jams. սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում: